Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շառլոտ լը Բոն (ֆր. ՝ Charlotte Le Bon , սեպտեմբերի 4 , 1986 (1986-09-04 ) [ 1] , Մոնրեալ , Քվեբեկ , Կանադա [ 2] ), ֆրանս-կանադացի դերասանուհի , մոդել և հեռուստահաղորդավար, հայտնի է Canal+ հեռուստաալիքի «Le Grand Journal» թոք շոուից, նաև «Իվ Սեն Լորեն» , «Համեմունք և կիրք» [ 4] , «Զբոսանք» և «Խոստումը» ֆիլմերից։
Լը Բոնը ծնվել է 1986թ ․ Մոնրեալում , դերասաններ Բրիջիթ Փոքեթի և Ռիչարդ լը Բոնի ընտանիքում[ 5] ։ Նա սկսել է իր մոդելի կարիերան 16 տարեկան հասակում[ 6] և հեռացել է Կանադայից 19 տարեկանում՝ շարունակելով կարիերան արտերկրում[ 7] ։ Որոշ ժամանակ Նյու Յորքում և Տոկիոյում անցկացնելուց հետո[ 6] ՝ նա, ի վերջո, 2011թ ․ բնակություն է հաստատում Փարիզում ։ Նրան դուր չի գալիս իր մոդելի աշխատանքը, մի անգամ նա ասել է․ «Ես ութ տարի է ինչ մոդել եմ և, իրոք, ատում եմ դա»[ 7] ։ Շուտով նա հայտնվել է ֆրանսիական Canal+ հեռուստաալիքի Le Grand Journal թոք շոուում՝ եղանակի տեսության հաղորդավարուհու՝ «Միս Եղանակի» դերով[ 7] [ 8] ։
«Le Grand Journal»-ից հետո, լը Բոնը սկսեց ստանալ ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ[ 6] ։ Ֆիլմերում նրա առաջին դերը եղել է 2012 թ․ ֆրանսիական «Աստերիքսն ու Օբելիքսը Բրիտանիայում» կատակերգությունը[ 9] ։ 2013 թ․ նա հայտնվում է «Օրվա փրփուրը» , «Մարքերները» [ 8] ֆիլմերում, իսկ 2014 թ․ «Իվ Սեն Լորեն» կենսագրական ֆիլմում մարմնավորում է Իվ Սեն Լորենի համար մուսա դարձած Վիկտորյա Դոթրելոյին[ 7] ։ Անգլերեն լեզվով ֆիլմերից նրա համար առաջինը եղել է «Համեմունք և կիրք» մելոդրաման , ռոմանտիկ կատակերգություն գրված Լեսի Հալստրոմի կողմից, ֆիլմում նա մարմնավորել է Մարգարիտին, այնտեղ նրա խաղընկերն է եղել Հելեն Միրենը [ 6] [ 10] ։
Լը Բոնը Ջոզեֆ Գորդոն-Լևիթի հետ միասին 2015 թ․ հայտնվել է Ռոբերտ Զեմեկիսի «Զբոսանք» ֆիլմում, որը պատմում է 1974 թ․ Ֆիլիպ Պետիտի լարախաղացության մասին[ 11] [ 12] ։
Նա ապրում է Փարիզում [ 12] և տիրապետում է անգլերեն ու ֆրանսերեն լեզուներին[ 9] ։
Տարի
Անվանում
Դեր
Նշումներ
2010-11
Le Grand Journal
Հաղորդավար
2012
Le Petit Journal
2 դրվագ
2013
Le Débarquement
1 դրվագ
2013-այժմ
Hubert and Takako
Տակակո
Ձայն
↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
↑ 2,0 2,1 2,2 The Fashion Model Directory (FMD) — 1998.
↑ 3,0 3,1 http://www.lapresse.ca/debats/chroniques/hugo-dumas/201009/03/01-4312249-de-mannequin-a-miss-meteo.php
↑ Laurelli, Mathilde. «Charlotte Lebon : Qui es-tu vraiment?» . Marie Claire (French). Վերցված է 2014 թ․ մարտի 20-ին . {{cite news }}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link )
↑ «De mannequin à Miss Météo» . La Presse (French). 2010 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին .{{cite web }}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link )
↑ 6,0 6,1 6,2 6,3 «Charlotte Le Bon taking 'Hundred-Foot Journey' success in stride» . Toronto Sun . 2014 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին .
↑ 7,0 7,1 7,2 7,3 «Model-Turned-Actress Charlotte Le Bon Is Turning Heads in Hollywood» . Paper . 2014 թ․ հուլիսի 2. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին .
↑ 8,0 8,1 «Charlotte Le Bon» . Violet Grey . 2014. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին .
↑ 9,0 9,1 «International Star You Should Know: Charlotte Le Bon» . Variety . 2014 թ․ մարտի 28. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին .
↑ «Montreal's Charlotte Le Bon a bit daunted working with Helen Mirren» . The Chronicle Herald . 2014 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին .
↑ «Former model Charlotte Le Bon says acting is 'liberation' » . CBC Radio . 2014 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին .
↑ 12,0 12,1 «Charlotte Le Bon's culinary trip in The Hundred-Foot Journey» . CBC News . 2014 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին .