Դամբո (ֆիլմ)
Դամբո անգլ.՝ Dumbo | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ, ընտանեկան ֆիլմ և արկածային ֆիլմ |
Թեմա | փիղ |
Հիմք | Դամբո[1] |
Թվական | մարտի 29, 2019, մարտի 28, 2019[2][3] և մարտի 27, 2019 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Թիմ Բարթոն[4] |
Պրոդյուսեր | Ջասթին Սպրինգեր[1], Էրեն Կրյուգեր[1], Դերեկ Ֆրեյ և Կատերլի Ֆրաուենֆելդ |
Սցենարի հեղինակ | Էրեն Կրյուգեր[1] |
Դերակատարներ | Քոլին Ֆարել, Մայքլ Քիթոն, Դենի Դե Վիտո, Եվա Գրին, Ալան Արկին, Ռոշան Սեթ, Լարս Այդինգեր, ԴեՕբիա Օպարեյ, Ջոզեֆ Գաթ, Շերոն Ռունի, Մայքլ Բաֆեր, Ռագեվան Վասան և Դուգլաս Ռեյթ |
Օպերատոր | Բեն Դևիս |
Երաժշտություն | Դենի Էլֆման |
Մոնտաժ | Քրիս Լեբենզոն |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Կինոընկերություն | Walt Disney Pictures և Tim Burton Productions |
Տևողություն | 112 րոպե |
Պաշտոնական կայքէջ | |
Dumbo (2019 film) Վիքիպահեստում |
Դամբո (անգլ.՝ Dumbo), 2019 թվականի լիամետրաժ ֆիլմը, որի ռեժիսորն է Թիմ Բարթոնը[5][6][7]։ Գլխավոր դերերում՝ Եվա Գրին[8], Քոլին Ֆարել և Մայքլ Քիթոն[9]։ 1941 թվականի նույնանուն մուլտֆիլմի կինոադապտացիան է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1919 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի վետերան Հոլտ Ֆերիերը (Քոլին Ֆարել) զինված ընդհարումից հետո վերադառնում է Մաքս Մեդիչի ղեկավարության ներքո (Դենի Դե Վիտո) գտնվող Մեդիչի եղբայրների կրկես, որտեղ նա ժամանակին որպես ձիավարժ էր աշխատել։ Սակայն կրկեսը հանդիպել էր ֆինանսական խնդիրների, և Մեդիչին ստիպված էր եղել վաճառել ձիերը։ Այդ պատճառով նա աշխատանք փնտրող, բայց պատերազմի ժամանակ ձեռքը կորցրած Հոլտին նշանակում է հղի փիղ Ջամբոյի վերակացու։ Ջամբոն լույս աշխարհ է բերում աներևակայելի մեծ ականջներով փղիկի, և Մեդիչին հրամայում է Հոլտին թաքցնել փղիկի ականջները, որպեսզի հանդիսատեսի առաջ ներկայանալուց դրանք չերևան։ Բայց փղիկը իր առաջնաելույթային ներկայացման ժամանակ պատահմամբ բացում է կապագլխարկի մեջ թաքցված ականջները։ Հանդիսատեսը փղիկին ծաղրանքով անվանում է «Դամբո» (անգլ․ dumbo՝ հիմարիկ, անխելք) և նրա վրա նետում գետնընկույզ և այլ իրեր։ Որդու հանդեպ վերաբերմունքից վշտացած՝ Ջամբոն վայրագություններ է անում կրկեսի բեմահարթակում՝ կրկեսին պատճառելով մեծ վնաս և պատահմամբ սպանելով չար աշխատակցին։ Դրանից հետո Մեդիչին ԶԼՄ-ներում աղետը կանխելու համար վաճառում է Ջամբոյին։ Հոլտի երեխաները՝ Միլին և Ջոն, մխիթարում են Դամբոյին և հանակարծ հասկանում, որ Դամբոն կարող է թռչել՝ թափահարելով իր ականջները։ Նրանք նաև հայտնաբերում են, որ փետուրները փղիկի թռչելու պատրաստ լինելու բանալին են․ նա միայն պետք է փռշտա քիթը խուտուտ տվող փետուրներից և կկարողանա թռչել։
Մեկ այլ ներկայացման ժամանակ Դամբոն խաղում է հրշեջի դեր, որը պիտի իր կնճիթով մարեր կրակը, սակայն ներկայացումը սխալ է ընթանում, և Դամբոն բարձր հենահարթակի վրա հայտնվում է կրակով շրջապատված թակարդում։ Միլլին վտանգում է իր կյանքը Դամբոյին փետուր հասցնելու նպատակով, որը նրան վստահություն էր տալիս թռիչքում։ Լսարանը ապշում է, երբ Դամբոն սկսում է թռչել։ Թռչող փղիկի մասին խոսակցությունները սկսում են տարածվել։
«Երազաների երկիր» զվարճության այգու սեփականատեր Վանդեմերը ներկայացումից հետո Մեդիչիին առաջարկում է միավորվել, և Մեդիչին համաձայնվում է։ Ըստ պայմանագրի՝ Մեդիչին դառնալու էր Վանդեմերի գործընկերն, իսկ Մեդիչի եղբայրների կրկեսային թատերախումբը աշխատելու էր «Երազների երկրում»։ Զվարճության այգու գլխավոր դեմքն էլ դառնալու էր Դամբոն և նրա թռիչքով համարը։ Ավելի ուշ Վանդերմերը պահանջում է որպեսզի Դամբոն թռնի ճոճաձողից Կոլեթ Մարչենտի՝ Վանդերմերի նախկին ընկերուհու հետ։ Սակայն նրանց առաջնաելույթային ներկայացումը «Երազաների երկրում» գրեթե տապալվում է, երբ Դամբոն ընկնում է բարձր հենահարթակից և սկսում է անհանգստությունից ահազանգել։ Անսպասելիորեն նրան արձագանքում է Ջամբոն․ պարզվում է՝ նա ևս դարձել է «Երազաների երկրի» մեկ այլ ցուցանմուշ։ Փղիկը դուրս է թռչում կրկեսաբեմից և վերամիավորվում մոր հետ։
Վախենալով, որ Դամբոյի մայրը կարող է շեղել նրան ներկայացումներից, Վանդեմերը հրամայում է սպանել Ջամբոյին։ Նա նաև «Երազների երկրից» ազատում է աշխատանքից Մեդիչի եղբայրների կրկեսի բոլոր դերասաններին։ Երբ Հոլտը և մնացած դերասանները իմանում են, որ Վանդերմերը պատրաստվում է սպանել Ջամբոյին, որոշում են ազատել և՛ Ջամբոյին, և՛ Դամբոյին։ Այն ժամանակ, երբ Հոլտն ու Կոլետը օգնում են Դաբոյին ներկայացման ժամանակ դուրս թռչել կրկեսից, կրկեսային դերասանները Ջամբոյին Վանդերմերի օգնականների ձեռքից ազատելու համար օգտագործում են իրենց զանազան տաղանդները։ Վանդերմերը փորձում է կանգնեցնել նրանց, բայց այգու էլեկտրական համակարգի սխալ վերահսկման պատճառով առաջացնում է հրդեհ, որը ոչնչացնում է «Երազների երկիրը»։ Վանդեմերը կորցնում է ֆինանսավորումը և վերջնականապես սնանկանում է։
Հոլտը, Կոլետը, Ջոն, կրկեսի թատերախումբը և Մեդիչին բերում են փղերին նավահանգիստ, որտեղ Դամբոյին և Ջամբոյին ուղեկցում են նավ, որը ուղևորվում էր դեպի ջունգլիներ։ Դրանից հետո Մեդիչիի կրկեսը ( որը այժմ կոչվում է Մեդիչիների ընտանեկան կրկես) վերականգնվում և բարգավաճում է, իսկ Դամբոն ու Ջամբոն ջունգլիում միանում են փղերի խմբին։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Քոլին Ֆարել | Հոլտ Ֆերիեր |
Մայքլ Քիթոն | Վանդեմեր |
Դենի Դե Վիտո | Մաքս Մեդիչի |
Եվա Գրին | Կոլեթ Մարչենթ |
Ալան Արկին | Գրիֆին Ռեմինգթոն |
Նիկո Փարքեր | Միլի Ֆերիեր |
Ֆինլի Հոբինս | Ջո Ֆերիեր |
ԴեՕբիա Օպարեյ | Ռոնգո |
Ժոզեֆ Գաթ | Նիլս Սքելինգ |
Ռոշան Սեթ | օձերին կախարդող |
Շերոն Ռունի | օրիորդ Ջրահարս |
Դուգլաս Ռիթ | Սոթբի |
Մայքլ Բաֆեր | Բարիտոն Բեյթս |
Ֆրենկ Բուրկ | Փաք |
Էդ Օսմոնդ | Դամբո |
Ջո Օսմոնդ | կրկեսի խոհարար |
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Rotten Tomatoes կայքում 346 արձագանքի հիման վրա ֆիլմն ունի 47 % դրական գրախոսական[10]։ Metacritic կայքում 55 գրախոսության հիման վրա ունի 100-ից 51 միավոր[11]։
CinemaScore-ի կողմից հարցված հանդիսատեսը A + մինչև F բալային համակարգով տվել է ֆիլմին A− միջին միավորը, իսկ PostTrak-ում այն արժանացել է 5 աստղից 3,5-ին[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Kit B. Live-Action 'Dumbo' in the Works From 'Transformers' Writer (Exclusive) // The Hollywood Reporter / J. Min — LA: Penske Media Corporation, 2014. — ISSN 0018-3660
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ Դանիական ազգային ֆիլմագրություն
- ↑ Fritz B. Tim Burton to Direct Live-Action ‘Dumbo’ for Disney (Exclusive)(անգլերեն) // Wall St. J., East. Ed. — New York, N.Y.: Dow Jones & Co., 2015. — ISSN 0099-9660; 2574-9579
- ↑ ТИМ БЁРТОН ПРИСТУПИЛ К СЪЁМКАМ КИНОАДАПТАЦИИ МУЛЬТФИЛЬМА «ДАМБО»
- ↑ Алан Аркин сыграет в киноримейке «Дамбо» Тима Бёртона
- ↑ D23 Expo 2017: Самое интересное с конференции Disney
- ↑ «Вышел русскоязычный трейлер «Эйфории» с Алисией Викандер и Евой Грин». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
- ↑ D23 Expo, день 2: «Щелкунчик», «Мэри Поппинс», «Дамбо», «Звездные войны» и другие новости о фильмах Disney
- ↑ «Dumbo» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2019 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Dumbo» (անգլերեն). Metacritic. Վերցված է 2019 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Anthony D'Alessandro, Anthony D'Alessandro (2019 թ․ մարտի 31). «'Dumbo' Doesn't Soar With $45M Opening; Matthew McConaughey At Bottom With $1.8M 'Beach Bum' – Sunday Update» (անգլերեն). Deadline. Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դամբո (ֆիլմ)» հոդվածին։ |
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների ֆենտեզի ֆիլմեր
- 2019 ֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- Pinewood Studios-ում նկարահանված ֆիլմեր
- Walt Disney Pictures ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան եռաչափ ֆիլմեր
- Ամերիկյան ընտանեկան ֆիլմեր
- Ամերիկյան ռիմեյք ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի արկածային ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի ֆիլմեր
- Անգլիայում նկարահանված ֆիլմեր
- Դիսնեյյան ֆիլմեր
- Թիմ Բարթոնի ֆիլմեր
- Ուոլթ Դիսնեյ ստուդիայի մուլտֆիլմեր
- Ռիմեյք ֆիլմեր
- Ֆիլմեր կենդանիների մասին
- Ֆիլմեր փղերի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1920-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- Ֆիլմերի երաժշտություն ըստ Դենի Էլֆմանի
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Միսսուրիում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ֆլորիդայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1919 թվականին
- Ֆիլմեր մայր-որդի հարաբերությունների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1910-ականներին