Հեյլի Ստեյնֆիլդը ծնվել է Տարզանում, Սան Ֆերնանդոյի հովտում։ Մայրը՝ Չերին, ինտերիերի դիզայներ է։ Հայրը՝ Փիթեր Սթեհֆելդը, ֆիթնեսի մարզիչ է[6]։ Նա ունի ավագ եղբայր՝ Գրիֆինը և հորեղբայր՝ Ջեյկ Ստեյնֆելդը[7] Նրա հայրը հրեա է, իսկ մայրը՝ ֆիլիպինուհի։
Դերասանական կարիերան սկսել է 8 տարեկանից[8]՝ նկարահանվելով երկրորդական դերերում, դեռահասական սերիալներում և գովազդներում։ «Ճիշտ հաստատակամություն» ֆիլմում նրա դերը դարձավ վերջինիս դեբյուտային աշխատանքը մեծ կինոյում։ Այս կինոյում Ստեյնֆիլդը առաջադրվել է Օսկարով, որպես 2011 թվականի «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»[9], իսկ հետո արժանացել է BAFTA մրցանակի, որպես «Լավագույն կանացի դերակատար»։