Դևիդ Ջենսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դևիդ Ջենսեն
անգլ.՝ David Janssen
David Janssen Fugitive 1967.JPG
Ծնվել էմարտի 27, 1931(1931-03-27)[1]
ԾննդավայրNaponee, Ֆրանկլին շրջան, Նեբրասկա, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 13, 1980(1980-02-13)[1] (48 տարեկան)
Մահվան վայրՄալիբու, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՖերֆաքսի ավագ դպրոց
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և դրամատուրգ
Ժանրերվեսթեռն
Ամուսին(ներ)Dani Crayne?
Պարգևներ և մրցանակներՈսկե գլոբուս և Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

Դևիդ Ջենսեն (անգլ.՝ David Janssen, մարտի 27, 1931(1931-03-27)[1], Naponee, Ֆրանկլին շրջան, Նեբրասկա, ԱՄՆ - փետրվարի 13, 1980(1980-02-13)[1], Մալիբու, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան։ Ճանաչման է արժանացել «Փախստական» սերիալում դոկտոր Քիմբլի դերի շնորհիվ, որը հեռարձակվել է ամերիկյան հեռուստատեսությամբ 1963-1967 թվականներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիդ Հարոլդ Մեյերը ծնվել է 1931 թվականի մարտի 27-ին Նեբրասկա նահանգի Նապոն քաղաքում, բանկիր Հարոլդ Էդվարդ Մեյերի (1906 թվականի մայիսի 12-ին - 1990 թվականի նոյեմբերի 4-ին) իռլանդա-հրեական ընտանիքում[2]։

1935 թվականին ծնողների բաժանվելուց հետո Դևիդը և նրա մայրը տեղափոխվել են Լոս Անջելես (Կալիֆոռնիա)։ Հինգ տարի անց նրա մայրն ամուսնացել է Յուջին Յանսենի հետ (1918 թվականի փետրվարի 18 - 1996 թվականի մարտի 30)։ Դերասանը խորթ հոր անունն օգտագործել է որպես կեղծանուն, երբ սկսել է իր կարիերան շոու բիզնեսում։

Ջենսենը երկու անգամ ամուսնացած է եղել։ Նրա առաջին ամուսնությունը եղել է դիզայներ և ինտերիերի ձևավորող Էլլի Գրեմի հետ, ում հետ ամուսնացել է Լաս Վեգասում 1958 թվականի օգոստոսի 25-ին[3]։ Նրանք բաժանվեցին 1968 թվականին[4]։ 1975 թվականին նա ամուսնացել է դերասանուհի և մոդել Դենի Քրեյնի հետ (ծնվ․՝ 1934 թվականին)։ Ամուսնությունը տևել է մինչև Դևիդի մահը 1980 թվականի փետրվարին սրտի կաթվածից[5]։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջենսենը «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր է (1966)։ Դրանից բացի նա երկու անգամ առաջադրվել է այդ մրցանակի 1961 և 1965 թվականներին[6][7]։ Դերասանը նաև ունի «Էմմիի» երեք անվանակարգ (1964, 1966, 1967)։

1995 թվականին TV Guide-ը Ջենսենին դասել է բոլոր ժամանակների լավագույն 50 աստղերի շարքում՝ 36 համարի ներքո[8]։

Հեռուստատեսային արդյունաբերության ոլորտում ունեցած ներդրման համար Դևիդ Ջենսենն ստացել է աստղ Հոլիվուդի փառքի ծառուղում[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Eder Shirley (February 20, 1980)։ «'Angels' Will Be Back – Without Shelly Hack»։ The Evening Independent։ էջ 12-B 
  3. «Private Eye Caught»։ The Miami News։ August 25, 1958։ էջ 3A 
  4. Arar Yardena (February 14, 1980)։ «Actor David Janssen Dies of Heart Attack at Age 38»։ Sarasota Herald-Tribune։ էջ 3-A 
  5. Gliatto Tom (September 13, 1993)։ «The First Fugitive»։ people.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին 
  6. Goldenglobes.com. Winners & nominees: David Janssen
  7. IMDb 1961 Golden Globe Awards
  8. «TV Guide's 50 Greatest TV Stars of All Time [1996]»։ Am I annoying 
  9. «David Janssen» (անգլերեն)։ latimes.com։ Վերցված է 2019-12-16