Ռիվերդեյլ (հեռուստասերիալ)
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
«Ռիվերդեյլ» (անգլ.՝ Riverdale), ամերիկյան պատանեկան դրամա, հիմնված Archie Comics-ի վրա։ Կոմիքսը The CW-ի համար ադապտացրել է Ռոբերտո Ագիռե-Սակասայի կողմից։ Հեռուստասերիալը ստեղծվել է CBS և Warner Bros հեռուստաընկերությունների կողմից՝ Բերլանտի Պրոդաքշնի և Արչիի կոմիքսների հետ միասին։ Սկզբնական մտահղացմամբ այն պետք է ֆիլմ լիներ, այնուհետև որոշվել է այն նկարահանել հեռուստասերիալի տեսքով։ Նկարահանումներն իրականացվում են Վանկուվերում (Բրիտանական Կոլումբիա)։
Հեռուստասերիալում առկա են Archie կոմիքսներում հանդիպող հերոսները։ Դրանցից են` Արչի Էնդրյուսը (Քեյ Ջեյ Ապա), Բեթի Քուփերը (Լիլի Ռեյնհարթ), Վերոնիկա Լոջը (Կամիլա Մենդես) և Ջագհեդ Ջոնս (Քոուլ Սփրոուս), Ջոզի ՄըքՔոյ (Էշլի Մյուրեյ) և Շերիլ Բլոսսոմ (Մադելայն Փեթչ)։ Հեռուստասերիալում հանդիպում են կոմիքսների այլ հերոսներ, օրինակ՝ Ֆրեդ Էնդրյուսը, Էլիս Քուպերը, Էֆ Պի Ջոնսը, Հերմիոնա Լոջը։
Տասներեք սերիայից բաղկացած առաջին եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2017 թվականի հունվարի 26-ին՝ համընկնելով կոմիքսների 75-ամյակին[6]։ 2017 թվականի մարտի 7-ին The CW հեռուստաալիքը երկարացրել է հեռուստասերիալը մինչև երկրորդ եթերաշրջան[7], վերջինի պրեմիերան կայացել է նույն տարվա օգոստոսի 11-ին։ 2017-ի դեկտեմբերի 1-ին Netflix ընկերությունը պատվիրել է Սաբրինայի արկածները կոմիքսների մոտիվներով նկարահանվող հեռուստասերիալի երկու եթերաշրջան։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերիալը պատմում է ավագ դպրոցական Արչիի և նրա ընկերների մասին։ Մի երիտասարդի սպանությունից հետո նրանք որոշում են հետազոտել Ռիվերդեյլ քաղաքը, էլ ավելի շատ մռայլ գաղտնիքներ բացահայտելով։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլխավոր դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արչիբալդ (Արչի) Էնդրյուս (Քեյ Ջեյ Ապա) - ավագ դպրոցական, ով միաժամանակ մի քանի աղջիկների հետ ռոմանտիկ հարաբերություններ է սկսում։ Գրում է երաժշտություն, կիթառ է նվագում, դեմ գնալով հորն ու մարզչին[8]։
- Էլիզաբեթ (Բեթի) Քուփեր (Լիլի Ռեյնհարթ) - խելացի և սիրալիր աղջիկ, ով վաղուց սիրահարված է իր լավագույն ընկեր Արչիին։ Սկսել է շփվել Վերոնիկայի հետ, քանի որ հոգնել է լինել իդեալական աղջիկ, ուսանողուհի և քույր։ Նա սկսել է հանդիպել Ջագհեդի հետ[9]։
- Ջագհեդ Ջոնս (Քոուլ Սփրոուս) - Արչիի նախկին լավագույն ընկերը, ով տառապում էր իրենց ընկերության խզման պատճառով։ Սակայն սերիալի ընթացքում նրանք վերսկսում են իրենց ընկերությունը[9]։
- Վերոնիկա Լոջ (Քամիլա Մենդես) - խելացի, հպարտ ավագ դպրոցական, ով վերադառնում է Ռիվերդեյլ Նյու Յորքից` փորձելով սկսել նոր կյանք[10]։
- Շերիլ Բլոսոմ (Մադլեն Փեթշ) - հարուստ աղջիկ, ով կորցրել է իր եղբորը առեղծվածային աղետում[11]։
- Ջոզի ՄըքԿոյ (Էշլի Մյուրեյ) - մեծամիտ և ինքնասեր աղջիկ, ով «Ջոզի և փիսիկներ» երաժշտական խմբի մենակատարուհին է[8]։
- Էլիս Քուփեր (Մեդխեն Ամիկ) - Բեթիի մայրը, տեղական լրագրի խմբագիր[12]։
- Ֆրեդերիկ (Ֆրեդ) Էնդրյուս (Լյուք Փերի) - Արչիի հայրը, ով ունի սեփական շինարարական ընկերություն[13]։
- Քեվին Քելեր (Քեսի Քոթ) - ավագ դպրոցի աշակերտ։ Բեթի Քուպերի լավագույն ընկերը։ Նա չի քողարկում, որ ինքը գեյ է[14][15]։
- Ֆորսհեյթ Փենդլթոն (ԷֆՓի) Ջոնս - «Հարավի օձեր» ահաբեկչական խմբի գլխավորը, ովքեր ապրում և աշխատում են Ռիվերդեյլի հարավային մասում։ Ջագհեդի հայրը[16][17]։
- Հայրամ Լոջ - Վերոնիկայի հայրը, Հերմիոնա Լոջի ամուսինը։ Ազդեցիկ մարդ և «Lodge Industries» ֆիրմայի տերը։ Նա բանտում է անցկացրել հինգ ամիս, ինչից հետո վերադարձել է ընտանիք։ Առաջին անգամ սերիալում հայտնվել է 2-րդ եթերաշրջանի առաջին սերիայում։
- Հերմիոնա Լոդջ(Մառիսոլ Նիկոլս) - Վերոնիկայի մայրը[18]։
Երկրորդական անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռեջի Մանթլա (Ռոս Բաթլեր) (1 եթերաշրջան); Չարլզ Մելթոն[19] (2 եթերաշրջան) — Արչիի հին ընկերը[20]։ Մեկ եթերաշրջանից հետո Ռոս Բաթլերը հեռացել է նախագծից։ Երկրորդ եթերաշրջանում Ռեջիի դերը կխաղա մեկ ուրիշ դերասան[21]։
- Մարմադյուք (Մուս) Մեյսոն (Քուդի Կիռսլի) — Արչիի ընկերը[20]։
- Ջերալդին Գրանդի (Սարա Հաբել) — Ռիվերդեյլի երաժշտության երիտասարդ ուսուցչուհին, ով Արչիի հետ ռոմանտիկ հարաբերությունների մեջ է։ Նրա իսկական անունն է` Ջենիֆեր Գիբսոն[22]։
- Վալերի Բրաուն (Այրի Հայլեու) — երգերի հեղինակ։
- Էտել Մագս (Շենոն Փրսեր) — կոմիքսներում սիրահարված է եղել Ջագհեդին, բայց հեռուստասերիալում նա մեկ ուրիշ է հետ է հանդիպում[23]։
- Հել Կուպեր (Լոքլին Մոնրո) — Բեթիի և Փոլիի հայրը, Էլիս Կուպերի ամուսինը[24]։
- Մելոդի Վալենթայն (Աշանտի Բրոմֆիլդ) — «Ջոզի և փիսիկներ» խմբի անդամ։
- Թինա Փաթել (Օլիվիա Ռայան Շթեռն) — Շեռիլ Բլոսոմի ընկերուհին[25][26][27]։
- Ջինջեր Լոպես (Քեյթլին Միթչել-Մարկովիչ) — Շերիլի լավագույն ընկերներից մեկը։
- Դիլթոն Դոյլի (Մեյջոր Կուրդա) — քաղաքի ամենախելացի երեխան[16][20]։
- Սիերրա Մակկոյ (Ռոբին Գիվենս) — Ռիվերդեյլի քաղաքագլուխը և Ջոզի ՄըքԿոյի մայրը[28]։
- Ջեյսոն Բլոսսոմ (Թրեվոր Սթայնս) — Շեռիլի եղբայրը։
- Պենելոպա Բլոսսոմ (Նատալի Բոլտ) — Շեռիլի և Ջեյսոնի մայրը։
- Կլիֆ Բլոսսոմ (Բարկլեյ Խոուպ) — Շեռիլի և Ջեյսոնի հայրը։
- Ֆոռսայթ Փենդլթոն (ԷֆՊի) Ջոնս (Սքիթ Ուլրիխ) — Ջագհեդի հայրը[16][17]։
- Փոլլի Կուպեր (Тиера Сковбай) — Բեթիի ավագ քույրը, Էլիս և Հել Կուպերների աղջիկը։ Հղի է Ջեյսոն Բլոսսոմից։
- Թրեներ Կլեյտոն (Կոլին Լոուրենս) — Չակի հայրը։
- Չակ Կլեյտոն (Ջորդան Կելոուեյ)[16].
- Փոփ Տեյթ (Էլվին Սանդերս) — Խորտկարանի սեփականատերը։
- Սմիթերս (Թոմ Մակբեթ) — Լոջ ընտանիքի ծառայապետ սպասավորների պետը[16]։
- Տռեվ Բրաուն (Ադայն Բրեդլի) — Վալերիի կրտսեր եղբայրը։
Հյուրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օսկար (Ռաուլ Կաստիլիո) - Նյու Յորքից ժամանած երգերի հեղինակ, ով համաձայնվում է աշխատել Ռիվերդեյլի քոլեջի պրոֆեսոր[29]։
- Մերի Էնդրյուս (Մոլի Ռինգվոլդ) - Արչիի մայրը, ով թողել է իր 2-ամյա տղային և հեռացել, սակայն տարիներ անց վերադարձել է Ռիվերդեյլ։
Էպիզոդների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եթերաշրջան 1 (2017)[խմբագրել | խմբագրել կոդը]
№ | Անվանում | Ռեժիսոր | Սցենարիստ | Օրիգինալ պրեմիերայի ամսաթիվ | Արտադ. կոդ |
Դիտորդներ (միլիոններ) |
---|---|---|---|---|---|---|
1 | "Գլուխ առաջին. Գետի ափին" "Chapter One: The River's Edge" | Լի Թոլանդ Քրիգեր | Ռոբերտո Ագիռե-Սակասա | 26 հունվար 2017 | T15.10136 | 1,38[30] |
Հուլիսի չորսին Ջեյսոն Բլոսոմի ողբերգական մահն ներառող, իրադարձություններով հագեցած ամռանը, Արչի Էնդրյուսը իր մեջ երաժշտության կիրք է հայտնաբերում։ Շուտով նա սկսում է իր ուսման երկրորդ տարին և երաժշտության միջոցով իր սիրո մասին պատմում է Բեթի Կուպերին, ով գաղտնի զգացմունքներ ուներ Արչիի հանդեպ։ Այդ ժամանակ քաղաք է ժամանում գողության համար մեղադրվող միլիոնատիրոջ գեղեցկուհի դուստր` Վերոնիկա Լոջը, ով անմիջապես գրավում է Արչիի ուշադրությունը։ Չնայած սիրային եռանկյունու զարգացմանը, Բեթին և Վերոնիկան արագորեն ընկերանում են։ Արչիի նախկին լավագույն ընկեր` Ջագհեդ Ջոնսը սկսում է գրել վեպ ամառային իրադարձությունների մասին։ | ||||||
2 | "Գլուխ երկրորդ. Չարի հպումը" "Chapter Two: A Touch of Evil" | Լի Թոլանդ Քրիգեր | Ռոբերտո Ագիրրե-Սակասա | 2 փետրվար 2017 | T13.20302 | 1,15[31] |
Վերոնիկայի և Արչիի համբույրը լարում է նրանց հարաբերությունները Բեթիի հետ։ Տիկին Գրանդին հորդորում է Արչիին չպատմել այն մասին, որ նրանք լսել են կրակոց, որը հնարավոր է կապված է Ջեյսոնի մահվան հետ, քանի որ այդ խոստովանությունը կարող է բացահայտել նրանց հարաբերությունները։ Ջագհեդը պատահաբար բացահայտում է Արչիի և տիկին Գրանդիի հարաբերությունների գաղտնիքը։ Տղանները վիճում են շերիֆի մոտ գնալու Արչիի մերժման պատճառով։ Արչին խորհուրդ է հարցնում հորից։ Շերիլը հանկարծակիորեն ընկերանում է Բեթիի հետ, սակայն շուտով պարզվում է, որ նա մեղադրում է Բեթիի քրոջը` Փոլիին իր եղբոր` Ջեյսոնի սպանության համար։ | ||||||
3 | "Գլուխ երրորդ. Մարմնի կրկնորդ" "Chapter Three: Body Double" | Լի Թոլանդ Քրիգեր | Իոլանդա Լոուրենս | 9 փետրվար 2017 | T13.20303 | 1,20[32] |
Շերիֆը քննում է Շերիլին Ջեյսոնի սպանության վերաբերյալ, բայց ծնողները փրկում են Շերիլին։ Վերոնիկան սարսափում է, երբ իմանում է, որ իր նոր ընկեր` Չակ Կլեյտոնը նվաստացրել է իրեն ամբողջ դպրոցով մեկ։ Ջագհեդը մի սկաուտից իմանում է, որ հուլիսի չորսի կրակոցն արձակել է Դիլթոն Դոյլին։ Բեթին և Վերոնիկան թմրամիջոցների և տանջանքների օգնությամբ ստիպում են Չակին խոստովանել իր մեղքը։ Չակն հեռացվում է ֆուտբոլային ակումբից, իսկ Բեթթին և Շերիլը միավորվում են պարզելու համար ամբողջ ճշմարտությունը Փոլիի և Ջեյսոնի մասին։ Դիլթոնը խոստովանում է, որ տեսել է տիկին Գրանդիի մեքենան գետի մոտ, և Ջագհեդը հասկանում է, որ Արչիի գաղտնիքը բացահայտման եզրին է։ | ||||||
4 | "Գլուխ չորրորդ. Վերջին կինոցուցադրություն" "Chapter Four: The Last Picture Show" | Մարկ Պիզնարսկի | Մաքլ Գրասսի | 16 փետրվար 2017 | T13.20304 | 1,14[33] |
Ջագհեդը հուսահատվում է, երբ իմանում է, որ ավտոկինոթատրոնը, որտեղ նա աշխատում է, շուտով կփակվի։ Խորտկարանում Բեթին տեսնում է, թե ինչպես են Արչին իր հոր և տիկին Գրանդիի հետ ընթրում։ Բեթին և Վերոնիկան հանդիպում են Արչիի հետ և տեղեկացնում այն մասին, որ Ջերալդին Գրանդիի մասին չկա որևէ տեղեկություն։ Նրանք ներխուժում են Գրանդիի մեքենա, որտեղ հայտնաբերում են ատրճանակ և վարորդական վկայական Ջենիֆեր Գիբսոնի անունով։ Գրանդին պատմում է, որ եղել է դժվար հարաբերությունների մեջ և փախել է։ | ||||||
5 | "Գլուխ հինգերորդ. Խավարի սիրտը" "Chapter Five: Heart of Darkness" | Ջեսսի Ուարն | Ռոսս Մաքսվել | 23 փետրվար2017 | T13.20305 | 0,98[34] |
Արչին և Ռեջին պայքարում են թիմի ավագ ընտրվելու համար։ Բեթին իմանում է, որ մահանալուց մի քանի շաբաթ առաջ Ջեյսոնը թմրամիջոցներ է վաճառել։ Խորտկարանի մաքրման ժամանակ, Հերմիոնան մի տարօրինակ արկղ է գտնում, որի մեջ օձ կար, ինչն ակնհայտ նախազգուշացում էր։ Արչին հրաժարվում է թիմի ավագի կոչումից, ամբողջապես երաժշտության վրա կենտրոնանալու համար։ | ||||||
6 | "Գլուխ վեցերորդ. Ավելի՜ արագ փիսիկներ։ Սպանե՛լ, սպանե՛լ" "Chapter Six: Faster, Pussycats! Kill! Kill!" | Սթիվեն Ա. Էդելսոն | Թեսսա Լի Ուիլյամս և Նիկոլաս Զվարտ | 2 մարտ 2017 | T13.20306 | 1,09[35] |
Ջեյսոնի մահվան հետաքննությունը Բեթիին և Ջագհեդին բերում է նրա քույր Թոլիի մոտ։ Ինչպես պարզվեց, Թոլին գտնվում է պրոբլեմային երիտասարդների համար նախատեսված կենտրոնում և չի իմանում Ջեյսոնի մահվան մասին։ Բեթին վերջապես խոսում է ծնողների հետ Ջեյսոնի մահվան մասին և մտերմանում է Ջագհեդի հետ, համբուրվելով նրա հետ։ Դրանից հետո նրանք անտառում մի մեքենա են գտնում, որտեղ գտնվում էին Ջեյսոնի իրերն ու թմրամիջոցները։ Փոլին փախչում է տնից։ | ||||||
7 | "Գլուխ յոթերորդ. Առանձնացված վայրում" "Chapter Seven: In a Lonely Place" | Էլլիսոն Անդերս | Աարոն Ալեն | 9 մարտ 2017 | T13.20307 | 1,03[36] |
Անսպասելի տհաճ բան է պատահում։ Գլխավոր հանցանշանը, որը պետք է բացահայտեր մարդասպանին, կորչում է։ Այժմ ամբողջ քաղաքը լցված է ենթադրյալ մարդասպանի և նրա հաղորդագրությունների մասին լուրերով։ Վերոնիկան որոշում է ինքնուրույն զբաղվել սպանության հետաքննությամբ, քանի որ այլևս ոչ մեկին չի վստահում, նույնիսկ սեփական մորը։ | ||||||
8 | "Գլուխ ութերորդ. Վտարվածները" "Chapter Eight: The Outsiders" | Դեվիդ Կատցենբերգ | Ջուլիա Կոեն | 30 մարտ 2017 | T13.20308 | 0,99[37] |
Ֆրեդը սկսում է իր ծրագրած շինարարությունը, սակայն ինչ-որ մեկը ձախողում է այդ ամենը։ Արդյունքում բրիգադը ցրվում է, իսկ նրա բիզնեսը հայտնվում է կործանման եզրին։ | ||||||
9 | "Գլուխ իններորդ. Վիթխարի պատրանք" "Chapter Nine: La Grande Illusion" | Լի Ռոուզ | Ջեյմս Դեվիլ | 6 ապրիլ 2017 | T13.20309 | 0,91[38] |
Արչին Շերիլի հետ գնում է ընտանեկան երեկույթի։ Նա համոզված է, որ այդ երեկույթը կօգնի հաշտվել Բլոսոմների ընտանիքի հետ։ | ||||||
10 | "Գլուխ տասերորդ. Կորսված հանգստյան օրերը" "Chapter Ten: The Lost Weekend" | Դոուն Ուիլկինսոն | Բրիթա Լունդին և Բռայան Ի. Փաթերսոն | 13 ապրիլ 2017 | T13.20310 | 0,87[39] |
11 | "Chapter Eleven: To Riverdale and Back Again" | Քեվին Սալլիվան | Ռոբերտո Ագիրրե-Սակասա | 27 ապրիլ 2017 | T13.20311 | 0,89[40] |
12 | "Chapter Twelve: Anatomy of a Murder[41]" | Ռոբ Շեյդենգլանց | Մայքլ Գրասսի | 4 մայիս 2017 | TBD | |
13 | "Chapter Thirteen: The Sweet Hereafter[42]" | Լի Թոլանդ Քրիգեր | Ռոբերտո Ագիրրե-Սակասա | 11 մայիս 2017 | TBD |
Եթերաշրջան 2 (2018)
№ | № եթերաշրջանի մեջ | Անվանում | Ռեժիսոր | Սցենարիստ | Օրիգինալ պրեմիերայի ամսաթիվ | Արտադ. կոդ |
Դիտորդներ (միլիոններ) |
---|---|---|---|---|---|---|---|
14 | 1 | "Գլուխ տասնչորս։ Համբույր մահից առաջ" "Chapter Fourteen: A Kiss Before Dying" | Լի Թոլանդ Քրիգեր | Ռոբերտո Ագիռե-Սակասա | 2017 թվականի հոկտեմբերի 11 | T13.20801 | 2.34[43] |
Կրակոցից հետո Արչին Ֆրեդին շտապ հասցնում է հիվանդանոց, ինչից հետո իրեն են միանում իր ընկերները։ Շերիֆ Քելերը լսում է Արչիից պատահարի նկարագրությունը, իսկ հետո զանգահարում և կանչում ոստիկանություն, կասկածյալների հետ հանդիպման, բայց նրանցից ոչ ոք կրակողը չէր։ Երբ Վերոնիկան զննում էր Ֆրեդի իրերը, Արչին տեսնում է, որ նրա դրամապանակը բացակայում է։ Բեթին և Ջագհեդը գնում են Pop's, որպեսզի փնտրեն դրամապանակը, բայց ոչինչ չեն գտնում, փոխարենը, նրանք հասկանում են, որ կրակողը ոչ մի գումար չի գողացել դրամարկղից, դա նշանակում է, որ այդ ամենը Ֆրեդի դեմ էր ուղղված։ Ջագհեդը խնդրում է Հարավի օձերին, որ ուսումնասիրեն մահափորձը, բայց առանց շահի։ Վերոնիկան մեղադրում է իր մորը՝ Հերմիոնեին, Ֆրեդի վրա մահափորձ կատարողին վարձելու համար, բայց նա ժխտում է դա, և նրանց միջև լարվածությունը խորանում է։ Վերոնիկան վստահ չէ, որ իր մայրը չի ստում։ Մինչդեռ, Պենելոպեն, ով հիվանանոցում է, քանի որ ստացել է բազմաթիվ այրվածքներ, սպառնալիքների է արժանանում իր աղջկա՝ Շերիլի կողմից, տան պատահական բռնկման համար։ Ֆրեդը ողջ է մնում կրակոցից հետո։ Հայրամ Լոջը վերադառնում է Ռիվերդեյլ, հետագայում թուլացնելով ընտանիքում եղած լարվածությունը։ Հարևան Գրինդեյլ քաղաքում ապրող օրիորդ Գրենդին խեղդամահ է արվում Ֆրեդի վրա մահափորձ կատարած մարդու կողմից։ | |||||||
15 | 2 | "Գլուխ տասնհինգ. Գիշերահավքեր" "Chapter Fifteen: Nighthawks" | Էլլիսոն Անդերս | Մայքլ Գրասսի | 2017 հոկտեմբերի 18 | T13.20802 | 1.76[44] |
Օրիորդ Գրանդիի սպանության մասին իմանաուց հետո, Արչին սկսում է կասկածել, որ այն կապ ունի իր հոր մահափորձի հետ։ Այս ամենի հետևանքով, նա զենք է վերցնում Դիլթոն Դոլիեից։ Կրակոցի արդյունքում, Pop's Chock'lit Shoppe-ի աշխատանքը սկսում է քչանալ, դրա հետևանքով, Փոփը ցանկանում է վաճառել ճաշարանը, բայց Բեթին նրան համոզում է թույլ տալ, կազմակերպել խնջույք, որի հետևանքով առևտուրը նորից կաճի։ Ջագհեդը տեղեկանում է ԷֆՓիից, որ ազատազրկված է մնալու 20 տարի, նա դիմում է Փենի Փիբոդիին, «Օձերի» իրավաբանին, ով Ջագհեդին խորհուրդ է տալիս, խնդրել Բլոսոմներին վկայություն տալ ԷֆՓիի օգտին։ Շերիլը միանգամից հրաժարվում է, բայց երբ Բեթին սպառնում է Ջեյսոնի սպանության տեսահոլովակը տեղադրել համացանցում, նա համաձայնում է։ Դատավարությունից հետո, դատավորը վճռում է վերանայել պատիժը։ | |||||||
16 | 3 | "Գլուխ տասնվեցերորդ. Դիտորդն անտառում" "Chapter Sixteen: The Watcher in the Woods" | Քեվին Սալլիվան | Իոլանդա Լոուրենս | 2017 հոկտեմբերի 25 | T13.20803 | 1.62[45] |
Քևինը, ով անտառում էր, լսում է կրակոցի ձայներ, նա վազում է, և գտնում Միջին լացելիս։ Մուզը, ով պաշտպանել էր Միջին հրազենից, հիվանդանոց է տեղափոխվել, և ողջ մնացել։ Միջադեպից հետո Արչին կազմում է մի խումբ՝ «Կարմիր շրջան» անվանմամբ, որպեսզի պաշտպանի Ռիվերդեյլի ավագ դպրոցի ուսանողներին։ Քուփերները նամակ են ստանում "the Black Hood"(Սև գլխարկ)-ից, որում ասվում էր կրակոցների և տիկին Գրանդիի սպանության պատասխանատվության մասին, մանրամասնելով մեղավորների ընտրությունը։ Փոլին հեռանում է քաղաքից, իր երեխաների համար վախենալով։ Մինչդեռ, Ջագհեդը, սկսում է սովորել «Հարավի օձերի» ավագ դպրոցում, ոնենալով լավագույն ընկեր՝ Թոնի Թոփազը, ով խմբագրում է դպրոցի ամսագիրը՝ «Կարմիր և Սև»-ը, անգլերենի ուսուցիչ Ռոբերտ Ֆիլիպսի վերահսկողությամբ։ Քևինը շարունակում է ուշ գիշերին անտառ դուրս գալը, ինչը վրդովմունք է առաջացնում Բեթիի մոտ։ Բեթին հետևում է նրան, և դրա հետևանքով էլ Քևինին հետ է բերում տուն։ Հայրամ Լոջը Արչիին ասում է, որ «Կարմիր շրջանը» պետք է որպես զենք օգտագործի Black Hood-ի դեմ։ Ոգեշնչված սրանից, «Կարմիր շրջանը» տեսահոլովակի միջոցով մարտահրավեր է նետում Black Hood-ին։ | |||||||
17 | 4 | "Գլուխ տասնյոթերորդ. Քաղաք, որին սարսափեցրեց վերջալույսը" "Chapter Seventeen: The Town That Dreaded Sundown" | Ջեյոսն Սթոուն | Ամանդա Լաշեր | 2017 նոյեմբեր 11 | T13.20804 | 1.51[46] |
Արչիի հրապարակած «վիրուսային» վիդեոն առաջացնում է վատ արդյունքներ, տնօրեն Վալդո Վեդերբին պնդում է Արչիին ցրել «Կարմիր շրջան» խումբը։ Չնայած Արչին հրաժարվում է անել դա, խումբը ցրվում է, անկախ այն բանից, որ նաև ֆուտբոլային թիմի աշխատանքները դադարեցվել էին։ Բայց այն նորից վերականգնվում է երբ Արչին մարտահրավեր է նետում «Օձերին»։ Վերոնիկան պարզում է, որ Արչին մտադրություն ունի սպանել Black Hood-ին։ Բեթին ստանում է նամակ Black Hood-ից, բացահայտելով, որ իր ելույթը տոնական սրահում ոգեշնչեց Black Hood-ի գործողություններին, և դրա հետևանքով նա Բեթիին է տալիս մի գլուխկոտրուկ, որը կարող է լուծել միայն ինքը։ Քաղաքապետ Սիերա ՄըկՔոյը (Ջոսիի մայրը) կազմակերպում է համաքաղաքային հանդիպում, որի ժամանակ քննարկվելու է Black Hood- ի դեմ ուղղված գործողությունները։ | |||||||
18 | 5 | "Գլուխ տասնութ. Երբ անծանոթն է զանգում" "Chapter Eighteen: When a Stranger Calls" | Էլեն Փրեսման | Արոն Ալեն | նոյեմբեր 8, 2017 | T13.20805 | 1.47[47] |
Black Hood-ը ասում է Բեթիին, որ գիտի, թե որտեղ է գտնվում Փոլին և սպառնում է սպանել նրան, եթե նա չհրապարակի Էլիս Քուպերի երիտասարդ ժամանակավա մի բանտային լուսանկար, ինչը նա անում է։ | |||||||
19 | 6 | "Գլուխ տասնինը. Մահվան ապացույց" ""Chapter Nineteen: Death Proof"" | Մեջի Կիլեյ | Թեսսա Լի Ուիլյամս և Արաբելա Անդերսոն | նոյեմբերի 15, 2017 | T13.20806 | 1.43[48] |
Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի սկզբանե հեռուստասերիալը պետք է ցուցադրվեր FOX հեռուստաալիքով 2014 թվականին[49]։ 2015 թվականին հեռուստասերիալը տեղափոխվել է The CW հեռուստաալիք[50][51]։
2017 թվականի մարտի 7-ին The CW հեռուստաալիքը երկարացրել է հեռուստասերիալը մինչև երկրորդ եթերաշրջան, որի նկարահանումները պետք է սկսվեին 2017 թվականի հունիսին[52]։
2017 թվականի ապրիլի 25-ին հայտարարվել է, որ Մարկ Կոնսուելոսը հայտնվելու է երկրորդ եթերաշրջանում, որպես Վերոնիկա Լոջի հայր[53]։ 2017 թվականի մայիսի 12֊ից երկրորդ եթերաշրջանում Ռեջիի դերը կատարում է Չառլզ Մելթոնը։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռուստասերիալը ստացել է հիմնականում դրական գնահատականներ քննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում այն ունի 7.3 միավոր հնարավոր 10-ից[54]։ Metacritic կայքում հեռուստասերիալն արժանացել է 100-ից 68 միավորի[55]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.imdb.com/name/nm2630745/
- ↑ https://www.imdb.com/title/tt5420376/locations
- ↑ 3,0 3,1 3,2 'Riverdale' recap: 'Chapter One: The River's Edge' // Entertainment Weekly — NYC: Meredith Corporation, 2017. — ISSN 1049-0434; 2169-3188
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Chapter One: The River's Edge — 2017.
- ↑ https://www.imdb.com/title/tt5420376/technical?ref_=ttloc_ql_6
- ↑ «Archie Comics kicks off 75th anniversary celebration with major news: The CW officially picks up "RIVERDALE" live-action TV pilot»։ Archie Comics (en-US)։ 2016-01-30։ Վերցված է 2016-12-26
- ↑ Andreeva Nellie (2017-03-07)։ «‘Riverdale’ Renewed For Season 2 By the CW»։ Deadline.com (en-US)։ Վերցված է 2017-03-17
- ↑ 8,0 8,1 Andreeva Nellie (2016-02-25)։ «‘Riverdale’ Finds Its Archie & Josie: KJ Apa To Topline CW Pilot»։ Deadline.com (en-US)։ Վերցված է 2016-12-26
- ↑ 9,0 9,1 Andreeva Nellie (2016-02-09)։ «‘Riverdale’ Archie Comics CW Pilot Casts Its Betty Cooper & Jughead Jones»։ Deadline (en-US)։ Վերցված է 2016-12-26
- ↑ Andreeva Nellie (2016-02-27)։ «‘Riverdale’ CW Pilot Finds Veronica»։ Deadline (en-US)։ Վերցված է 2016-12-26
- ↑ Andreeva Nellie (2016-02-25)։ «‘Riverdale’ CW Pilot Finds Cheryl Blossom»։ Deadline (en-US)։ Վերցված է 2016-12-26
- ↑ Andreeva Nellie (2016-03-04)։ «‘Riverdale’ CW Pilot Casts Mädchen Amick As Alice Cooper»։ Deadline (en-US)։ Վերցված է 2016-12-26
- ↑ Andreeva Nellie (2016-02-24)։ «‘Riverdale’: Luke Perry To Play Archie’s Dad In Archie Comics CW Pilot»։ Deadline (en-US)։ Վերցված է 2016-12-26
- ↑ Michael Slezak (2016-03-12)։ «The CW's Riverdale Pilot Casts Newbie as Gay Student Kevin Keller»։ TVLine։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-08-ին։ Վերցված է 2016-12-26
- ↑ В основном составе со второго сезона
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 16,4 «Episode 10 is called "The Lost Weekend" It confirms Jordan Calloway as Chuck Clayton and the recasting of Dilton Doily. And Mary Andrews 😱»։ Twitter։ 12 дек. 2016 г.։ Վերցված է 2016-12-27
- ↑ 17,0 17,1 Russ Burlingame (09/27/2016)։ «Scream's Skeet Ulrich Joins Riverdale -- As Jughead's Dad?»։ Comicbook.com։ Վերցված է 2016-12-28
- ↑ Andreeva Nellie (2016-03-04)։ «‘Riverdale’ CW Pilot Casts Marisol Nichols As Hermione Lodge»։ Deadline (en-US)։ Վերցված է 2016-12-26
- ↑ DEREK LAWRENCE (2017-05-13)։ «'Riverdale' Casts Its New Reggie»։ Entertainment Weekly (en-US)։ Վերցված է 2017-05-24
- ↑ 20,0 20,1 20,2 Linda Ge (2016-03-09)։ «CW's Archie Pilot 'Riverdale' Adds Three to Cast (Exclusive)»։ TheWrap (en-US)։ Վերցված է 2016-12-26
- ↑ Michael Ausiello (2017-04-25)։ «Riverdale Set to Recast a Major Character Ahead of Season 2»։ TVLine։ Վերցված է 2017-05-05
- ↑ 1 сезон 4 серия
- ↑ AUGUST 30, 2016 (2016-08-30)։ «Barb from 'Stranger Things' to Join Archie Reboot 'Riverdale'»։ EW.com (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-18-ին։ Վերցված է 2016-12-28
- ↑ «#Cooper family drops the mic 🎤 @LochlynMunro @lilireinhart & a huge welcome to @TieraSkovbye1»։ Twitter։ 1 нояб. 2016 г.։ Վերցված է 2016-12-28
- ↑ «Archie Goes Multiculti»։ www.adweek.com։ Aug. 8, 2007։ Վերցված է 2016-12-26
- ↑ Monique (2016-04-10)։ «CW's "Riverdale" Takes Archie Comics Out of the 1940s»։ JUST ADD COLOR։ Վերցված է 2016-12-26
- ↑ «Update! Olivia Ryan Stern is Tina Patel, sister of Raj Patel, in #RIVERDALE!»։ Twitter։ 16 мар. 2016 г.։ Վերցված է 2016-12-26
- ↑ Petski Denise (2016-08-30)։ «‘Riverdale’: Robin Givens Cast As Riverdale’s Mayor In The CW Series»։ Deadline.com (en-US)։ Վերցված է 2016-12-28
- ↑ Lesley Goldberg, Kate Stanhope (OCTOBER 10, 2016)։ «'Looking' Star Raul Castillo Joins The CW's 'Riverdale' (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2016-12-28
- ↑ Porter Rick (January 27, 2017)։ «‘Scandal’ and ‘My Kitchen Rules’ adjust down, Mary Tyler Moore special adjusts up: Thursday final ratings»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից January 27, 2017-ին։ Վերցված է January 28, 2017
- ↑ Porter Rick (February 3, 2017)։ «‘Scandal’ adjusts down a little: Thursday final ratings»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից February 4, 2017-ին։ Վերցված է February 10, 2017
- ↑ Porter Rick (February 10, 2017)։ «‘Riverdale’ adjusts up; ‘Great Indoors,’ ‘Powerless,’ ‘Mom,’ ‘Chicago Med’ down: Thursday final ratings»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից February 11, 2017-ին։ Վերցված է February 14, 2017
- ↑ Porter Rick (February 17, 2017)։ «‘Grey’s Anatomy,’ ‘Big Bang Theory’ adjust up, ‘Scandal’ adjusts down: Thursday final ratings»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից February 18, 2017-ին։ Վերցված է February 21, 2017
- ↑ Porter Rick (February 27, 2017)։ «‘How to Get Away with Murder’ finale, ‘Training Day’ adjust down: Thursday final ratings»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից February 27, 2017-ին։ Վերցված է March 4, 2017
- ↑ Porter Rick (March 3, 2017)։ «‘When We Rise,’ ‘Life in Pieces’ rerun adjust down: Thursday final ratings»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից March 4, 2017-ին։ Վերցված է March 4, 2017
- ↑ Porter Rick (March 10, 2017)։ «‘Mom’ and NBC shows adjust down: Thursday final ratings»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից March 11, 2017-ին։ Վերցված է March 12, 2017
- ↑ Porter Rick (March 31, 2017)։ «‘Big Bang Theory’ adjusts up; ‘Grey’s Anatomy,’ ‘Scandal,’ ‘Mom,’ ‘Powerless’ down: Thursday final ratings»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից April 1, 2017-ին։ Վերցված է April 1, 2017
- ↑ Porter Rick (April 7, 2017)։ «‘Big Bang Theory,’ ‘Blacklist: Redemption’ adjust up, ‘Scandal’ adjusts down: Thursday final ratings»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից April 8, 2017-ին։ Վերցված է April 8, 2017
- ↑ Welch Alex (April 14, 2017)։ «‘Grey’s Anatomy’ and ‘Chicago Med’ adjust up, ‘Scandal’ adjusts down: Thursday final ratings»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից April 28, 2017-ին։ Վերցված է April 18, 2017
- ↑ Porter Rick (April 28, 2017)։ «‘Big Bang Theory,’ ‘Grey’s Anatomy’ and ‘Masterchef Junior’ adjust up; ‘The Catch’ adjusts down: Thursday final ratings»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից April 29, 2017-ին։ Վերցված է April 30, 2017
- ↑ «Episode Title: (#112) "Chapter Twelve: Anatomy of a Murder"»։ thefutoncritic.com։ Վերցված է 2017-04-14
- ↑ «Episode Title: (#113) "Chapter Thirteen: The Sweet Hereafter"»։ thefutoncritic.com։ Վերցված է 2017-04-30
- ↑ Porter Rick (October 12, 2017)։ «'Empire,' 'Survivor,' 'Goldbergs,' 'Blacklist' adjust up, 'Dynasty' adjusts down: Wednesday final ratings»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից October 13, 2017-ին։ Վերցված է October 12, 2017
- ↑ Porter Rick (October 19, 2017)։ «'Survivor,' 'Goldbergs,' 'SEAL Team' adjust up, 'Criminal Minds' adjusts down: Wednesday final ratings»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից October 20, 2017-ին։ Վերցված է October 19, 2017
- ↑ Porter Rick (October 26, 2017)։ «'The Blacklist' and 'Designated Survivor' adjust down, final World Series numbers: Wednesday final ratings»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից October 27, 2017-ին։ Վերցված է October 26, 2017
- ↑ Porter Rick (November 2, 2017)։ «World Series ends big, 'Survivor,' 'Goldbergs,' 'Blacklist,' 'Speechless' adjust up: Wednesday final ratings»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից November 7, 2017-ին։ Վերցված է November 2, 2017
- ↑ Porter Rick (November 9, 2017)։ «'Empire,' 'SVU,' CMAs and others unchanged: Wednesday final ratings»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից November 10, 2017-ին։ Վերցված է November 10, 2017
- ↑ Porter Rick (November 16, 2017)։ «'The Goldbergs' adjusts up: Wednesday final ratings»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից November 17, 2017-ին։ Վերցված է November 16, 2017
- ↑ Andreeva Nellie (2014-10-23)։ «Archie Comics Drama Series ‘Riverdale’ Set At Fox With Greg Berlanti Producing»։ Deadline (en-US)։ Վերցված է 2016-12-28
- ↑ «#RIVERDALE has officially wrapped filming!»։ Twitter։ 1 апр. 2016 г.։ Վերցված է 2016-12-28
- ↑ «Upcoming»։ What's Filming? (en-US)։ Վերցված է 2016-12-28
- ↑ Riverdale Snaps (2017-05-05)։ «Madelaine Petsch & Lili Reinhart | Livestream | MAY 5»։ YouTube։ Վերցված է 2017-05-24
- ↑ Petski Denise (2017-04-26)։ «Mark Consuelos Joins ‘Riverdale’ For Season 2; ‘Suits’ Casts Dulé Hill»։ Deadline (en-US)։ Վերցված է 2017-05-24
- ↑ «Riverdale: Season 1 - Rotten Tomatoes» (անգլերեն)։ Վերցված է 2017-02-11
- ↑ «Riverdale»։ Վերցված է 2017-02-11
|