Էպիկ (մուլտֆիլմ)
Էպիկ անգլ.՝ Epic | |
---|---|
Տեսակ | կինոնկար |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ, կատակերգական էքշն ֆիլմ, դրամա, ֆիլմ անչափահասների համար, գրքերի էկրանավորում, արկածային ֆիլմ, կինոկատակերգություն, մարտաֆիլմ, թրիլեր և ընտանեկան ֆիլմ |
Ռեժիսոր | Քրիս Ուեջ |
Սցենարիստ | Ուիլյամ Ջոյս (գրող), Ջեյմս Հարթ, Թոմ Ասլ[1] և Մեթ Էմբեր[1] |
Հնչյունավորում | Ամանդա Սայֆրիդ[1], Ջոշ Հաթչերսոն[1], Բիյոնսե[1], Քոլին Ֆարել[1], Ջեյսոն Սուդեյքիս[1], Ազիզ Անսարի[1], Ջոննի Նոքսվիլ[1], Չուդա Ֆրիդլենդեր[1], Քրիստոֆ Վալց[1], Emma Kenney?[1], Ջոն Դի Մագիո[1], Քրիս Օ’Դաուդ[1], Բլեյք Անդերսոն[1], Selenis Leyva?[1] և Eric Nelsen?[1] |
Պրոդյուսեր | Լորի Ֆորտե |
Երաժշտություն | Դենի Էլֆման |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Blue Sky Studios և 20th Century Animation |
Դիստրիբյուտոր | ներքին կապ[2], Նեթֆլիքս, Դիսնեյ+ և 20th Century Studios |
Տևողություն | 102 րոպե |
Թվական | մայիսի 15, 2013[3], մայիսի 24, 2013, մայիսի 16, 2013[4] և մայիսի 23, 2013[2] |
Բյուջե | 100 000 000 $[5] |
Շահույթ | 268 400 000 $[6] |
epicthemovie.com |
«Էպիկ» (անգլ.՝ Epic), ամերիկյան համակարգչային մուլտիպլիկացիոն լիամետրաժ կինոնկար՝ նկարահանված Ուիլյամ Ջոյսի «Լիֆմենները և բարի համարձակ բզեզները» գրքի մոտիվներով։ Մուլտֆիլմի պրեմիերան կայացել է 2013 թվականի մայիսի 24-ին։ 20th Century Fox Animation կինո-միավորման և Blue Sky Studios մուլտիպլիկցիոն ստուդիայի համատեղ արտադրությունն է։ Ռեժիսոր՝ Քրիս Ուեջ։ Գլխավոր դերերը ձայնավորում են Քոլին Ֆարելը, Ջոշ Հաթչերսոնը և Ամանդա Սեյֆրիդը։ Մուլտֆիլմը նկարահանված է 3D ստերեոսկոպիկ ձևաչափով։
Ֆիլմի կարգախոսը. «Բացահայտիր աշխարհ քո երևակայության սահմաններից դուրս» (անգլ.՝ Discover a world beyond your imagination), այլ տարբերակը՝ «Սպասեք ինչ-որ էպիկական բանի»։
Սա մուլտիպլիկացիոն պատմություն է, որը մեր առաջ բացում է մնացած աշխարհներին չնմանվող, ֆանտաստիկ աշխարհ։ Սա պատմություն է՝ իրենց և մեր մոլորակը պաշտպանել ցանկացող բարության ուժերի, և այն ոչնչացել ցանկացող չարության ուժերի՝ ծաղկման ուժերի և մարման ուժերի միջև ճակատամարտի մասին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոր մահից հետո տասնյոթամյա Մերի-Քեթրինը (Էմ Քեյ) տեղափոխվում է պրոֆեսոր հոր մոտ, ով պայքարում է ապացուցել այն գաղափարը, որ անտառում ապրում է փոքրիկ մարդկանց ցեղ, որոնք թռչում են կոլիբրիներին նստած, որը կարծես գոյատևում է այլ տարածությունում. անտառի բնակիչների և միջատների համար մարդու աշխարհը շատ դանդաղեցված նյութ է։ Ժամանակին այս հրապուրանքի պատճառով էլ քանդվեց պրոֆեսորի ընտանիքը։
Պրոֆեսորը ամբողջ անտառով կախեց նրա բնակիչների ակտիվությունը ֆիքսող տեսախցիկներ։ Գիտնականի կանխագուշակումները հաստատվեցին գտածոներով. թամբեր, հագուստի պարագաներ, փոքր մարդկանց զենքեր։ Պրոֆեսորը նույնիսկ ստեղծեց անտառի բնակիչների ձայները ճանաչող սարք։ Նա ցանկանում է դստեր հետ կիսվել իր հոբբիով, սակայն աղջիկը նրան չի ընդունում։ Նա որոշում է հեռանալ և վարել ինքնուրույն կյանք, սակայն հոր հետ խոսակցությունը տեղի չի ունենում, քանի որ նա գնում է անտառ՝ տեսախցիկների հերթական ազդանշանից հետո։
Այդ պահին՝ անտառային ժողովրդի մայրաքաղաք Լուսնային Հավանայում պետք է տեղի ունենա Բուտոնի ընտրությունը (մոտավորապես նույնն է, ինչ որ ժառանգորդի ընտրությունը)։ Լիֆմեննների պաշտպանության գեներալ Ռոնինը փորձում է զգուշացնել թագուհուն վտանգի մասին և պաշտպանել նրան անտառային ազգի՝ Դատարկությունում ապրող «մութ հատվածի»՝ Սրիկաների հարձակումներից։ Դժբախտաբար թագուհին չի լսում Ռոնինին և ընկնում է սրիկաների թագավոր Մանդրեյքի և նրա որդի Դագդայի կառուցած շրջափակման մեջ։ Ռոնինը սպանում է Դագդային, սակայն Մանդրագորի արձակած նետը վիրավորում է Թագուհուն։
Էմ Քեյը անտառ է վազում իր՝ Օզզի մականունով մոփս ցեղատեսակի շան հետ։ Փոթորիկ է բարձրանում, և ամբողջ այս ամբողջ քաոսի մեջ Մերի-Քեթրինը նկատում է երկնքից ընկնող ինչ-որ լուսավորվող բան։ Դա անտառի թագուհին է՝ վիրավորված՝ անտառը և նրա բնակիչներին ոչնչացնել ցանկացող ազգության՝ Պիղծերի կողմից։ Մահանալով՝ թագուհին Մեր-Քեթրինին է հանձնում կոկոնը,որն օժտված էր իր ուժով։ Այս կոկոնից՝ լիալուսնի լույսի տակ պետք է ծնվի նոր թագուհին, իսկ Մերին պետք է մինչև վերջ պաշտպանի նրան։ Թագուհու կամքով նա չափերով փոքրանում է։
Այսպես աղջիկը հայտնվում է անտառային ազգի աշխարհում և ծանոթանում է անտառը սրիկայությունից պաշտպանող՝ բարության ուժերի՝ նորակոչիկ լիֆմեն Նոդի և լիֆմենների գեներալ Ռոնինի, որդ Նիկ Գալուի, խխունջ Գրաբի, կակղամորթ Մաբի, գորտ Բուֆոյի և շատ այլ անձանց հետ։ Սակայն նա պետք է ծանոթանա և ագռավների վրա թռչող ռազմատենչ Սրիկաների, և նրանց՝ անտառը ոչնչացնել ցանկացող արքա Մանդրեյքի հետ։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականին հայտնի դարձավ, որ ռեժիսոր Քրիս Ուեջը ծրագրում է նկարահանել ֆիլմ Ուիլյամ Ջոյսի՝ անտառի պահապանների՝ լիֆմենների մասին գրքի հիման վրա։ Հեղինակը, ով «Ռոբոտներ» մուլտֆիլմում արդեն աշխատել էր Ուեջի հետ, ևս մասնակցեց մուլտֆիլմի ստեղծմանը՝ պրոդյուսերի դերում։ Սկզբից Blue Sky Studios ստուդիոն որոշեց մուլտֆիլմը վստահել Pixar ընկերությանը և ռեժիսոր Ջոն Լասեթերին։ Սակայն հետագայում Ուեջը մտափոխվեց և աշխատանքը վերադարձրեց Blue Sky Studios: 2009 թվականին հայտարարեցին «Լիֆմեններ» մուլտֆիլմի թողարկման մասին։ 2012 թվականի մայիսին մուլտֆիլմը անվանափոխեցին «Էպիկ»-ի, ընտրեցին դերասանական կազմը և վեջնականապես ավարտեցին սցենարը։
Չնայելով նրան, որ մուլտֆիլմը նկարահանվել է Ուիլյամ Ջոյսի «Լիֆմենները և բարի համարձակ բզեզները» գրքի մոտիվներով և այնտեղից օգտագործել է բազմաթիվ հերոսների, ֆիլմի սյուժեն տարբերվում է սկզբնաղբյուրից։ Այսպես, մուլտֆիլմում գոծողություններն իրականանում են անտառում, ոչ թե այգում։ Գրի չար հերոսի կերպար Մանդրեյկան սարդ էր։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կերպար | Դերակատարում | Կրկնօրինակում | Նկարագրություն |
---|---|---|---|
Մերի-Քեթրին | Ամանդա Սեյֆրիդ | Յուլիա Սավիչևա | Ռումբ պրոֆեսորի 17-ամյա աղջիկը և ֆիլմի գլխավոր հերոսուհին։ Անվանակոչվել է Ուիլյամ Ջոյսի՝ 2010 թվականին գլխուղեղի ուռուցքից մահացած աղջկա պատվին։ Պատահաբար հայտնվել է լիֆմենների աշխարհում և դարձել Տարա թագուհու կախարդական կոկոնի տիրուհին։ Այլ կերպ Մերի Քեթրին անունը հնչում է ինչպես Մերի Քեթ և/կամ ՄՔ (Էմ Քեյ)։ |
Նոդ | Ջոշ Հաթչերսոն | Պյոտր Իվաշենկո | Երիտասարդ լիֆմեն և Ռոնինի լավագույն ընկերոջ որդի։ Սիրահարվում է Մերի-Քեթրինին։ Սկզբում հեռանում է լիֆմեններից, քանի որ նրանդուր չէր գալիս խմբում աշխատելը և հրամաններ կատարելը։ Սակայն երբ վտանգը սկսեց սպառնալ ամբողջ անտառին, նա վերադարձավ։ |
Ռոնին | Քոլին Ֆարել | Իլյա Իսաև | Լիֆմենների առաջնորդ և Նոդի ուսուցիչ։ Նրա զոհված հոր լավագույն ընկերը, ով խոստացել էր պաշտպանել Նոդին սեփական կյանքով։ Տարա թագուհու սիրելին։ |
Մանդրեյք | Քրիստոֆ Վալց | Նիկիտա Պրոզորովսկի | Պիղծերի առաջնորդ և ֆիլմի գլխավոր անտագոնիստ։ Զրկված չէ հումորի զգացումից։ Ցանկանում է ոչնչացնել անտառը և թագուհու կոկոնից աճեցնել Սև Արքայազնին՝ իր մահացած որդի Դագդայի փոխարեն։ Իր մոտ ունի գավազան՝ օժտված կործանարար ուժով։ Ֆիլմի վերջում նա սուզվում է ծառի մեջ, ինչպես ճահճում, որից հետո այն պնդանում է։ |
Դագդա | Բյելք Անդերսոն | Դիոմիդ Վինոգրադով | Մանդրեյքի որդի և Պիղծերի գեներալ։ Զոհվում է լիֆմենների հետ մարտում՝ ֆիլմի 28-րդ րոպեին։ Կյանքում աչքի չի ընկել ոչ գիտելիքով, ոչ գեղեցկությամբ, ոչ հմայքով։ |
Տարա թագուհի | Բիյոնսե | Անտառի թագուհին, ով նետով սպանել է պիղծերին և Մերիին է թողել իր կախարդական կոկոնը, որի ուժը պետք է արարի նոր թագուհուն։ | |
Մաբ | Ազիզ Անսարի | Անդրեյ Բարխուդարով | Շատախոս փափկամորթ։ Մինչև ականջների ծայրը սիրահարված է Մերիին և ամբողջ ուժերով փորձում է արժանանալ նրա ուշադրությանը։ Ներկայացված է թագուհու կոկոնին նրա համար, որ պահպանի նրա նրբությունը։ |
Գրաբ | Քրիս Օ՛Դաուդ | Դենիս Նեկրասով | Զվարճալի խխունջ և Մաբի լավագույն ընկեր։ Աշխարհում ամենաշատը ցանկանում է դառնալ լիֆմեն։ |
Բուֆո | Պիտբուլ | Իր հետաքրքրության համար մրցավազքեր կազմակերպող գորտ-բիզնեսմեն։ Ապրում է անխտիր բոլորի հաշվին։ Շուտով պարզվում է, որ նա պիղծ է։ | |
Պրոֆեսոր Բոմբա | Ջեյսոն Սուդեյքիս | Դենիս Բեսպալի | Գիտնական-գյուտարար և Մերիի հայր։ Ֆիլմի ամենասկզբից հավատում է լիֆմենների գոյությանը։ Նրանց տեսնելու նպատակով ամբողջ անտառով տեղադրել է բազմազան տվիչներ և տեսախցիկներ։ Ֆիլմի վերջում նրան այնուհանդերձ հաջողվում է։ Սիրում է ասել, «Եթե դու ինչ-որ բան չես տեսնում, դա չի նշանակում, որ դա չկա»։ |
Նիմ Գալուու | Սթիվեն Թայլեր | Կոստանտին Կարասին | Որդ, շոումեն և կախարդական՝ անտառում իրականացվող բոլոր իրադարձությունների մասին տեղեկություն պահպանող թղթագալարների պահապան։ Ճանճ-օգնականների հետ միասին վարում է անտառի տարեգրությունը։ Իմաստուն է և սիրում է խորհուրդներ տալ, որոնցով մուլտֆիլմի հերոսներին երբեք չի ուղղորդել ճիշտ ճանապարհի վրա։ |
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Epic-ը մուլտֆիլմի պաշտոնական սաունդթրեքն է, որը թողարկվել է ԱՄՆ-ում 2013 թվականի մայիսի 28-ին 20th Century Fox ընկերության կողմից՝ CD ֆորմատով[7][8]։ Բոլոր երգերը գրվել են Դենի Էլֆմանի կողմից։
Էպիկ | |
---|---|
-ի | |
Թողարկված | մայիսի 15, 2013[3], մայիսի 24, 2013, մայիսի 16, 2013[4] և մայիսի 23, 2013[2] |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ, կատակերգական էքշն ֆիլմ, դրամա, ֆիլմ անչափահասների համար, գրքերի էկրանավորում, արկածային ֆիլմ, կինոկատակերգություն, մարտաֆիլմ, թրիլեր և ընտանեկան ֆիլմ |
Տևողություն | 102 րոպե |
Պրոդյուսեր | Լորի Ֆորտե |
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Leafmen» | 1:17 |
2. | «Pursuit» | 2:40 |
3. | «Tara’s Chamber» | 3:03 |
4. | «Meet Dad» | 0:34 |
5. | «Moonhaven Parade» | 1:27 |
6. | «Alarms» | 0:41 |
7. | «The Selection» | 2:13 |
8. | «Ambush» | 4:17 |
9. | «Tara’s Gift» | 2:05 |
10. | «Small» | 2:29 |
11. | «Girl Meets Boy» | 3:24 |
12. | «Rings of Knowledge» | 2:35 |
13. | «Antlers» | 2:10 |
14. | «Kidnapped» | 0:54 |
15. | «In the House» | 3:39 |
16. | «Many Leaves» | 1:54 |
17. | «Escape» | 4:45 |
18. | «False Start» | 3:06 |
19. | «Epic Final Confrontation» | 3:19 |
20. | «Return» | 4:18 |
21. | «Epic Finale» | 1:34 |
Մուլտֆիլմի մոտավորապես 5,5-րդ րոպեին լսվում է սաունդթրեքների պաշտոնական ցանկի մեջ չմտնող՝ Weepies խմբի «Same Changes» երգից մի հատված։
Թողարկման ամսաթվեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2013 մայիսի 15 — Միացյալ Թագավորություն, Շվեդիա, Լեհաստան, ԱՄՆ, Ուկրաինա
- 2013 մայիսի 16 — Արգենտինա, Գերմանիա
- 2013 մայիսի 17 — Բրազիլիա
- 2013 մայիսի 30 — Նիդերլանդներ, Ռուսաստան
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 2,2 http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 3,0 3,1 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 4,0 4,1 Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=leafmen.htm
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ ‘Epic’ Soundtrack Details | Film Music Reporter
- ↑ Amazon.com: Epic (Original Motion Picture Soundtrack): Music
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Էպիկ» մուլտֆիլմի պաշտոնական կայքը(անգլ.)
- «Էպիկ» մուլտֆիլմի թվիթերյան էջը(անգլ.)
- «Էպիկ» մուլտֆիլմը Blue Sky Studios-ի կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էպիկ (մուլտֆիլմ)» հոդվածին։ |
|
- Մուլտֆիլմեր այբբենական կարգով
- Ալբոմներ այբբենական կարգով
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների կինոկատակերգություններ
- 2013 մուլտֆիլմեր
- 2013 ֆիլմեր
- 20th Century Fox ֆիլմեր
- 3D մուլտֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան էքշն արկածային ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան մուլտֆիլմեր
- Գիտաֆանտաստիկ ֆիլմեր
- Համակարգչային անիմացիոն ֆիլմեր
- Ֆիլմերի երաժշտություն ըստ Դենի Էլֆմանի
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Կոնեկտիկուտում