Լիբերաչե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիբերաչե
Liberace 7 Allan Warren.jpg
Ծնվել էմայիսի 16, 1919(1919-05-16)[1][2]
West Allis, Milwaukee County, Վիսկոնսին, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Մահացել էփետրվարի 4, 1987(1987-02-04)[1][2] (67 տարեկանում)
Փալմ Սպրինգս, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդաշնակահար, երաժիշտ, երգիչ, գրող, ինքնակենսագիր, կինոդերասան, դերասան և հեռուստատեսային դերասան
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԼեյբլColumbia Records և Dot Records?
ՇրջանավարտWisconsin Conservatory of Music?
Կայքliberace.org

Վլադզի Վալենտինո Լիբերաչե[5] (անգլ.՝ Władziu Valentino Liberace, մայիսի 16, 1919(1919-05-16)[1][2], West Allis, Milwaukee County, Վիսկոնսին, ԱՄՆ - փետրվարի 4, 1987(1987-02-04)[1][2], Փալմ Սպրինգս, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), առավել հայտնի որպես Լիբերաչե, եղել է ամերիկացի դաշնակահար, երգիչ և դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1919 թվականի մայիսի 16-ին Սալվատորե և Ֆրենսիս Լիբերաչեների ընտանիքում։ Նրա հայրը եղել է երաժիշտ, նվագել է Ջոն Ֆիլիպ Լուզայի զինվորական նվագախմբում։ Մայրը նույնպես եղել է երաժիշտ՝ նվագել է դաշնամուր։ Երաժշտական տաղանդ ունեցել են նաև քույրը և եղբայրը։

Լիբերաչե ընտանիքին այցելած հայտնի լեհ դաշնակահար Իգնացի Յան Պադերևսկին երիտասարդ երաժիշտին խորհուրդ է տվել ընդունվել Միլուոքիում Վիսկոնսինի երաժշտական կոնսերվատորիա։ Լիբերաչեն կոնսերվատորիայում սովորելուց բացի ստացել է նաև անհատական երաժշտական կրթություն։ 20 տարեկան հասակում կայացել է Լիբերաչեի երաժշտական նորամուտը։ Որպես մենակատար հանդես է եկել Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ։

1950 թվականին կայացել է կինոյում Լիբերաչեի նորամուտը։ «Հարավային ծովի մեղսագործը» (անգլ.՝ South Sea Sinner) ֆիլմում նա խաղացել է աղքատիկ բարում հանդես եկող դաշնակահարի դերը։ «Դել Կորոնադո» հյուրանոցում ելույթ ունենալու ժամանակ նրան նկատել է հեռուստատեսության պրոդյուսեր Ջոն Ֆեդերսոնը, որից հետո Լոս Անջելեսի հեռուստատեսությունը սկսեց հեռարձակել Լիբերաչեի մասնակցությամբ հեռուստանախագիծ։ Այդ նախագծի շնորհիվ Լիբերաչեն երկու անգամ արժանացել է «Էմմի» կինոմրցանակի։ 1952 թվականին Լիբերաչեն սկսեց աշխատել որպես շոումեն։

1968 թվականին Լիբերաչեն ուղևորվեց Եվրոպա, որտեղ հանդես եկավ լոնդոնյան հանդիսատեսի համար։ 1972 թվականին գրել է «Liberace» ինքնակենսագրականը, որն իր երկրորդ գիրքն է։ Երրորդ գիրքը՝ «The Things I Love» («Իմ սիրած բաները») տպագրվել է 1976 թվականին։

1980 թվականին Լաս Վեգասում երաժիշտը ճանաչվել է «տարվա աստղ» և «տարվա էստրադային կերպար»։ 1981 թվականին ստացել է «Ոսկե բարձրախոս» («Golden Mike») մրցանակը։ 1950 թվականներին Լիբերաչեն հաղթեց «The Daily Mirror-ի» դեմ դատը, որը երաժշտին համասեռամոլ էր անվանել։ Չնայած դրան, նա իսկապես համասեռամոլ էր և մոտ 5 տարի շարունակ հարաբերություն է ունեցել Սքոթ Տորսոնի հետ[6]։

Հիվանդություն և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական թվականներից սկսած վատթարացավ Լիբերաչեի առողջական վիճակը։ Երաժիշտը հոսպիտալացվեց և մամուլին հայտնի դարձավ նրա՝ ՁԻԱՀ-ով վարակված լինելու մասին։ Լիբերաչեն մահացավ 67 տարեկան հասակում ՁԻԱՀ-ի հետևանքով առաջաացած սրտային անբավարարությունից և սուր էնցեֆալոպաթիայից։ Թաղված է Հոլիվուդի քաղաքային գերեզմանատանը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1950 - Հարավային ծովի մեղսագործը
  2. 1955 - Հարգանքներով ձեր
  3. 1965 - Երբ տղաները հանդիպեցին աղջիկներին
  4. 1965 - Սիրելին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. Liberace interview։ Good Afternoon։ Interview with Mavis Nicholson (Thames Television (via YouTube))։ Վերցված է 2014-02-25 
  4. Barker, 2009, p. 12.
  5. He pronounced his full name as follows: /ˈvwɑː vælənˈtn lɪbəˈrɑːi/, Կաղապար:Respell.[3][4]
  6. Darden Asbury Pyron Liberace: An American Boy. — Chicago: University of Chicago Press[en], 2000. — 512 p. — ISBN 9780226686677

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]