Մի՛ անհանգստացիր, նա շատ հեռու չի գնա ոտքով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Մի՛ անհանգստացիր, նա շատ հեռու չի գնա ոտքով
անգլ.՝ Don't Worry, He Won't Get Far on Foot
Մի՛ անհանգստացիր, նա շատ հեռու չի գնա ոտքով.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրդրամա և կենսագրական ֆիլմ
Թվականօգոստոսի 16, 2018[1], հոկտեմբերի 26, 2018 և 2018
Լեզուանգլերեն
ՌեժիսորԳաս Վան Սենթ
ՊրոդյուսերՍթիվ Գոլին
Սցենարի հեղինակԳաս Վան Սենթ
ԴերակատարներՀոակին Ֆենիքս, Մառա Ռունի, Ջոնա Հիլ, Ջեք Բլեք և Մարկ Ույեբեր
ՕպերատորՔրիսթոֆեր Բլովելթ
ԵրաժշտությունԴենի Էլֆման
ՄոնտաժԳաս Վան Սենթ
Պատմվածքի վայրՊորտլենդ
ԿինոընկերությունAnonymous Content
Տևողություն113 րոպե
Պաշտոնական կայքէջ
Commons-logo.svg Don't Worry, He Won't Get Far on Foot Վիքիպահեստում

«Մի՛ անհանգստացիր, նա շատ հեռու չի գնա ոտքով» (անգլ.՝ Don't Worry, He Won't Get Far on Foot), ամերիկյան տրագիկոմեդիոն ֆիլմ՝ հիմնված Ջոն Կալլահանի համանուն գրքի վրա։ Սցենարի հեղինակը և ռեժիսորը Գաս Վան Սենթն է։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի հունվարի 19-ին՝ «Սանդենս» կինոփառատոնում[2]։ Ֆիլմի ամերիկյան վարձույթը թողարկվել է 2018 թվականի հուլիսի 13-ին[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղրանկարիչ Ջոն Կալլահանի հուզիչ և ոգեշնչող պատմությունն է, որն ավտովթարից հետո սովորում է նորից շարժվել, սիրել ու կյանքն ընդունել իր բոլոր դրսևորումներով։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոակին Ֆենիքս – Ջոն Կալլահան
  • Մառա Ռունի – Աննու
  • Ջոնա Հիլ – Դոննի
  • Ջեք Բլեք – Դեքստեր
  • Մարկ Ուեբեր – Մայք
  • Պիտեր Բանիֆազ – բժիշկ Մալոն
  • Ուդո Կիր – Ջորջ
  • Անժելիկա Ռիվեր – Թերրի Ալվարադո[4]
  • Օլիվիա Հեմիլթոն – բուժքույր Լիլի
  • Սթիվ Զիսսիս – Էլիաս
  • Քերրի Բրաունսթին – Սյուզաննա
  • Հեզար Մատարացո – Շեննոն
  • Ռեբեկա Ռիթենհաուս – Բոննի
  • Ռոն Պերկինս – Մորթոն Քիմբլ
  • Ռեբեկա Ֆիլդ – Մարջի Բիգյու
  • Ջեսիկա Ջեյդ Անդրես – Սիդնի
  • Քիմ Գորդոն – Կորկի
  • Էմիլիո Ռիվերա – Հեսուս Ալվարադո
  • Սաննի Սյոլջիկ – սքեյթբորդիստ
  • Տորիան Միլլեր – քարտուղար

Կինոարտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի նոյեմբերին հայտարարվել է, որ Հոակին Ֆենիքսը Գաս Վան Սենթի կենսագրական ֆիլմում խաղալու է ծաղրանկարիչ Ջոն Կալլահանի դերը։ Մեծ էկրանների համար ֆիլմի ադապտացումն սկսել էին դեռևս 1989 թվականին, և Ռոբին Ուիլյամսը հավակնում էր գլխավոր դերին[5]։ Որպես արդյունք, Ռոբին Ուիլյամսի անունը նշվում է ֆիլմի եզրափակիչ տիտրի «Հատուկ շնորհակալություն» բաժնում[6]։ Նույն թվականի դեկտեմբերին հայտնի է դարձել, որ Ջոնա Հիլն ու Մառա Ռունին միացել են ֆիլմի հիմնական դերասանական կազմին[7]։ 2017 թվականի փետրվարից հայտնի է դարձել, որ Ջեք Բլեքը բանակցություններ է վարում ֆիլմում նկարահանվելու համար[8]։ 2017 թվականի մարտին Մարկ Ուեբերն ստացել է Մայքի՝ Վիետնամի պատերազմի վետերանի ու գլխավոր հերոսի մտերիմ ընկերոջ դերը[9]։

Նկարահանման շրջանը տևել է 25 օր, նկարահանումները կատարվել են Լոս Անջելեսում և նրա շրջակայքում[10]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը տարածելու իրավունքներն ստացել է «Amazon Studios» ամերիկյան կինոընկերությունը։ 2017 թվականի դեկտեմբերին «Amazon Studios» ընկերությունը հայտարարել է ֆիլմի թողարկման ամսաթիվը՝ 2018 թվականի մայիսի 11[11]։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2018 թվականի հունվարի 19-ին «Սանդենս» կինոփառատոնում[2]՝ «Պրեմիերաներ» (Premieres) խորագրով։ Ֆիլմը մասնակցել է Բեռլինի 68-րդ միջազգային կինոփառատոնի հիմնական մրցույթին[12]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մի՛ անհանգստացիր, նա շատ հեռու չի գնա ոտքով բաժինը» ֆիլմը քննադատների կողմից ստացել է դրական արձագանքներ։ Այսպես, Rotten Tomatoes կայքում ֆիլմը ունի 80 % վարկանիշ՝ հիմնված 6,3 միջին միավորով (10 հնարավորից) 45 գրախոսությունների վրա[13]։ Metacritic կայքում ֆիլմն ունի 100 հնարավորից 68 միավոր՝ հիմնված քննադատների 21 գրախոսությունների վրա, ինչը համապատասխանում է «ընդհանուր առմամբ դրական կարծիքներ» կարգավիճակին[14]։ IMDb ֆիլմերի ամենամեծ տվյալների բազայում ֆիլմն ունի այցելուների միջին վարկանիշ՝ 10 հնարավորից 6,9 (1024 ձայն)[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.cineplex.de/film/don-t-worry-weglaufen-geht-nicht/353360/
  2. 2,0 2,1 «Don't Worry, He Won't Get Far On Foot»։ sundance.org։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-28-ին։ Վերցված է 2018-08-01 
  3. D'Alessandro Anthony (փետրվարի 9, 2018)։ «‘Don’t Worry, He Won’t Get Far On Foot’ Dashes To July»։ deadline.com 
  4. Asia Mckenzie (Mar 6, 2017)։ «SOTD alumna Angelique Rivera joins Joaquin Phoenix in Gus Van Sant’s new biopic»։ University of Florida։ Վերցված է 2017-12-23 
  5. Kit Borys (NOVEMBER 29, 2016)։ «Joaquin Phoenix, Gus Van Sant Tackling Biopic of Cartoonist John Callahan»։ hollywoodreporter.com 
  6. Weinberg Lindsay (2018-07-12)։ «Gus Van Sant Opens Up on How Robin Williams Shaped 'Don't Worry, He Won't Get Far on Foot'»։ hollywoodreporter.com (en-US)։ Վերցված է 2018-07-14 
  7. Calvario Liz (Dec 16, 2016)։ «Rooney Mara and Jonah Hill to Join Joaquin Phoenix in Gus Van Sant’s Cartoonist Biopic»։ indiewire.com 
  8. McNary Dave (2017-02-16)։ «Jack Black in Talks to Join Joaquin Phoenix in Gus Van Sant’s John Callahan Biopic»։ Variety (en-US)։ Վերցված է 2017-12-23 
  9. Kroll Justin (2017-03-02)։ «Mark Webber Joins Joaquin Phoenix in Gus Van Sant’s John Callahan Biopic»։ Variety (en-US)։ Վերցված է 2017-12-23 
  10. Kay Jeremy (2017-02-19)։ «Gus Van Sant on 'Don't Worry, He Won't Get Far On Foot' and why a theatrical release is still crucial»։ screendaily.com (en-US)։ Վերցված է 2018-07-14 
  11. D'Alessandro Anthony (2017-12-14)։ «Amazon Sets ‘Don’t Worry, He Won’t Get Far On Foot’ For May Release»։ deadline.com (en-US)։ Վերցված է 2018-07-14 
  12. «Берлин 2018: первые десять фильмов основного конкурса»։ thr.ru։ 18.12.2017 
  13. «Don't Worry, He Won't Get Far On Foot 2018 на сайте Rotten Tomatoes» 
  14. «Don't Worry, He Won't Get Far on Foot 2018 на сайте Metacritic» 
  15. «Don't Worry, He Won't Get Far on Foot (2018) User Ratings» (en-US)։ IMDb.com։ Վերցված է 2018-07-14 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]