Եվա Գրին
Եվա Գրին ֆր.՝ Eva Green | |
---|---|
![]() | |
Հասակը | 168 սմ |
Ծնվել է | հուլիսի 5, 1980 (40 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզ, ![]() |
Կրթություն | Դրամատիկական արվեստի Ուեբեր Դուգլասի ակադեմիա և American University of Paris? |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ![]() |
Կրոն | քրիստոնեություն և հուդայականություն |
Մասնագիտություն | Դերասանուհի |
Ակտիվ շրջան | 2003–այժմ |
Ժանրեր | Դրամա, Մելոդրամա, Ֆենտեզի |
Ընտրանի | "Երկնային արքայություն", "Ոսկե կողմնացույց", "Երազողները" |
Ծնողներ | հայր՝ Վալտեր Գրին, մայր՝ Մառլեն Ժոբեր |
Պարգևներ և մրցանակներ | Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի ակադեմիայի «Ծագող աստղ» մրցանակ, Արվեստների և գրականության շքանշանի ասպետ և Empire Award for Best Newcomer? |
IMDb | ID 1200692 |
ԿինոՊոիսկ | ID 225974 |
imdb.com/name/nm1200692/ | |
Եվա Գաել Գրին (անգլ.՝ Eva Gaëlle Green, հուլիսի 6, 1980[1][2][3][…], Փարիզ[4]), ֆրանսիացի կինոյի թատրոնի դերասանուհի, մոդել։
Եվա Գրինը դերասանական կարիերան սկսել է թատրոնում, այնուհետև տեղի է ունեցել նրա նորամուտը կինոյում՝ 2003 թվականին, «Երազողները» ֆիլմում։ Հանդիսատեսին հայտնի է «Երկնային արքայություն» («Kingdom of Heaven»), «Ոսկե կողմնացույց» («The Golden Compass»), «Երազողները» («The Dreamers»), «Կազինո Ռոյալ» («Casino Royale») և «Արսեն Լյուպեն» («Arsène Lupin»), «300 սպարտացիներ. Կայսրության ծաղկումը» («300: Rise of an Empire») ֆիլմերից։ BAFTA-ի հատուկ մրցանակի՝ «Ծագող աստղ»-ի դափնեկիր է։
Վաղ տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]
Եվա Գրինը ծնվել է Փարիզում, զույգ քրոջից՝ Ջոյից, երկու րոպե առաջ։ Եվայի հայրը՝ Վալտեր Գրինը, ծագումով կիսով չափ շվեդ է, կիսով չափ ֆրանսիացի[5], աշխատում է ատամնաբույժ։ Մայրը հայտնի դերասանուհի է, հրեական ծագումով ալժիրյան ֆրանսուհի Մարլեն Ժոբեր[6][7], որը վերջին ժամանակներս զբաղվում է մանկական գրականությամբ։ Եվայի պապը հայտնի կինոօպերատոր Քրիստիան Բերգերն է, հորաքույրը՝ դերասանուհի Մարիկա Գրինը։
Գրինը իր ընտանիքը նկարագրում է որպես «բուրժուական»[8] և ասում, որ իր խայուրը շատ է տարբերվում իրենից[9]:
Գրինը սովորել է Փարիզի Ամերիկյան համալսարանում, անգլերեն լեզվի ուսումնասիրման հաստատությունում[10]: Համալսարանում Գրինը հանգիստ աղջիկ էր[9] և հետաքրքրվում էր եգիպտոսագիտությամբ՝ 7 տարեկան հասակում Լուվր այցելելուց հետո։ 14 տարեկան հասակում, տեսնելով Իզաբել Աջանիին «Ադել Գ.-ի պատմությունը» ֆիլմում, Եվան որոշում է դերասանուհի դառնալ։ Նրա մայրը սկզբում վախենում էր, որ դերասանական կարիերան նրա համար բավականին ծանր կլինի, սակայն այնուհետև աջակցում է աղջկա նախասիրությունները[11]:
17 տարեկան հասակում Եվան լքում է Ֆրանսիան, որպեսզի անգլերեն լեզու ուսումնասիրի Ռամսգիտում, Քենթ կոմսությունում, իսկ այնուհետև վերադառնում է Փարիզ, որտեղ շարունաոկում է ուսուցումը ամերիկյան դպրոցում։ 1997 թվականից մինչև 2000 թվականը ընկած ժամանակատվածում Եվան դերասանական արվեստի և ռեժիսուրայի դասընթացներ է սովորել է մի շարք ուրիշ եվրոպական և ամերիկյան ամենահեղինակավոր համալսարաններում (Սուրբ Պավլի դպրոցը Փարիզում, Լոնդոնի Ուեբեր Դանգլի դրամատիկական արվեստի ակադեմիայում, Նյու Յորքի համալսարանին կից Տիշ արվեստի դպրոցում)։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Թատրոն և կինո[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրթություն ստանալուց հետո Գրինը վերադառնում է Փարիզ, որպեսզի սկսի դերասանական կարիերան։ Որպես դերասան Եվայի առաջին քայլերը դերերն էին մի քանի թատերական ներկայացումներում[11], ինչպիսին էին La Jalousie en Trois Fax (2001 թվական), որի համար նա անվանակարգվում է Մոլիերի մրցանակին և Turcaret (2002 թվական)[12]: Ինչպես հետագայում խոստովանում է դերասանուհին, թատերական դպրոց հաճախելու ժամանակ նա խաղում էր բացառապես բացասական կերպարներ.
![]() |
Դա հիանալի միջոց է հաղթահարելու ամենօրյա զգացմունքները:[13] -
Բնօրինակ տեքստ (անգլ.)
"It's a great way to deal with your everyday emotions." |
![]() |
Հենց թատրոնում է նրան նկատում հանրահայտ ռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչին, որը հետագայում Գրինին անվանում է «անպարկեշտության աստիճանի գեղեցիկ»[14]: Նա Գրինին հրավիրում է մասնակցելու իր «Երազողների» («The Dreamers») ֆիլմի նկարահանումներին։ Մերկության իմաստով գերանկեղծ Իզաբելի, շփացած փարիզուհու, որը հրապուրվում է կինոյով և ամոթխած ամերիկացիների ու իր եղբոր հետ սեքսուալ փորձառություններով, դերը ակնթարթորեն Եվային բերում է փառքի։ Քննադատները գովաբանում են Եվայի խաղը, նրանցից ոմանք, նույնիսկ, նրան համեմատում են Լիվ Թայլերի հետ[15]: Դրամայի թողարկումից հետո, Գրինը «The Guardian» թերթին տված իր հարցազրույցում պատմում է, որ գործակալը և ծնողները հորդորում էին չնկարահանվել ֆիլմում, քանի որ նրանք երկյուղ էին կրում, որ Եվային կարող է սպասել «նույնպիսի ճակատագիր, ինչպիսին Մարիա Շնայդերինն էր»[16]: Վերջինս ցավագին փորձ էր ձեռք բերել «Վերջին տանգոն Փարիզում» («Ultimo Tango a Parigi») դրամայի նկարահանումների ժամանակ[11]: Ինքը՝ Գրինը, մերկ և սեքսուալ դրվագների նկարահանումների ժամանակ, իրեն կոմֆորտ էր զգում[17], սակայն շփոթված էր, երբ իր ընտանիքը դիտում է ֆիլմը[11]:
«Երազողները»-ից հետո Եվան նկարահանվում է ևս մեկ ֆրանսիական ֆիլմում՝ «Արսեն Լյուպեն» («Arsène Lupin»), որում կատարում է Կլարիսայի՝ Լյուպենի սիրուհու դերը։ Չնայած իր հերոսուհու նկատմամբ համակրանքին, Գրինը հայտարարում էր, որ նախընտրում է խաղալ ավելի բարդ կերպարներ։ Այնուհերև նրան հետևում է Հոլլիվուդում նկարահանվելու առաջարկ։
Հոլլիվուդյան կինոյում Եվայի նորամուտը հանդիսանում է ռեժիսոր Ռիդլի Սքոթի «Երկնային արքայություն» («Kingdom of Heaven», 2005 թվական) մեծամասշտաբ բեմադրությունը։ Դերասանուհին խաղում է Երուսաղեմի թագուհի Սիբիլայի դերը, որին սիրահարված է խաչակիր Բալիանը (Օռլանդո Բլում)։ Դերն ստանալու համար դերասանուհին ստիպված էր վեց անգամ կինոոփորձ անցնել և նա վարձվում է միայն ֆիլմի նկարահանումները սկսելուց մեկ շաբաթ առաջ։ Գրինը այդ գործընթացը նկարագրում է որպես «լարված և գրավիչ»: Նաև Եվան, տպավորված ֆիլմի ոչմիարժեքութամբ[13], հիասթափված էր իր հերոսուհու էկրանին բավականին քիչ ներկայությամբ։ Շուտով, ռեժիսորական վարկածում նրա կերպարի բարդ սյուժետային դրվագների ավելացումից հետո, Գրինը բավարարվում է[18]: Պատմական դրաման քննադատների կողմից խառն է ընդունվում, սական դերասանական կազմով նրանք տպավորված էին։ Ստեֆան Զախարեկը Salon.com կայքից, գովաբանում է նրա ելույթը և ասում. «Նա լիովին չգիտի, ինչ անել իր կերպարի անբնական երկխոսությունում, սակայն նա իրեն պահում է այնքան թագավորական, որ դուք այն չեք նկատի»[19]: Նիվ Պիրսը BBC-ից, սակայն, նրա կերպարը անվանում է «կաղացող»[20]:
Հետագայում Եվան թեկնածու է հանդիսանում «Նվիրված այգեպանը» և «Սև խոլորձ» ֆիլմերում դերերի համար, սակայն դերերը բաժին են հասնում այլ դերասանների[11]:
Դերասանուհու հաջորդ ֆիլմը՝ «Կազինո Ռոյալ» («Casino Royale») մարտաֆիլմը, որտեղ նա վերամարմնավորվում է լեգենդար Ջայմս Բոնդի ընկերուհու Վեսպեր Լինդի, պրոդյուսերներ Մայքլ Ուիլսոն և Բարբարա Բրոկոլի, որոնք որոշել էին «թարմացնել» հանրահայտ «Գործակալ 007»-ի մասին սերիալը, Եվային գերադասեցին այլ աստղային անուններից։ Գրինին դերն առաջարկում են 2005 թվականի կեսերին, սակայն նա սկզբնապես հրաժարվում է[18]: Հետագայում նա վերընթերցում է ֆիլմի սցենարը և հայտնաբերում, որ Վեսպերի խառնվածքը շատ ավելի խորիմաստ է Բոնդի այլ ընկերուհիներից և համաձայնվում է նկարահանվել[18]: Գրինի դերասանական աշխատանքը շավ է ընդունվում։ «Entertainment Weekly»-ն նրան անվանում է «Բոնդի բոլոր ժամանակների լավագույն ընկերուհի»[21], իսկ IGN-ը նրան անվանում է «լավագույն ճակատագրական կին»[22]: Վեսպերի դերի համար 2007 թվականին դերասանուհին արժանանում է «Empire» մրցանակի[23] և «Սատուրն» մրցանակի անվանակարգում։ Նույն թվականին, BAFTA մրցանակաբաշխությունում, նա շահում է մրցանակ «Ծագող աստղ» դասակարգում, ամբողջ տարվա ընթացքում ստեղծագործական նվաճումների համար[24]:
2007 թվականին Եվա Գրինը նկարահանվում է «Ոսկե կողմնացույց» ֆանտաստիկ հեքիաթի՝ Ֆիլիպ Պուլմանի «Սև սկիզբ» հանրահայտ գրքային սերիալի առաջին մասի էկրանավորումում։ Նա խաղում է վհուկների թագուհի Սերաֆինա Պեկկալայի դերը։ Բարձրությունից վախի պատճառով, նկարահանումների վերջին օրը դերասանուհին հրաժարվում է վերանկարահանել դրվագները, երբ նրա մոտ խնդիրներ առաջացան անվտանգության գոտու հետ կապված[25]:
Նույն թվականին նա հավանական թեկնածու է դիտվում «Ընտանեկան գաղտնիք» ֆիլմում դերակատհարման համար, սակայն դերը արդյունքում բաժին է ընկնում մեկ այլ ֆրանսիացի դերասանուհու՝ Սեսիլ դը Ֆրանսին[26]: Բացի այդ, նա ծրագրում էր դեր ստանալ ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի «Հակաքրիստոս» ֆիլմում։ Թրիերը պնդում էր, որ Գրինը համաձայն էր նկարահանվել ֆիլմում, սակայն նրա գործակալները չթույլատրեցին ստորագրել պայմանագիրը։ Անգլո-ֆրանսիական դերասանուհի Շառլոտա Գենսբուրը հետագայում ստանում է դերը[27]: Գրինը հետագայում ասում է, որ նա լավ հարաբերությունների մեջ էր Թրիերի հետ, «սակայն այդ ժամանակ մենք սկսեցինք խոսել մերկության, սեքսի և այլնի մասին: Խոսակցությունը շատ հեռուն գնաց․․․ դա իմ երազանքն էր աշխատել նրա հետ, սակայն դա ամոթ էր, որ դա այդ ֆիլմի ժամանակ էր, որը համարյա տեղի ունեցավ: Ես համոզված եմ, որ չարժեմ այնքան, որ աշխատեմ այդ ֆիլմում»[28]:
2009 թվականին Գրինը հայտնվում է «Ֆրանկլին» («Franklyn») ֆիլմում, որտեղ նա խաղում է Էմիլիայի դերը[29], որը տառապում է անձի երկատվածությամբ[30]: Գրինի դերասանական խաղը սառն է ընդունվում քննադատների կողմից։ Դերեկ Էլլին թույլ է գնահատում դերասանների ընտրությունը, հայտարարելով, որ «Գրինը չկարողացավ վառ ցուցադրել իր երկակի դերը»[31]: Նույն թվականին նա նկարահանվում է «Ճեղքվածքներ» («Cracks») անկախ ֆիլմում, որտեղ նա խաղում է ուսոուցչուհի Միսս Ջիի դերը, որը վեց աղջիկ երեխաների խնամակալում է դպրոց-ինտերնատում[25]:
2011 թվականին Եվա Գրինը աշխատում է «Կամելոտ» («Camelot») հեռուստասերիալում, որտեղ նա հանդես է գալիս փերի Մորգանայի կերպարում[32]: Գրինը իր հերոսուհու մասին ասում է․ «Դա այսպիսի խորհրդանշական պատմություն է և դու ունես 10 դրվագ, որպեսզի ուսումնասիրես կերպարը: Դա ընկերուհու դեր չէ, որին դուք կարող եք խաղալ կինոյում: Դա իրական հաստատակամ խառնվածք է»[33]:
Նույն թվականին Գրինը ստանում է վհուկ Անժելիկա Բուշարի դերը «Մռայլ ստվերներ» տրագիկոմեդիայում, որտեղ նկարահանման հրապարակում նրա խաղընկերներն է հանդիսանում Ջոնի Դեփը[34]: Հենց այս ֆիլմի առնչությամբ լուրեր են տարածվում Գրինի և Դեփի սիրավեպի մասին[35], որի հետևանքով վերջինս բաժանվում է Վանեսա Պարադիից[36]: Ինքը՝ Եվան, հերքում է ադ լուրերը[37]:
Մոդելի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես մոդել Եվա Գրինը համագործակցել է այնպիսի հանրահայտ ընկերությունների հետ, ինչպիսին են «Լանկոմ» («Lancôme»), «Էմպորիո Արմանի» («Emporio Armani») և Քրիստիան Դիոր («Christian Dior»)[6]: Բացի այդ նրան կարելի է տեսնել «Հեյնիկեն» («Heineken»)[38] և «Midnight Poison» օծանելիքի[10][39] տեսահոլովակներում։ Հայտնվել է բազմաթիվ ամսագրերի կազմի վրա, այդ թվում «Վոգ» («Vogue»)[40], «L'Officiel»[41], «MAX»[42], «GQ»[43] և այլն։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարտոն Չոկաշի հետ «Երկնային արքայություն» ֆիլմի նկարահանման հրապարակում հանդիպումից հետո, Եվան նրա հետ հանդիպում է 5 տարվա ընթացքում։ 2009 թվականին զույգը հայտարարում է հարաբերությունների խզման մասին[44]:
Գրինը իրեն համարում է նյորդ՝ մտավոր գործունեությամբ զբաղված մարդ․
Գրինը հետաքրքրություն է արտահայտել թատրոն վերադառնալու մասին[17]: Նա պատմում է, որ չի ծրագրավորում աշխատել Հոլլիվուդում․ «Հոլլիվուդի հետ խնդիրը նրանում է, որ կինոընկերությունները շատ հզոր են, նրանք ազդում են ավելի ծանր, քան ռեժիսորները: Իմ նպատակը, տվյալ պահին, ուղղակի լավ սցենար գտնելն է:»
Եվա Գրինը աջակցում է ՅՈՒՆԻՍԵՖ-ին[25]:
2007 թվականին Գրինը ըստ «Empire» ամսագրի[45] վեցերորդն է ճանաչվում է «բոլոր ժամանակների սեքսուալ կինոաստղ»-երի շարքում։ 2011 թվականին, ըստ «Los Angeles Times Magazine»-ի վարկածի, Գրինը զբաղեցնում է 18-րդ տեղը կինոյի 50 ամենագեղեցիկ կանանց ցուցակում[46]:
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևներ և անվանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցուցակը բերված է համաձայն IMDb.com կայքի[47]:
Պարգև | Թվական | Անվանակարգ | Ֆիլմ | Արդյունք |
---|---|---|---|---|
Սատուրն | 2007 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Կազինո Ռոյալ | Առաջադրված |
BAFTA | 2007 | Ծագող աստղ | Հաղթանակ | |
Empire Awards | 2007 | Լավագույն կանացի նորամուտ | Կազինո Ռոյալ | Հաղթանակ |
Եվրոպական կինոակադեմիաի մրցանակ | 2004 | Լավագույն դերասանուհի | Երազողները | Առաջադրված |
IFTA | 2007 | Լավագույն մեջազգային դերասանուհի | Կազինո Ռոյալ | Առաջադրված |
National Movie Awards | 2007 | Լավագույն կանացի դերակատարում | Առաջադրված | |
Teen Choice Awards | 2005 | Ֆիլմի ընտրություն․ Համբույր (Օռլանդո Բլումի հետ) | Երկնային արքայություն | Առաջադրված |
Ֆիլմի ընտրություն․ Սիրային տեսարան․ (Օռլանդո Բլումի հետ) | Առաջադրված |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.imdb.com/name/nm1200692/bio
- ↑ Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ GeneaStar
- ↑ 4,0 4,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #142261378 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ «Généalogie: la branche des Le Flem (1)»։ skyrock.com։ հունվարի 24, 2007։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-04-ին։ Վերցված է 2012-12-02
- ↑ 6,0 6,1 Day Elizabeth (հունիսի 5, 2011)։ «Eva Green interview: Playing evil»։ The Guardian։ Արխիվացված օրիգինալից 2012-10-17-ին։ Վերցված է 2012-10-02
- ↑ Carquain Sophie (նոյեմբերի 8, 2010)։ «Telle mère, quelle fille»։ Le Figaro։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-17-ին։ Վերցված է 2012-10-02
- ↑ Kern, Richard (2003)։ «Eva Green»։ Index Magazine։ Վերցված է օգոստոսի 27, 2007
- ↑ 9,0 9,1 Young, Neil (դեկտեմբերի 30, 2003)։ «Eva Green: Confessions of a nervous»։ Neil Young's Film Lounge։ Վերցված է օգոստոսի 27, 2007
- ↑ 10,0 10,1 Daly, Steve (հոկտեմբերի 2, 2007)։ «Green Goddess»։ Vanity Fair։ Վերցված է հոկտեմբերի 5, 2007
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 Jeffries, Stuart (հունվարի 26, 2007)։ «He's the Bond girl, not me»։ The Guardian (UK)։ Վերցված է օգոստոսի 27, 2007
- ↑ «Stage Work»։ Eva Green Web։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-17-ին։ Վերցված է 2012-10-06
- ↑ 13,0 13,1 Brett, Anwar (մայիսի 4, 2005)։ «Eva Green – Kingdom of Heaven»։ BBC։ Վերցված է օգոստոսի 27, 2007
- ↑ «Julia Roberts - Has cinema’s queen lost her crown?»։ The Independent։ մարտի 13, 2009։ Արխիվացված օրիգինալից 2012-10-17-ին։ Վերցված է 2012-10-02
- ↑ «The three faces of Eva Green (page 2)»։ smh.com.au։ դեկտեմբերի 17, 2007։ Արխիվացված օրիգինալից 2012-10-17-ին։ Վերցված է 2012-10-12
- ↑ Brooks Xan (փետրվարի 5, 2004)։ «Stealing beauty»։ The Guardian։ Արխիվացված օրիգինալից 2012-10-17-ին։ Վերցված է 2012-10-01
- ↑ 17,0 17,1 Russell, Steve (մարտի 24, 2005)։ «Auteur's Muse»։ Rolling Stone։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-01-ին։ Վերցված է օգոստոսի 27, 2007
- ↑ 18,0 18,1 18,2 Douglas, Edward (նոյեմբերի 14, 2006)։ «Eva Green's Envious Role»։ Superherohype.com։ Վերցված է օգոստոսի 27, 2007
- ↑ Zackarek, Stephanie (մայիսի 6, 2005)։ «Kingdom of Heaven»։ Salon.com։ Վերցված է օգոստոսի 27, 2007
- ↑ Pierce, Nev (մայիսի 6, 2005)։ «Kingdom of Heaven»։ BBC։ Վերցված է օգոստոսի 27, 2007
- ↑ Joshua Rich (մարտի 30, 2007)։ «The 10 Best Bond Girls»։ Entertainment Weekly։ Վերցված է օգոստոսի 27, 2007
- ↑ Pirello, Phil (նոյեմբերի 29, 2007)։ «Very Bad Girls»։ IGN.com։ Արխիվացված օրիգինալից 2012-10-17-ին։ Վերցված է դեկտեմբերի 3, 2007
- ↑ «James Bond conquers Empire Awards»։ BBC News։ մարտի 28, 2007։ Վերցված է օգոստոսի 27, 2007
- ↑ «BAFTA 2007 Award Winners»։ altfg.com։ Արխիվացված օրիգինալից 2012-10-17-ին։ Վերցված է 2012-10-11
- ↑ 25,0 25,1 25,2 Maureen Paton (հոկտեմբերի 24, 2008)։ «Actress Eva Green: The art of darkness»։ Daily Mail (UK)։ Վերցված է հունվարի 27, 2009
- ↑ Toumarkine Doris (սեպտեմբերի 8, 2008)։ «Miller's Tale: French Director Probes a Holocaust Mystery in A Secret»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-17-ին։ Վերցված է 2012-10-06
- ↑ Crocker Jonathan (հուլիսի 22, 2009)։ «RT Interview: Lars von Trier on Antichrist»։ Վերցված է 2011-03-06
- ↑ «London Evening Standard - Shy Girl... sex bomb Eva Green is really a bundle of nerves»։ standard.co.uk։ Արխիվացված օրիգինալից 2012-10-17-ին։ Վերցված է 2012-08-06
- ↑ Joe Utichi (նոյեմբերի 28, 2007)։ «Exclusive: RT Visits the Set of Franklyn»։ Rotten Tomatoes։ Վերցված է մարտի 11, 2008
- ↑ Johnson, G. Allen (դեկտեմբերի 2, 2007)։ «Role as flying witch lifts Green's profile»։ San Francisco Chronicle։ Վերցված է մարտի 11, 2008
- ↑ Elley Derek (հոկտեմբերի 21, 2008)։ «Franklyn Movie Review»։ Variety։ Արխիվացված օրիգինալից 2012-10-17-ին։ Վերցված է 2009-01-15
- ↑ Abrams Natalie (հունիսի 3, 2010)։ «Joseph Fiennes, Eva Green Lead Camelot Cast»։ TVGuide.com։ Արխիվացված օրիգինալից 2012-10-17-ին։ Վերցված է 2012-10-02
- ↑ Radish Christina (հունվարի 24, 2011)։ «Eva Green Interview CAMELOT; Plus Updates on PERFECT SENSE and CALLAS»։ Collider.com։ Վերցված է փետրվարի 21, 2011
- ↑ Fleming Mike (փետրվարի 3, 2011)։ «Ultimate Bond Girl Eva Green Gets 'Dark Shadows' Lead»։ Deadline.com։ Վերցված է փետրվարի 21, 2011
- ↑ «Will Johnny Depp Leave Vanessa Paradis For His Co-Star Eva Green?»։ celebdirtylaundry.com։ հունվարի 14, 2012։ Վերցված է 2012-10-05
- ↑ «Johnny Depp & Vanessa Paradis Officially Split»։ People։ հունիսի 19, 2012։ Արխիվացված օրիգինալից 2012-10-17-ին։ Վերցված է հունիսի 19, 2012
- ↑ «Eva Green No Depp Romance»։ Malextra.com։ մարտի 30, 2012։ Արխիվացված օրիգինալից 2012-10-17-ին։ Վերցված է 2012-10-05
- ↑ «Heineken James Bond Casino Royale Commercial»։ YouTube։ Վերցված է 2012-10-10
- ↑ «DIOR MIDNIGHT POISON HQ - EVA GREEN»։ YouTube։ Վերցված է 2012-10-10
- ↑ «Eva Green Covers British Vogue»։ style.popcrunch.com։ դեկտեմբերի 3, 2007։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-17-ին։ Վերցված է 2012-10-10
- ↑ «EVA»։ Models.com։ Արխիվացված օրիգինալից 2012-10-17-ին։ Վերցված է 2012-10-10
- ↑ «Eva Green in MAX Magazine»։ moejackson.com։ ապրիլի 11, 2007։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-17-ին։ Վերցված է 2012-10-10
- ↑ «Eva Green: UK GQ Magazine – March 2009»։ MagXone.com։ փետրվարի 28, 2009։ Արխիվացված օրիգինալից 2012-10-17-ին։ Վերցված է 2012-10-10
- ↑ «Has Johnny Depp a Crush on Eva Green?»։ WhyFame.com։ հունվարի 13, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-18-ին։ Վերցված է 2012-10-02
- ↑ «100 Sexiest Movie Stars»։ Արխիվացված օրիգինալից 2012-10-17-ին։ Վերցված է մայիսի 24, 2012
- ↑ «50 Most Beautiful Women in Film-LA Times Magazine»։ February 2011։ Արխիվացված օրիգինալից 2012-10-17-ին։ Վերցված է մայիսի 24, 2012
- ↑ «Awards for Eva Green»։ IMDb.com։ Արխիվացված օրիգինալից 2012-10-17-ին։ Վերցված է 2012-10-02
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Եվա Գրին Վիքիպահեստում |
---|
- Կյանքի Կանոններ Եվա Գրինից․ Էրոտիկ տեսարանները բավական անկեղծ էին - Հրապարակ
- Եվա Գրինը Allmovie կայքում
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
|