Ջեյմս Էռլ Ջոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջեյմս Էրլ Ջոնսից)
Ջեյմս Էռլ Ջոնս
անգլ.՝ James Earl Jones
Ծնվել էհունվարի 17, 1931(1931-01-17)[1][2][3][…] (93 տարեկան)
ԾննդավայրԱրկբուտլա, Թեյտ շրջան, Միսսիսիպի
ԿրթությունՄիչիգանի համալսարան և Ranger School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, կրկնօրինակող, թատրոնի դերասան և հնչյունավորող
ԸնտրանիԱստղային պատերազմներ. Էպիզոդ IV. Նոր հույս և Առյուծ արքան
Ծնողներհայր՝ Ռոբերտ Էրլ Ջոնս
Ամուսին(ներ)Cecilia Hart?
Երեխա(ներ)Flynn Earl Jones?
Պարգևներ և մրցանակներ
Մշակույթի ազգային շքանշան

Ցերեկվա Էմմի մրցանակ

Թատերական համաշխարհային մրցանակ

[4]

Թոնի մրցանակ պիեսում խաղացած տղամարդու լավագույն դերի համար

Թոնի մրցանակ պիեսում խաղացած տղամարդու լավագույն դերի համար

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ կինեմատոգրաֆում ներդրման համար

Հորացիո Ալջերի մրցանակ

[5]
Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր

Տարվա հումանիտար

[6]

Պոլ Ռոբսոնի մրցանակ

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտոր

[7]

Փրայմթայմ Էմմի մրցանակ դրամատիկական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար

«Էմմի» մրցանակ մինի սերիալում կամ ֆիլմում երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար

և

Օսկար մրցանակ կինոարվեստում բացառիկ նվաճումների համար

Ջեյմս Էռլ Ջոնս(անգլ.՝ Sir James Earl Jones, հունվարի 17, 1931(1931-01-17)[1][2][3][…], Արկբուտլա, Թեյտ շրջան, Միսսիսիպի), ամերիկացի դերասան։ Հայտնի է «Աստղային պատերազմներ» ֆիլմի սերիաներում Դարթ Վեյդեր կերպարի հնչյունավորմամբ։ 2011 թվակին կինեմատոգրաֆում իր գործունեության համար դարձել է «Օսկար» մրցանակի դափնե-կիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Էռլ Ջոնսը ծնվել է 1931 թվականի հունվարի 17-ին Արկբատուլեյում` Միսիսիպի նահանգում։ 5 տարեկան հասակում տեղափոխվել է մոր ծնողների ֆերմա Ջեքսոնում(Մաչիգան նահանգ)։ Սակայն նա սկսում է կակազել։ Հիվանդությունն այնքան է խորանում, որ 8 տարեկանում նա չի կարողանում խոսել և գրեթե դառնում է համր[8]։

Նա ընդունվում է քոլեջ, որտեղ ուսուցիչ Դոնալդ Կռուչը նրա մոտ բանաստեղծական տաղանդ է հայտնաբերում։ Կռուչը նրան ստիպում էր ամեն օր դասարանի առաջ մի վեպ կարդալ և սովորեցնում էր ելույթ ունենալ հասարակության մեջ, հուսալով, որ դա Ջեյմսին ավելի ինքնավստահ կդարձնի։ Ջեյմսը սկսում է հմտանալ դերասանական արվեստի մեջ[9], որից հետո ավելի քան 40 տարի շատ ֆիլմերում գլխավոր դերեր է ունեցել, սկսած ռեժիսոր Սթենլի Կուբրիկի «Բժիշկ Սթրեյնջլավ, կամ Ինչպես ես դադարեցի վախենալ և սկսեցի սիրել ռումբը» (1964)։ Առավել հայտնի է Դարթ Վեյդերի դերում(հնչյունավորում) «Աստղային պատերազմներ» (1977-2016) կինոէպոպեայում, ինչպես նաև Տուլս Դումայի դերում, որը նա խաղացել է «Քոնան բարբարոս»(1982) ֆիլմում։ Մի քանի անգամ հայտնվել է «Սիմփսոնները» սիթքոմում, նաև «Առյուծ արքան» մուլտֆիլմում հնչյունավորել է Մուֆասին(1994)։ Վերադարձել է որպես Դարթ Վեյդերի ձայնը հնչյունավորող «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ III։ Սիթհերի վրեժը»(2005) ֆիլմում, «Աստղային պատերազմներ։ Ապստամբները»(2014- ներկա ժամանակ) մուլտֆիլմում և «Առաջին վտարվածը. Աստղային պատերազմներ։ Պատմություններ»(2016) ֆիլմում։

2011 թվականի նոյեմբերի 12-ին Ջեյմս Էռլ Ջոնսը ստացել «Օսկար» մրցանակ, կինոարվեստում իր ներդրած ավանդների համար[10]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 թվական - ԱՄՆ-ի ազգային մեդալ` մշակութային բնագավառում

Օսկար

  • 1971 թվական - «Լավագույն տղամարկային դեր» («The Great White Hope»)
  • 2011 թվական - «Օսկար» մրցանակ, կինեմատոգրաֆում լավագույնս դրսևորվելու համար

Ոսկե գլոբուս

  • 1971 թվական - առավել խոստումնալից սկսանկը տղամարդկանց մեջ («The Great White Hope»)
  • 1975 թվական - Լավագույն տղամարդկայնին դերը(կատակերգություն կամ մյուզիքլ) («Claudine»)
  • 1991 թվական - Լավագույն տղամարդկայնին դերը հեռուստատեսությունում («Gabriel’s Fire»)
  • 1992 թվական - Լավագույն տղամարդկայնին դերը հեռուստատեսությունում («Pros and Cons»)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  5. Member Profile – Horatio Alger Association
  6. https://harvardfoundation.fas.harvard.edu/media-gallery/detail/141956/137071
  7. https://www.harvard.edu/on-campus/commencement/honorary-degrees
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
  9. http://www.imdb.com/name/nm0000469/bio
  10. http://os.colta.ru/news/details/23953/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Էռլ Ջոնս» հոդվածին։