Ջեյմի Դորնան
Ջեյմի Դորնան անգլ.՝ Jamie Dornan | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 1, 1982 (38 տարեկան) |
Ծննդավայր | Holywood, County Down, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն[1][2] |
Կրթություն | Teesside University? |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | աթեիզմ |
Մասնագիտություն | դերասան, մոդել, կինոդերասան, երաժիշտ և հեռուստատեսային դերասան |
Ծնողներ | հայր՝ Jim Dornan? |
Ամուսին(ներ) | Ամելիա Ուորներ |
Պարգևներ և մրցանակներ | Broadcasting Press Guild Award?, «Ոսկե ազնվամորի» մրցանակ տղամարդու վատագույն դերակատարման համար, «Ոսկե ազնվամորի» մրցանակ՝ վատագույն դերասանական դուետի համար, Irish Film & Television Awards? և Ժողովրդի ընրտություն պարգև |
jamie-dornan.org | |
Ջեյմս «Ջեյմի» Դորնան (անգլ.՝ James "Jamie" Dornan, մայիսի 1, 1982, Holywood, County Down, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն[1][2]), բրիտանացի դերասան, մոդել և երաժիշտ: Դորնանը որպես մոդել, նկարահանվել է այնպիսի հայտնի ապրանքանիշերի համար, ինչպիսիք են Calvin Klein-ը, Դիորը, Aquascutum-ը, Giorgio Armani-ն և այլն[3]: Մեծ կինոյում առաջինը հանդես է եկել 2006 թվականին Սոֆիա Կոպպոլայի «Մարիա Անտուանետա» ֆիլմում: Առավել հայտնի է դարձել՝ մարմնավորելով Քրիստիան Գրեյի դերը Մոխրագույնի հիսուն երանգները ֆիլմում:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Դորնանը եղել է «Sons of Jim» խմբի մասնակից, մինչև խմբի կազմալուծումը 2008 թվականին: Որպես մոդել, նկարահանվել է այնպիսի հայտնի ապրանքանիշների համար, ինչպիսիք են Calvin Klein-ը (նկարահանվել է Քեյթ Մոսի և Եվա Մենդեսի հետ), Դիորը, Aquascutum-ը, Giorgio Armani-ն և այլն[4]:
Դորնանի էկրանային առաջին մարմնավորումը եղել է Սոֆիա Կոպպոլայի «Մարիա Անտուանետա» ֆիլմը, որտեղ նրա խաղընկերը եղել է Քիրստեն Դանստը: Շարունակելով աշխատել կինոյում՝ Դորնանը հայտնվել է «Ստվերներ արևի վրա» հեռուստասերիալում: 2011 թվականին նա միացել է ABC հեռուստաընկերության Մի անգամ հեքիաթում հեռուստասերիալում: Բացի այդ Դորնանը նկարահանվել է նաև բրիտանական «Անկում» սերիալում, որտեղ նրա խաղընկերը եղել է Ջիլիան Անդերսոնը: Այստեղ Դորնանը մարմնավորել է սերիական մարդասպանի դեր:
Տեղափոխվելով Լոս Անջելես՝ դերասանը վարձել է բնակարան իր ընկերոջ՝ Էդի Ռեդմեյնի հետ:
Դորնանին մեծ ճանաչում է բերել Քրիստիան Գրեյի դերը՝ Մոխրագույնի հիսուն երանգները ֆիլմում, որտեղ նրա խաղընկերը եղել է Դակոտա Ջոնսոնը[5]: Նա ստացել է բացասական կարծիքներ ֆիլմում նրա խաղի համար[6][7]:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի ապրիլի 27-ին Ջեյմի Դորնանը ամուսնացել է Ամելի Ուորների հետ: 2013 թվականի նոյեմբերի վերջին զույգը ունեցել է իր առաջնեկին, ում կոչել են Դալսի: 2016 թվականի փետրվարին Դորնանը ունեցավ երկրորդ դուստրը, որին անվանեց Ֆիբի[8][9]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 http://www.belfasttelegraph.co.uk/entertainment/news/who-was-the-biggest-winner-at-the-golden-globe-awards-well-according-to-social-media-it-was-fifty-shades-of-grey-star-jamie-dornans-beard-30900389.html
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.irishcentral.com/culture/entertainment/tragic-past-jamie-dornan-lands-fifty-shades-of-grey-photos-video-229126241-237784571
- ↑ Sunday Mirror
- ↑ «Jamie Dornan/model»
- ↑ «50 shades of grey»
- ↑ David Edelstein (11 февраля 2015)։ «Fifty Shades of Grey Review: Dakota Johnson Is Superb; Jamie Dornan, Not So Much»։ Vulture։ Վերցված է 2015-02-25
- ↑ «'Fifty Shades of Grey' stays true to book's centerpiece sex scenes, but doesn't push the envelope: movie review»։ Վերցված է 2015-02-12
- ↑ «У Джейми Дорнана родилась дочь»
- ↑ Bueno, Antoinette (մարտի 16, 2016)։ «Jamie Dornan Welcomes Baby No. 2»։ Entertainment Tonight
|
- Մայիսի 1 ծնունդներ
- 1982 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Անգլիացի դերասաններ
- Բրիտանացի երաժիշտներ
- «Ոսկե ազնվամորի» մրցանակի դափնեկիրներ
- Բրիտանացի մոդելներ
- Հեռուստատեսային դերասաններ
- Բրիտանացի աթեիստներ
- Անգլիացի մոդելներ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասաններ