Փի-Վիի մեծ արկածը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փի-Վիի մեծ արկածը
անգլ.՝ Pee-wee's Big Adventure
Երկիր ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն[1][2]
ՀիմքThe Pee-wee Herman Show?
Թվական1985 և հուլիսի 26, 1985
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹիմ Բարթոն[3][1][4][…]
ՊրոդյուսերՓոլ Ռուբենս, Richard Gilbert Abramson? և Ռոբերտ Շապիրո
Սցենարի հեղինակPhil Hartman? և Փոլ Ռուբենս
ԴերակատարներՓոլ Ռուբենս[3][5][2][…], Էլիզաբեթ Դեյլի[3][5][2][…], Մարկ Հոլթոն[3][5][4][…], Դայան Սելինջեր[5][4][6], Judd Omen?[5][4][6], Էդ Հերլիհի[5], Էրիկա Յոն[5], Ջեյսոն Հերվի[5], Ջոն Հարիս[5], Պատրիկ Քրենշո[5], Alice Nunn?[5], Լու Քաթել[7], Ռայմոնդ Մարտինո[7], Phil Hartman?[7], Միլթոն Բերլ[7], Ջեյմս Բրոլին[7], Morgan Fairchild?[7], Թոնի Բիլլ[7], Charles Kalani?[7], Cassandra Peterson?[7], Dee Snider?[7], Ջոն Փարագոն[7], Ջեն Հուքս[7] և Monte Landis?
ՕպերատորՎիկտոր Ջ․ Քեմփեր
ԵրաժշտությունԴենի Էլֆման
ՄոնտաժԲիլլի Վեբեր
Պատմվածքի վայրՏեխաս, Լոս Անջելես և Կալիֆոռնիա
Նկարահանման վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա և Սանտա Մոնիկա
ԿինոընկերությունWarner Bros.
Տևողություն91 րոպե և 90 րոպե
ՀաջորդBig Top Pee-wee? և Pee-wee's Playhouse?

«Փի-Վիի մեծ արկածը» (անգլ.՝ Pee-wee's Big Adventure), ամերիկյան արկածային կինոկատակերգություն, ռեժիսոր Թիմ Բարթոնի առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը, որտեղ Փոլ Ռուբենսը խաղում է Փի-Վի Հերմանի դերը։ Նա նաև սցենարի համահեղինակն է Ֆիլ Հարթմանի և Մայքլ Վարհոլի հետ միասին։ Երկրորդական դերերում խաղում են Էլիզաբեթ Դեյլին, Մարկ Հոլթոնը, Դիանա Սելինջերը և Ջուդ Օմենը։ Այն 1948 թվականին նկարահանված իտալական «Հեծանվի գողերը» դասական ֆիլմի պարոդիան է[8][9][10], որտեղ Փի-Վի Հերմանը, մտնելով աշխարհածավալ որոնումների մեջ, փորձում է գտնել իր գողացված հեծանիվը։

«Փի Վի Հերման շոուի» թատերական հաջողությունից հետո Փոլ Ռուբենսը սկսել է գրել ֆիլմի սցենարը, երբ վարձվել էր Warner Bros.-ի կողմից։ Պրոդյուսերները և Ռուբենսը վարձել են Բարթոնին՝ նրա «Վինսենտ» և «Ֆրանկենվինի» կարճամետրաժներից տպավորված, որպեսզի նա նկարահանի ֆիլմը։ Նկարահանումները տեղի են ունեցել Կալիֆորնիայում և Տեխասում։

Ֆիլմը թողարկվել է 1985 թվականի օգոստոսի 9-ին և հենց միայն Հյուսիսային Ամերիկայում դրա ցուցադրումն ապահովել է 40 միլիոն ամերիկյան դոլարից ավելի շահույթ։ Ֆիլմն առաջադրվել է «Երիտասարդ արտիստ» մրցանակաբաշխությանը, ունեցել շարունակություն՝ Big Top Pee-wee (1988), այնուհետև Pee-wee's Big Holiday (2016) կատակերգությունների տեսքով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պի-Վիի մեծ արկածը» ֆիլմի հեծանիվը, որը ցուցադրված է հեծանիվների ցուցահանդեսին Carnegie Science Center-ում։

Փի-Վի Հերմանը (Փոլ Ռուբենսի կատակերգական մականունը, համանուն հեռուստանախագծի գլխավոր դեմքը) հասուն տղամարդ է, ով կյանքին նայում է մանկական մտածելակերպով և շատ ցածրահասակ է։ Շուտով հասարակության սիրելիին հասնում է կյանքի ամենամեծ դժբախտությունը․ չարագործների կողմից գողացվում է իր հրաշք-հեծանիվը։ Դրա որոնումները շուտով դառնում եմ մեծ արկածներ, որի վերջում մարդուկը ձեռք է բերում նոր ընկերներ և դառնում է լրտեսական մարտաֆիլմի իսկական հերոս։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փոլ Ռուբենս՝ Փի-Վի Հերման
  • Էլիզաբեթ Դեյլի՝ Դոթի
  • Մարկ Հոլթոն՝ Ֆրենսիս Բաքսթոն
  • Դիանա Սելինջեր՝ Սիմոն
  • Ջուդ Օմեն՝ Միքի Մոռելլի
  • Ալիս Նունն՝ Լարջ Մարջ
  • Ֆիլ Հարթան՝ Լրագրող
  • Ջոն Հարրիս՝ Էնդի
  • Կարմեն Ֆիլպի՝ Հոբո Ջեք
  • Ջեն Հուքս՝ Թինա
  • Ջեյսոն Հարվի՝ Քևին Մորթոն
  • Թոնի Բիլլ՝ Թերրի Հոթորն
  • Քլիվ Հոլ՝ Գոդզիլլա
    • Քլիվ Հոլլ՝ նաև հանդես է գալիս որպես Սատանայի օգնական-մոտոցիկլավար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0089791/
  2. 2,0 2,1 2,2 http://www.metacritic.com/movie/pee-wees-big-adventure
  3. 3,0 3,1 3,2 3,3 http://stopklatka.pl/film/wielka-przygoda-pee-wee
  4. 4,0 4,1 4,2 4,3 http://www.ofdb.de/film/7861,Pee-Wee's-irre-Abenteuer
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 http://www.imdb.com/title/tt0089791/fullcredits
  6. 6,0 6,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=2576.html
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 ČSFD (չեխերեն) — 2001.
  8. http://www.nytimes.com/movies/person/108024/Paul-Reubens
  9. Snyder, Stephen; Curle, Howard (2018 թ․ մայիսի 18). Vittorio De Sica: Contemporary Perspectives. University of Toronto Press. ISBN 9780802083814. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին – via Google Books.
  10. «"Pee-Wee's Big Adventure" (Tim Burton, 1985) at 5:15 p.m... - tribunedigital-chicagotribune». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]