Գոլդի Հոուն
![]() անգլ.՝ Goldie Hawn | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() Գոլդի Հոուն 2008 թվականին | |||||||||
Ծնվել է | 1945 թվական նոյեմբերի 21 | ||||||||
Ծննդավայր | Վաշինգտոն, ԱՄՆ | ||||||||
Կրթություն | Montgomery Blair High School? (1963)[1] և Վաշինգտոնի ամերիկյան համալսարան | ||||||||
Քաղաքացիություն | ![]() | ||||||||
Ազգություն | ամերիկացի | ||||||||
Կրոն | բուդդայականություն | ||||||||
Այլ անուն(ներ) | Գոլդի Ջինն Հոուն Goldie Jeanne Hawn | ||||||||
Մասնագիտություն | դերասանուհի, պրոդյուսեր, ռեժիսոր | ||||||||
Ակտիվ շրջան | 1967-2002, 2013 | ||||||||
Ընտրանի | «Կակտուսի ծաղիկը», «Շարքային Բենջամին», «Շամպուն» | ||||||||
Ամուսին(ներ) | Գուս Տրիկոնիս (1969-1976), Բիլլի Հադսոն (1976-1982), Կուրտ Ռասել (1983-ից) | ||||||||
Համատեղ ապրող(ներ) | Կուրտ Ռասել | ||||||||
Երեխա(ներ) | Օլիվեր Հադսոն (1976 թվական սեպտեմբերի 7), Քեյթ Հադսոն (1979 թվական ապրիլի 19), Ուայեթ Հոուն-Ռասել (1986 թվական հուլիսի 10) | ||||||||
Պարգևներ և մրցանակներ | |||||||||
IMDb | ID 0000443 | ||||||||
![]() | |||||||||
|
Գոլդի Ջինն Հոուն (անգլ.՝ Goldie Jeanne Hawn, նոյեմբերի 21, 1945[2][3][4][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր, ռեժիսոր։ «Օսկար» մրցանակի դափնեկիր «Կակտուսի ծաղիկ» ֆիլմում դերակատարման համար, 1969 թվական։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոլդի Ջինն Հոուն ծնվել է 1945 թվականին Վաշինգտոնում, երաժշտի և ոսկեչական սրահի տիրուհու ընտանիքում։ Նրա մայրը՝ Լաուրա Հոուն (ծնված՝ Սթեյնհոֆ, 1913 թվական նոյեմբերի 27 - 1993 թվական նոյեմբերի 27) հրեուհի էր, հունգարական գաղթականների դուստր[5]։ Հայրը՝ Էդվարդ Ռութլեջ Հոուն (1908 թվական սեպտեմբերի 28 - 1982 թվական հունիսի 7), ուներ գերմանական և անգլիական արմատներ։ Երեքամյա տարիքից Հոուն հաճախել է բալետի և պարերի դասերի, իսկ նրա դերասանական նորամուտը կայացել է 1961 թվականին, «Ռոմեո և Ջուլիետ» պիեսում։ Հետագա երկու տարիներին նա պրոֆեսիոնալ կերպով զբաղվում էր պարերով, հանդես գալով Go-Go ոճում, նաև ելույթ ունենալով Նյու Յորքի թատերական բեմերում[6]։

Առաջին անգամ էկրանին Գոլդի Հոուն հայտնվել է 1967 թվականին, «Բարի առավոտ, աշխարհ» հեռուստասերիալում, իսկ մեկ տարի անց կայանում է նրո կինոնորամուտը «Միակ իրական բնօրինակ ընտանեկան նվագախումբը» մյուզիքլում։ Գոլդի Հոունի առաջին նշանակալից դերը դառնում է անհոգ, խրախճասեր-աղջնակ Տոնի Սիմոնսը «Կակտուսի ծաղիկ» (1969) կատակերգությունում, որում դերակատարման համար նրան շնորհում են «Օսկար» մրցանակ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Ավելի խորը դեր նրան բաժին է հասնում «Շուգարլենդյան ճեպընթաց» ֆիլմում, Սթիվեն Սփիլբերգի ռեժիսորական նորամուտում (1973)։ Երկու տարի անց դերասանուհին փայլուն կերպով խաղում է Ուորեն Բիթիի ընկերուհուն «Շամպուն» կատակերգությունում։ «Շարքային Բենջամին» (1980) ֆիլմի համար Հոուն անվանակարգվում է «Օսկար» մրցանակի, «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։ 1985 թվականի հունվարին կիսամերկ դերասանուհին հայտնվում է «Playboy» ամսագրի շապիկին։
1980-ական թվականներին Գոլդի Հոուն նկարահանվել է շատ հազվադեպ, իսկ նոր կինոաշխատանքների շարքը հետևում է 1980-ական թվականների վերջին, «Նավակողից այն կողմ» կատակերգությունում դերով, որտեղ նա խաղում է իր ապագա ամուսին Կուրտ Ռասելի հետ, ինչպես նաև «Ծիտիկը լարին» (1990), «Տան տիրուհին» (1992)՝ Մել Գիբսոնի հետ միասին, և «Մահը նրան սազում է» (1992) ֆիլմերում։ 1996 թվականին դերասանուհին կատարում է լքված ալկոհոլիկ-կին Էլիզ Էլլիոթի դերը «Առաջին կանանց ակումբ» կատակերգությունում, որտեղ նա խաղում է Դայան Քիթոնի և Բեթ Միդլերի հետ։ Վերջին անգամ կինոէկրաններին Գոլդի Հոուն հայտնվել է 2002 թվականին, «Բենգեր քույրիկները» կատակերգությունում, որում որպես նրա խաղընկերուհի հանդես է գալիս Սյուզան Սարանդոնը։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1983 թվականից Գոլդի Հոուն փաստացի ամուսնության մեղ է գտնվում Կուրտ Ռասելի հետ։ Զույգն ունի մեկ ընդհանուր երեխա՝ որդի Ուայեթ Հոուն-Ռասել (ծնվել է 1986 թվականի հուլիսի 10)[7]։ Հոուն նաև ունի երկու երեխա Բիլլի Հադսոնի առաջին ամուսնությունից՝ որդի Օլիվեր Հադսոն (ծնվել է 1976 թվականի սեպտեմբերի 7-ին) և դուստր Քեյթ Հադսոն (ծնվել է 1979 թվականի ապրիլի 19-ին)։ Հոունի բոլոր երեխաները նույնպես դերասաններ են դարձել։
1972 թվականին Գոլդի Հոուն սկսում է հետաքրքրություն ցուցաբերել արևելյան փիլիսոփայության նկատմամբ։ Այդ պահից ի վեր նա հանդիսանում է բուդդայականության հետևորդ և պնդում է, որ իր երեխաներին դաստիարակել է արևելյան հոգևոր ավանդույթներով։
1997 թվականին, այլ հայտնի դերասանների և Հոլլիվուդի ղեկավարների հետ միասին, Գոլդի Հոուն ստորագրում է Գերմանիայի կանցլեր Հելմութ Կոլին ուղղված բաց նամակը, հրապարակված «International Herald Tribune» թերթում, որում հայտարարվում էր Գերմանիայում սաենտոլոգիայի հետևորդների նկատմամբ հոգևորական իրավունքների ոտնահարման անթույլատրելիության մասին[8]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1968 | Միակ իրական բնօրինակ ընտանեկան նվագախումբը | The One and Only, Genuine, Original Family Band | ծիծաղկոտ աղջիկ |
1969 | Կակտուսի ծաղիկ | Cactus Flower | Տոնի Սիմոնս |
1970 | Իմ ապուրում աղջիկ է | There’s a Girl in My Soup | Մերիոն |
1971 | Դոլլարներ | $ | Դաուն Դիվայն |
1972 | Թիթեռներն ազատ են | Butterflies Are Free | Ջիլ Թաներ |
1974 | Շուգարլենդյան ճեպընթաց | The Sugarland Express | Լու Ջին Պոպլին |
Աղջիկը Պետրովկայից | The Girl from Petrovka | Օկտյաբրինա | |
1975 | Շամպուն | Shampoo | Ջիլլ |
1976 | Դքսուհին և Կեղտոտ աղվեսը | The Duchess and the Dirtwater Fox | Ամանդա Կուեյդ/Դքսուհի Սանսբերի |
1978 | Կեղտոտ խաղ | Foul Play | Գլորիա Մունդի |
1979 | Ճանապարհորդություն Անիտայի հետ | Viaggio con Anita | Անիտա |
1980 | Շարքային Բենջամին | Private Benjamin | շարքային Ջուդի Բենջամին/Գուդման |
Ինչպես հին, բարի ժամանակներ | Seems Like Old Times | Գլենդա Գարդենիա Պարկս | |
1982 | Լավագույն ընկերներ | Best Friends | Պաուլա Մակկալեն |
1984 | Լրացուցիչ հերթափոխ | Swing Shift | Քեյթ Ուոլշ |
Արձանագրություն | Protocol | Սանի Դևիս | |
1986 | Վայրի կատուներ | Wildcats | Մոլի Մակգրատ |
1987 | Նավակողից այն կողմ | Overboard | Ջոաննա Սթեյթոն |
1990 | Ծիտիկը լարին | Bird on a Wire | Մերիեն Գրեյվս |
1991 | Խաբեություն | Deceived | Էդրիեն Սոնդերս |
1992 | Կրիս կրոս | CrissCross | Թրեյսի Կրոս |
Տան տիրուհին | HouseSitter | Գվեն Ֆիլիպս | |
Մահը նրան սազում է | Death Becomes Her | Հելեն Շարպ | |
1996 | Առաջին կանանց ակումբ | The First Wives Club | Էլիզ Էլիոթ |
Բորոլն ասում են, որ ես սիրում եմ քեզ | Everyone Says I Love You | Ստեֆի Դենբրիջ | |
1999 | Եկվորները | The Out-of-Towners | Նենսի Կլարկ |
2001 | Քաղաք և գյուղ | Town & Country | Մոնա Միլլեր |
2002 | Բենգեր քույրիկները | The Banger Sisters | Սյուզեթ |
Թվական | Սերիալ | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1967 — 1968 | Բարի առավոտ, աշխարհ | Good Morning, World | Սենդի Կրամեր |
1968 — 1970 | Ռոուենի և մարտինի կատակները | Rowan & Martin's Laugh-In | կանոնավոր դերակատար |
2013 | Ֆինեսը և Ֆերբը | Phineas and Ferb | Պեգգի ՄակԳի (ձայն) |
Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Ֆիլմ |
---|---|
1997 | Հույս |
Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Ֆիլմ |
---|---|
1980 | Շարքային Բենջամին |
1984 | Արձանագրություն |
1986 | Վայրի կատուներ |
1990 | Իմ երկնագույն երկինք |
1995 | Խոսակցությունների առիթ |
1997 | Հույս |
2001 | Երբ Բիլլին հաղթում է Բոբին |
2002 | Մեթյու Շեպարդի պատմությունը |
Մրցանակներ և անվանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Անվանակարգված աշխատանք | Մրցանակ | Անվանակարգ | Արդյունք |
---|---|---|---|---|
1969 | Կակտուսի ծաղիկ | Օսկար | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի[9] | Հաղթանակ |
Դավիդ դի Դոնատելո | Հատուկ Դավիդ[փա՞ստ] | Հաղթանակ | ||
Ոսկե Գլոբուս | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի-խաղարկային ֆիլմ[10] | Հաղթանակ | ||
BAFTA | Գլխավոր դերի լավագույն դերասանուհի | Առաջադրված | ||
1970 | Իմ ապուրի մեջ աղջիկ է | BAFTA | Առաջադրված | |
1972 | Թիթեռներն ազատ են | Ոսկե Գլոբուս | Լավագույն դերասանուհի խաղարկային ֆիլմում կամ կատակերգությունում[10] | Առաջադրված |
1975 | Շամպուն | Ոսկե Գլոբուս[10] | Առաջադրված | |
1976 | Դքսուհին և Կեղտոտ աղվեսը | Ոսկե Գլոբուս[10] | Առաջադրված | |
1978 | Կեղտոտ խաղ | Ոսկե Գլոբուս[10] | Առաջադրված | |
1980 | Շարքային Բենջամին | Օսկար | Լավագույն դերասանուհի[11] | Առաջադրված |
Ոսկե Գլոբուս | Լավագույն դերասանուհի երաժշտական կամ կատակերգական ֆիլմում[10] | Առաջադրված | ||
Կինոքննադատների ազգային միություն | Լավագույն դերասանուհի | Առաջադրված | ||
Նյու Յորքի կինոքննադատների միություն | Լավագույն դերասանուհի | Առաջադրված | ||
1982 | Լավագույն ընկերներ | Ոսկե Գլոբուս | Լավագույն դերասանուհի երաժշտական կամ կատակերգական ֆիլմում[10] | Առաջադրված |
1996 | Առաջին կանանց ակումբ | Կինոքննադատների ազգային խորհուրդ | Լավագույն դերասանուհի | Հաղթանակ |
Բոլորն ասում են, որ ես քեզ սիրում եմ | Սպուտնիկ | Երկրորդական պլանի լավագույն դերասանուհի | Առաջադրված | |
2002 | Բենգեր քույրիկներ | Ոսկե Գլոբուս | Լավագույն դերասանուհի երաժշտական կամ կատակերգական ֆիլմում[10] | Առաջադրված |
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գոլդի Հոունի ֆոնդ Archived 2016-07-23 at the Wayback Machine.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://mbhs.edu/about/MBHSBragShow2012.pdf — P. 8.
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ FemBio: Հայտնի կանանց տվյալների բանկ
- ↑ GeneaStar
- ↑ «Ancestry.com»։ Kate Hudson Family Tree։ Արխիվացված օրիգինալից 2012-02-21-ին։ Վերցված է ապրիլի 5, 2006
- ↑ Интервью в шоу «Внутри актёрской студии» (2008)
- ↑ «Goldie Hawn, Kurt Russell have son»։ The Milwaukee Journal (via Google News)։ հուլիսի 10, 1986։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-12-ին։ Վերցված է հոկտեմբերի 23, 2010
- ↑ «Does Germany Have Something Against These Guys?» (անգլերեն)։ Time։ Արխիվացված օրիգինալից 2012-02-04-ին։ Վերցված է 2016-03-31
- ↑ «THE 42ND ACADEMY AWARDS 1970»։ Oscars.org։ Վերցված է օգոստոսի 31, 2015
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 «Goldie Hawn»։ Goldenglobes.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-03-ին։ Վերցված է օգոստոսի 31, 2015
- ↑ «THE 53RD ACADEMY AWARDS 1981»։ Oscars.org։ Վերցված է օգոստոսի 31, 2015
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գոլդի Հոուն կատեգորիայում։ |
|
- Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Նոյեմբերի 21 ծնունդներ
- 1945 ծնունդներ
- Վաշինգտոն քաղաքում ծնվածներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Օսկարակիրներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ