Զբոսանք (ֆիլմ, 2015)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զբոսանք (այլ կիրառումներ)
Picto infobox cinema.png
Զբոսանք
անգլ.՝ The Walk[1]
PhilippePetitAAFeb09.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[1]
Ժանրկենսագրական ֆիլմ, դրամա և մարտաֆիլմ
Թվականսեպտեմբերի 30, 2015[2][3][4], հոկտեմբերի 22, 2015[1][5][6][…] և հոկտեմբերի 8, 2015[7][8]
Լեզուանգլերեն և ֆրանսերեն
ՌեժիսորՌոբերտ Զեմեկիս[1][9][10][…]
ՊրոդյուսերՋեք Ռապկե, Սթիվ Ստարկի և Ռոբերտ Զեմեկիս
Սցենարի հեղինակՌոբերտ Զեմեկիս[1][11] և Christopher Browne?[1][11]
ԴերակատարներՋոզեֆ Գորդոն-Լևիթ[1][12][10][…], Բեն Քինգսլի[1][12][10][…], Ջեյմս Բեջ Դեյլ[1][12][10][…], Բեն Շվարց[1][12][10][…], Շարլոտ Լե Բոն[1][12][10][…], Սթիվ Վալենթայն[1][12][10][…], Կլեմենտ Սիբոնի[12][13][14], César Domboy?[12], Պատրիցիա Տուլասնե[12], Jean-Robert Bourdage?[12], Marie Turgeon?[12], Մարկ Կամաչո[12][10][11], Benedict Samuel?[12][10][11], Հարրի Ստանջոֆսկի[12], Վիտտորիո Ռոսսի[12][10], Sergio Di Zio?[12], Jason Deline?[12], Քվասի Սոնգուի[12] և Ջեյսոն Բլիքեր[12]
ՕպերատորԴարիուշ Վոլսկի[1]
ԵրաժշտությունԱլան Սիլվեստրի[1]
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՄոնրեալ
ԿինոընկերությունTriStar Pictures և Սոնի Փիքչերս Էնթերթայմենթ
Տևողություն123 րոպե
Բյուջե35 000 000 $[15]
Շահույթ61 181 942 $[16] և 10 137 502 $[17]

Զբոսանք (անգլ.՝ The Walk), ամերիկյան պատմական ֆիլմ, որը պատմում է ֆրանսիացի լարախաղաց Ֆիլիպ Պետիի մասին։ Ֆիլմի ռեժիսորն է Ռոբերտ Զեմեկիսը։ Սյուժեի կենտրոնում 1974 թվականին, ֆրանսիացու կողմից ձեռնարկված, անցումն է պարանի վրայով, որը անցկացված է եղել առևտրի Համաշխարհային կենտրոնի աշտարակ-երկվորյակների միջև։ Պետիի դերը կատարել է Ջոզեֆ Գորդոն-Լևիթը։ Սցենարը գրված է եղել Զեմեկիսի և Քրիստոֆեր Բրաունի կողմից՝ հիմնված լինելով Պետիի գրքի "Հասնել ամպերին" վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպ Պետի, կանգնած լինելով Ազատության Արձանի ջահի գագաթին, պատմում է իր կյանքի պատմությունը։ Մանկուց նա երազել է դառնալ լարախաղաց։ Հայրիկ Ռուդիից ստանալով դասեր պարանի վրա քայլելու վերաբերյալ, Ֆիլիպը աստիճանաբար բարելավում է իր հմտությունները. Սկզբում նա անցնում է փոքր լիճի վրայով, ապա Փարիզի Աստվածամոր տաճարի աշտարակները։ 1968 թվականին, առևտրի Համաշխարհային կենտրոնի շինարարության մասին իմանալով, Ֆիլիպը լուսավորվում է աշտարակների վրայով անցնելու գաղափարով։ Աստիճանաբար հավաքվում է օգնականների մի թիվ՝ իր ընկերուհու՝ Աննիի գլխավորությամբ։

Իմանալով այն մասին, որ 1974 թվականին աշտարակներից մեկը շահագործման կհանձնվի, Ֆիլիպը որոշում է այդ ամռանը իրականացնել իր երազանքը։ Հանցակիցները մանրակրկիտ պլանավորում են ծրագրի բոլոր մասերը։ Ֆիլիպը չի լսում իր թիմի խորհրդին և հրաժարվում է անվտանգության պարան կապել։ Ապա Ֆիլիպն ու իր ընկերները մեկնում են Նյու Յորք։ Մի քանի ամիս շարունակ նրանք հետևում են շինարարների աշխատանքային ժամանակացույցին և պարզում, թե ինչպես կարելի է գաղտնի ձևով անհրաժեշտ սարքավորումները հասցնել տանիք։ Հնարքից մոտ երկու շաբաթ առաջ, Ֆիլիպի ոտքը պատահականորոն մեխ է ընկնում, սակայն ծրագիրը չի հետաձգվում։ Հնարքից առաջ ամբողջ գիշեր նրանք աշխատում են, անցկացնում են պարանը և դնում են ապահովիչ մալուխներ։ Վերջապես, առավոտյան 6-ին, Ֆիլիպն անցնում է պարանով։ Ներքևում մարդկանց մեծ բազմություն է։ Անմիջապես հայտնվում է ոստիկանությունը, որը հրամայում է նրան անհապաղ լքել ճոպանը, այլապես նրանք կարող են այն կտրել։ Իրականացնելով մի քանի անցումներ աշտարակների միջև, Ֆիլիպը վերադառնում է տանիք և նրան ձերբակալում են։

Մի քանի օրից Ֆիլիպին բաց են թողնում մի պայմանով՝ փոխարենը տալով անվճար ներկայացումներ Նյու-Յորքի Կենտրոնական այգում երեխաների համար։ Աննին մեկնում է Ֆրանսիա, իսկ Ֆիլիպը մնում է ԱՄՆ-ում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունվարին հայտնի էր դարձել, որ Ռոբերտ Զեմեկիսը նկարահանելու է կենսագրական ֆիլմ Ֆիլիպ Պետիի մասին[18]։ Փետրվարի 24-ին գլխավոր դերը տրվել է Ջոզեֆ Գորդոն-Լևիթին[19]։ 2014 թվականի ապրիլի 25-ին հայտնի է դարձել, որ ֆիլմում կնկարահանվեն նաև Բեն Քինգսլին, Ջեյմս Բեդջ Դեյլը եւ Շառլոտտա Լեբոնը[20]։ Ֆիլմի նկարահանումները սկսվել են մայիսի 26-ին, 2014 թվականի Մոնրեալում և ավարտվել են օգոստոսի 6-ին[21]։

Ընկալումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն արժանացել է բարձր գնահատականի քննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում ֆիլմի վարկանիշը 86% է՝ հիմնված 202 գրախոսական հոդվածների վրա 7.2 միջին միավորով[22]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 http://www.filmdienst.de/nc/kinokritiken/einzelansicht/the-walk,546455.html
  2. Box Office Mojo — 1999.
  3. http://www.metacritic.com/movie/the-walk
  4. Internet Movie Database — 1990.
  5. http://www.cinema.de/film/the-walk,6386254.html
  6. http://movieplayer.it/film/the-walk_39930/
  7. http://nmhh.hu/dokumentum/169802/premierfilmek_forgalmi_adatai_2015.xlsx
  8. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  9. http://www.imdb.com/title/tt3488710/
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 10,8 10,9 https://www.filmaffinity.com/en/film363441.html
  11. 11,0 11,1 11,2 11,3 https://www.siamzone.com/movie/m/7867
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 12,16 12,17 12,18 Internet Movie Database — 1990.
  13. http://www.adorocinema.com/filmes/filme-226673/
  14. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=226673.html
  15. http://www.boxofficemojo.com/movies/?page=main&id=clouds2015.htm
  16. Box Office Mojo — 1999.
  17. Internet Movie Database — 1990.
  18. «Tom Rothman’s TriStar Plots Philippe Petit’s World Trade Center Tightrope Walk As First Project, With Robert Zemeckis At Helm» 
  19. «Joseph Gordon-Levitt To Play Aerial Artist Philippe Petit For Robert Zemeckis, TriStar» 
  20. «Ben Kingsley, James Badge Dale Join Joseph Gordon-Levitt in 'To Reach the Clouds'» 
  21. «Robert Zemeckis’ Next Officially Titled The Walk, Wraps Production» 
  22. «The Walk (2015)»։ Rotten Tomatoes 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]