Է. Լ. Ջեյմս
Է. Լ. Ջեյմս անգլ.՝ Erika Leonard | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 7, 1963[1][2][3] (56 տարեկան) |
| Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4] |
| Գրական անուն | E. L. James |
| Մասնագիտություն | գրող և վիպասան |
| Լեզու | անգլերեն[5] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Քենթի համալսարան |
| Ժանրեր | վեպ |
| Ուշագրավ աշխատանքներ | Fifty Shades? |
| Ամուսին | Niall Leonard?[6] |
| Կայք | eljamesauthor.com |
| E. L. James Վիքիպահեստում | |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջեյմս (այլ կիրառումներ)
Էրիկա Լեոնարդ (անգլ.՝ Erika Leonard, ի ծնե` Միտչել, անգլ.՝ Erika Mitchell[7], առավել հայտնի` Է. Լ. Ջեյմս (E. L. James) կեղծանվամբ, մարտի 7, 1963[1][2][3], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի կին գրող, «Մոխրագույնի հիսուն երանգները» էրոտիկ բեսթսելլերի և տվյալ շարքի շարունակության հեղինակ:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էրիկա Լեոնարդը ծնվել է 1963 թվականին: Մեծացել է Անգլիայի կենտրոնում գտնվող Բաքինգեմշիր կոմսությունում և Քենթի համալսարանում սովորել է պատմություն: Այնուհետև աշխատել է հեռուստատեսության դպրոցում որպես օգնական, իսկ հեռուստատեսությունում` կառավարիչ[8]:
Սկզբում Ջեյմսը գրել է ֆանֆիկ` «Snowqueen’s Icedragon» վերնագրով: Ի վերջո, նրա գրվածքներն արտացոլվել են «Մոխրագույնի հիսուն երանգները» վեպում:
2012 թվականին «Time» ամսագիրը Էրիկային ներառել է «Աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդիկ» ամենամյա ցանկում[9]:
2014 թվականի մարտի 22-ին իր Ինստագրամում նա ակնարկել է նոր գիրք գրելու մասին: Մանրամասները դեռևս հայտնի չեն[10]:
2015 թվականի հունիսի 15-ին իր Ինստագրամում հրապարակել է լուսանկար իր նոր` «Գրեյ. Մոխրագույնի հիսուն երանգները` գրված Քրիստիան Գրեյի դեմքով» գրքի մասին[11]:
2019 թվականի ապրիլի 16-ին Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում վաճառքի է հանվել գրողի նոր գիրքը` «Պարոն» (անգլ.՝ The Mister) վերնագրով:
Էրիկան ապրում է Լոնդոնի արևմուտքում ամուսնու` սցենարիստ և ռեժիսոր Նայլ Լեոնարդի (Niall Leonard) և երկու որդիների հետ:
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մոխրագույնի հիսուն երանգները» (2011)
- «Հիսուն երանգով ավելի մուգ» (2011)
- «Ազատության հիսուն երանգները» (2012)
- «Գրեյ» (2015)
- «Էլ ավելի մութ» (2017)
- «Պարոն» (2019)
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Nielsen Golden Book Award»` «Մոխրագույնի հիսուն երանգները» վեպերի շարքի համար[12]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 FemBio
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.telegraph.co.uk/culture/books/9381428/The-shy-housewife-behind-Fifty-Shades-of-Gray.html
- ↑ data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ http://www.imdb.com/name/nm1093317/bio
- ↑ «Biography for E.L. James»։ IMDb։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-13-ին։ Վերցված է 2012-09-08
- ↑ Who is E L James? Chicago Tribune
- ↑ The 100 Most Influential People in the World Time Magazine
- ↑ 50 оттенков серого: Э. Л. Джеймс пишет новую книгу
- ↑ Э.Л. Джеймс։ «Новая книга Э.Л. Джеймс»
- ↑ «21st Century Platinum Hall of Fame» (en-GB)։ Nielsen Awards։ Վերցված է 2019-08-01
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք(անգլ.)
| ||||||||||||||