Շելլի Դյուվալ
![]() անգլ.՝ Shelley Duvall | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 7, 1949[1][2] (74 տարեկան) |
Ծննդավայր | Ֆորտ-Ուերտ, Տեխաս, ԱՄՆ[3][4] |
Կրթություն | Ուոլթրիփի ավագ դպրոց (1967) և South Texas Junior College? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, հեռուստատեսային պրոդյուսեր, երգչուհի, ձայնային դերասանուհի, կատակերգու, սցենարիստ, կինոպրոդյուսեր և դերասանուհի |
Համատեղ ապրող(ներ) | Փոլ Սիմոն և Ռինգո Սթար |
Պարգևներ և մրցանակներ | |
Շելլի Աեքսիս Դյուվալ, (անգլ.՝ Shelley Alexis Duvall, հուլիսի 7, 1949[1][2], Ֆորտ-Ուերտ, Տեխաս, ԱՄՆ[3][4])[5], ամերիկացի դերասանուհի, գրող, երգչուհի և հնչյունավորող։ Նա իր դերասանական կարիերան սկսել է նկարահանվելով Ռոբերտ Ալտմանի տարբեր ֆիլմերում՝ «Բրուսթեր ՄաքՔլաուդ» (1970), «Մեզ նման գողեր» (1974), «Նեշվիլ» (1975) և «3 կին», որի համար Կաննի կինոփառատոնին ստացավ «Լավագույն դերասանուհի» մրցանակը, իսկ BAFTA-ում առաջադրվեց նույն նոմինացիայում։
Նա նկարահանվել է այնպիսի հաջողված ֆիլմերւմ, ինչպիսիք են՝ Փայլատակումը (1980), «Էննի Հոլը» (1977), Ֆրանկենվինին (1984) և «Օրիորդի դիմանկարը» (1996)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դյուվալը (Շելլի Ալեքսիս Դյուվալ) ծնվել է 1949 թվականի հուլիսի 7-ին, ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքում։ Նա Ռոբերտ Ռիչարդսոն «Բոբի» Դյուվալի (1919-1995) (չշփոթե՛լ դերասան Ռոբերտ Դյուվալի հետ) և Բոբի Ռութ Քրոուֆորդի դուստրն է[6]։ Նա ընտանիքի միակ երեխան չէ, ունի երեք եղբայր՝ Սքոթը, Շեյնը և Սթյուարտը[7]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Շելլին սովորել է Հարավային Տեխասի քոլեջում, որտեղ նա մասնագիտացվում է սնվելու և դիտեթերապիայի մեջ։ Նա հանդիպում է Ռոբերտ Ալտմանի հետ հենց «Բրուսթեր ՄաքՔլաուդ» (1970) ֆիլմի նկարահանումներին։ Նա Դյուվալին առաջարկում է փոքրիկ դեր, որին նա պատասխանեց․ - Ես հոգնել եմ պնդումներից, և մտածեցի՝ գուցե ես դերասանուհի եմ։ Նրան ինձ ասացին, որ գնամ։ Ես պարզապես նստեցի օդանավ և գնացի[5]։ Դյուվալը երբեք չէր լքել Տեխասը, մինչ Ալտմանի առաջարկը։ Նա ծամանում է Հոլիվուդ, որտեղ ստանալով իր առաջին դերը՝ խաղում է էնէրգիայով լի մի աղջկա, ով սիրահարված է Բրուսթերին, «Բրուսթեր ՄաքՔլաուդ»[5][8]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Վերնագիր | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
1970 | Բրուսթեր ՄաքՔլաուդ | Սյուզան Դեյվիս | |
1971 | ՄաքՔաբը և տիկին Միլլերը | Իդա Քոյլ | |
1974 | Մեզ նման գողեր | Քիշի | |
1975 | Նեշվիլ | Լ․ Ա․ Ջոան | |
1976 | Բուֆֆալո Բիլը և հնդկացիները | տիկին Գրովեր Քլեվլենդ | |
1976 | Բերնիսը կտրում է իր մազերը | Բերնիս | Հեռուստատեսային ֆիլմ |
1977 | Էննի հոլ | Փոմ | |
1977 | 3 կին | Միլլի Լամմորո | |
1980 | Պոպեյ | Օլիվ Օյլ | |
1980 | Փայլատակում | Վենդի Թորենս | |
1981 | Ժամանակավոր ավազակները | Փենսի | |
1984 | Ֆրանկենվինի | Սյուզան Ֆրանկենշտեյն | Կարճամետրաժ |
1984 | Հաշվապահը | Լաուրա | Կարճամետրաժ |
1986 | Popples | Հեռուստատեսային ֆիլմ Պրոդյուսեր | |
1987 | Ռոքսանա | Դիքսի | |
1987 | Գորտը | Էնի Անդերսոն | Հեռուստատեսային ֆիլմ Պրոդյուսեր |
1990 | Մայր Բադը, Ռոք-ն-ռիթմ | Փոքրիկ Բո Պիպ | Հեռուստատեսային ֆիլմ |
1991 | Արվարձանի ղեկավարը | Ջեննի Ուիլկոքս | |
1991 | Գորտե՜րը | Էնի Անդերսոն | Հեռուստատեսային ֆիլմ |
1991 | Մեծացողիպատմությունները | Հեռուստատեսային ֆիլմ Պրոդյուսեր | |
1991 | Բաքֆիլդը շարժման մեջ | Հեռուստատեսային ֆիլմ Պրոդյուսեր | |
1995 | Տակը | Բուժքույր | |
1996 | Օրիորդի դիմանկարը | Երկվորյակ դքսուհի | |
1997 | RocketMan | տիկին Ռանդալլ | տիտրերում նշված չէ |
1997 | Մթնշաղը Այս Նիֆսում | Ամելիա Գլեհն | |
1997 | Միայնակ | Էստելլ | Հեռուստատեսային ֆիլմ |
1997 | Իմ ուսուցիչը տնային աշխատանքի ժամանակ | տիկին Ֆլինկ | |
1998 | Տնական ֆրի | տիկին Ջեքսոն | |
1998 | Կասպերը հանդիպում է Վենդիին | Գաբբի | |
1998 | 4-րդ հարկը | Մարթա Սթյուարտ | |
1999 | Boltneck | տիկին Սթեին | |
2000 | Երազանքները ձեղնահարկում | Նելլի | |
2002 | Մաննան Դրախտից | դետեկտիվ Դուբրինսկի |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 GeneaStar
- ↑ 2,0 2,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 3,0 3,1 3,2 Warhol A. Shelley Duvall before The Shining / N. Haramis — NYC: 1981. — ISSN 0149-8932
- ↑ 4,0 4,1 4,2 Kort M. SHELLEY DUVALL GROWS UP : There’s a Lot of the Kid Left in the Tenacious Producer Who Put Cable on the Map and Breathed New Life into Children’s TV - Los Angeles Times — LA: 1991. — ISSN 0458-3035; 2165-1736
- ↑ 5,0 5,1 5,2 Taylor Clarke (նոյեմբերի 6, 1977)։ «Ինչպե՞ս Շելլի Դյուվալը դարձավ աստղ»։ Boca Raton News։ Վերցված է ապրիլի 12, 2014
- ↑ «Ռոբերտ Ռիչարդսոն Դյուվալ»։ ancestry.com։ Վերցված է մայիսի 6, 2014
- ↑ Klemesrud Judy (մարտի 23, 1977)։ «Շելլի Դյուվալ՝ անդուր դերասանուհի»։ New York Times։ Վերցված է ապրիլի 15, 2014
- ↑ Dingus Anne (July 1999)։ «What Part Did Shelley Duvall Beat Out Gilda Radner For?»։ Texas Monthly։ Վերցված է մայիսի 25, 2014
|
- Հուլիսի 7 ծնունդներ
- 1949 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ