Oasis

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օազիս
Oasis Liam and Noel.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Oasis
Երկիր Անգլիա Անգլիա
Ժանրեր ռոք,
բրիթփոփ
Գործունեություն 1991-2009
Լեյբլ Creation, Epic, Columbia, Sony Music, Big Brother, Reprise
Կայք oasisinet.com
Նախկին անդամներ
Լայամ Գալլագեր,
Նոյել Գալագեր,
Փոլ Բոնհեդ Արթուրս,
Փոլ Գիգսի ՄաքԳիգան,
Թոնի ՄաքԿարոլ,
Ալան Ուայթ,
Գեմ Արքեր,
Անդի Բել

Oasis, անգլիական ռոք խումբ, որ ձևավորվել է 1991 թվականին Մանչեստր քաղաքում։ Խումբը առաջ կոչվել է «The Rain», իսկ սկզբնական անդամները եղել են Լայամ Գալագերը, Փոլ Արթուրսը, Փոլ ՄաքԳուիգանը և Թոնի ՄաքԿարոլը։ Ավելի ուշ՝ 1995 թվականի ապրիլին նրանց միացավ Լայամի մեծ եղբայր Նոյել Գալագերը՝ դառնալով խմբի 5-րդ անդամը։

1993 թվականին Oasis-ը պայմանագիր կնքեց անկախ լեյբլ Creation Records-ի հետ և 1994 թվականին թողարկեց իր առաջին ալբոմը՝ Definitely Maybe-ը։ Հետևյալ տարում խումբը ձայնագրեց (What's the Story) Morning Glory? սինգլը։

Այնուհետև Գալանգեր եղբայրները պարբերաբար հայտնվում էին ամսագրերի շապիկներին իրենց եղբայրական վեճերի և վայրի ապրելակերպի համար։ 1997 թվականին Oasis-ը թողարկեց իր երրորդ Be Here Now ալբոմը, չնայած այն դարձավ Մեծ Բրիտանիայի ալբոմներրի վարկանշային աղյուսակների ամենաարագ վաճառվող ալբոմը՝ դրա հայտնիությունը նվազեց նույն արագությամբ։ 1999 թվականին ՄաքԳուիգանն ու Արթուրսը լքեցին խումբը, քանի որ խումբը պատրաստվում էր ձայնագրել և թողարկել Standing on the Shoulder of Giants ալբոմը։ Նրանց տեղերը լրացրին կիթառահարներ Գեմ Արքերը և Անդի Բելը, ովքեր միացան խմբին Standing on the Shoulder of Giants ալբոմով համերգային շրջագայությանը աջակցելու նպատակով։ Խմբի հինգերորդ ստուդիական ալբոմը՝ Heathen Chemistry-ը թողարկվեց 2002 թվականին։ 2004 թվականին խմբին միանում է The Who խմբի հարվածային գործիքներ նվագող Զակ Սթարկին՝ փոխարինելով Ալան Ուայթին և վերականգնում հայտնիությունը Don't Believe the Truth ալբոմով[1]։

18 տարվա գոյության ընթացքում խումբը թողարկել է 7 ստուդիական ալբոմներ, որոնցից յուրաքանչյուրը գլխավորել է Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթները և ստացել մուլտիպլատինե կարգավիճակ։ Գինեսի ռեկորդների գիրքը գրանցել է Oasis խմբին բրիտանական հիթ-շքերթների տասնյակում ամենաերկար ժամանակով մնալու համար՝ ուղիղ մեկ տարի։ Խմբի 22 սինգլներ հայտնվել են Մեծ Բրիտանիայի վարկանշային աղյուսակների լավագույն տասնյակում, իսկ դրանցից 8-ը գտնվել են առաջին հորիզոնականում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձևավորում և վաղ շրջան. 1991-1992[խմբագրել | խմբագրել կոդը]

Oasis-ը ձևավորվել է նախկինում The Rain կոչվող խմբից, որի անդամներն էին Փոլ ՄաքԳուիգանը (բաս կիթառ), Փոլ Արթուրսը (կիթառ), Թոնի ՄաքԿարոլը (հարվածային գործիքներ) և Քրիս Հաթոնը (վոկալ)։ Հաթոնից չբավարարված լինելով՝ Արթուրսը փոխարինեց նրան, իսկ փոխարենը հայտնվեց Լայամ Գալագերը։ Լայամն առաջարկեց փոխել խմբի անունը Oasis։ Նոր անվանման համար ներշնչանքի աղբյուր էր հանդիսացել Inspiral Carpets-ի համերգային շրջագայության պոստերը, որ ախված էր Գալագեր եղբայրների ննջասենյակում։

Oasis-ը առաջին անգամ կենդանի կատարում է ունեցել 1991 թվականի օգոստոսի 18-ին Մանչետրի Boardwalk ակումբում։ Լայամի եղբայր Նոյել Գալագերը, ով տեխնիկական պատասխանատու էր աշխատում Inspiral Carpets-ի համար, մեկնեց խմբի հետ իր եղբոր խմբի կատարմանը ներկա գտնվելու համար։ Ուիլսթ Նոյելը և նրա ընկերները չէին կարծում, որ Oasis-ը այդքան տպավորիչ կարող էր հնչել։ Նա սկսեց մտածել, որ այն երգերը, որոնք գրվել էին վերջին տարիների ընթացքում, կարող են կատարվել հենց այդ խմբի կողմից։ Նոյելը մոտեցավ խմբին և առաջարկեց միանալ նրանց և դառնալ խմբի համար երգ գրող և մենեջեր։ Խումբը համաձայնության եկավ Նոյելի հետ։

Definitely Maybe: 1993–1994[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտ մեկ տարի կենդանի համերգներ, լսումներ, ձայնագրություններ ունենալուց հետո խմբի աստղային ժամը եկավ 1993 թվականիմայիսին, երբ նրանց նկատեց Creation Records-ի փոխտնօրեն Ալան ՄաքԳին։ Խումբը հրավիրվեց նվագել Շոտլանդիայի Գլասգո քաղաքի King Tut's Wah Wah Hut ակումբում։ Oasis-ը բավականաչափ գումար գտավ մոտոցիկլետներ վարձելու և Գլասգո ճանապարհորդության մեկնելու։ Երբ նրանք ժամանեցին, նրանց թույլ չտվեցին ներս մտնել, քանի որ նրանք չկային հյուրերի ցուցակում։ Սակայն նրանց տվեցին մուտքի տոմս։ Խումբը տպավորեց ՄաքԳիին, ով այնտեղ էր իր խմբերից մեկի՝ 18 Wheeler-ին տեսնելու համար։ ՄաքԳին այնքան էր տպավորված իր տեսածից, որ նա խմբին ձայնագրման պայմանագիր առաջարկեց, սակայն Oasis-ն այն ստորագրեց միայն մի քանի ամիս հետո։ Ամերիկյան համաձայնագրիհետ կապված անվտանգության խնդիրների պատճառով Oasis-ը իվերջո համաշխարհային պայմանագիր կնքեց Sony ընկերության հետ, ինչը խբին տեց իր հեղինակային ստեղծագործությունները Մեծ Բրիտանիայում հրապարակելու իրավունք։ 1994 թվականի ապրիլին ումբը թողարկեց իր առաջին սինգլը, որ կոչվեց "Supersonic": Դրանից հետո թողարկվեց "Shakermaker"-ը։ Խմբի երրորդ սինգլը՝ "Live Forever"-ը, առաջինն էր, որ հայտնվեց Մեծ Բրիտանիայի երաժշտական վարկանշային աղյուսակի թոփ տասնյակ։ Ձայնագրման որոշ խնդիրներից հետո 1994 թվականի սեպտեմբերն թողարկվեց խմբի առաջին ալբոմը, որ կոչվեց «Definitely Maybe»: Ալբոմը վարկանշային աղյուսակներ մտավ առաջին հորիզոնականով և ժամանակի ընթացքում դարձավ Մեծ Բրիտանիայի ամենաարագ վաճառված առաջին ալբոմը[2]:

(What's the Story) Morning Glory?: 1995[խմբագրել | խմբագրել կոդը]

Oasis-ը թողարկել է Մեծ Բրիտանիայի վարկանշային աղյուսակներում առաջին անգամ առաջին հորիզոնականը գրաված սինգլը 1995 թվականի ապրիլին։ Այն կոչվում էր "Some Might Say": Միևնույն ժամանակ խմբից հեռացվեց հարվածային գործիքներ նվագող Թոնի ՄաքԿարոլը։ Նա նշել է, որ ապօրինի կերպով է հեռացվել խմբից, ինչի համար նա Գալագեր եղբայրներին անվանել է «անհատականությունը կորցրած մարդիկ»: Իսկ Գալագեր եղբայրներն ասել են. «Մենք հավանում ենք Թոնին որպես ծերուկ, սակայն նա ի վիճակի չէր լինի նոր երգեր նվագել»[3][4]: ՄաքԿարոլին փոխարինեցին Ալան Ուայթը, ով նախկինում Starclub-ից էր և Սթիվ Ուայթը, ում Փոլ Վելլերը խորհուրդ էր տվել Նոյելին։ Oasis-ը սկսեց երգեր ձայնագրել իր երկրորդ ալբոմի համար Rockfield ստուդիայում։ Խումբը այդ ժամանակ ձայնագրել էր համերգ, որ պետք է թողարկվեր օգոստոսին «Live by the Sea» վերնագրով։

Այս ժամանակահատվածում բրիտանական լրատվամիջոցները Oasis-ի և բրիթփոփ խումբ Blur-ի միջև մրցակցություն մտցրին։ Նախկինում Oasis-ը չէր ասոսացնում ինքն իրեն բրիթփոփ շարժման հետ և հրավիրված չէր ԲիԲիՍիի "Britpop Now" ծրագրին։ 1995 թվականի օգոստոսի 14-ին Blur-ը և Oasis-ը թողարկեցին նոր սինգլներ նույն օրը՝ ձևավորելով «Բրիթփոփ պայքար», որ գլխավորում էր լուրերը։ Blur-ի "Country House" սինգլը մեկ շաբաթվա ընթացքում ավելի շատ վաճառվեց (274.000 օրինակ), քան Oasis-ի "Roll with It"-ը (216.000 օրինակ)[5]: Oasis-մենեջերը սրա համար մի քանի պատճառ գտավ։ Նա ասաց, որ գլխավոր պատճառն այն է, որ "Country House"-ը ավելի քիչ թանկ էր (£1.99 և £3.99)։ "Roll with It"-ի դեպքում խնդիրներ են եղել նաև շտրիխկոդերի հետ, չեն գրանցվել ալբոմի բոլոր վաճառքները[6]:

1995 թվականի սեպտեմբերին խումբը լքում է բաս կիթառահար Փոլ ՄաքԳուիգանը նյարդային հեգնածության պատճառով։ Նրան փոխարինում է Սքոթ ՄքԼեոդը, ով նախկինում «The Ya Ya» խմբից էր։

Չնայած որոշ խնդիրների՝ Oasis-ի (What's the Story) Morning Glory? ալբոմը հաջողություն ունեցավ՝ դառնալով Մեծ Բրիտանիայի վարկանշային աղյուսակի պատմության 4-րդ ամենաշատը վաճառված ալբոմը՝ վաճառքի մոտ 4 միլիոն ցուցանիշով[7]:

Be Here Now: 1996–1998[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն, ինչ Oasis-ը արեց Բրիտանիայում` միավորեց ամբողջ երկրիը սինգլ փոփի դրոշի տակ, խումբը չէր կարող անել ԱՄՆ-ի պես երկրում: Մեծ Բրիտանիայում խումբը համարվում է ամենամեծ երևույթը Բիթլզից հետո, Oasis-ի ձայնասկավառակ կա ամեն երեք տներից մեկում: Անցյալ ամիսս խումբը 250,000 մարդ հավաքեց Նիբվորթի իր համերգին: Խմբի միշտ կռվող եղբայրները՝ Նոյել և Լայամ Գալագերները, ավելի հաճախ էին հայտնվում ամսագրերի շապիկներին, քան թագավորական իշխանությունը:

— Նեյլ Շտրաուսը գրում է The New York Times ամսագրում խմբի հայտնիության մասին (սեպտեմբեր, 1996)[8]

Խումբն իր առաջին բացօթյա համերգն ունեցավ «Maine Road» ֆուտբոլային ստադիոնում։ Այն Մանչեսթեր Սիթի Ֆ.Ա.-ի խաղադաշտն էր, որի երկրպագուներն են եղել Գալագեր եղբայրները դեռ մանկուց[9]: Երկրորդ օրվա վիդեո նկարահանումները ներառվել են «...There and Then» տեսահոլովակում, որը թողարկվեց նույն տարում, սակայն ավելի ուշ։ Քանի որ նրանց կարիերան հասել էր գագաթնակետին, Oasis-ը կատարեց բեք-թու-բեք համերգներ Նիբվորթում օգոստոսի 10-ին և 11-ին։ Խումբը իր բոլոր համերգները վաճառեց հաշված րոպեների ընթացքում։

Oasis-ը Բուենոս Այրեսում, 1998 թվական

Ամսվա մնացած հատվածը դժվար էր խմբի համար։ Խումբը պետք է ելույթ ունենար «MTV Unplugged»-ի շրջանակներում, սակայն Լայամը հրաժարվեց ելույթ ունենալուց կոկորդի ցավի պատճառով։ Նա դիտեց կատարումը հանդիսատեսի շարքերում սառը գարեջրով և ծխախոտով՝ ծաղրելով Նոյելին երգը ընթացքում[10]: 4 օր հետո խումբը մեկնեց Ամերիկա՝ համերգային շրջագայության, սակայն Լայամը հրաժարվեց գնալ։ Խումբը որոշեց շարունակել շրջագայությունը՝ Նոյելի վոկալի հույսին մնալով[11]: Լայամը միացավ շրջագայությանը օգոստոսի 30-ին, և 1996 թվականի սեպտեմբերի 4-ին Oasis-ը Նյու Յորքում կատարեց "Champagne Supernova"-ն 1996 թվականի MTV մրցանակաբաշխության ժամանակ[12]: Նոյելի և Լայամի գժտությունները առիթ հանդիսացան հանրային լրատվության համար գրելու, որ խումբը պառատվում է։ Սակայն եղբայրները շուտով հաշտվեցին և որոշեցին ավարտին հասցնել շրջագայությունը[13]:

Oasis-ը 1996 թվականի վերջը և 1997 թվականի առաջին քառորդը անցկացրեց Լոնդոնի «Abbey Road» ստադիոնում իրենց երրորդ ալբոմի ձայնագրության համար։ Գալագեր եղբայրների միջև անընդհատ տեղի ունեցող վեճերը երկարաձգում էին ձայնագրման գործընթացը։ «Be Here Now» ալբոմը թողարկվեց 1997 թվականի օգոստոսին։ Մեծ Բրիտանիայի վարկանշային աղյուսակների առաջին հորզոնականը զբաղեցրած "D'You Know What I Mean?" սինգլից հետո այս ալբոմը խմբի ամենասպասված ջանքն էր։ Այն դարձավ լրատվության ուշադրության հիմնական առարկան դարձավ։ Թողարկման առաջին օրվա վերջում «Be Here Now»-ի մոտ 350,000 օրինակ վաճառվեց, իսկ շաբաթվա վերջին գրանցեց 696,000 ցուցանիշը՝ դառնալով Մեծ Բրիտանիայի պատմության ամենաարագ վաճառված ալբոմը։ Ամերիկյան Բիլլբորդ ամսագրի թոփ 200 ալբոմների մեջ այն դարձավ երկրորդը, սակայն ԱՄՆ-ում կատարված վաճառքի արդյունքները (152.000 օրինակ) չգոհացրին խմբին (Oasis-ը 400,000 օրինակի վաճառքի էր սպասում)[14]: Չնայած լրատվության կարծիքները դրական էին՝ ալբոմը նաև քննադատվեց «ճարպոտ» լինելու համար։ Այդ քննադատները կենտրոնացել էին երգերի՝ չափից դուրս երկար լինելու, դրանց ծանր ձայնի վրա։

Այս ժամանակահատվածում բրիթփոփ արվեստը սկսում է անկում ապրել, և խումբը չի հասնում իր ակնկալածին։ 1998 թվականին՝ Be Here Now շրջագայության ամփոփումից հետո, խմբի մասին քիչ էր խոսվում լրատվամիջոցներով։ Տարվա վերջին խումբը հավաքածու թողարկեց «The Masterplan» վերնագրով, որ 14 Բ կողմ էր պարունակում։

Aquote1.png Այս ժամանակահատվածում իսկապես հետաքրքիր էր Բ կողմերով հավաքածուն: Կարծում եմ, որ այն ավելի մեծ ոգևորությամբ էր արված, քան Be Here Now ալբոմը[15]:
- Նոյել
Aquote2.png


Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բրիտանական թոփ ալբոմների քվեարկություն
  2. Harris, էջ 178
  3. «Supanet entertainment music feature»։ Supanet.com։ Վերցված է սեպտեմբերի 28, 2014 
  4. «£550,000 for sacked Oasis drummer»։ BBC News։ մարտի 3, 1999։ Վերցված է փետրվարի 3, 2008 
  5. Harris, էջ 235
  6. "Cockney revels". NME. 26 August 1995.
  7. «Queen head all-time sales chart»։ BBC News։ նոյեմբերի 16, 2006։ Վերցված է մարտի 9, 2008 
  8. Strauss Neil։ «Sounding Like the Beatles, And Acting More Popular»։ The New York Times։ Վերցված է մարտի 28, 2015 
  9. Alan McGee (2013). "Creation Stories: Riots, Raves and Running a Label". p. 31. Pan Macmillan,
  10. Haydon John։ «The List: Liam Gallagher's worst moments»։ The Washington Times։ Վերցված է փետրվարի 27, 2013 
  11. Harris, էջ 310
  12. «1996 MTV Video Music Awards»։ Mtv.com։ Վերցված է սեպտեմբերի 28, 2014 
  13. Harris, էջ 313
  14. «Rolling Stone news article»։ Rolling Stone։ Վերցված է սեպտեմբերի 28, 2014 
  15. Wave Magazine News article. Retrieved 9 March 2008. Արխիվացված է 27 Սեպտեմբեր 2011 Wayback Machine-ի միջոցով: