Մայքլ Լենդոն
Մայքլ Լենդոն | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 31, 1936[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆորեստ Հիլս, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 1, 1991[1][2][3][…] (54 տարեկան) |
Մահվան վայր | Մալիբու, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Hillside Memorial Park[4] |
Կրթություն | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան և Collingswood High School?[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, հեռուստառեժիսոր, դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, երգիչ, թեթևատլետ, կինոդերասան, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային պրոդյուսեր |
Ժանրեր | վեսթեռն |
Երեխա(ներ) | Christopher Landon?, Leslie Landon?, Michael Landon Jr.? և Jennifer Landon? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա |
Մայքլ Լենդոն (անգլ.՝ Michael Landon, ծնված՝ Յուջին Մորիս Օրովից (անգլ.՝ Eugene Maurice Orowitz), հոկտեմբերի 31, 1936[1][2][3][…], Ֆորեստ Հիլս, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հուլիսի 1, 1991[1][2][3][…], Մալիբու, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի հեռուստատեսության դերասան, պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր, որն առավել հայտնի է «Բոնանցա», «Փոքրիկ տնակ պրերիայում» և «Դրախտի խճուղի» երեք երկարատև հեռուստասերիալներում կատարած գլխավոր դերերի շնորհիվ։
Կյանք և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուջին Մորիս Օրովիցը ծնվել է Նյու Յորքի Քուինսի շրջանում՝ դերասանի և կատակերգական դերասանուհու ընտանիքում։ Մայրը բազմիցս փորձել է կյանքին վերջ տալ ինքնասպանությամբ, որն ազդել է երեխայի հոգեկան վիճակի վրա[5]։ Նա գրել է դրա մասին «Մայքլ Լենդոն. Հաղթանակ և ողբերգություն» ինքնակենսագրությունում, իսկ 1976 թվականին իր մանկության պատմության մասին նկարահանել է «Միայնակ վազորդը» հեռուստաֆիլմը, որն անվանակարգվել է «Էմմի»-ի երկու մրցանակներում։ Նա սպորտային կրթաթոշակով սովորել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում, բայց վնասվածքից հետո ստիպված է եղել դադարեցնել ֆիզիկական գործունեությունը։
Կարիերայի սկիզբը և «Բոնանցա»
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ նա որոշել է կարիերան սկսել էկրանով, վերցրել է Մայքլ Լենդոն կեղծանունը. անուն, որը վերցրել է հեռախոսային տեղեկագրքից[6]։ 1950-ական թվականների կեսերին Մայքլ Լենդոնն առաջին անգամ ձեռք է բերել հաջողություն շնորհիվ մեծ էկրանով կատարած ռոմանտիկ հերոսների դերերի[7], ինչպես նաև «Ես պատանի մարդագայլ էի» լիամետրաժ ֆիլմում խաղացել է առաջին և միակ գլխավոր դերը։
1959 թվականին 22 տարեկան հասակում Մայքլ Լենդոնը «Բոնանցա» հեռուստատեսային վեստերնում ստացել է գլխավոր դերը, որը հետագայում ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ դարձել է ամենահաջողված ծրագրերից մեկը[8]։ Լենդոնը եղել է սերիալի չորս գլխավոր դերասաններից ամենաերիտասարդը, և նրա կերպարը սերիալում դարձել է առավել ճանաչված՝ հիմնականում շնորհիվ կադրում դերասանի առանց շապիկի հաճախակի երևալու և կերպարի ռոմանտիկ կերպարանքի[6]։ Շոուն գոյություն է ունեցել մինչև 1973 թվականը և ներկայումս պրայմ թայմում ամենաերկարատև սերիալների ցուցակում զբաղեցնում է երկրորդ տեղը։
«Փոքր տնակը պրերիայում»
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բոնանցա» ֆիլմի ավարտից հետո՝ մեկ տարի անց, Մայքլ Լենդոնը թողարկել է «Փոքր տնակը պրերիայում» ֆիլմը, որտեղ նա եղել է ոչ միայն գլխավոր դերակատարը, այլ նաև պրոդյուսերը։ Շոուն պատմում է մի ընտանիքի մասին, որը 1870 և 1880 թվականներին ապրում էր Մինեսոտա նահանգի Ուոլնատ Գրով քաղաքի ֆերմայում։ Սերիալը հիմնված է գրող Լորա Ինգլզ Ուայլդերի համանուն գրքի շարքի վրա և 1974-1983 թվականներին ինը եթերաշրջանների ընթացքում հեռարձակվել է NBC հեռուստաալիքով[7]։ Սերիալում իր հերոսի կնոջ դերում նկարահանվել է Կարեն Գրասելը, իսկ իրենց դստրերի դերերում՝ Մելիսա Գիլբերտը և Մելիսա Սյու Անդերսոնը։ Սերիալը տևել է ինը եթերաշրջան և արժանացել մի քանի «Էմմի» մրցանակի։ Այն նկարահանել է մի քանի հեռուստաֆիլմ-սիքվելներ և տասնամյակներ անց շարունակել է թողարկվել ԱՄՆ-ի սինդիկացիաներում։ Չնայած շոուն սիրված էր քննադատների կողմից, սակայն Լենդոնը դրամատիկ հեռուստասերիալում տղամարդկային լավագույն դերի համար երբեք չի առաջադվել «Էմմի» մրցանակի և միայն մեկ անգամ՝ 1979 թվականին, հեռուստատեսային սերիալում կամ դրամայում լավագույն տղամարդկային դերի համար առաջադրվել է «Ոսկե գլոբուս»-ի[9]։
Վերջին տարիներ և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Փոքր տնակը պրերիայում» սերիալի ավարտից հետո դերասանը շարունակել է իր հեռուստատեսային կարիերան «Դրախտի խճուղի» հեռուստասերիալի դերով, որտեղ նա խաղացել է հրեշտակի դերը՝ օգնելով մարդկանց։ Ինչպես նաև NBC-ով չափավոր հաջողությամբ հեռարձակված սերիալն ավարտվել է 1989 թվականին և ունեցել է հինգ եթերաշրջան՝ ընդհանուր առմամբ ներառելով 111 էպիզոդ։
1991 թվականի ապրիլի 5-ին Լենդոնի մոտ ախտորոշվել է ենթաստամոքսային գեղձի ուռուցք՝ լյարդի և ավիշային հանգույցների մետաստազներով[6]։ Դեղին մամուլը շուտով հայտարարել է գոյություն չունեցող հիվանդության մասին, քանի որ քաղցկեղը վիրահատությանը ենթակա չի եղել, իսկ դերասանը մինչ մահը հայտնվել է հեռուստաէկրաններին՝ լուրերը հերքելու համար, իսկ հունիսին իր կյանքի մասին հարցազրույց է տվել Life ամսագրին։ Լենդոնը մահացել է 1991 թվականի հուլիսի 1-ին Կալիֆոռնիա նահանգի Մալիբու քաղաքում[10]։ Լենդոնն ամուսնացել է երեք անգամ և ունեցել է ինը երեխա, որոնցից երկուսը եղել են որդեգրված։
1984 թվականին Մայքլ Լենդոնն Հոլիվուդյան փառքի ծառուղում արժանացել է անվանական աստղի[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 Freebase — 2007.
- ↑ «HIS EARLY DAYS WERE FUN, PALS RECALL SOME REFUTE IMAGE OF A TROUBLED CHILDHOOD». Philadelphia Daily News. 2 июля 1991. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 Mark Goodman (15 июля 1991). «Goodbye, Little Joe». People. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
- ↑ 7,0 7,1 «Michael Landon- Biography». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
- ↑ Antonio LaPastina. «BONANZA». Museum of Broadcast Communications. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ 9,0 9,1 «Awards for Michael Landon». Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
- ↑ Peter B Flint (2 июля 1991). «Michael Landon, 54, Little Joe On 'Bonanza' for 14 Years, Dies». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Լենդոն» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 31 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 1 մահեր
- 1991 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի գործարարներ
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի կինոսցենարիստներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի հեռուստատեսային գործիչներ
- Ամերիկացի հեռուստատեսային դեմքեր
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Հրեա երգիչներ
- Քաղցկեղից մահացածներ