Ազատագրված հիսուն երանգները
Ազատագրված հիսուն երանգները անգլ.՝ Fifty Shades Freed | |
|---|---|
| Հեղինակ | Է. Լ. Ջեյմս |
| Տեսակ | գրավոր աշխատություն |
| Ժանր | էրոտիկ սիրային պատմություն, սադոմազոխիստական գրականություն և էրոտիկ գրականություն |
| Բնօրինակ լեզու | բրիտանական անգլերեն և անգլերեն |
| Կերպար(ներ) | Անասթեյշա Սթիլ |
| Ստեղծման տարեթիվ | 2012 |
| Նկարագրում է | ԱՄՆ |
| Շարք | Հիսուն երանգներ |
| Նախորդ | Ավելի մուգ հիսուն երանգները (վեպ) |
| Հաջորդ | Գրեյ: Քրիստիանը մոխրագույնի հիսուն երանգների մասին |
| Երկիր | |
| Հրատարակիչ | Vintage Books |
| Հրատարակման տարեթիվ | 2012 |
| OCLC | 825040384 |
| Կայք | eljamesauthor.com/books/fifty-shades-freed/(անգլ.) |
«Ազատագրված հիսուն երանգները» (անգլ.՝ Fifty Shades Freed), Է. Լ. Ջեյմսի «Մոխրագույնի հիսուն երանգներ» եռապատման երրորդ և վերջին մասը, որը պատմում է Քրիստիան և Անասթեյշա Գրեյների ընտանեկան կյանքի մասին։
Վեպը ներառված է 2012 թվականի լավագույն բեսթսելլերների ցանկում՝ ըստ Publishers Weekly-ի[1]։
2018 թվականի դեկտեմբերի 22-ին The Hollywood Reporter ամսագրի փորձագետները ֆիլմը համարել են 2018 թվականի վատագույն ֆիլմերից երրորդը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքի իրադարձություններն սկսվում են Անաստեյշայի և Քրիստիանի հարսանիքից, որից հետո նրանք մեկնում են հարսանեկան ճանապարհորդության։ Նրանց երթուղին անցնում է Լոնդոնով, Փարիզով, իսկ մեղրամիսի վերջնական կետը դառնում է Ֆրանսիայի հարավը։ Ի դժբախտություն նորապսակների՝ նրանց ճամփորդությունը պետք է ընդհատվի «Grey Enterprises»-ի հետ կապված միջադեպի պատճառով։ Անասթեյշան և Քրիստիանը վերադառնում են Սիեթլ։
Ճանապարհորդությունից հետո առաջին աշխատանքային օրը Անան իմանում է, որ իր բացակայության ընթացքում SIP-ի (Seattle Independent Press) ղեկավարությունը որոշում է կայացրել նրան նշանակել գլխավոր խմբագիր։ Քրիստիանը Անային որպես հարսանեկան նվեր մատուցում է ամառանոց, որը նրան դուր էր եկել զբոսանավով ճամփորդելիս։
Սակայն շուտով ամուսինների վրա ամպեր են կուտակվում. նորաթուխ տիկին Գրեյի կյանքը վտանգված է, քանի որ հայտնվում են նրանց անցյալի թշնամիները, որը պատրաստվում է վրեժխնդիր լինել՝ օգտագործելով իր «հարուստ» երևակայությունը։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երրորդ ֆիլմի նկարահանումներն անցկացվել են երկրորդ ֆիլմի նկարահանումներին զուգահեռ։ Նկարահանվել է Վանկուվերում (Կանադա), Փարիզում և Նիսում, պանորամային նկարահանումներն անցկացվել են Սիեթլում (Վաշինգտոն նահանգ) և Ասպենում (Կոլորադո նահանգ)։
Համաշխարհային պրեմիերան կայացել է 2018 թվականի փետրվարի 6-ին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Big Names Dominated Bestsellers in 2012» (անգլերեն). Publishers Weekly. 2013 թ․ հունվարի 11. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
{{cite web}}: External link in(օգնություն)|publisher=
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հեղինակի պաշտոնական կայք(անգլ.)
|