Ռոնդա Ռոուզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոնդա Ռոուզի
Ծնվել էՌոնդա Ջին Ռոուզի
Ronda Jean Rousey
փետրվարի 1, 1987 (32 տարեկան)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վենիս, Կալիֆորնիա, ԱՄՆ
Բնագիր անունRonda Rousey
Այլ անուններԽուլիգանուհի
ԱպրելավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Վենիս, Կալիֆորնիա, ԱՄՆ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ1,70 մ
Քաշ61 կգ
ԿարգԳերթեթևքաշային (2011)
Թեթևքաշային (2012–այժմ)
Տիրույթ1,68 մ
ՈճՁյուդո, բռնցքամարտ
Թիմ«Glendale Fighting Club»
«SK Golden Boys»
Դաս     Ձյուդոյի սև գոտի 4-րդ դան
Ակտիվ շրջան2011-այժմ
Խառնամարտ
Ընդհանուր11
Հաղթանակներ11
Նոկաուտով2
Հանձնվեցնելով9
Պարտություններ1
Կայքrondarousey.net

Ռոնդա Ջին Ռոուզի (անգլ.՝ Ronda Jean Rousey, փետրվարի 1, 1987(1987-02-01), Ռիվերսիդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ խառնամարտուհի (MMA), նախկին օլիմպիական ձյուդոիստուհի և կինոդերասանուհի, UFC կանանց նախկին գերթեթևքաշային չեմպիոն[1]։ Ներկա պահին հանդես է գալիս «Ultimate Fighting Championship» (UFC) կազմակերպության՝ կանանց գերթեթևքաշային դիվիզիոնում։ Ունի անցկացրած տասներեք պրոֆեսիոնալ ելույթ, որոնցից տասներկուսն ավարտել է հաղթանակով։

Մասնակցություն ունենալով Պեկինի 2008 թվականի ամառային օլիմպիական խաղերին, դարձել է ձյուդո սպորտաձևում օլիմպիական մեդալ նվաճած առաջին ամերիկուհին։

Ռոուզին մարզվում է հայազգի մարզիչներ Գոքոր Չիվիչյանի «Hayastan MMA Academy» (Լոս Անջելես, Կալիֆորնիա)[2] և Էդմոնդ Թարվերդյանի «Glendale Fighting Club» (Գլենդել, Կալիֆորնիա) մարտական դպրոցներում և «Թիմ Հայաստան» (Team Hayastan) կոչվող մարտական ակումբի անդամ է՝ թիմակցելով հայազգի մարտիկներ Մանվել Գամբուրյանին, Կարո Փարիզյանին, Կարեն Դարապետյանին և Սաքո Չիվիչյանին։

Գրեթե բոլոր մրցակցուհիներին Ռոուզին պարտության է մատնել արդյունավետորեն կիրառելով «թևկոտրուկ» (արմբար) կոչվող հանձնվեցնող հնարքը[3]։

Ըստ մի շարք մարտական հանդեսների[4][5] Ռոուզին համարվում է համար մեկ մենամարտուհին աշխարհում։

Մարզական կարիերայից զատ, հանդես է եկել «Ֆորսաժ 7»[6], «Անզսպելիները 3» և «Անտուրաժ» գեղարվեստական ֆիլմերում[7]։

Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1987 թվականի փետրվարի 1-ին՝ Կալիֆորնիայի Ռիվերսայդ շրջանում ձյուդոիստուհի Աննա Մարիա դե Մարսի և Ռոն Ռոուզիի ընտանիքում[8]։

1995 թվականին Ռոուզիի հայրը դուստրերի հետ սահնակով խաղալիս լրջորեն վնասում է ողնաշարը։ Բժիշկներից տեղեկանալով, որ ունի արյան մակարդելիության հետ կապված հազվադեպ հանդիպող հիվանդություն, որը խանգարելու է վնասվածքի ապաքինմանը՝ ի վերջո հասցնելուվ անդամալուծության, ինչպես նաև գիտակցելով, որ ապրելու համար քիչ ժամանակ է մնացել, Ռոն Ռոուզին որոշում է հեռանալ ընտանիքից և ինքնասպանություն է գործում, երբ Ռոնդան 8 տարեկան էր[9][10]։

11 տարեկան հասակում մայրը Ռոնդային համոզում է զբաղվել ձյուդոյով։ 1984 թվականին ձյուդոյի աշխարհի չեմպիոնուհի ճանաչված Աննա Մարիան դստերը ծանոթացնում է մարզաձևի հիմնական բաղադրիչների հետ։

Ձյուդոյի կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

15 տարեկանում Ռոուզին ընդգրկվում է Միացյալ Նահանգների ձյուդոյի հավաքականում։ Մեկ տարի անց կանանց կիսամիջինքաշային դիվիզիայի համազգային վարկանիշային աղյուսակում գրավում է 1-ին հորիզոնականը՝ դառնալով տվյալ պատվին ճանաչված ամենաերիտասարդ ձյուդոյիստուհին։ 2004 թվականին մասնակցում է Աթենքի ամառային օլիմպիական խաղերին՝ դառնալով մրցույթում մասնակցող ամենաերտիասարդ ձյուդոիստուհին։ Նույն թվականին Ռոուզին ոսկե մեդալներ է նվաճում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցակվող ձյուդոյի աշխարհի երիտասարդական առաջնությունում և Իսլա Մարգարիտայի պանամերիկյան խաղերում[9]։

2006 թվականին Ռոուզին հաջողությամբ պաշտպանում է պանամերիկյան տիտղոսը։ 2007 թվականի Ռիո դե Ժանեյրոյի աշխարհի առաջնությունում Ռոուզին 70 կգ քաշային կարգում նվաճում է արծաթե մեդալ։ Նույն տարի, չնայած ծնկի ներհոդային ջլի վնասվածքին, Ռոուզիին հաջողվում է ոսկե մեդալակիր դառնալ պանամերիկյան խաղերում[9]։

2008 թվականի Պեկինի ամառային օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ վաստակելուց հետո, 21 տարեկանում Ռոուզին որոշում է հեռանալ ձյուդոյիստուհու կարիերայից[9]։

Կարիերան ընդհանուր մենամարտեր սպորտաձևում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձյուդոյիստուհու կարիերայից հետո Ռոուզին կարճ ժամանակ աշխատում է որպես բարմենուհի։ Ի վերջո, Ռոուզին սեփական մեքենայով որոշում է մեկնել Լոս Անջելես։ 2010 թվականի օգոստոսին Ռոուզին միանում է հայազգի մարզիչ Էդմոնդ Թարվերդյանի «Glendale Fighting Club» մարտական ակումբին։ Ընդհանուր մենամարտեր սպորտաձևի սիրողական մեկնարկային մարտի ժամանակ Ռոուզին հակառակորդի վրա կիրառելով «արմբար» (թևկոտրուկ) հնարքը՝ ընդամենը 23 վայրկյանում կարողանում է հաղթանակ տանել։ Դրան հաջորդող սիրողական երկու մենամարտերն ավարտվում են նույն հնարքի կիրառմամբ՝ համապատասխանաբար ավարտվելով 57 և 24 վայրկյանում։

Հաջող սիրողական կարիերայից հետո Ռոուզին նույնպիսի հաջողությամբ կատարում է իր պրոֆեսիոնալ նորամուտը՝ 1-ական րոպեում հաղթանակ տանելով առաջին չորս հանդիպումներում։ 2012 թվականի մարտին Ռոուզին ընդամենը 27 վայրկյանում պարտության է մատնում Միշա Թեյթին և նվաճում Strikeforce կանանց գերթեթևքաշային չեմպիոնական գոտին։

Հերթական արագ հաղթանակը գրանցելուց հետո, Ռոուզին մարզական պայմանագիր է կնքում ոլորտի առաջատար առաջնությունը համարվող «Ultimate Fighting Championship» (UFC) կազմակերպության հետ։ Ճանաչվելով UFC կանանց գերթեթևքաշային չեմպիոն, Ռոուզին 2012 թվականի փետրվարի 23-ին հաջողությամբ պաշտպանում է տիտղոսը Լիզ Կարմուշի հետ մրցապայքարում։ Մարտը տևում է 4 րոպե և 49 վայրկյան, ինչը երկար ժամանակ համարվում էր Ռոուզիի մասնակցությամբ ամենաերկար մենամարտը։

Ռոուզիի խառը մենամարտերի 12-0 անընդմեջ հաղթանակների շարանը հատվում է «UFC 193» իրադարձության գլխավոր մարտում, որտեղ նոկաուտի է ենթարկվում Հոլի Հոլմի կողմից[11][12]։

Շուրջ մեկ տարվա բացակայությունից հետո, Ռոուզին իր երկար սպասված վերադարձը կատարեց 2016 թվականի դեկտեմբերի 30-ին՝ «UFC 207» իրադարձության շրջանակներում UFC կիսաթեթևքաշային տիտղոսի համար մրցապայքար մղելով բրազիլուհի գործող չեմպիոն Ամանդա Նունյեսի դեմ[13]։ Ընդամենը 48 վայրկյանում Ռոուզին տեխնիկական նոկաուտի է ենթարկվում՝ գրանցելով մարզական կարիերայի երկրորդ անընմեջ պարտությունը[14][15]։

Դերասանական և մոդելային կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոուզին Հայաստան կատարած այցի ժամանակ (ապրիլի 23, 2015)

2012 թվականին Ռոուզին հայտնվել է «ESPN The Magazine» ամսագրի շապիկին[16]։

2013 թվականի մայիսին Ռոուզին «Maxim» ամսագրի «100 ամենագրավիչ կանանց» (Hot 100) դասակարգման մեջ գրավում է 29-րդ հորզիոնականը[17]։

2013 թվականի հուլիսի 23-ին կինոդերասան Սիլվեստր Ստալոնեն իր պաշտոնական թվիթերյան էջում հայտարարում է, որ Ռոուզին կընդգրկվի «Անզպելիները 3» մարտաֆիլմի դերասանական կազմում։ Օգոստոսի 9-ին Դուեյն Ջոնսոնը հաստատում է «Ֆորսաժ 7» ֆիլմում Ռոուզիի մասնակցության մասին լուրերը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ Դեր Notes
2011 Հոնոո-նո Տայկու-կայ Թի Վի Honoo-no Taiiku-kai TV Իր դերում Հեռուստաշոու
2014 Անզսպելիները 3 The Expendables 3 Լունա
2015 Ֆորսաժ 7 Furious 7 Կարա Երկրորդ պլանի դեր
2015 Անտուրաժ Entourage Իր դերում
2016 Երկնային մարտիկը Fighter In The Sky Ջես Գլխավոր դեր
2016 Հարբած պատմություն Drunk History Գալուս Մագ Էպիզոդ՝ «Սրիկաները»
՞ 22-րդ մղոն Mile 22
՞ Ռոդհաուս Road House Դալթոն Գլխավոր դեր

Ընդհանուր մենամարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունք Ցուցանիշ Հակառակորդ Տեսակ Իրադարձություն Ամսաթիվ Ռաունդ Տևողություն Վայր Նշումներ
Պարտություն 12–2 Ամանդա Նունյես Տեխնիկական նոկաուտ (բռունցքների շարան) UFC 207 Դեկտեմբերի 30, 2016 1 0:48 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ Տիտղոսային մենամարտ UFC կանանց գերթեթևքաշային գոտու համար
Պարտություն 12–1 Հոլի Հոլմ Նոկաուտ (ոտքով հարված գլխին և բռնունցքների շարան) UFC 193 Նոյեմբերի 14, 2015 2 0:59 Ավստրալիա Մելբուրն, Ավստրալիա Կորցնում է UFC կանանց գերթեթևքաշային գոտին, երեկոյի գլխավոր իրադարձություն
Հաղթանակ 12–0 Բեչ Կոհեա Նոկաուտ UFC 190 Օգոստոսի 1, 2015 1 0:34 Բրազիլիա Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա Պաշտպանում է UFC կանանց գերթեթևքաշային գոտին, երեկոյի գլխավոր իրադարձություն
Հաղթանակ 11–0 Քեթ Զինգանո Հանձնվեցում (ուղիղ արմբար) UFC 184 Փետրվարի 28, 2015 1 1:14 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ Պաշտպանում է UFC կանանց գերթեթևքաշային գոտին, երեկոյի գլխավոր իրադարձություն
Հաղթանակ 10–0 Ալեքսիս Դեյվիս ՆԱ (բռունցքի հարվածներ) UFC 175 Հուլիսի 5, 2014 1 0:16 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ Պաշտպանում է UFC կանանց կիսաթեթևքաշային գոտին
Հաղթանակ 9–0 Սառա Մաքման ՏՆ (ծնկահարվածներ հակառակորդի մարմնին) UFC 170 Փետրվարի 22, 2014 1 1:06 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ Պաշտպանում է UFC կանանց կիսաթեթևքաշային գոտին
Հաղթանակ 8–0 Միշա Թեյթ Հանձնվեցում (արմբար) UFC 168 Դեկտեմբերի 28, 2013 3 0:58 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ Պաշտպանում է UFC կանանց կիսաթեթևքաշային գոտին, երեկոյի գլխավոր իրադարձություն
Հաղթանակ 7–0 Լիզ Կարմուշ Հանձնվեցում (արմբար) UFC 157 Փետրվարի 23, 2013 1 4:49 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Անահայմ, Կալիֆորնիա, ԱՄՆ Պաշտպանում է UFC կանանց կիսաթեթևքաշային գոտին
Հաղթանակ 6–0 Սառա Քոֆման Հանձնվեցում (արմբար) Strikeforce: Rousey vs. Kaufman Օգոստոսի 18, 2012 1 0:54 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սան Դիեգո, Կալիֆորնիա, ԱՄՆ Պաշտպանում է Strikeforce կանանց կիսաթեթևքաշային գոտին, հռչակվում է UFC կանանց կիսաթեթևքաշային չեմպիոն
Հաղթանակ 5–0 Միշա Թեյթ Հանձնվեցում (արմբար) Strikeforce: Tate vs. Rousey Մարտի 3, 2012 1 4:27 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կոլումբուս, Օհայո, ԱՄՆ Նորամուտը կիսաթեթևքաշային կարգ; նվաճում է Strikeforce կանանց կիսաթեթևքաշային գոտին
Հաղթանակ 4–0 Ջուլիա Բադ Հանձնվեցում (արմբար) Strikeforce Challengers 20 Նոյեմբերի 18, 2011 1 0:39 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
Հաղթանակ 3–0 Սառա Դ'Ալելիո Տեխնիկական անձնվեցում (արմբար) Strikeforce Challengers 18 Օգոստոսի 12, 2011 1 0:25 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
Հաղթանակ 2–0 Շարմեյն Թուիթ Հանձնվեցում (արմբար) HKFC - School of Hard Knocks 12 Հուլիսի 17, 2011 1 0:49 Կանադա Կալգարի, Ալբերտա, Կանադա 68 կգ քաշային կարգ
Հաղթանակ 1–0 Էդիան Գոմես Հանձնվեցում (արմբար) KOTC - Turning Point Մարտի 27, 2011 1 0:25 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Տարզանա, Կալիֆորնիա, ԱՄՆ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հետ-UFC 154 քննարկումներ (18:30)»
  2. «Գոքոր Չիվիչյանի պաշտոնական կայք»
  3. Քևին IoleLike0Follow0 (2012-05-28)։ «Ռոնդա Ռոուզին և Լիզ Կարմուշը մենամարտելու են գլխավոր իրադարձության շրջանակներում»։ «Յահու սպորտս»։ Վերցված է 2013 թ․ մայիսի 23 
  4. Դոյլ Դեյվ (2012-08-22)։ «Կանանց MMA դասակարգումներ: Ռոնդա Ռոուզին և մնացածը»։ «MMAFighting.com»։ Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22–ին 
  5. «Ռոնդա Ռոուզին և Թոփ 10 «Pound-for-Pound» MMA կին մարտիկները»։ «Բլիչեր ռիփորտ»։ 2012-08-23 
  6. Գրեյս, Չակ (հուլիսի 23, 2013). «Ռոնդա Ռոուզին հանդես է գալու «Անզսպելիները 3» ֆիլմում»: «MMAInsider.net»
  7. Գարսիա, Վիկտոր (օգոստոսի 12, 2013). «UFC-ի Ռոնդա Ռոուզին կունենա ևս մի բլոքբաստերային դեր»: «Ֆոքս նյուզ լատինո»
  8. ««Խուլիգանուհի» Ռոնդա Ռոուզին պաշտպանում է տիտղոսը «UFC 157»-ի շրջանակներում անցկացվող առաջին կանանց մասնակցությամբ գլխավոր իրադարձության ժամանակ»։ Dailynews.com։ Վերցված է 2014 թ․ օգոստոսի 9–ին 
  9. 9,0 9,1 9,2 9,3 «Ռոնդա Ռոուզի. կենսագրություն»։ «biography.com» 
  10. Ռոնդա Ռոուզիի կենսագրությունը IMDb կայքում
  11. «Ռոնդա Ռոուզին առաջին անգամ ծանր նոկաուտի ենթարկվեց. UFC 193-ի արդյունքները (ֆոտո, վիդեո)»։ Վերցված է նոյեմբերի 15, 2015 
  12. «ՌՈՈՒԶԻՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԿՐԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)»։ Վերցված է նոյեմբերի 15, 2015 
  13. «Ռոնդա Ռոուզին վերադառնում է»։ Վերցված է հունվարի 11, 2017 
  14. «Ամանդա Նունյեսը նոկաուտի է ենթարկել Ռոնդա Ռոուզիին (տեսանյութ)»։ Վերցված է հունվարի 11, 2017 
  15. http://www.sherdog.com/news/news/Amanda-Nunes-Shreds-Ronda-Rousey-to-Retain-UFC-Womens-Bantamweight-Title-115551
  16. «Body Issue 2012: Ronda Rousey - ESPN Video - ESPN»։ Վերցված է 2012 թ․ հուլիսի 30 
  17. Նոբլ, Մակքինլի (մայիսի 6, 2013). «UFC չեմպիոն Ռոնդա Ռոուզին 29-րդն է ՀՈԹ 100-ում», «Bleacher Report»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]