Ռեյմոնդ Բյոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյմոնդ Բյոր
Ծննդյան թիվ՝մայիսի 21, 1917(1917-05-21)[1][2][3][…]
Ծննդավայր՝Նյու Վեսթմինստթեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա
Վախճանի թիվ՝սեպտեմբերի 12, 1993(1993-09-12)[1][2][3][…] (76 տարեկան)
Վախճանի վայր՝Sonoma, Սոնոմա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ Կանադա
Մասնագիտություն՝թատրոնի դերասան, կինոդերասան, դերասան և հեռուստատեսային դերասան
Պարգևներ՝
IMDb։ID 0000994

Ռեյմոնդ Բյոր (անգլ.՝ Raymond Burr, մայիսի 21, 1917(1917-05-21)[1][2][3][…], Նյու Վեսթմինստթեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա - սեպտեմբերի 12, 1993(1993-09-12)[1][2][3][…], Sonoma, Սոնոմա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), կանադաամերիկացի դերասան, որը հիմնականում հայտնի է իր հեռուստատեսային դերերով։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործունեության սկզբում Բյորը հանդես է եկել բրոդվեյան բեմում, ինչպես նաև նկարահանվել է ֆիլմերում, որտեղ հիմնական խաղում էր չարագործի դեր[4]։ 1956 թվականին նա նկարահանվել է ճապոնական «Գոզդիլլա» ֆիլմի ամերիկական թարգմանության մեջ՝ լրագրող Սթից Մարտինի դերում։ 1985 թվականին «Գոզդիլլի»-ի հերթական ամերիկական փոփոխված 1984 թվականի տարբերակում նա նորից մարմնավորել է Սթիվ Մարտինին։

Բյորը մեծ հռչակի հասել է երկարատև «Փերրի Մեյսոն» (1957—1966) հեռուստասերիալում գլխավոր դեր կատարելու շնորհիվ, որը 1959 և 1961 թվականներին նրան երկու «Էմմի» մրցանակ է բերել՝ «Դրամատիկական հեռուստասերիալում լավագույն տղամարդու դեր» անվանակարգում[5]։ 1960 Բյոր Հոլիվուդյան փառքի ծառուղում իր սեփական աստղն է ստացել՝ հեռուստատեսությունում նրա ներդրման համար[5]։ Բյորը նաև հայտնիություն է ձեռք բերել «Այրոնսայդ» հեռուստասերիալում գլխավոր դերի շնորհիվ, որում նա նկարահանվել է 1967-1975 թվականներին և ստացել է վեց «Էմմի» և երկու «Ոսկե գլոբուս»[5]։ Հաջորդ տարիներին Բյորը նկարահանվել է մի քանի կարճատև հեռուստասերիալներում և հավատարիմ էր իր Փերրի Մեյսոնի դերին, որը նա կատարել է 1985-1993 թվականներին հեռուստատեսության համար նկարահանված գրեթե երեսուն ֆիլմերում։

Անձնական կյանքի մասին Բյոր շատ քիչ տվյալներ էր հայտնում հասարակությանը, բայց նրա մահից հետո պարզվել է, որ նրա ասածների գրեթե կեսը չի համապատասխանել իրականությանը։ Բյորի խոսքերով՝ նա երեք անգամ ամուսնացած է եղել և տղա ունեցել։ Նրա առաջին կինը, նրա խոսքերով, ինչ-որ շոտլանդական դերասանուհի Աննետ Սազերլենդն է եղել, որը 777 BOAC՝ 1943 թվականի հունիսի 1-ին վթարի ենթարկված թռիչքի ուղևորների մեջ է եղել․ ինքնաթիռում 17 մարդ է եղել, որից ոչ ոք չի փրկվել, բայց ուղևորների ոչ մի ցուցակում այդ անունով կին չի նշվում։ Դերասանի խոսքերով՝ այդ ամուսնությունից էլ ծնվել է նրա տղան՝ Մայք էվան Բյորը, որը 1953 թվականին՝ 10 տարեկանում, մահացել է սպիտակարյունությունից[6]։ Երբ Բյորը իմացել է որդու հիվանդության մասին, նա որդու հետ մեկնել է Նահանգներում տարեկան շրջագայության։ Բայց ամուսնության և երեխայի մասին ոչ մի փաստաթղթային պնդում չի գտնվել։ Արդեն դերասանի մահից հետո նրա հրապարակախոսը հաստատեց, որ ամբողջ այն տարին, երբ նա իբր որդու հետ շրջում էր երկրով, նա անցկացրել է Հոլիվուդում։ 1948 թվականին նա ամուսնացել է դերասանուհի Իզաբել Ուորդի հետ, բայց մի քանի ամիս հետո նրանք այլևս միասին չէին, իսկ 1952 թվականին նրանք վերջնականապես բաժանվեցին։ Նրա խոսքերով երրորդ կինը Լորա Էդրինա Մորգանն է եղել, որը մահացել է 1955 քաղցկեղից։ Բյորը տառապում էր 1993 թվականի փետրվարին նրակահանվող Փերրի Մեյսոնի մասին հեռուստաֆիլմերից մեկի ժամանակ, և շուտով բժիշկները նրա մոտ ախտորոշեցին երիկամների քաղցկեղ, որը տարածվել էր նաև լյարդի վրա։ Նույն թվականի սեպտեմբերի 12-ին դերասանը մահացավ և իր ամբողջ 32 միլիոն դոլար գնահատվող ունեցվածքը կտակեց իր կյանքի ուղեկից Բինեվիդոսին։ Կտակում նա չէր ներառել բարեկամներին, այդ թվում՝ քրոջը և զարմիկներին[7][8]։

Մասնակի ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1947 - «Հուսահատը» - Ուոլտ Ռեդակ
  • 1948 - «Ես սիրում եմ դժվարություններ» - Հերբ
  • 1948 - «Թակարդը» - Մակդոնալդ
  • 1948 - «Կեղտոտ գործարք» - Ռիկ Կոյլ
  • 1948 - «Դոն Ժուանի ծագումը» - կապիտան Ալվարես
  • 1948 - «Անխիղճըվ - Փիթեր Վենդիգ
  • 1948 - «Քնիր, իմ սեր» - դետեկտիվ, սերժանտ Սթրեյք
  • 1948 - «Գնա քրեական ճանապարհով» - Քրեբս
  • 1949 - «Լքյալը» - Քերիկ
  • 1949 - «Կարմիր լույս» - Նիկ Չերնի
  • 1951 - «Իր երազանքերի կինը» - Նիկ Ֆերարո
  • 1951 - «Տեղ արևի տակ» - շրջանի փաստաբան Ռ. Ֆրանկ Մարլոուն
  • 1951 - «Գորիլա հարսնացուն» - Բարնի Չավես
  • 1951 - «M» - Փոտտսի
  • 1953 - «Կապույտ գարդենիա» - Հարրի Փրեբլ
  • 1954 - «Պատուհան դեպի բակ» - Լարս Թորվարդ
  • 1956 - «Խնдրում եմ, սպանի՛ր ինձ» - Քրեյգ Կարլսոն
  • 1956 - «Ճիչ գիշերը» - Հարոլդ Լոֆտուս
  • 1957 - «Կրքի հանցանքը» - Թոնի Պոուպ
  • 1957 - «Սիրավեպ Հավանայում» - Մելաբի
  • 1960 - «Կիրքը փոշու մեջ» - գնդապետ Բեն Մարկվանդ
  • 1978 - «Վաղը երբեք չի գա»- ոստիկանության պետ Բյորկ
  • 1982 - «Աերոպլան II։ Շարունակություն» - դատավոր Դ․ Ս․ Սիմոնտոն
  • 1991 - «Ցնորքի մեջ» - Քարտեր Հեդիսոն

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1957-1966 - «Թերրի Մեյսոն» - Փերրի Մեյսոն
  • 1978 - «Դար» - Հերման Բոկվեյս
  • 1979 - «Սիրո նավակ» - Մալքոմլ Դուայեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. «Raymond Burr- Biography». Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Awards for Raymond Burr». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.
  6. «Рэймонд Барр биография. Raymond Burr». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 1-ին.
  7. «Legal Fight Erupts over Burr's Estate». Gainesville Sun. 1994 թ․ փետրվարի 14. Վերցված է 2010 թ․ մարտի 27-ին.
  8. Walsh, Ed (2008 թ․ հունիսի 26). «Burr, in the closet during TV career, comes to life in new book». Bay Area Reporter. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 13-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյմոնդ Բյոր» հոդվածին։