Արքայադուստր Ժասմին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժասմին

Ժասմին արքայադուստր, Դիսնեյ ստուդիայի Ալադդին մուլտֆիլմի հերոսուհին է, մուլտֆիլմը հիմնված է արաբական հեքիաթների վրա։ Ժասմինն արաբական թագավորության արքայադուստրն է և Ալադդինի սիրելին[1]։ Նա երկար հաստ մազեր և խոշոր շականակագույն աչքեր ունի։ Նա հագնում է կապույտ վերնաշապիկ, տաբատ և կոշիկ, իսկ ականջներին մեծ ականջօղեր։ Ժասմինը Դիսնեյի վեցերորդ արքայադուստրն է և հանդիսանում է այս ցուցակի ոչ թե եվրոպական այլ արաբական ծագում ունեցող առաջին և միակ հերոսուհին[2]։

Կերպարի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժասմինը ստեղծվել է անիմատոր Մարկ Հենի կողմից[3]։ Հենի խոսքերով մի անգամ նա Դիսնեյլենդում հանդիպեց երկար, սահուն սև մազերով այցելուհու, որի արտաքինը հիմք հանդիսացավ Ժասմինի կերպարի համար։ Նաև Հենը պնդում էր, որ հերոսուհու առանձնահատկությունները հիմնված են Բեթի քրոջ լուսանկարների վրա[1]։ Բացի այդ Ժասմինի նախատիպ դերասանուհին Ջենիֆեր Կոննյոլն էր[4]։

Ձայնագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինդա Լարկը ուղեկցում էր ընկերուհուն, ով մասնակցում էր Ջասմինի դերի համար ընթացող լսումներին և որոշում է մասնակցել սցենարը ընթերցելուց հետո մտածեց «Այս ամենը այնքան կախարդական է»։ 9 ամիս անց նա ընտրվեց Ժասմինի դերի համար, և նա ստիպված էր ձայնը հարմարեցնել նրան, ինչ կինոռեժիսորները ցանկանում էին Ժասմինի համար՝ Լարկինի սովորական ձայնը նրանց համար չափազանց բարձր էր։ Ժասմինի ձայնային համարների համար ընտրվել է երգչուհի Լիա Սալղանգը[5]։

Այլ երևույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժասմինը փոքր դեր ունի Մկնիկի տան անիմացիոն շարքում[6]։ Նա նաև հայտնվում է «Հերկուլես» անիմացիոն շարքի դրվագներից մեկում[7]։

Արքայադուստրը հայտնվում է համակարգչային խաղերում `«Disney's Aladdin (Capcom)»,«Disney's Aladdin (Virgin Interactive)»,«Disney's Aladdin in Nasira's Revenge»,«Aladdin's Magic Carpet Racing», «Aladdin's Chess Adventures »[8][9][10]:

Թագավորության սրտերը

Ժասմինը նույնպես հայտնվում է Թագավորության սրտերը խաղերի շարքում, որպես սրտերի արքայադուստր[11][12]։ Սերիայի առաջին խաղում նա հայտնվում է որպես սագահար[13]։

Արքայադուստր Ժասմինը հայտնվում է Դիսնեյի զվարճանքների այգում որպես`արվեստագետ[14]։ Ջասմինը Ալլադինի, Ջիննի և Աբուի հետ միասին փոքր դեր ունի Փոքր աշխարհի ներգրավման գործում (Հոնկոնգի Դիսնեյլանդում)[15][16]։

Ժասմինը հանդիսանում է Դիսնեյի արքայադուստրերի գծի պաշտոնական անդամ։ Ընդգրկվում է մի շարք ապրանքների, ներառյալ ամսագրերի, երաժշտական ալբոմների, խաղալիքներ, համակարգչային խաղերի, հագուստի, գրենական պիտույքների և շատ ավելի ապրանքների վրա[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Dave Smith. «Jasmine Character History». Archives. Enterprises. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «archive» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  2. Lisa Finander Disneystrology. — Quirk Books, 2010. — 384 с. — ISBN 159474453X
  3. John Culhane Disney's Aladdin: The Making of an Animated Film. — С. 39. — ISBN 156282757X
  4. «Disney Princess». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
  5. «Different princesses, different nationalities list». instal.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  6. Diamond in the Rough: The Making of Aladdin (Документальный фильмo). Аладдин Специальное издание (Диск 2): Walt Disney Home Entertainment. 2004.{{cite AV media}}: CS1 սպաս․ location (link)
  7. Bob Thomas Chapter 9: A New Tradition // Disney's Art of Animation: From Mickey Mouse to Hercules. — С. 133—135. — ISBN 0786862416
  8. Jasmine — Personnages Disney (ֆր.)
  9. «'Aladdin': 25 Things You Didn't Know About The Disney Classic». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  10. Jennifer Connelly Biography
  11. «Ending for Aladdin(Genesis/Nomad)». Vgmuseum.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 7-ին.
  12. Կաղապար:Cite video game
  13. Culhane, John (1993 թ․ օգոստոսի 15). Disney's Aladdin The Making Of An Animated Film. Disney Editions. ISBN 1-56282-757-X.
  14. «Геркулес и Арабские ночи». Геркулес. Season 2. Սերիա 57. 1999-02-10. ABC. {{cite episode}}: External link in |transcripturl= (օգնություն); Unknown parameter |began= ignored (|date= suggested) (օգնություն); Unknown parameter |ended= ignored (|date= suggested) (օգնություն); Unknown parameter |transcripturl= ignored (|transcript-url= suggested) (օգնություն)
  15. Hischak, Thomas S. (2011). Disney Voice Actors: A Biographical Dictionary. McFarland. էջ 122. ISBN 978-0-7864-6271-1.
  16. «Disney Princess merchandise». Disney. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 2-ին.
  17. «Disney Legends: Lea Salonga». Disney.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքայադուստր Ժասմին» հոդվածին։