Շիրլի Ջոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Շիրլի Ջոնս
անգլ.՝ Shirley Jones
The Partridge Family Shirley Jones 1972.jpg
Ծնվել էմարտի 31, 1933(1933-03-31)[1][2] (89 տարեկան)
ԾննդավայրCharleroi, Փենսիլվանիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, երաժիշտ, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Ժանրերփոփ
Ամուսին(ներ)Marty Ingels?
Երեխա(ներ)Shaun Cassidy? և Patrick Cassidy?
Պարգևներ և մրցանակներ

Շիրլի Ջոնս (անգլ.՝ Shirley Jones, մարտի 31, 1933(1933-03-31)[1][2], Charleroi, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և երգչուհի, «Օսկար» մրցանակի դափնեկիր՝ երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիրլի Ջոնսը ծնվել է 1934 թվականի մարտի 31-ին Փենսիլվանիա նահանգի Շարլերոյ թաղամասում։ Ծնողները նրան անվանակոչել են ի պատիվ դերասանուհի Շիռլի Թեմպլի։ 12 տարեկանից նա, Ռալֆ Լևանդոյի ղեկավարությամբ, սկսել է վոկալ պարապել։ Իմիջիայլոց, Ռալֆը հույս ուներ նրան օպերային երգչուհի դարձնել[3]։ 1952 թվականին, դպրոցն ավարտելուց հետո, Շիրլին մասնակցում է «Միսս Պիտսբուրգ» գեղեցկության մրցույթին և հաղթում։ 1953 թվականին ընդունվում է Նյու-Ջերսիի քոլեջ։ Ամառային արձակուրդներին Նյու-Յորքում Շիրլի Ջոնսը հանդիպում է մի գործակալի հետ, նրա հետ պայմանագիր է կնքում մյուզիքլներում ելույթ ունենալու համար։

1955 թվականին Շիրլի Ջոնսը մասնակցում է «Օկլախոմա» (անգլ. Oklahoma) մյուզիքլի էկրանավորման նկարահանմանը, որտեղ խաղում է գլխավոր դերերց մեկը։ Ֆիլմի հաջողությանը հաջորդում են մի շարք դերեր երաժշտական կինոնկարներ, իսկ ամենամեծ հաջողությանը նա հասնում է 1960 թվականին՝ նկարահանվելով Էլմեր Հանթիի ֆիլմում։ Դերի համար դերասանուհին արժանացել է «Օսկար» մրցանակի։

1960-ականներին սկսվում է Ջոնսի՝ հեռուստատեսային ակտիվ գործունեությունը։ Նկարահանվում է «Թատրոն 90», «Բոբ Հոուփը ներկայացնում է», «Մեր կյանքի օրերը», «Փողոց Սեզամ», «Փարտրիջների ընտանիքը» հեռուստասերիալներում։ Դերասանուհու ամենահայտնի հեռուստատեսային դերերից մեկը դարձել է «Փարտրիջների ընտանիքը» երաժշտական սիթքոմը, որտեղ Ջոնսը բազմաթիվ երաժշտական թեմաների երգեր է կատարել, որոնցից մեկը՝ «Think I Love You» -ը, առաջին տեղն է զբաղեցրել 1970 թվականին Billboards Top 100-ում։ Բացի դրանից, Շիրլի Ջոնսի ֆիլմագրության մեջ շատ են հեռուստատեսային ֆիլմերը, որոնց թվում է եղել «Կար ժամանակ, որ թանկ էր», որի դերը նրան արժանացրել է Էմմիի անվանակարգի։

2004 թվականին դերասանուհին վերադառնում է Բրոդվեյ, որտեղ մասնակցում է «42-րդ փողոց» ներկայացմանը։ 2008 թվականի օգոստոսին թողարկվում է «Shirley Jones-Then & Now» երաժշտական ժողովածուն, որը պարունակում է Ջոնսի երաժշտական կարիերայից 24 երգ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականի օգոստոսին դերասանուհին ամուսնացել է դերասան Ջեք Քեսիդիի հետ, որից երեք երեխա է լույս աշխարհ բերել։ 1974 թվականին նրանք ամուսնալուծվել են, իսկ 1977 թվականին նա ամուսնացել է կատակերգու Մարտի Ինգլսի հետ։ Չնայած մեծ սկանդալներին և բաժանման մի քանի փորձերին, նրանք մինչև վերջին օրը միասին են ապրել՝ մինչև 2015 թվականի հոկտեմբերի 21-ը։ Մարտի Ինգլսը 79 տարեկանում մահացել է կաթվածից Տարզանայի բժշկական կենտրոնում (Կալիֆոռնիա) ։

1986 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում տեղադրվում է Շիրլի Ջոնսի աստղը։

2013 թվականին «Simon & Schuster' s Gallery Books» հրատարակչությունում լույս են տեսել Ուենդի Լիի հետ համահեղինակությամբ գրված «Shirley Jones: A Memoir» հուշագրությունները, որտեղ նա անկեղծորեն պատմում է իր մանկության տարիների, կարիերայի և Ջեք Քեսիդիի հետ ամուսնության մասին, ում հետ հանդիպել է քսանմեկ տարեկանում[4]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970թ.

Շիրլի Ջոնսի և Ջեք Քեսիդի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1957—Speaking of Love
  • 1957—Brigadoon
  • 1958—With Love from Hollywood
  • 1959—Marriage Type Love
  • 1968—Maggie Flynn
  • 1995—Show Tunes
  • 2011—Essential Masters
  • 2014—Marriage Type Love
«Փարտրիջների ընտանիքը» ֆիլմի դերասանական կազմ

«Փարտրիջների ընտանիքը», ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1970—The Partridge Family Album
  • 1971—Up To Date
  • 1971—Sound Magazine
  • 1971—A Partridge Family Christmas Card
  • 1972—Shopping Bag
  • 1972—At Home With Their Greatest Hits
  • 1972—Notebook
  • 1973—Crossword Puzzle
  • 1973—Bulletin Board
  • 1974—The World of the Partridge Family
  • 1989—Greatest Hits
  • 2001—The Definitive Collection
  • 2005 —Come On Get Happy!: The Very Best of The Partridge Family

«Փարտրիջների ընտանիքը», երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1970— «I Think I Love You»
  • 1971— «Doesn't Somebody Want to Be Wanted»
  • 1971— «I'll Meet You Halfway»
  • 1971— «I Woke Up In Love This Morning»
  • 1972— «It's One of Those Nights (Yes Love) »
  • 1972— «Am I Losing You»
  • 1972— «Breaking Up Is Hard to Do»
  • 1972— «Looking Through the Eyes of Love»
  • 1973— «Friend and a Lover»
  • 1973— «Walking in the Rain»
  • 197 — «Looking For a Good Time»
2010թ.

Շիրլի Ջոնսի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989— Silent Strength
  • 1992—Shirley
  • 2000— Shirley Jones
  • 2008—Then & Now
  • 2009— A Touch of Christmas
  • 2010— A Tribute to Richard Rodgers

Սաունդթրեքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1955—Oklahoma!
  • 1956—Carousel
  • 1957— April Love
  • 1959— Never Steal Anything Small
  • 1960— Pepe
  • 1962— The Music Man
  • 1972— Endless Night
  • 2002— Manna from Heaven
  • 2007— Christmas Is Here Again
2017 թ.

Կատարումներ ալբոմներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1972— Free to Be... You and Me
  • 1991— The Christmas Album.....A Gift of Hope
  • 1993— An Evening with Rodgers & Hammerstein, The Sullivan Years
  • 1993— Embraceable You – Broadway In Love
  • 1994— George & Ira Gershwin, A Musical Celebration
  • 1998— Lerner, Loewe, Lane & Friends

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ դեր
1955 Oklahoma! Լաուրա ՈՒիլյամս
1956 Carousel Ջուլի Ջորդան
1957 April Love Լիզ Թեմլեթոն
1959 Never Steal Anything Small Լինդա Քաբոթ
1959 Bobbikins Բեթթի Բարնաբի
1960 Elmer Gantry Լուլու Բաիսն
1960 Pepe Սյուզի Մարֆի
1961 Two Rode Together Մարթի
1962 The Music Man Մարիան Պարու
1963 The Courtship of Eddie's Father Էլիզաբեթ
1963 A Ticklish Affair Ամի Մարթին
1964 Dark Purpose Կարեն Ուլյամս
1964 Bedtime Story Ժանեթ Վարքեր
1969 El Golfo Մարի Օհարա
1970 The Cheyenne Social Club Ջեննի
1979 Beyond the Poseidon Adventure Ջին Ռոուի քույր
1984 Tank ԼաԴոննա Քերի
1999 Gideon Էլի Մորտոն
2000 The Adventures of Cinderella's Daughter Կնքամայր փերի
2000 Ping! Էթել Ջեֆֆրիս
2000 Shriek If You Know What I Did Last Friday the Thirteenth Նուրս Քերվորկյան
2002 Manna from Heaven Բաննի
2004 The Creature of the Sunny Side Up Trailer Park Շարլոտա
2004 Raising Genius Աունթ Սիս
2006 Grandma's Boy Գրեյս
2007 Christmas Is Here Again Վիկտորիա Քլաուս
2013 Family Weekend ԳԳ
2013 A Strange Brand of Happy Միլդրեդ
2013 Zombie Night Նանա
2014 Waiting in the Wings: The Musical Բրոդվեյ Վիվա
2015 On the Wing Գրանդմա Ռուբուրն
2016 The Irresistible Blueberry Farm Ռաթ
2018 Eco-Teens Save The World սենատոր

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. Shirley Jones: A Memoir. — Gallery Books, 2013. — P. 25-26.
  4. «Shirley Jones reveals shocking details about her sex life in new autobiography»։ Վերցված է դեկտեմբերի 12, 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]