Լիլի Ռեյնհարթ
Լիլի Ռեյնհարթ | |
---|---|
![]() Ռեյնհարթը WonderCon-ում, 2017 թվական | |
Ի ծնե անուն՝ | Lili Reinhart |
Ծննդյան թիվ՝ | սեպտեմբերի 13, 1996 (25 տարեկան) |
Ծննդավայր՝ | Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[1][2] |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, երգչուհի |
Կարիերա՝ | 2008-այժմ |
IMDb։ | ID 3929887 |
Լիլի Պաուլինա Ռեյնհարթ (անգլ.՝ Lili Pauline Reinhart, սեպտեմբերի 13, 1996, Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[1][2], ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և երգչուհի։ Առավել հայտնի է Ռիվերդեյլ հեռուստասերիալում Բեթի Կուպերի դերով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիլի Ռեյնհարթը ծնվել է 1996 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ԱՄՆ-ի Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում։ 12 տարեկանից սկսել է խաղալ թատրոնում[3]։
2016 թվականի փետրվարի 9-ին Ռեյնհարթը ընտրվել է Ռիվերդեյլ հեռուստասերիալում՝ Բեթի Կուպեր դերի համար[4]։ Ավելի վաղ նկարահանվել է «Ջեկի փրկությունը» ֆիլմում, որը ցուցադրվել է 2014 թվականին՝ FOX հեռուստաալիքով[5]։
Լիլին նկարահանվել է նաև «Օրենք և կարգուկանոն։ «Հատուկ ջոկատ» հեռուստասերիալի մեկ էպիզոդում, «Լավ հարևան», «Միս Սթիվենս», «Ընդմիշտի վերջը», «Գիփսոնբուրգ», «Ամռան թագավորները», «Չի թափահարել, այլ սուզվել է», «Լիլիթ» ֆիլմերում կատարել է գլխավոր դերերը[6]։
2017 թվականի փետրվարի 10-ին հայտարարվել է, որ Լիլին նկարահանվելու է «Գալվեսթոն» ֆիլմում՝ Բեն Ֆոսթերի և Էլ Ֆենինգի հետ միասին[7]։
2019 թվականին հայտարարվել է այն մասին, որ դերասանուհին Քարդի Բիի և Ջեյ Լոի հետ միասին նկարահանվում է «Մերկապարուհիները» ֆիլմում[8]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականից Լիլին հանդիպում է «Ռիվերդեյլ» հեռուստասերիալի խաղընկեր Քոուլ Սփրոուսի հետ[9]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2010 | Այսօրվա համար | For Today | Ռեյչել |
2011 | Ամենանուրբ բանը աղջկա մեջ | The Most Girl Part of Girl | Էմի |
2011 | Լիլիթ | Lilith | Լիլիթ |
2011 | Օրենք և կարգուկանոն։ Հատուկ ջոկատ | Law & Order: Special Victims Unit | Քորթնի Լեյն |
2011 | Գիտական | Scientastic! | Լիա |
2012 | Չի թափահարում, բայց սուզվում է | Not Waving But Drowning | Էմի |
2013 | Ամռան թագավորները | The Kings of Summer | Վիկի |
2013 | Առաջին հույսը | The First Hope | Քարեն |
2013 | Գիբսոնբուրգ | Gibsonburg | Կատյա Քոլաներ |
2013 | Ընդմիշտի վերջը | Forever's End | Լիլի Ուայթ |
2014 | Ջեքի փրկությունը | Surviving Jack | Հիզեր |
2015 | Cocked | Մարգերիտ | |
2016 | Միս Սթիվս | Miss Stevens | Մարգո Ջենսեն |
2016 | Լավ հարևանը | The Good Neighbor | Էշլի |
2017-այժմ | Ռիվերդեյլ | Riverdale | Բեթի Քուպեր |
2018 | Գալվեսթոն | Galveston | Թիֆանի |
2019 | Մերկապարուհիները | Hustlers | Անաբել |
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակներ և նոմինացիաներ | |||||
---|---|---|---|---|---|
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Նոմինանտ | Արդյունք | Ծանոթագրություն |
2013 | New York VisionFest | Breakthrough Performance Award | The First Hope | Առաջադրված | [10] |
2017 | TV Line’s Performer of the Week | Performance in «Body Double» | Ռիվերդեյլ | Առաջադրված | [11] |
2017 | Teen Choice Awards | Choice Breakout TV Star | Ռիվերդեյլ | Հաղթանակ | [12] |
Choice TV Ship (Քոուլ Սփրոուսի հետ համատեղ) | Հաղթանակ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://web.archive.org/web/20200606124246/https://www.cleveland.com/entertainment/2020/06/riverdale-star-cleveland-native-lili-reinhart-comes-out-as-bisexual.html
- ↑ 2,0 2,1 2,2 https://web.archive.org/web/20181122053310/https://www.eonline.com/news/989747/lili-reinhart-takes-cole-sprouse-home-for-thanksgiving
- ↑ CHLOE SCHILDHAUSE (AUGUST 23, 2016)։ «Camila Mendes and Lili Reinhart Talk 'Riverdale,' CW’s Gritty Take On The Archie Comics»։ nylon.com (անգլերեն)։ Վերցված է 2017-05-10
- ↑ Andreeva Nellie (2016-02-09)։ «‘Riverdale’ Archie Comics CW Pilot Casts Its Betty Cooper & Jughead Jones»։ Deadline.com (en-US)։ Վերցված է 2017-05-10
- ↑ Jeff Sneider (2014-06-04)։ «'Surviving Jack' Actress Lili Reinhart Joins Amazon Pilot 'Cocked' (Exclusive)»։ TheWrap (en-US)։ Վերցված է 2017-05-10
- ↑ Kupfer Lindsey (Jan 27 2017)։ «Who Plays Betty & Veronica On ‘Riverdale’? Camila Mendes & Lili Reinhart Will Be Your New Favorite Duo»։ Bustle (անգլերեն)։ Վերցված է 2017-05-10
- ↑ Patten Dominic (2017-02-10)։ «‘Riverdale’s Lili Reinhart Joins Ben Foster & Elle Fanning In ‘Galveston’»։ Deadline (en-US)։ Վերցված է 2017-05-10
- ↑ Wiseman Andreas, Wiseman Andreas (2019-03-19)։ «‘Hustlers’: Cardi B, Lili Reinhart, Keke Palmer & Julia Stiles Join Constance Wu & Jennifer Lopez In Avenging Strippers Pic»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է 2019-10-03
- ↑ «Riverdale couple Lili Reinhart and Cole Sprouse get close on set»։ Mail Online։ 2019-01-16։ Վերցված է 2019-10-03
- ↑ «VISIONFEST announces 2013 Independent Vision Award nominees»։ visionfest.com (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-08-ին։ Վերցված է 2017-05-10
- ↑ «TVLine's Performer of the Week: Melissa McCarthy»։ TVLine (en-US)։ February 11 2017։ Վերցված է 2017-05-10
- ↑ Keisha Hatchett (2017-07-12)։ «Teen Choice Awards Reveals Full List of Nominees — Did Your Favorite 'Ship Make the Cut?»։ TV Guide (անգլերեն)։ Վերցված է 2018-01-02
|