Ջեյմս Արնես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեյմս Արնես
JamesArness.jpg
Ծնվել էմայիսի 26, 1923(1923-05-26)[1][2][3]
ԾննդավայրՄինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ
Մահացել էհունիսի 3, 2011(2011-06-03)[4][1][2][…] (88 տարեկան)
Մահվան վայրԲրենթվուդ, Քոնտրա Քոստա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունԲելոյթի քոլեջ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և կինոպրոդյուսեր
Ժանրերվեսթեռն
Պարգևներ և մրցանակներԲրոնզե աստղ և Մանուշակագույն սիրտ
jamesarness.com

Ջեյմս Կինգ Աուրնես (անգլ.՝ James King Aurness, մայիսի 26, 1923(1923-05-26)[1][2][3], Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ - հունիսի 3, 2011(2011-06-03)[4][1][2][…], Բրենթվուդ, Քոնտրա Քոստա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ում հաճախ անվանում են 1950-1970 թվականների հեռուստատեսության լավագույն դերասաններից մեկը[5]: Հանդիսատեսին հայտնի է «Փողի ծուխը» սերիալից և «Ֆուրգոնի կառապանը», «Ֆերմերի աղջիկը» ֆիլմերից։ Ջեյմսին համարում էին 1950-1970-ական թթ.-ի ամենահայտնի դերասաններից մեկը[6]: TV Guide ամսագրում նա զբաղեցրել է քսաներորդ տեղը «Բոլոր ժամանակների հիսուն հանճարեղ հեռուստադերասաններ» ցուցակում[7]:

Արնեսն առավել հայտնի է մարշալ Մեթ Դիլոնի՝ երկար հեռուստասերիալի գլխավոր հերոսի՝ վեստերնի դերով[5]: Իր շոուի հեռարձակման ամբողջ ժամանակահատվածը տևել է 1955-ից մինչև 1975 թվականը, իսկ ութսունական թվականների վերջին՝ իննսունականների սկզբին, կրկնել է իր դերը հեռուստատեսության համար արված չորս ֆիլմերում: Արնեսն այդ ընթացքում իր դերի համար երեք անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի՝ դրամատիկ հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերի համար, սակայն երբեք չի շահել մրցանակը[8]:

Միննեապոլիսում ծնված Արնեսը դերասանական կարիերան սկսելուց առաջ մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին[5]: Նա իր կարիերան որպես ռադիոյի հաղորդավար սկսել է 1945 թ.-ին Միննեապոլիսում, իսկ 1947-ին նա գնաց Հոլիվուդ, որտեղ իր դեբյուտը ունեցավ հերոսուհի Լորետա Յանգի եղբոր օժանդակ դերի հետ «Ֆերմերի դուստրը» ֆիլմում[5]: Խաղացել է նաև «Նրանք», և «Ոչինչ նոր աշխարհից» ֆիլմերում: 1947-1956 թվականների միջև ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ, նա նկարահանվել է ավելի քան երեսուն կինոֆիլմերում[5]: Կինոարտադրության մեջ ունեցած ավանդի համար դերասանը արժանացել է աստղի Հոլիվուդի Փառքի ծառուղում[8][9]:

Ջեյմս Արնեսը մահացել է բնական մահով 2011 թվականի հունիսի 3-ին Լոս Անջելեսի իր տանը[10][11]։ Նա ամուսնացել է երկու անգամ և ուներ չորս երեխա: Նրա առաջին կինը մահացել է թմրանյութերի գերդոզավորումից, ինչպես նաև նրա դուստրը, որն ինքնասպան է եղել՝ մահացու չափաբաժին ընդունելով 1975 թվականին[12]: Նա թաղվել է Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
  3. 3,0 3,1 https://www.geneastar.org/genealogie/?refcelebrite=arness
  4. 4,0 4,1 4,2 http://www.latimes.com/news/la-me-james-arness-20110604,0,6262500.story
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «James Arness- Biography»։ Yahoo!։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-29-ին։ Վերցված է 2013-01-17 
  6. «James Arness- Biography»։ Yahoo!։ Արխիվացված օրիգինալից 2013-01-29-ին։ Վերցված է 2013 թ․ հունվարի 17 
  7. TV Guide Guide to TV։ Barnes and Noble։ 2004։ էջ 596։ ISBN 0-7607-5634-1 
  8. 8,0 8,1 «Awards for James Arness»։ Internet Movie Database։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-29-ին։ Վերցված է 2013-01-17 
  9. «James Arness: Biography»։ TV Guide։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-29-ին։ Վերցված է 2013-01-17 
  10. Dahvi Shira (2011-06-03)։ «James Arness, Star of Gunsmoke, Dies at 88»։ People։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-29-ին։ Վերցված է 2013-01-17 
  11. Mike Barnes (2011-06-03)։ «'Gunsmoke' Legend James Arness Dies at 88»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-29-ին։ Վերցված է 2013-01-17 
  12. «James Arness»։ The Daily Telegraph։ 2011-06-03։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-29-ին։ Վերցված է 2013-01-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]