Նիլ Դայմոնդ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դայմոնդ
Նիլ Դայմոնդ | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Neil Diamond |
Ծնվել է | հունվարի 24, 1941 (82 տարեկան) Բրուքլին, Նյու-Յորք, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ ռոք Ֆոլկ ռոք Քանթրի Սոֆթ ռոք |
Մասնագիտություն | վոկալիստ, երգերի հեղինակ դերասան, գիտարիստ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | կիթառ, դաշնամուր և վոկալ |
Լեյբլ | Bang Records Uni Records MCA Records Columbia Records |
Կրթություն | Էրասմուս Հոլլի բարձրագույն դպրոց, Abraham Lincoln High School? և The Center for Early Education? |
Պարգևներ | |
Կայք | www.neildiamond.com |
![]() |
Նիլ Դայմոնդ (անգլ.՝ Neil Lesley Diamond, հունվարի 24, 1941[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ և դերասան, որը զբաղեցնում է (2002 թվականի տվյալներով) երրորդ տեղը (Էլթոն Ջոնից և Բարբրա Ստրեյզանդից հետո) «Բիլբորդ» ամսագրի պատմության մեջ Adult contemporary (AC) կարգի ամենահաջողակ կատարողների ցուցակում[5]։ Դայմոնդի սկավառակների ընդհանուր տպաքանակը (2001 թվականի տվյալներով) կազմում է 125 միլիոն, որից 48 միլիոնը վաճառվել Է ԱՄՆ-ում[5]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիլ Դայմոնդը ծնվել է Բրուքլինում` Նյու-Յորքում, Ռոզ և Ակիբի «Քիվի» Դայմոնդների (անգլ.՝ Rose, Akeeba 'Kieve' Diamond)` Լեհաստանից գաղթած հրեական ամուսնական զույգի ընտանիքում[6]։ Չորս տարի անց ընտանիքը տեղափոխվում է Վայոմինգ, որտեղ Քիվ Դայմոնդը ծառայում էր ամերիկյան զինված ուժերում։ 1956 թվականին, երբ Նիլը սովորում էր դպրոցում, ընտանիքը տեղափոխվում է Բրայթոն-Բիչ` Բրուքլին[7]։
Նիլը Բարբրա Ստրեյզանդի հետ երգում էր մի դպրոցական երգչախմբում, որի հետ տարիներ անց գրում է դուետ` իր ամենամեծ հիթերից մեկը` «You don 't Bring Me Flowers»-ը (ԱՄՆ-ում 1-ին տեղ, 1977)։ Ավագ դասարաններում ռոքնռոլի համերգներով ելույթ է ունենում համադասարանցի Ջեք Փարքերի հետ` Էվերլի եղբայրների կերպարով։ Իր 16-րդ ծննդյան օրը Նիլը կիթառ է նվեր ստանում։ Այս նվերը փոխում է նրա ամբողջ կյանքը, նա սկսում է դասեր վերցնել, երգեր գրել և այդ ժամանակից սկսած զբաղվում է միայն երաժշտությամբ[7]։ Շուտով պատանի Դայմոնդը գրում է իր առաջին երգը, որը կոչվում էր «Hear Them Bells» և նվիրված էր սիրելի աղջկան։ Այդ պահին հեղինակի մոտ կոմպոզիցիան ձայնագրելու հնարավորության մասին միտք չի առաջանում, բայց շատ տարիներ անց երգը ձայնագրվում է և ընդգրկվում նրա երգացանկում։ Տասնութ տարեկան հասակում Դայմոնդը գրում է «Blue Destiny»-ը։ Այս երգը նա արդեն դիտում էր որպես պատրաստի հիթ, բայց ութ տարի է անցնում, մինչ այդ գաղափարը իրագործվում է։
1958 թվականի հունիսին Դայմոնդն ավարտում է Աբրահամ Լինքոլնի («Abraham Lincoln High School») դպրոցը և նույն աշնանը ընդունվում է Նյու-Յորքի համալսարան։ Երաժշտությունը, սակայն, նրա համար գլխավոր առաջնահերթություն էր։ Դայմոնդն ավարտելուց կես տարի առաջ հեռանում է համալսարանից և հաստիքային երգահան-հեղինակի պաշտոն ստանձնում հրատարակչական ընկերություններից մեկում, որտեղ սկսում է ստանալ ամսական 35 դոլար։ 1960-ականների սկզբին Դայմոնդը սկսում է հանդես գալ Ջեք Փարքերի հետ Neil & Jack դուետում։ Նրանք հրատարակչական պայմանագիր են կնքում Allied Entertainment Corporation of America ընկերության հետ և պայմանագիր ձայնապնակների թողարկման մասին` նրա թևի` Duel Records-ի հետ։ Երկու սինգլ` «You Are My Love»-ն (1960) և «I 'm Afraid»-ը (1961), հաջողություն չեն ունենում, և դուետը բաժանվում է[5]։ 1962 թվականին Դայմոնդը պայմանագիր է կնքում Columbia Recordsի հետ։ Նրա առաջին` «At Night» սինգլը, սակայն, ձախողվում է[7]։
Իրական հաջողությունը Դայմոնդի մոտ է գալիս 1967 թվականին, երբ նրա հեղինակած «I’m a Believer» երգը դառնում է The Monkees-ի բեսթսելլեր և յոթ շաբաթ անցկացնում վաճառքի ազգային չարտերի գագաթին։ Այդ պահից ի վեր Դայմոնդը դառնում է «հեղինակ-կատարողների» ծագած շարժման առանցքային դեմքերից մեկը և հիթ-շքերթների անփոփոխ մասնակիցը։ Հատուկ հաջողություն է ունենում նախագահի դստեր` Կարոլին Քենեդիի ոգեշնչած «Sweet Caroline» երգը», այն իրենց երգացանկում ներառել են այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Էլվիս Փրեսլին, Ֆրենկ Սինատրան և Բոբբի Ուոմակը։
1976 թվականին Դայմոնդը, իր սերնդի այլ հայտնի երաժիշտների հետ միասին, մասնակցում է The Band խմբի հրաժեշտի համերգին, որը նկարահանվում է Մարտին Սկորսեզեի ֆիլմում և լայն էկրան դուրս գալիս «Վերջին վալս» անվանումով։
Հռչակի անկում[խմբագրել | խմբագրել կոդը]
1980-ականներին Դայմոնդի կարիերան, ինչպես նաև 1960-ականների և 1970-ականների շատ այլ «հեղինակ-կատարողների» կարիերան, անկում ապրեց։ Կարիերայում բեկումնային կարելի է համարել Էլ Ջոլսոնի «Ջազի երգիչ» (1980) ռիմեյքում գլխավոր դերը, որտեղ նրա գործընկերն էր սըր Լոուրենս Օլիվիեն։ Այս աշխատանքը մտել է պատմության մեջ նրանով, որ արժանացել է առաջին հակաֆիլմ «Ոսկե ազնվամորի» մրցանակին` «վատագույն տղամարդու դերը» անվանակարգում։
Դայմոնդի մասին հիշում են 1994 թվականին, երբ բնօրինակին մոտ նրա «Girl, you' ll Be a Woman Soon» դասական հիթի քավեր տարբերակը (1967) հնչում է Տարանտինոյի «Քրեական ընթերցվածք»-ում։ Ավելի վաղ նման բան էր նաև դայմոնդովյան «Red Wine»-ը, որը UB40 խմբի քավեր տարբերակով օվկիանոսի երկու կողմերում հիթ-շքերթների գագաթնակետին էր։
Նոր թռիչք[խմբագրել | խմբագրել կոդը]
Դայմոնդի ժողովրդականության նոր ալիքը կապված էր 2005 թվականին նրա «12 Songs» ստուդիական ալբոմի թողարկման հետ, որի պրոդյուսերը նորաձև Ռիք Ռուբինն էր, և ազգային չարտերում զբաղեցնում էր 4-րդ հորիզոնականը։ Ձայնասկավառակի ձայնագրության մեջ ներգրավված էր նաև The Beach Boys խմբի հիմնադիր և գաղափարախոս Բրայան Ուիլսոնը։
67-ամյա Դայմոնդի և պրոդյուսեր Ռուբինի հաջորդ համատեղ աշխատանքը` «Home Before Dark» ալբոմը, երաժշտության մեջ նրա 48-ամյա կարիերայի ընթացքում առաջին անգամ (2008 թվականի մայիսին) առաջին հորիզոնականում է հայտնվում ինչպես Billboard 200-ում` ԱՄՆ-ում, այնպես էլ Մեծ Բրիտանիայի պաշտոնական ալբոմային հիթ-շքերթում։ Դրանով Դայմոնդը գերազանցում է 2005 թվականին Բոբ Դիլանի սահմանած ռեկորդը և դառնում ամենատարեց կատարողը, որը երբևէ գլխավորել Է ալբոմների վաճառքների ցուցակը ԱՄՆ-ում[8]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիայի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1966 — The Feel of Neil Diamond
- 1967 — Just for You
- 1968 — Velvet Gloves and Spit
- 1969 — Brother Love's Travelling Salvation Show (ավելի ուշ հրապարակվեց Sweet Caroline վերնագրի տակ, երբ երգը ավելացվեց ալբոմում)
- 1969 — Touching You, Touching Me
- 1970 — Tap Root Manuscript
- 1971 — Stones
- 1972 — Moods
- 1973 — Jonathan Livingston Seagull (альбом)|Jonathan Livingston Seagull (սաունդթրեք)
- 1974 — Serenade
- 1976 — Beautiful Noise
- 1977 — I'm Glad You're Here With Me Tonight
- 1978 — You Don’t Bring Me Flowers
- 1980 — September Morn
- 1980 — The Jazz Singer
- 1981 — On the Way to the Sky
- 1982 — Heartlight
- 1984 — Primitive
- 1986 — Headed for the Future
- 1989 — The Best Years of Our Lives
- 1992 — Lovescape
- 1992 — The Christmas Album (альбом Нейла Даймонда)|The Christmas Album
- 1993 — Up On The Roof: Songs From The Brill Building
- 1994 — The Christmas Album 2
- 1996 — Tennessee Moon
- 1998 — The Movie Album: As Time Goes By
- 2001 — Three Chord Opera
- 2005 — 12 Songs
- 2008 — Home Before Dark
- 2009 — A Cherry Cherry Christmas
- 2010 — Dreams
- 2013 — Classic Christmas Album
- 2014 — Melody Road
Համերգային ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1970 — Gold: Recorded Live at the Troubadour
- 1972 — Hot August Night
- 1977 — Love At The Greek
- 1987 — Hot August Night 2
- 1994 — Live in America
- 2003 — Stages (5 CDs)
- 2009 — Hot August Night/NYC
Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1968 — Neil Diamond's Greatest Hits
- 1970 — It's Happening
- 1970 — Shilo
- 1971 — Do It
- 1973 — Double Gold
- 1973 — Rainbow
- 1974 — His Twelve Greatest Hits
- 1976 — And The Singer Sings His Songs
- 1978 — Early Classics
- 1981 — Love Songs
- 1982 — Twelve Greatest Hits Vol. 2
- 1983 — Classics: The Early Years
- 1992 — Greatest Hits: 1966—1992
- 1992 — Glory Road: 1968—1972
- 1996 — In My Lifetime
- 1999 — The Best Of The Movie Album
- 1999 — The Neil Diamond Collection
- 1999 — 20th Century Masters — The Best of Neil Diamond
- 2001 — Essential Neil Diamond
- 2002 — Love Songs
- 2002 — Play Me: The Complete Uni/MCA Studio Recordings…Plus!
- 2005 — Gold
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 https://www.kennedy-center.org/Artist/A79418
- ↑ 5,0 5,1 5,2 William Ruhlmann։ «neil Diamond biography»։ www.allmusic.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-13-ին։ Վերցված է 2010-05-03
- ↑ «Neil Diamond biography»։ www.imdb.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-13-ին։ Վերցված է 2010-08-13
- ↑ 7,0 7,1 7,2 «Neil Diamond biography»։ www.classicbands.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-13-ին։ Վերցված է 2010-08-13
- ↑ «Neil Diamond: Has he finally become hip?»։ www.independent.co.uk։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-13-ին։ Վերցված է 2010-05-03
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный сайт Archived 2011-02-25 at the Wayback Machine.
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նիլ Դայմոնդ կատեգորիայում։ |
- Հունվարի 24 ծնունդներ
- 1941 ծնունդներ
- Բարիտոններ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Բրուքլինում ծնվածներ
- Ամերիկացիներ լեհական սերմամբ
- «Ոսկե ազնվամորի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկյան սոֆթ ռոք երաժիշտներ
- Սոֆթ ռոք երաժիշտներ
- Ամերիկացի ռոք երգիչներ
- Ամերիկացի կիթառահարներ
- Ամերիկացի դերասաններ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ