Ջոն Անդերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Ջոն Անդերսոն
JohnHenryAnderson.jpg
Ծնվել էհուլիսի 14, 1814(1814-07-14)
ԾննդավայրKincardineshire, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էփետրվարի 3, 1874(1874-02-03)[1] (59 տարեկան)
Մահվան վայրDarlington, Դարհեմ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom (1-2).svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունդերասան, ձեռնածու-աճպարար, թատրոնի դերասան, աճպարար և գործարար
Երեխա(ներ)Philip Anderson?

Ջոն Հենրի Անդերսոն (հուլիսի 14, 1814(1814-07-14), Kincardineshire, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 3, 1874(1874-02-03)[1], Darlington, Դարհեմ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), շոտլանդացի դերասան և իլյուզիոնիստ։

Անդերսոնին է վերագրվում փողոցում իրականացվող շրջիկ կրկեսների տեղափոխումը թատրոններ, շրջագայությունից առաջ, ընթացքում և նույնիսկ դրանից հետո զանգվածային գովազդի օգտագործումը, «Նապաստակը գլխարկով» հնարքի կատարումը[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնունդ և վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1814 թվականի հուլիսի 14-ին Շոտլանդիայի Աբերդինում գտնվող Քրեյգմիլ քաղաքում՝ վարձակալ ֆերմերի ընտանիքում։ Մայրը Մերի Ռոբերտսոնն էր։ Նա վաղ տարքում որբացել է, իսկ 1824 թվականից ստիպված է եղել աշխատել որպես դարբնի օգնական։

Երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1830-ին որպես օժանդակ բանվոր մուտք է գործել շրջիկ թատրոնի թատերախումբ և նրանց հետ մեկնել հյուրախաղերի։ Աստիճանաբար, տիրապետելով դերասանական խաղին, նա սկսել է մասնակցել ներկայացումներին, և փորձելով հնարքներ ցուցադրել՝ հասկացել է, որ ծաղրածուն իր «կոչումն» է։

Անդերսոնը գնացել է անհրաժեշտ հենակետերը և շուտով սկսում ինքնուրույն ներկայացումներ բեմադրել՝ որպես իլյուզիոնիստ։ 1837 թվականին, իր հաջողություններից ոգեշնչված, Անդերսոնը ստեղծել է կրկեսային մեծ ծրագիր և մեծ ուրախությամբ, «Կալեդոնյան մեծ համբավ» կեղծանվամբ, շրջել է ամբողջ երկրով մեկ։ Ենթադրաբար, այս տարիների ընթացքում նա սկսել է ցուցադրել իր «Նապաստակը գլխարկի մեջ» հնարքը։

Հասուն տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա ներկայացումները փողոցներից և պատահական բեմերից թատրոնի դահլիճ տեղափոխելու գաղափարն առաջացել է 1840 թվականին։ Այդ նպատակով Լոնդոնում Անդերսոնը բացել է «New Strand Theatre» թատրոնը։ Նա փոխել է իր բեմական անունը` դառնալով «Հյուսիսի մեծ կախարդը», մշակել է իր սեփական սարքավորումները կրկեսային շոուի համար և այդ օրերին տվել աննախադեպ ներկայացումներ։

Անդերսոնը 1845 թվականին Գլազգոյում բացել է մեկ այլ թատրոն։ Բացումից ընդամենը չորս ամիս անց թատրոնն այրվել է։ Ֆինանսական կորուստները զգալի էին, բայց ապահովագրության և իր ընկերների օգնության շնորհիվ Անդերսոնը կարողացել է Լոնդոնի Քովենթ Գարդեն թատրոնում սկսել նոր ներկայացման նախապատրաստումը։ Պրեմիերան տեղի է ունեցել 1846 թվականին։ Մեկ տարի անց նա այցելել է Եվրոպա։ Ներկայացումներ է ունեցել Համբուրգում, Ստոկհոլմում և Սանկտ Պետերբուրգում։

1849 թվականին Անդերսոնը վերադարձել է Լոնդոն՝ Վիկտորիա թագուհու համար հատուկ ներկայացում կատարելու համար։ Ի զարմանս իրեն, Անդերսոնը հայտնաբերել է, որ ֆրանսիացի իլյուզիոնիստ Ժան Էժեն Ռոբերտ-Հուդինը (նաև Ռոբերտ-Գուդեն, ֆր.՝ Jean-Eugène Robert-Houdin) իր մրցակիցն է։ Եվ 1851 թվականին Անդերսոնը երեք տարի շրջագայություն է կատարել Ամերիկայում, Կանադայում, Ավստրալիայում և Հավայան կղզիներում։ Այնտեղ նա առաջին անգամ ցույց է տվել իր «փամփուշտ բռնելը» հնարքը։

1854 թվականին Ջոն Հենրին որոշել է հեռանալ բեմից և հրաժեշտի ելույթ է ունեցել իր հայրենիքում՝ Աբերդինում։ Հաջողությունն այնքան մեծ էր, որ փոխել էր Անդերսոնի բոլոր ծրագրերը։ Նա կրկին սկսել է շատ շրջել ու հաջող ելույթներ ունենալ։ Դրան զուգահեռ փոխել է իր դերը և դարձել հոգևորականության մերկացուցիչ։ Հակահոգեկան շոուներում նա իր դուստրերին օգտագործել է ամեն տեսակի «խորհրդավոր» էֆեկտներ ստեղծելու համար։

1856 թվականի մարտի 5-ին գալահամերգից հետո հանկարծ հրդեհվել է թագավորական թատրոնի՝ Քովենթ Գարդենի շենքը, որը նա հետագայում վարձակալել է։ Անդերսոնը կարիերայի ընթացքում երկրորդ անգամ է կորցրել իր ողջ կարողությունը։

Մի փոքր ընդմիջումից հետո, 1859 թվականին, Անդերսոնը սկսել է նոր համաշխարհային շրջագայություն։ 1862 թվականին նրա որդին՝ Ջոն Հենրի-կրտսերը, 18 տարեկան հասակում, բաժանվել է իր հոր խմբից և սկսել է իր շրջիկ կրկեսով շրջագայությունները։ Նրանք երկար տարիներ վիճել են իրար հետ այս թեմայի շուրջ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդերսոնն ամուսնացել է 1842 թվականին աբերդինցի Հաննա Լոնգհերսթի հետ։ Հաջորդ տարի ծնվել է նրանց առաջնեկը՝ Ջոն Հենրի կրտսերը։ 1845 թվականին Անդերսոնի սիրուհին իրենից որդի է ունեցել՝ Ֆիլիպը, բայց սիրուհին մահացել է ծննդաբերության ժամանակ։ Անդերսոնը որդեգրել է երեխային և աջակցել նրան մինչև իր կյանքի ավարտը։ Նա ունեցել է ևս երկու դուստր՝ Ալիսն ու Ելենան, ինչպես նաև մեկ որդի՝ Օսկարը։ Նրա բոլոր երեխաները, կինը և երկու սիրուհիները ակտիվորեն մասնակցել են ներկայացումներին։

Կյանքի վերջ, մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1864 թվականին Անդերսոնը վերադարձել է Անգլիա։ Գործերն այնքան էլ լավ չէին ընթանում, պարտքերը մեծանում էին։ Իր վերջին մեծ շրջագայությունը նա կատարել է 1866 թվականին։

Նա կյանքից հեռացել է 1874 թվականի փետրվարի 5-ին, Մեծ Բրիտանիայի Դարհամ քաղաքում, Դարլինգթոնում։ Նրա մարմինը տեղափոխվել է Շոտլանդիա` հայրենիք, որտեղ նա թաղվել է մոր կողքին՝ Աբերդինի Սուրբ Նիկոլասի գերեզմանատանը։ Հայտնի իլյուզիոնիստ Հարրի Հուդինին 1909 թվականին այցելել է Անդերսոնի գերեզմանին և տեսել, որ այն ամբողջովին ամայի է։ Հուդինին միշտ հարգել է Անդերսոնին, համարում էր, որ նա իր ներշնչանքն է և ստեղծում է հատուկ ֆոնդ՝ «Հյուսիսային Մեծ կախարդի» վերջին ապաստանի պահպանման և խնամքի համար։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդերսոնը նախագծել և թարմացրել է շատ հնարքներ։ Առավել հայտնիներից էին «Գնդակ բռնելը» և «Գլխարկով նապաստակը»։ Նա իր ներկայացումներում օգտագործել է շքեղ խցիկներ, որոնք հիացնում էին հանդիսատեսին, այդ ժամանակի վերջին ձեռքբերումները՝ էլեկտրականություն, օպտիկա, լուսանկարչություն։

Նրա շրջագայությունն ուղեկցվել է հսկայական գովազդով։ Պաստառները ոչ միայն փակցված էին գովազդային վահանակների և տների պատերի վրա, այլ նաև փողոցներում, տպվում էին սննդի փաթեթավորման վրա, նկարում էին անմիջապես ասֆալտին, սայլերի կողքերին և այլն։ Զանգվածային գովազդային արշավը սկսվել էր թատերախմբի ժամանումից շատ առաջ և հետո՝ հիմք դնելով հետագա նոր հյուրախաղերի իրականացմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Find A Grave — 1996.
  2. [1]John Henry Anderson