Ուրբաթ, 13

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուրբաթ, 13-ը օրացույցի վրա։

Եթե ամսվա 13-րդ օրը ուրբաթ է, տարածված արևմտյան սնահավատության համաձայն՝ այդ օրը պետք է պատրաստ լինել և զգույշ մնալ անհաջողություններից[1]։ Բժշկության մեջ սա համարվում է ֆոբիա և հաճախ անվանվում «պարասկևիդեկատրիաֆոբիա»։ Տերմինն առաջարկել է ամերիկացի հոգեթերապևտ Դոնալդ Դոսեյը, որը բառը կազմել է հունարեն՝ παρασκευή (հինգշաբթի) և δεκατρία (տասներեք) բառերից։ Դոսեյը այս երևույթը ուսումնասիրել է որպես իր՝ անխելամիտ վախերի թերապիայի մի մաս։ Նրա խոսքերով՝ «եթե դուք կարողանաք այս բառը սահուն ասել մի քանի անգամ, ապա ձեր վախը ուրբաթ 13-ի հանդեպ կանհետանա»։ Այս ֆոբիան տրիսկայդեկաֆոբիայի՝ 13 թվի վախի մասնավոր դեպքերից է[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

13 թվից վախն անվանվում է «տրիսկայդեկաֆոբիա», իսկ այս ֆոբիայի տարատեսակը՝ ուրբաթ 13-ից վախն անվանվում է «պարասկևիդեատրիաֆոբիա», հունարեն՝ Paraskeví (Παρασκευή, «ուրբաթ») և dekatreís (δεκατρείς, «տասներեք») բառերից[3]։

Այս օրվա հանդեպ սնահավատությունը կարող է ծագած լինել Միջին դարերում, «սերելով Հիսուսի խորհրդավոր ընթրիքի և խաչելության պատմությունից», որտեղ Ավագ հինգշաբթի օրն առկա էին 13 անհատներ՝ Ավագ ուրբաթում Հիսուսի մահից մեկ օր առաջ[4][5]։ Մինչև 19-րդ դարը ուրբաթ 13-ի անհաջողակ լինելու մասին ոչ մի տվյալ չկա[6][7][8]։

Հնարավոր է, որ այս սնահավատության տարածմանը նպաստել է 1907-ին տպագրված Թոմաս Վ. Լոուսոնի հանրահայտ «Ուրբաթ, 13-րդ» վեպը[9]։ Այս վեպում բրոքերը սնահավատության շնորհիվ շահում է և Ուոլ Սթրիթում ամսվա 13-րդ ուրբաթ օրը խուճապ առաջանում[6]։

Ենթադրվող պատճառներից մեկը կարող է լինել նաև այն, որ 1307 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ուրբաթ օրը, Ֆրանսիայի Ֆիլիպ IV թագավորը ձերբակալել է հարյուրավոր տաճարական ասպետներ[3][10][11]։

Հասարակական ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Աշևիլի Սթրեսի կառավարման կենտրոնի և ֆոբիայի ինստիտուտի, որը գտնվում է Հյուսիսային Կարոլինայում, ԱՄՆ-ում այս օրից վախենում է մոտ 17-21 միլիոն մարդ՝ սրանով օրը դարձնելով պատմության ամենասարսափելի օրը։ Որոշ մարդիկ այնքան են վախենում, որ հրաժարվում են զբաղվել բիզնեսով, թռչել այլ երկրներ և նույնիսկ քնել։ Մոտավոր հաշվարկներով, այս օրը բիզնեսում կորչում է 800-900 միլիոն դոլար[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lachenmeyer 2004 — С. 79
  2. Carroll R. T. The skeptic's dictionary: a collection of strange beliefs, amusing deceptions, and dangerous delusions. — US: John Wiley & Sons, 2003. — С. 274. — ISBN 0471272426
  3. 3,0 3,1 Weisstein, Eric W։ «Triskaidekaphobia on MathWorld»։ MathWorld։ Վերցված է օգոստոսի 14, 2010 
  4. DellaContrada John (փետրվարի 9, 2004)։ «Fear of "Friday the 13th may likely have originated from Jesus' Last Supper and Crucifixion", Says UB Anthropologist»։ University at Buffalo, The State University of New York։ Վերցված է հուլիսի 13, 2014։ «There were 13 people at the table (at the Last Supper) and the 13th was Jesus. The Last Supper was on a Thursday, and the next day was Friday, the day of crucifixion. When '13' and Friday come together, it is a double whammy.» 
  5. Hartston Willam (հունիսի 1, 2007)։ Encyclopedia of Useless Information։ Sourcebooks, Incorporated։ էջ 365։ ISBN 9781402248382։ «In Christian tradition, fear of Friday the 13th stems from the day of the Crucifixion (Friday) and the number at the Last Supper (13). Despite these origins, the Friday the 13th superstition dates back only to the Middle Ages.» 
  6. 6,0 6,1 Nathaniel Lachenmeyer, 13: The Story of the World's Most Popular Superstition ch. 5 (2004).
  7. 7,0 7,1 Roach, John (օգոստոսի 12, 2004)։ «Friday the 13th Phobia Rooted in Ancient History»։ National Geographic News։ Վերցված է հոկտեմբերի 29, 2008 
  8. Clar, Mimi (1957)։ «Friday the 13th»։ Western Folklore: 62–63 
  9. Thomas W. Lawson։ «Thomas W. Lawson, ''Friday, the Thirteenth'' (1907)»։ Gutenberg.org։ Վերցված է մայիսի 13, 2011 
  10. «Friday the 13th»։ snopes.com։ Վերցված է մարտի 26, 2007 
  11. «Why Friday the 13th Is Unlucky»։ Urbanlegends.about.com։ Վերցված է մայիսի 13, 2011