Jump to content

Ալբերտ Ֆիննի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտ Ֆիննի
անգլ.՝ Albert Finney
Ծնվել էմայիսի 9, 1936(1936-05-09)[1][2][3][…]
ԾննդավայրՍոլֆորդ[4][5]
Մահացել էփետրվարի 7, 2019(2019-02-07)[6][7][8][…] (82 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[9]
ԿրթությունԴրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1956)[10] և Buile Hill High School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունկինոդերասան, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, երգիչ, թատրոնի դերասան, սցենարիստ, հեռուստառեժիսոր, հեռուստատեսային դերասան և դերասան
ԺանրերՇեքսպիրի կատակերգություն
Ամուսին(ներ)Jane Wenham?, Անուկ Էմե և անհայտ[11]
Պարգևներ և մրցանակներ

BAFTA մրցանակ լավագույն խոստումնալից նորեկ գլխավոր դերերում

ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ լավագույն դերասանի համար

Ոսկե գլոբուս մրցանակ տարվա նոր աստղ դերասանի համար

Լոնդոնի կինոքննադատների խմբակի մրցանակ տարվա լավագույն դերասանի համար

Laurence Olivier Award for Best Actor?

«Ոսկե գլոբուս» լավագույն դերասանի համար (կատակերգություն կամ մյուզիքլ)

Լոս Անջելեսի կինոքննադատների միության մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար

BAFTA Academy Fellowship Award

[12]

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ՝ «խաղարկային կինոյում լավագույն դերասանական կազմ» անվանակարգում

Էմմի մրցանակ մինի-սերիալում կամ ֆիլմում լավագույն տղամարդու դերակատարման համար

Բրիտանական հեռուստատեսային ակադեմիայի պարգև լավագույն դերասանին

Արծաթե արջ

և

Էմմի մրցանակ մինի-սերիալում կամ ֆիլմում լավագույն տղամարդու դերակատարման համար

Ալբերտ Ֆիննի, (անգլ.՝ Albert Finney, մայիսի 9, 1936(1936-05-09)[1][2][3][…], Սոլֆորդ[4][5] - փետրվարի 7, 2019(2019-02-07)[6][7][8][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[9]), ամերիկացի դերասան, 5 անգամ առաջադրվել է (Օսկար) մրցանակին։ 3 անգամ եղել է BAFTA մրցանակի դափնեկիր (1961, 2001, 2003), 3 անգամ արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակին (1964, 1971, 2003), «Էմմի» մրցանակին (2002) և ԱՄՆ-ի կինոդերասանների Գալդիի մրցանակին։

Առվել հայտնի է «Թոմ Ջոնս», «Սպանություն «Արևելյան ճեպընթացում»», «Միլլերի անցումը», «Էրին Բրոկովիչ», «Մեծ ձուկ» և «Բորնի վերջնագիրը» ֆիլմերից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտ Ֆիննին ծնվել է մայիսի 9-ին, 1936 թվականին, Սոլֆրդ քաղաքում[13]։ Ալբերտը իր դերասանական կարիերան սկսել է «Ջղայնացած երիտասարդներ» թիմում, որոնք համապատասխանում էին 1950 թվականների բրիտանական երիտասարդների տրամադրությանը։

1963 թվականին Թոնի Րիչերդսոնի «Թոմ Ջոնս» ֆիմում եղել է գլխավոր դերակատարը, իսկ ֆիմը արժանացել է «Օսկար» մրցանակին, որպես տարվա լավագույն ֆիլմ։ Այդ ժամանակ թերթերը Ալբերիտի մասին գրում էին, որպես նոր Լոուրենս Օլիվիե, և դերասանը որոշեց ավելի շատ ժամանակ հատկացնել թատրոնին։

Այդ ժամանակից ի վեր նա ավելի քիչ է նկարահանվել ֆիլմերում։

Ալբերտ Ֆիննիի ամանահայտնի դերերից մեկը եղել է 1974 թվականին Ագաթա Քրիստիի «Սպանություն «Արևելյան ճեպընթացում»» վեպի Էրքյուլ Պուարոն դերը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտ Ֆիննին ամուսնացել է Ջեյն Ուենհեմի հետ, որից դերասանն ունի որդի՝ Սայմոնը։

1970-1978 թվականներին Ալբերտ Ֆիննին ամուսնացած է եղել ֆրանսիացի դերասանուհի Անուկ Էյմեի հետ։

2011 թվականի մայիսից Ֆիննին պայքարել է երիկամների քաղցկեղի դեմ[14]։ Դերասանը մահացել է 83 տարեկանում՝ 2019 թվականի փետրվարի 7-ին Լոնդոնի թագավորական Մարդսեն հիվանդանոցում, թոքաբորբից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ալբերտ Ֆիննի հոդվածին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Ֆիննի» հոդվածին։