Չերի Ջոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չերի Ջոնս
Cherry Jones 2009 (3459834246).jpg
Ծնվել էնոյեմբերի 21, 1956(1956-11-21)[1][2] (63 տարեկան)
ԾննդավայրParis, Թենեսի, ԱՄՆ
ԿրթությունՔարնեգի Մելոն համալսարան
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և ձայնային դերասանուհի
Համատեղ ապրող(ներ)Սառա Պոլսոն
Պարգևներ և մրցանակներ«Թոնի» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար պիեսում և «Թոնի» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար պիեսում

Չերի Ջոնս (անգլ.՝ Cherry Jones, նոյեմբերի 21, 1956(1956-11-21)[1][2], Paris, Թենեսի, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ «Թոնի» և «Էմմի» մրցանակների կրկնակի դափնեկիր է։ Ջոնսը ամենամեծ ճանաչման է հասել Բրոդվեյի բեմում խաղացած դերերի շնորհիվ, թեև առավել հայտնի է Fox-ի «24 ժամ» սերիալում ԱՄՆ նախագահ Էլիսոն Թեյլորի դերով։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնսը ծնվել է Թենեսիում և 1978 թվականին ավարտել է Կարնեգի Մելոն համալսարանը բակալավրի աստիճանով՝ դրամատուրգի մասնագիտությամբ[3]։ Ապա նա սկսել է պրոֆեսիոնալ հանդես գալ տեղի թատրոններում, նախքան Նյու-Յորք տեղափոխվելը[4]։ 1983 թվականին նա բրոդվեյական բեմում առաջնաելույթ է ունեցել «Բարեգործը» պիեսում, իսկ հետո հանդես է եկել «Որքան կարևոր է լուրջ լինելը»-ում և «Մակբեթ»-ում։

Ջոնսը իր կարերայի ընթացքում հինգ անգամ առաջադրվել է «Թոնի» մրցանակի՝ նվաճելով երկու արձանիկներ՝ 1955 թվականին «Ժառանգորդուհի» և տասը տարի անց «Կասկած»-ի համար[5]։ 2014 թվականին նա Ամերիկան փառքի թատերական սրահի կազմի մեջ է մտել[6]։

Ի լրումն իր բեմական կարիերայի՝ Ջոնսը խաղացել է մի շարք կինոֆիլմերի երկրորդ պլանում, ներառյալ «Ձիերի կախարդը» (1998), «Կատարյալ փոթորիկը» (2000), «Նշանները» (2002) և «Խորհրդավոր անտառը»։ 2000-ական թվականներին նա նաև ակտիվ է եղել հեռուստատեսությունում, որտեղ խաղացել է ԱՄՆ նախագահ Էլիսոն Թայլորի դերը Fox-ի «24 ժամ» սերիալում, որով ստացել է «Էմմի» մրցանակ 2009 թվականին[7]։ 2012 թվականին նա նաև նկարահանվել է NBC-ի ոչ երկար ժամանակ գոյություն ունեցող «Զարթոնք» սերիալում։

Ջոնսը լեսբուհի է[8]։ 2004-2009 թվականներին նա հարաբերությունների մեջ է եղել դերասանուհի Սառա Փոլսոնի հետ[9]։ 2015 թվականին նա ամուսնացել է ռեժիսոր Սոֆի Հյուբերի հետ[10]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1983 հֆ Օ' Մելի O’Malley քարտուղար
1986 հֆ Ալեքս։ Երեխայի կյանքը Alex: The Life of a Child Թինա Կրոուֆորդ
1986 հֆ Ադամի խնձոր Adam’s Apple Ջենիս Իթոն
1987 ֆ Ցերեկային լույս Light of Day Սինդի Մոնթգոմերի
1987 ֆ Չիկագո բլյուզ The Big Town Ջինջեր Մաքդոնալդս
1987 ս Սփենսեր Spenser: For Hire Թրեյսի Կինկեյդ
1991-1992 ս Սև սեր Loving Ֆրենքի
1992 ֆ Տանտիրուհին HouseSitter Բեթթի
1993 ս Տրայբեյկա Tribeca կոպիտ մարդ
1995 կֆ Ջուր պոլիոմելիթ վիրուսով Polio Water Վիրջանյա
1997 ֆ Ջուլիան Պո Julian Po Լյուսի
1998 ֆ Ձիերի կախարդը The Horse Whisperer Լիզ Հեմոնդ
1999 հֆ Սպանություն փոքրիկ քաղաքում Murder in a Small Town Միմի
1999 ֆ Օրորոցը կարելի է ճոճել Cradle Will Rock Հոլի Ֆլինեգան
1999 հֆ Կնոջ գործը The Lady in Question Միմի Բարնս
2000 ֆ Էրին Բրոկովիչ Erin Brockovich Պամելա Դանկան
2000 ֆ Կատարյալ փոթորիկը The Perfect Storm Էդի Բեյլի
2000 հֆ Խիզախ Կորա Cora Unashamed Լիզբետ Ստուդեբանտ
2001 հֆ Ընտանեկան երջանկության գրավականը What Makes a Family Սենդի Կատալդի
2001 ս Ֆրեյզեր Frasier Ջենետ
2002 ս Ամերիկյան միացում American Experience պատմող
2002 ֆ Յա-Յա քույրերի աստվածային գաղտնիքները Divine Secrets of the Ya-Ya Sisterhood Բագի
2002 ֆ Նշաններ Signs սպա Պասկի
2004 ս Արևմտյան թևերը The West Wing Բարբարա Լեյտոն
2004 ֆ Խորհրդավոր անտառ The Village տիկին Կլեկ
2004 ֆ Օուշենի տասներկու ընկերները Ocean's Twelve Մոլի Սթար / տիկին Կոլդուել
2004-2005 ս Ակումբային հանդերձարան Loving քույր Մարի
2005 ֆ Լողորդներ Swimmers Ջուլիա Թայլեր
2007 կֆ The Breakfast կին
2008 հֆ 24 ժամ։ Քավություն 24: Redemption նախագահ Էլիսոն Թեյլոր
2009 ֆ Մայրը և երեխան Mother and Child քույր Ջոան
2009 ֆ Ամելիա Amelia Էլեոնոր Ռուզվելտ
2009-2010 ս 24 ժամ 24 նախագահ Էլիսոն Թեյլոր
2011 ֆ Բոբեր The Beaver փոխնախագահ
2011 ֆ Հին Նոր տարի New Year's Eve տիկին Ռոուզ Ախերն
2012 ս Զարթոնք Awake բժիժկ Ջուդիտ Էվանս
2014 ֆ Օր ու գիշեր Days and Nights Մերի
2015 ֆ Գավաթների ասպետը Knight of Cups Ռուտ
2015 ֆ Ես տեսնում եմ լույսը I Saw the Light Լիլի Վիլյամս
2015-2019 ս Ակնհայտ է Transparent Լեսլի Մակինո
2016 ս Գթասրտության փողոց Mercy Street Դորոթեյա Դիքս
2016 ֆ Լրագրող Whiskey Tango Foxtrot Ջերի Թաուբ
2016 ս 11.22.63 11.22.63 Մարգարիտա Օսվալդ
2016 ս Սև հայելի Black Mirror Սյուզան
2017 ֆ Երեկույթ The Party Մարթա
2017 ս Ամերիկյան միացում American Crime Լորի Էն Հեսբի
2018 ս Պորդլանդիա Portlandia կամուրջի կառավարիչ / նոր քաղաքապետ
2018 ֆ Մաշված անձնավորություն Boy Erased բժիշկ Մալդուն
2018-2019 ս Աղախնի պատմվածքը The Handmaid's Tale Հոլի Մեդոքս
2019 ֆ Գինու երկիր Wine Country տիկին Սանշայն
2019 ս Քիմերիկա Chimerica Մել Կինքեյդ
2019 ֆ Անձրևոտ օր Նյու Յորքում A Rainy Day in New York մայր Գեթսբի
2019 ֆ Որբ Բրուքլինը Motherless Brooklyn Գեբի Հորովից
2019 ֆ Ընկեր The Friend Ֆեյտ Պրուիտ
2019 ս Ժառանգները Succession Նեն Պիրս
2020 ս Պաշտպանելով Ջեյքոբին Defending Jacob Ջոանա Քլայն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. «Cherry Jones Biography»։ TV Guide։ Վերցված է 2015-04-14 
  4. «Cherry Jones - Biography»։ The New York Times։ Վերցված է 2015-04-14 
  5. «Cherry Jones»։ Internet Broadway Database։ Վերցված է 2015-04-14 
  6. David Gordon (2014-01-27)։ «Cherry Jones, Ellen Burstyn, Cameron Mackintosh, and More Inducted Into Broadway's Theater Hall of Fame»։ TheaterMania։ Վերցված է 2015-04-14 
  7. «Cherry Jones Awards»։ Internet Movie Database։ Վերցված է 2015-04-14 
  8. Witchel, Alex (2013-09-20)։ «Cherry Jones, at the Peak of Her Powers»։ The New York Times (անգլերեն) 
  9. Cherry Jones & Sarah Paulson Call It Quits With ‘Happiest Break-Up’ | Access Hollywood — Celebrity News, Photos & Videos
  10. Shenton, Mark (2017-01-19)։ «Interview with Broadway stalwart Cherry Jones: ‘I’ve lived so many lives – that’s the joy of being an actor’»։ The Stage (անգլերեն)