Ռինգո Սթար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռինգո Սթար
Հիմնական տվյալներ
Ծնվել է հուլիսի 7, 1940({{padleft:1940|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:7|2|0}})[1] (75 տարեկան)
Լիվերպուլ[1]
Երկիր Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն դերասան, թմբկահար, երգահան, ձայնային դերասան, հեղինակային կատարող և կինոդերասան
Գործիքներ Թմբուկ, Հարվածային գործիք և Q128309?
Լեյբլ Q213710?, Q1542119?, Q193023?, Q2003258? և Q679007?
Կայք ringostarr.com

Ռինգո Սթար (Ringo Starr, ծնված 1940 թ. Հուլիսի 7-ին), անգլիացի երաժիշտ է, երգիչ, երգերի հեղինակ և դերասան, առանձնապես հայտնի որպես The Beatles-ի հարվածող։ Խմբի լուծարումից հետո վարում է հաջող սոլո-կարիերա։

Վաղ տարիներ[խմբագրել]

1940 թվականի հուլիսի 7-ին հացթուխ Ռիչարդ Ստարկի և նրա կին՝ Էլսիի ընտանիքում որդի է ծնվում, որը հոր հետ շարունակում է հոր ավանդական աշխատանքը։ Ռինգոն հիվանդոտ երեխա է մեծանում․ տարրական դպրոցը ավրտելուց հետո նա մի ամբողջ տարի հիվանդանոցում է անց կացնում՝ որովայնամզի բորբոքման պատճառով, իսկ հետո երկու տարի բացակայում է դասերից թոքամզի բորբոքման պատճառով։ Այդ պատճառով Ռինգոն դպրոցը չի ավարտում[2]։ 15 տարեկանում նա դառնում է երկաթգծային կայարանի կառավարիչ՝ Լիվերպուլի և Ուելսի միջև։ Ինչպես իր բոլոր հասակակիցները՝ նա ևս ամերիկյան նոր երգերի սիրահար էր, բայց սկզբում չէր երազում բեմական փառքի մասին։

The Beatles-ի կազմում[խմբագրել]

1962 թվականի օգոստոսի 18-ին Ռինգոն պաշտոնապես մտնում է The Beatles-ի կազի մեջ։ Սկզբում նա երգում էր Rory Storm and the Hurricanes բիթ-խմբում, որը այդ ժամանակ Լիվերպուլում համարվում էր The Beatles-ի ամենագլխավոր մրցակիցը։

Ռինգոն կատարել է թմբուկ և հարվածային գործիքներ The Beatles-ի բոլոր երգերում բացառությամբ՝ «Within You Without You» (հնդկական հարվածողներ), «Back in the U.S.S.R.» (Փոլ Մաքքարթնի), Dear Prudence (Փոլ Մաքքարթնի), «The Ballad Of John And Yoko» (Փոլ Մաքքարթնի)։ Ռինգոն լիդ-վոկալ է կատարել բոլոր ալբոմներում, բացառությամբ՝ A Hard Day’s Night, Magical Mystery Tour և Let It Be[3]։ Նա եղել է երկու երգերի հեղինակ, որոնք կատարվել են The Beatles ալբոմում («Octopus’s Garden» և «Don’t Pass Me By») և եղել է «What Goes On» երգի համահեղինակը։ Ռինգոյի ձայնը շատ անգամներ լսվել է ընդհանուր երգչախմբում և «Helter Skelter» երգի վերջնամասում, որտեղ նա գոռում էր․ «I’ve got blisters on my fingers» («Իմ ձեռքերին բշտիկներ կան»)։

Չնայած նրան, որ Ռինգոյի ձայնը The Beatles-ի ձայնագրություններում հազվադեպ է լսվում, նա խաղացել է The Beatles-ի ֆիլմերի գլխավոր դերերը։ Ենթադրվում է, որ Ռինգո Սթարը բոլոր չորս «բիթլներից» ունեցել է ամենաբարձր դերասանական տաղանդը։ The Beatles-ի քայքայումից հետո Ռինգո Սթարը խաղացել է ևս մի քանի ֆիլմերում։

1968 թվականին (այն ժամանակ, երբ խմբի անդամների փոխհարաբերությունները վատթար էին)՝ «Սպիտակ ալբոմի» թողարկման ժամանակ Փոլ մաքքարթնին չի ցանկանում վիճաբանել Սթարի հետ և նրան անվանում է «պրիմիտիվ թմբկահար»։ Խմի քայքայման ժամանակ նա նկարահանվում է ֆիլմերում և գովազդներում[2]։

Սոլո կարիերա[խմբագրել]

Ռինգո Սթարի աստղը՝ Հոլիվուդյան փառքի ծառուղում

Խմբի պաշտոնական լուծարումից հետո, ինչպես բոլոր բիթլերը, այնպես էլ Ռինգո Սթարը՝ սկսում են պատրաստել սոլո նյութ, որը 20-50-ական թվականներին թողարկվում է «Sentimental Journey» քավեր ժողովածուի տեսքով։ 70-ականների վերջում՝ Ջոնի, Փոլի և Ջորջի դեբյուտից հետո, Ռինգոյի դեբյուտը քննարկվում է, որպես անհաջող դեբյուտ։ 70-ականներին նա մի քանի երաժիշտների օգնությամբ (ավելի շատ Ջորջ Հարրիսոնի) նա կարողանում է թողարկել շատ հաջող ալբոմներ։

1971 թվականին Ռինգոն ընդունում է «Բանգլադեշի համար համերգի» հրավերը և երգում է այնպիսի հայտնի երգիչների հետ, ինչխպիսիք են՝ Բոբ Դիլանը, Էրիկ Կլեպտոնը, Ջորջ Հարրիսոնը, Բիլլի Պրեստոնը, Լեոն Ռասսելը և Badfinger-ը։

1983 թվականին անգլիական և ամերիկական ձայնագրման կենտրոնները նրան մերժում են, երբ ուզում էր թողարկել իր Old Wave ալբոմը։ Նա հաջորդը սկավառակ է թողարկում Կանադայում, Բրազիլիայում և Գերմանիայում։ Այնուհետև նրան դադարում են զանգահարել հայտնի լրագրողները և ռեկորդային ընկերությունների ներկայացուցիչները։ Ամեն ինչ ավարտվեց այն ժամանակ, երբ Ռինգոն և նրա երկրորդ կինը՝ Բարբարա Բախը, դարձան քրոնիկական ալկոհոլիկներ։ Ճիշտ է, հետո նրանք կարողանում են ազատվել ալկոհոլային կախվածությունից և վերադառնում են ակտիվ կյանքի[4]։ 1989 թվականին թողարկվում է նրա լավ երգերի ժողովածուն՝ «Starr Struck»-ը, և հավաքում է աստղային անսամբլ՝ Բիլլի Պրեստոն, Դոկտոր Ջոն, Levon Helm, Ջո Ուոլշ, Nils Lofgren, Rick Danko, Clarence Clemons, Ջիմ Քելտներ, և մեկնում է շրջագայության Ամերիկայում, իսկ Ճապոնիայից հետո թողարկում է կենդանի ալբոմ և տեսաֆիլմ։ Անսամբլի կազմը մշտապես փոխվում էր, որ լինի ավանդական։

1998 թվականի օգոստոսին իր՝ All-Starr Band խմբի հետ, նա երկու համերգ է տալիս Ռուսաստանում՝ Մոսկվայում (Ռուսաստանի պետական կենտրոնական համերգասրահ) և Սանկտ Պետերբուրգում («Հոկտեմբերյան» համերգային սրահ)։ Դա պատմության մեջ առաջին անգամն էր, երբ «բիթլերից» ինչ-որ մեկը ոտք է դնում նախկին ԽՍՀՄ-ի տարածք։ 2011 թվականին Ռինգո Սթարը և All-Starr Band-ի հաջորդ տարբերակը եվրոպական ամառային շրջագայության ընթացքում համերգ են ունենում Մոսկվայում, Սանկտ Պերտերբուրգում, Կիևում և Ռիգայում[5]։

2012 թվականի օգոստոսի 28-ին Celebritynetworth.com կայքը Ռինգո Սթարին հռչակում է աշխարհի ամենահարուստ հարվածող։ Նրա կարողությունը գնահատվում էր 300 միլլիոն դոլլար[6]։

Ընտանիք[խմբագրել]

  • Հայր՝ Ռիչարդ Սթարկը (1913-?), եղել է հացթուխ[7]։
  • Մայր՝ Էլսի Սթարկի (1914-1987)[7]։

Հայրը և մայրը ամուսնացել են 1936 թվականին, բաժանվել են՝ 1943 թվականին։

Անձնական կյանք[խմբագրել]

Սկավառակագրություն[խմբագրել]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել]

  1. 1970 - Sentimental Journey
  2. 1970 - Beaucoups of Blues
  3. 1973 - Ringo
  4. 1974 - Goodnight Vienna
  5. 1976 - Ringo’s Rotogravure
  6. 1977 - Ringo the 4th
  7. 1978 - Bad Boy
  8. 1981 - Stop and Smell the Roses
  9. 1983 - Old Wave
  10. 1992 - Time Takes Time
  11. 1998 - Vertical Man
  12. 1999 - I Wanna Be Santa Claus
  13. 2003 - Ringo Rama
  14. 2005 - Choose Love
  15. 2008 - Liverpool 8
  16. 2010 - Y Not
  17. 2012 - Ringo 2012
  18. 2015 - Postcards from Paradise[12]

Ժողովածուներ[խմբագրել]

  1. 1975 - Blast From Your Past
  2. 1989 - Starr Struck: Best of Ringo Starr, Vol. 2
  3. 2001 - The Anthology... So Far
  4. 2007 - Photograph: The Very Best of Ringo Starr

Համերգային ալբոմներ[խմբագրել]

  1. 1989 - Ringo Starr and His All-Starr Band
  2. 1993 - Ringo Starr and His All Starr Band Volume 2: Live From Montreux
  3. 1995 - Ringo Starr and His Third All-Starr Band-Volume 1
  4. 1998 - VH1 Storytellers
  5. 2002 - King Biscuit Flower Hour Presents Ringo & His New All-Starr Band
  6. 2003 - Extended Versions
  7. 2004 - Tour 2003
  8. 2006 - Ringo Starr and Friends
  9. 2007 - Live at the Soundstage

Մանկական ալբոմներ[խմբագրել]

Ֆիլմագրություն[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • The BEATLES: Иллюстрированный справочник / В. Ястребов, Ю. Герасимова, Н. Миронова. — Ульяновск: РИА «Симбвестинфо», 1999. — 936 с.: ил. — (Справочники от «Симбвестинфо») — ISBN 5-86174-011-9.

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 Record #119119897 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. 2,0 2,1 Журнал «100 человек, которые изменили ход истории» Выпуск № 36.
  3. Песни, в которых Старр исполнил лид-вокал: «I Wanna Be Your Man», «Act Naturally», «What Goes On», «Yellow Submarine», «With a Little Help From My Friends», «Don’t Pass Me By», «Good Night», «Octopus’s Garden».
  4. Студенческий меридиан. Спецвыпуск The Beatles. 1991. С. 92.
  5. «Расписание турне в блоге Эдгара Винтера»։ Արխիվացված օրիգինալից 2012-11-29-ին։ http://www.webcitation.org/6CXTpbBkY։ 
  6. «Ринго Старр оказался самым богатым барабанщиком мира»։ Արխիվացված օրիգինալից 2012-11-29-ին։ http://www.webcitation.org/6CXTrLd3z։ 
  7. 7,0 7,1 7,2 «The Beatles / The Beatles: Ринго Стар (Ричард Старки) / Ringo Star»։ Արխիվացված օրիգինալից 2012-11-29-ին։ http://www.webcitation.org/6CXTuU6X0։ 
  8. 8,0 8,1 «Ринго Старр: биография»։ Արխիվացված օրիգինալից 2012-11-29-ին։ http://www.webcitation.org/6CXTzjykd։ 
  9. 9,0 9,1 9,2 «Морин Старки /Мэри Кокс/ / Maureen Starkey /Mary Cox/»։ Արխիվացված օրիգինալից 2012-11-29-ին։ http://www.webcitation.org/6CXTwBw7v։ 
  10. 10,0 10,1 «My Beatles»։ Արխիվացված օրիգինալից 2012-11-29-ին։ http://www.webcitation.org/6CXTx2wGA։ 
  11. 11,0 11,1 «My Beatles»։ Արխիվացված օրիգինալից 2012-11-29-ին։ http://www.webcitation.org/6CXTyLNTq։ 
  12. Ringo Starr Slates 'Postcards From Paradise' Weeks Before Hall of Fame | Rolling Stone