Jump to content

Մայքլ Գոֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայքլ Գոֆ
անգլ.՝ Michael Gough
Ծնվել էնոյեմբերի 23, 1916(1916-11-23)[1][2]
ԾննդավայրԿուալա Լումպուր, British Malaya
Մահացել էմարտի 17, 2011(2011-03-17)[3][4][1][…] (94 տարեկան)
Մահվան վայրՍոլսբերի, Ուիլթշիր, Ուիլտշիր, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5]
ԿրթությունԴարհեմ դպրոց
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունհնչյունավորող, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և դերասան
Ծնողներհայր՝ Ֆրանսիս Բերկլի Գոֆ[6]
Ամուսին(ներ)Աննեկե Ուիլս, Էնն Էլիզաբեթ Լեոն, Դիանա Գրեյվզ և Հենրիետա Լոուրենս
Երեխա(ներ)Յասպեր Գոֆ[6], Սայմոն Փիթեր Գոֆ[6] և Էմմա Ֆրենսիս Գոֆ[6]
Պարգևներ և մրցանակներ

Մայքլ Գոֆ կամ Գաֆ[7][8] (անգլ.՝ Michael Gough, [ɡɔːf][9], նոյեմբերի 23, 1916(1916-11-23)[1][2], Կուալա Լումպուր, British Malaya - մարտի 17, 2011(2011-03-17)[3][4][1][…], Սոլսբերի, Ուիլթշիր, Ուիլտշիր, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5][10]), բրիտանացի դերասան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոյում դեբյուտը եղել է 1948 թվականին։ Նկարահանվել է հիմնականում բրիտանական հեռուստաֆիլմերում։ Խաղացել է ավելի քան 150 դեր հեռուստատեսությամբ և կինոնկարներում։

Լայն հանրությանն առավել հայտնի է Բեթմենի մասին «Բեթմեն», «Բեթմենը վերադառնում է», «Հավերժ Բեթմենը» և «Բեթմեն և Ռոբին» չորս ֆիլմերում ծառայապետ Ալֆրեդի իր դերակատարմամաբ։

Նկարահանվել է երկար ժամանակ ցուցադրվող բրիտանական «Դոկտոր Ով» գիտաֆանտաստիկ սերիալում, իսկ ամենանշանակալիցը «Երկնային տիկնիկագործ» դրվագների շարքում չարագործի դերն է։ «Անսահմանության կամարը» ցիկլում նա խաղում էր Խեդինի խորհրդականի դերը։ Երեք անգամ ամուսնացած է եղել, այդ թվում՝ Աննեկե Ուիլսի հետ, ով այս սերիալում խաղում էր բժշկի օգնական Փոլլիին։

«Համմեր» ստուդիայի սարսափ ֆիլմերում խաղացած դերերը, որոնցում Գոֆը հաճախ էր նկարահանվում վաթսունական թվականներին՝ «Դրակուլա» (1958 թվական) ,«Օպերայի ուրվականը» (1962 թվական), «Սև թանգարանի սարսափները» (1960 թվական), նրան դարձնում է սարսափ ժանրի երկրպագուների շրջանում կուռք։ Ամերիկյան ռեժիսոր Թիմ Բարթոնի «Նիրհած հովիտը», «Հարսնացուի դիակը» ֆիլմերում Գոֆի հետագա դերերը շատերը համարում են նրա կարիերայի այդ շրջանի յուրօրինակ կրկնությունը։

Ռուսաստանի հետ Մայքլ Գոֆին կապում են մի քանի դերեր։ Նա խաղացել է ռուս գրականության ստեղծագործությունների էկրանացումներում՝ հոր դերը Վլադիմիր Նաբոկովի համանուն վեպի հիման վրա նկարահանված «Մաշենկա» ֆիլմում, Ֆիրսին՝ Անտոն Պավլովիչ Չեխովի «Բալենու այգի» պիեսի հիման վրա նկարահանված ֆիլմում և Նիկոլային՝ Լև Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմում, ինչպես նաև հենց Լև Նիկոլաևիչին «Երտասարդ Ինդիանա Ջոնսի ժամանակագրությունը․ Ճանապարհորդություն հոր հետ» հեռուստաֆիլմում։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականՀայերեն անվանումՕրիգինալ անվանումԴերեր
1948ֆիլմԱննա ԿարենինաAnna Karenina Նիկոլայ
1955ֆիլմՌիչարդ IIIRichard III Դայթոն, առաջին մարդասպան
1958ֆիլմԴրակուլաDracula Արթուր Հոլմվուդ
1962ֆիլմՕպերայի ուրվականըThe Phantom of the Opera Լորդ Ամբրոզ Դը Արսի
1965ֆիլմԲժիշկ Տերորի սարսափների տունըDr. Terror's House of Horrors Էրիկի Լենդոր
1966սերիալԴոկտոր ՈվDoctor Who Երկնային տիկնիկագործ
1967ֆիլմՀպարտություն և նախապաշարմունքներPride and PrejudiceՊարոն Բենեթ
1978ֆիլմՏղաները ԲրազիլիայիցThe Boys from Brazil Պարոն Հարինգտոն
1975ֆիլմԳալիլեոGalileo Սագրեդո
1984ֆիլմԽիստ գաղտնիTop Secret Բժիշկ Ֆլեմենդ
1985ֆիլմԱֆրիկայիցOut of AfricaԼորդ Դելամեր
1986ֆիլմԿարավաջոCaravaggio Կարդինալ Դել Մոնտե
1987ֆիլմՄաշենկաMaschenka Հայր
1987ֆիլմՉորրորդ արձանագրությունThe Fourth Protocol Պարոն Բերնարդ Հեմմինգս
1989ֆիլմԱռանց լարերիStrapless Դուգլաս Բրոուդի
1989ֆիլմԲեթմենBatman Ալֆրեդ
1992ֆիլմԲեթմենը վերադառնում էBatman returnsԱլֆրեդ
1993ֆիլմԱնմեղության դարաշրջանThe Age of Innocence Հենրի վան դեր Լյուդեն
1993ֆիլմՎիթգենշտեյնWittgenstein Բերթրան Ռասսել
1994ֆիլմՆոստրադամուսNostradamus Ժան դե Ռեմի
1994ֆիլմՖլամանդական տախտակ Uncovered դոն Մանուել
1995ֆիլմՀավերժ ԲեթմենըBatman Forever Ալֆրեդ
1996ֆիլմԵրիտասարդ Ինդիանա Ջոնսի ժամանակագրությունը․Ճանապարհորդություն հոր հետThe Young Indiana Jones Chronicles: Travels with FatherԼև Տոլստոյ
1997ֆիլմԲեթմեն և ՌոբինBatman & Robin Ալֆրեդ
1999ֆիլմԲալենու այգիThe Cherry Orchard Ֆիրս
1999ֆիլմՆիրհած հովիտըSleepy HollowՆոտար Ջեյմս Հարդենբուրգ
2005մուլտֆիլմՀարսնացուի դիակըCorpse Bride Երեց Գութնեխթը
2010ֆիլմԱլիսան հրաշքների աշխարհումAlice in Wonderland Թռչուն Դոդո,ձայնը

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Michael Gough — 2000.
  2. 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
  3. 1 2 http://www.guardian.co.uk/film/2011/mar/17/michael-gough-obituary
  4. 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #120503069 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. 1 2 3 4 Lundy D. R. The Peerage
  7. произношение Gough: Как произносится Gough, язык: Английский
  8. Встречаются также ошибочные (не соответствующие фактическому произношению) варианты передачи фамилии, такие как Гоу, Гью, Гу или Гуг.
  9. How to pronounce Gough — inogolo, Say How? A Pronunciation Guide to Names of Public Figures — NLS/BPH (Библиотека Конгресса).
  10. Michael Gough, Alfred the butler in Batman, dies aged 94 Արխիվացված 2011-09-05 Wayback Machine(անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Գոֆ» հոդվածին։