Jump to content

Էդգար Բերգեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդգար Բերգեն
Ծնվել էփետրվարի 16, 1903(1903-02-16)[1]
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս
Մահացել էսեպտեմբերի 30, 1978(1978-09-30)[1] (75 տարեկան)
Մահվան վայրԼաս Վեգաս, ԱՄՆ
ԳերեզմանԻնգլվուդ Պարկ
ԿրթությունՀյուսիսարևմտյան համալսարանի հաղորդակցության դպրոց, Lane Technical College Prep High School?, Lake View High School? և Հյուսիսարևմտյան համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկատակերգու, ռադիոհաղորդավար, կինոդերասան, սցենարիստ և տիկնիկագործ
Ամուսին(ներ)Ֆրենսիս Բերգեն
Երեխա(ներ)Քենդիս Բերգեն
Պարգևներ և մրցանակներ

էդգար Ջոն Բերգեն (անգլ.՝ Edgar John Bergen, փետրվարի 16, 1903(1903-02-16)[1], Չիկագո, Իլինոյս - սեպտեմբերի 30, 1978(1978-09-30)[1], Լաս Վեգաս, ԱՄՆ), ամերիկյան դերասան և ռադիոյի հաղորդավար, 1937 թվականի պատվավոր հատուկ «Օսկարի» և 1979 թվականին կինեմատոգրաֆում ներդրած ավանդի համար ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակի դափնեկիր։

Դերասանուհի Քենդիս Բերգենի հայրն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերգենը ծնվել է շվեդ ներգաղթյալներ Յոհան Հենրիխսոն Բերգգրենի և Նիլա Սվենսդոտտերի ընտանիքում[2]։ Նրանք հինգ երեխա էին, ինքը երկու որդիներից կրտսերն էր[3][4]։ Երբ լրանում է նրա չորս տարեկանը, ընտանիքը վերադառնում է Շվեդիա։ Նա նույնիսկ մանկության տարիներին տիրապետում էր վենտրիոլոգիայի արվեստին, որը հետո օգտագործեց իր Չարլի Մաքքարի անունով տիկնիկի վրա (անգլ. ՝ Charlie McCarthy): Վենտրիոլոգիայի հմտությունները նա ձեռք է բերել 11 տարեկանում`«Հրաշագործի ուղեցույց» վերնագրով գրքույկից, երբ նրա ընտանիքը վերադարձել էր ԱՄՆ և բնակվում էր Չիկագոյում։ Երբ հայրը մահացել է, Էդգարը ընդամենը 16 տարեկան է եղել, դրա պատճառով նա ստիպված էր սկսել աշխատել՝ այդ ժամանակ մի քանի մասնագիտություններ փոխելով[3]։

1919 թվականին Էդգարը 36 դոլար է վճարել փայտագործին՝ նրան տիկնիկի համար պատվիրելով փայտե գլուխ, իսկ նրա մարմինը ինքն է պատրաստել, փորձելով խնայել գումարը։ Բերգենը 10 տարի անց է կացրել շրջիկ կրկեսում՝ ավելի ուշ նշելով, որ դրանք իր կյանքի լավագույն տարիներն էին[3]։ Նաև սկզբում նա հանդես է եկել որպես վոդևիլի նկարիչ, իսկ ավելի ուշ ռադիոյում սպասում էր հաջող կարիերայի։ Բերգենը հանրաճանաչություն է ձեռք բերել ռադիոյում որպես որովայնախոս, ինչը զարմացրեց շատ քննադատների, քանի որ ունկնդիրները չէին կարող տեսնել վենտրիոլոգիայի հմտությունները։ Բերգենը փոխեց այս ժանրի նկարիչների ծանոթ տեսքը։ Այս բեմական տեսքն ու գեղարվեստական ինքնատիպ ոճը դրական հույզեր առաջացրին հասարակության մեջ և հանգեցրեցին դրանց ժողովրդականությանը։ Նրանք դառնում էին հաճախակի կատարողներ թատրոններում, ներկայացվում գիշերային ակումբներում և տարբեր երեկույթներում։ 1937 թվականին իր ժողովրդականության գագաթնակետին Բերգենին պարգևատրեցին «Օսկարով»՝ «Իր հիանալի կատակերգական ստեղծագործության համար»։ Այս ոչ ստանդարտ մրցանակը պատրաստված էր փայտից[5][6]։ Մեծ էկրանին շատ դերեր նույնպես հետևեցին, նկարիչը խաղացել էր ինչպես մենակ, այնպես էլ Չարլիի հետ[7]։ 1950 - ական թվականներին Բերգենը բազմիցս մասնակցել է բազմաթիվ հեռուստահաղորդումների որպես հյուր, սակայն իր սեփական հեռուստատեսային նախագիծը դերասանը չի ստեղծել[8][9][10]։

1945 թվականինին Բերգենն ամուսնանում է դերասանուհի Ֆրենսիս Վեստերմանի հետ։ 1979 թվականին կինոյում ունեցած ներդրման համար նրան շնորհվել է Միացյալ Նահանգների կինոնկարիչների գիլդիայի մրցանակ։ Էդգար Բերգենը մահացել է 1978 թվականին երիկամների հիվանդությունից՝ Լաս Վեգասում իր հրաժեշտի ցուցադրության մեկնարկից ընդամենը երեք օր անց։ Բերգենը թաղվել է իր ծնողների կողքին՝ Կալիֆոռնիայի Ինգլուվուդ քաղաքում[11]։ 1991 թվականին դերասանին պատկերել են ԱՄՆ հիշատակի նամականիշի վրա, որն արժե 29 ցենտ։

Կինոարտադրության մեջ ունեցած ավանդի համար դերասանը արժանացել է աստղի Հոլիվուդի Փառքի ծառուղում։

Ընտրված ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1938 — «Գոլդվինի խելագարությունը»
  • 1938 — «Երաշխավորագիր նամակ»
  • 1939 — «Դու չես կարող խաբել ազնիվ մարդուն»
  • 1939 — «Չարլի Մակարտի, դետեկտիվ»
  • 1941 — «Նայիր ով է ծիծաղում»
  • 1942 — «Դա նորից մենք ենք»
  • 1947«Ուրախներն ու անհոգները»
  • 1948 — «Ես հիշում եմ մայրիկին»
  • 1950 — «Կապիտան Չայնա»
  • 1970 — «Ֆինքս»
  • 1976 — «Վոն Տոն Տոն-շունը, որը փրկեց Հոլիվուդը»
  • 1979 — «Մապպետներ»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. Tammy Luce (1978 թ․ սեպտեմբերի 21). «Bergan Bio». Home.comcast.net. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
  3. 3,0 3,1 3,2 Tammy Luce (2013 թ․ հոկտեմբերի 18). «Bergan Bio». web.archive.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  4. genealogy.com Արխիվացված 2008-06-12 Wayback Machine (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)
  5. Дунаевский А Оскар. Неофициальная история премии. — СПб: Амфора, 2008. — С. 345. — 598 с. — ISBN 978-5-367-00905-7
  6. «Десять цікавих фактів про премію Оскар – Dramaturg» (ուկրաիներեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  7. Василькова А. Н Душа и тело куклы: Природа условности куклы в искусстве ХХ века: театр кино телевидение. — М.: Аграф, 2003. — С. 177. — 201 с. — ISBN 978-5-7784-0226-3
  8. «Harvey Eisenberg (11 February 1912 – 22 April 1965, USA)». Lambiek Comiclopedia. 2018 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  9. Holtz, Allan (2012). American Newspaper Comics: An Encyclopedic Reference Guide. Ann Arbor: The University of Michigan Press. էջ 277. ISBN 978-0472117567.
  10. «Carl Buettner». lambiek.net.
  11. «Candice Bergen's Dad Cut Her Out of His Will (But She's Got 'Murphy Brown' Money)» (անգլերեն). yahoo.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդգար Բերգեն» հոդվածին։