Ռոբերտ Զեմեկիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Զեմեկիս
անգլ.՝ Robert Zemeckis
Հասակը183 սմ
Ծնվել էմայիսի 14, 1952(1952-05-14)[1][2] (71 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինեմատոգրաֆիական արվեստի դպրոց, Հյուսիսային Իլինոյսի համալսարան և Fenger Academy High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունսցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, գրող, դերասան, գիտաֆանտաստիկ գրող և ռեժիսոր
Ակտիվ շրջան1972–այժմ
ԺանրերԿատակերգություն,
Սարսափ,
Թրիլեր
Ընտրանի«Ֆորեսթ Գամփ»,
«Հետ դեպի ապագա»,
«Լքվածը»
Ամուսին(ներ)Մարի Էլլեն Տրեյնոր (1980-2000)
(1 երեխա),
Լեսլի Հարթեր (2001-)
(2 երեխա)
Երեխա(ներ)3 երեխա
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0000709
ԿինոՊոիսկID 2435

Ռոբերտ Լի Զեմեկիս (անգլ.՝ Robert Lee Zemeckis, մայիսի 14, 1952(1952-05-14)[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Զեմեկիսը ծնվել և մեծացել է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքի մերձակայքի Մակգերի ավանում։ Ծնողները հռոմեական կաթոլիկ եկեղեցու անդամ էին, հայրը ծագումով լիտվացի էր, մայրը իտալուհի։ Սովորել է Քրիստիան Ֆենգերի ակադեմիայում (Christian Fenger Academy High School)։

Մի առիթով նա ասել է, - «Ճշմարտությունն այն է, որ իմ ընտանիքում արվեստի (երաժշտություն, գրքեր կամ թատրոն) տեղ չի եղել։ Իմ միակ ոգեշնչման աղբյուրը հեռուստատեսությունն էր, ինչը և իսկապես ազդեցություն ունեցավ իմ հետագա ստեղծագործ աշխատանքի վրա»։ Մանուկ հասակից սիրում էր հեռուստատեսությունը և մի անգամ տանը գտնելով 8 մմ-անոց վիդեոխցիկ, տպավորվել էր մեկընդմիշտ։ Սկսելով ընտանեկան տոների նկարահանելուց, այնուհետև Զեմեկիսը ընկերների հետ աստիճանաբար սկսեց նկարահանել տիկնիկային և այլ էֆեկտներով ֆիլմեր։ Դիտելով «Բոննի և Քլայդ» ֆիլմը այնքան է տպավորվում, որ հաստատապես որոշում է զբաղվել կինեմատոգրաֆիայով։ Սակայն ծնողները և ընկերները դեմ էին նրա այդ որոշմանը, պատճառաբանելով, որ նրա մոտ ոչինչ չի ստացվի։

Զեմեկիսը մեծ դժվարությամբ ընդունվում է Հարավային Կալիֆորնիայի համալսարանին կից կինեմատոգրաֆիական արվեստի դպրոցը։ սովորելու տարիներին նա մտերմություն է անում ուսանող, ապագա գրող Բոբ Գեյլի հետ։ Հետագայում Բոբ Գեյլը հիշելով այդ տարիների մասին, ասել է, ինձ ու Ռոբերտին չէր հետաքրքրում այլ բան, քան իսկական Հոլիվուդյան ֆիլմ նկարահանելը։ Մեզ դուր էին գալիս կինոաշխարհից Քլինթ Իսթվուդը, Ուոլթ Դիսնեյը և Ջեյմս Բոնդի դերերը։ «Պատվից հետո» ֆիլմի համար ստանանում է ուսանողական ակադեմիական մրցանակ։ Դրանից հետո նրանով հետաքրքրվում է Սթիվեն Սփիլբերգը, ով պատմում է, որ Զեմեկիսը խույս տալով քարտուղարուհուց մտնում է իր առանձնասենյակ և նստեցնելով իրեն ցույց է տալիս այդ ֆիլմը։ Սփիլբերգին դուր է գալիս Զեմեկիսի ոճը և նա դառնում է Զեմեկիսի հովանավորը և հանդես է գալիս նրա մյուս երկու ֆիլմերի պրոդյուսեր, որոնց սցենարը Զեմեկիսը գրել էր Գեյլի հետ։ Զեմեկիս-Գեյլ ստեղծագործական զույգը սկզբում սցենարներ էր գրում ուրիշ ռեժիսորների համար (մասնավորապես նրանց սցենարով ֆիլմ է նկարահանել նաև Բրայան դե Պալման

Ռոբերտ Զեմեկիսը ամուսնացած է եղել դերասանուհի Մարի Էլեն Թրեյների հետ և նրանք ունեն որդի՝ Ալեքսանդրը։ Նրանից ամուսնալուծվելուց հետո 2001 թվականին ամուսնացել է դերասանուհի Լեսլի Հարթերի հետ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա առաջին հաջողված նախագիծը 1984 թվականին նկարահանված «Սիրավեպ քարի հետ» ֆիլմն էր, որտեղ գլխավոր դերերում հանդես էին գալիս Մայքլ Դուգլասը և Քեթլին Թըրները, և հենց Մայքլ Դուգլասն էր հրավիրել Ռոբերտ Զեմեկիսին որպես ֆիլմի ռեժիսոր։ Ֆիլմի նկարահանումների ժամանակ նա հանդիպում է երգահան Ալան Սիլվեստրիի հետ, ով հետագայում գրում է իր բոլոր մնացած ֆիլմերի համար երաժշտություն։

Զեմեկիսի ամենահաջողված աշխատանքը Ֆորեսթ Գամփ ֆիլմն է, որը ունեցել է մեծ հաջողություն ստանալով 32 տարբեր կինոմրցանակ (ներկայացված է եղել ևս 41 մրցանակի), այդ թվում 6 Օսկար և 3 Ոսկե Գլոբուս։ Ֆիլմը ընդգրկվել է Ամերիկյան կինոակադեմիայի Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում, իսկ նրա «Հետ դեպի ապագա» ֆիլմը Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում 10-րդն է որպես գիտա-ֆանտաստիկ ֆիլմ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանել է 24 ֆիլմ, 20 ֆիլմի համար գրել է սցենար, 34 ֆիլմի պրոդյուսեր է։
Առավել նշանավոր ռեժիսորական ֆիլմերն են.

տարեթիվ անվանում օրիգինալ անվանում դերասաններ
1972 «Վերելակ», (ռեժիսոր, սցենարիստ) The Lift
1973 «Պատվից հետո», (ռեժիսոր, սցենարիստ) A Field of Honor
1978 «Ես ուզում եմ բռնել քո ձեռքը», (ռեժիսոր, սցենարիստ) I Wanna Hold Your Hand
1980 «Օգտագործված մեքենաներ», (ռեժիսոր, սցենարիստ) Used Cars
1984 «Սիրավեպ քարի հետ», (ռեժիսոր) Romancing the Stone Մայքլ Դուգլաս
Քեթլին Թըրներ
1985 «Հետ դեպի ապագա», (ռեժիսոր, սցենարիստ) Back to the Future Մայքլ Ջեյ Ֆոքս
Քրիստոֆեր Լլոյդ
1988 «Ո՞վ է դավել Ռոջեր ճագարին», (ռեժիսոր) Who Framed Roger Rabbit Բոբ Հոսքինս
Քրիստոֆեր Լլոյդ
Քեթլին Թըրներ
1989 «Հետ դեպի ապագա 2», (ռեժիսոր, սցենարիստ) Back to the Future 2 Մայքլ Ջեյ Ֆոքս
Քրիստոֆեր Լլոյդ
1990 «Հետ դեպի ապագա 3», (ռեժիսոր, սցենարիստ) Back to the Future 3 Մայքլ Ջեյ Ֆոքս
Քրիստոֆեր Լլոյդ
1992 «Մահը նրան սազում է», (ռեժիսոր, սցենարիստ) Death Becomes Her Բրյուս Ուիլիս
Մերիլ Սթրիփ
Գոլդի Հոուն
1994 «Ֆորեսթ Գամփ», (ռեժիսոր) Forrest Gump Թոմ Հենքս
Ռոբին Ռայթ
Գերի Սինիզ
1997 «Հաղորդակցություն», (ռեժիսոր, սցենարիստ) Contact Ջուդի Ֆոսթեր
Ջեյմս Վուդս
Մեթյու Մակքոնահի
Դևիդ Մորս
Ջոն Հյորտ
2000 «Ի՞նչ է թաքցնում սուտը», (ռեժիսոր, պրոդյուսեր) What Lies Beneath Հարիսոն Ֆորդ
Միշել Պֆայֆեր
2000 «Լքվածը», (ռեժիսոր, պրոդյուսեր) Cast Away Թոմ Հենքս
Հելեն Հանտ
2004 «Բևեռային ճեպընթացը», մուլտֆիլմ, (ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ) The Polar Express
2007 «Բիոգայլը», (ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ) Beowulf Էնթոնի Հոփքինս
Անջելինա Ջոլի

Ջոն Մալկովիչ
Ռեյ Ուինսթոն

2009 «Սուրբ Ծննդյան պատմություն», (ռեժիսոր, սցենարիստ) A Christmas Carol Ջիմ Քերրի
Բոբ Հոսքինս
Քոլին Ֆերթ
2011 «Կենդանի պողպատ», (ռեժիսոր) Real Steel Հյու Ջեքման
Էվանջելին Լիլլի
Էնթոնի Մաքի
2015 «Զբոսանք», (ռեժիսոր, սցենարիստ) The Walk Ջոզեֆ Գորդոն-Լևիթ
Շառլոտ լը Բոն
Բեն Քինգսլի

Ռեժիսորը մոտ ապագայում ծրագրում է նկարահանել «Ո՞վ է դավել Ռոջեր ճագարին» ֆիլմի շարունակությունը.

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտ 18 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացված է եղել ևս 23-ի, այդ թվում՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Զեմեկիս» հոդվածին։