Մարդագայլը (ֆիլմ, 2010)
«Մարդագայլը» (անգլ.՝ The Wolfman), 1941 թվակականին նկարահանված դասական ֆիլմի վերաթողարկված տարբերակը։ Սյուժեն զգալիորեն փոխվել է։ Ռեժիսորը Ջո Ջոնսթոնն է, կինոաստղեր՝ Բենիսիո դել Տորո, Էնթոնի Հոփքինս, Էմիլի Բլանտ, Հյուգո Ուիվինգ և Ջերալդին Չապլին։ Այն թողարկվել է 2010 թվականի փետրվարի 10-ին, Ֆրանսիայում, իսկ փետրվարի 12-ին` ԱՄՆ-ում։ Ֆիլմը արժանացել է քննադատների սառն ընդունելությանը[13], սակայն DVD և Blu-Ray տարբերակների վաճառքը շատ հաջող էր։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի գործողություները տեղի են ունենում 1891 թվականին, ֆիլմում պահպանվել է բնօրինակ սցենարը, որում Լոուրենս Թելբոտը (Բենիսիո դել Տորո) եղբոր մահից (1941 թվականի ֆիլմում՝ անհետացումից) անմիջապես հետո վերադառնում է հոր (Էնթոնի Հոփկինս) կալածք։ Ֆիլմը պարունակում է ֆլեշբեքներ, որոնք վերաբերում են Լոուրենսի անցյալին և այն մասին, թե ինչն է հանգեցրել նրա և ընտանիքի օտարացմանը (պատճառներից մեկը Գվենն էր՝ եղբոր կինը (Էմիլի Բլանտ), որի նկատմամբ Լոուրենսը անտարբեր չէր), իսկ գործողությունների վայրն ընդլայնվում է Բլեքմորից (որը բնօրինակում առասպելական Լլենուիլի գյուղն էր) մինչև Լոնդոն[14]։ Սյուժեի պաշտոնական բացատրության մեջ ասվում է, որ մանուկ հասակում մոր մահը մեծ վնաս է պատճառում Թելբոտին, իսկ Գվեն Քոնլիֆը նրա եղբոր հարսնացուն էր։ Եղբոր անհետաալուց հետո Թելբոտը սկսում է հետապնդել մարդասպանին, որը պարզվում դարձվոր է, և անեծքը փոխանցվում է Թելբոտին։ Այս ամենը նկատում է քննիչ Էբերլայնը (Հյուգո Ուիվինգ), և արդյունքում նրա հրամանով Լոուրենսը ուղարկվում է հոգեբուժարան։ Որոշ ժամանակ անց հայրը գնում է որդու մոտ և պատմում նրան, որ հենց ինքն է սպանել Լոուրենսի մորը և եղբորը, որ ինքն է այն փոխակերպուկը, որ կծել է Թելբոտին։ Մի անգամ հիվանդանոցի տնօրենը որոշում է բոլորին (ներառյալ Էբերլայնին) ապացուցել, որ իրականում փոխակերպուկներ գոյություն չունեն։ Նա դուրս է հանում Լոուրենսին, կապում է աթոռին, տանում պատուհանի դիմաց և ստիպում նայել լիալուսնին, բայց, ի զարմանս նրա, Լոուրենսը վերածվում է «գայլ-մարդու» և սպանում նրան։ Առավոտյան Լոուրենսը վազում է Գվենի մոտ և իմանում նրա փոխադարձ զգացմունքների մասին։ Էբերալայնի գլխավորությամբ հեռանալով ոստիկանությունից և հորից վրեժ լուծելու ցանկությամբ՝ Լոուրենսը վերադառնում է Բլեքմոր, վերամարմնավորում և սպանում է ավագ Թելբոտին։ Բայց սխալ պահի հայտնվում է Գվենը, և Լոուրենսը փորձում է սպանել նրան։ Նա հասցնում է կծել Էբերլայնին և հետապնդել Գվեին։ Գվենը Լոուրենսին կրակում է արծաթե փամփուշտով, և Լոուրենսը մահանում է։ Մեռնելուց առաջ նա ստանում է մարդու տեսք և շնորհակալություն հայտնում Գվենին։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բենիսիո դել Տորո՝ Լոուրենս Թելբոտ / Lawrence Talbot
- Էնթոնի Հոփքինս[15]՝ Ջոն Թելբոտ / John Talbot
- Էմիլի Բլանտ[16]՝ Գվեն Քոնլիֆ / Gwen Conliffe
- Հյուգո Ուիվինգ[17]՝ Քննիչ Էբերլայն / Detective Aberline
- Ջերալդին Չապլին[18][19]՝ Մալևա / Maleva
- Արթ Մալիկ[20]՝ Սինգհ/ Singh
- Ռոբ Դիքսոն[20]
- Նիկոլաս Դեյ[20]՝ գնդապետ Մոնտֆորդ / Colonel Montford
- Մայքլ Կրոնին[20]՝ բժիշկ Լլոյդ / Dr. Lloyd
- Դեյվիդ Շոուֆլիդ[20]՝ ոստիկան Նայ / Constable Nye
- Դեյվիդ Ստերն[20]՝ Կիրկ / Kirk
- Ռոջեր Ֆրոստ[20]՝ պատվելի Ֆիսկ / Reverend Fisk
- Դայան Պիլկինգտոն[20]
- Կլայվ Ռասել՝ Մակքուին / MacQueen
- Սայպոն Մարելս՝ Բեն Թելբոտ / Ben Talbot
Վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբնապես նախատեսվում էր ֆիլմը թողարկել 2009 թվականի փետրվարի 13-ին (ուրբաթ, 13), բայց հետո թողարկման ամսաթիվը հետաձգվել է մինչև 2009 թվականի ապրիլի 3-ը[21]։ 2008 թվականի դեկտեմբերին Universal Pictures-ը հետաձգել է թողարկման ամսաթիվը մինչև 2009 թվականի նոյեմբերի 6-ը, որպեսզի ավելի շատ ժամանակ տրամադրի ֆիլմի «առաջխաղացմանը»[22]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.ew.com/article/2010/02/12/wolfman-0
- ↑ http://www.nytimes.com/2010/02/12/movies/12wolfman.html
- ↑ 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt0780653/
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/158992/2010_filmbemutatok_osszes.xlsx
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 http://stopklatka.pl/film/wilkolak-2010
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=110815.html
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 http://www.ofdb.de/film/189760,Wolfman
- ↑ http://www.metacritic.com/movie/the-wolfman
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 http://www.imdb.com/title/tt0780653/fullcredits
- ↑ 12,0 12,1 http://www.filmaffinity.com/en/film827614.html
- ↑ «The Wolfman (2010)» (անգլերեն)։ Վերցված է 2019-04-01
- ↑ Empire Online — Producer Talks Wolfman(անգլ.)
- ↑ Rotten Tomatoes — Anthony Hopkins Wants to Growl as Wolfman’s Dad Archived 2008-09-15 at the Wayback Machine.(անգլ.)
- ↑ Empire — Emily Blunt Joins Wolf Man(անգլ.)
- ↑ Variety — Hugo Weaving to pursue 'Wolfman'(անգլ.)
- ↑ soitu.es — Chaplin pide a los productores valientes que amen el cine y flipa con el Festival de Las Palmas(իսպ.)
- ↑ «Bloody-Disgusting — FULL 'The Wolfman' Cast Revealed!!(անգլ.)»։ Արխիվացված է օրիգինալից 2008-10-08-ին։ Վերցված է 2009-02-13
- ↑ 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 20,6 20,7 Variety — Film Production Detail Archived 2008-08-14 at the Wayback Machine.(անգլ.)
- ↑ ComingSoon.net — Valkyrie Moved Back to 2009 Archived 2014-07-14 at the Wayback Machine.(անգլ.)
- ↑ Variety — 'Wolfman,' 'Nottingham' delayed Archived 2009-02-14 at the Wayback Machine.(անգլ.)
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մարդագայլը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Մարդագայլը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ««Մարդագայլը»»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
- «Մարդագայլը»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «The Wolfman (2010)»։ Universal Pictures Entertainment Portal (անգլերեն)։ Վերցված է 2017-01-31
|
- Pinewood Studios-ում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010 ֆիլմեր
- Ֆիլմեր մարդագայլերի մասին
- Universal Pictures ֆիլմեր
- Ամերիկյան սարսափ ֆիլմեր
- Ռիմեյք ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ֆիլմեր հրեշների մասին
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմեր
- Լոնդոնում նկարահանված ֆիլմեր
- 2010-ականների դրամա ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Անգլիայում
- Relativity Media ֆիլմեր
- Ամերիկյան ռիմեյք ֆիլմեր
- Բրիտանական սարսափ ֆիլմեր
- Անգլիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմերի երաժշտություն ըստ Դենի Էլֆմանի