Ֆանտաստիկ գազաններ։ Գրինդելվալդի հանցագործությունները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆանտաստիկ գազաններ։ Գրինդելվալդի հանցագործությունները
անգլ.՝ Fantastic Beasts: The Crimes of Grindelwald
Երկիր Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
Ժանրֆենթեզի ֆիլմ, դրամա և արկածային ֆիլմ
ՀիմքFantastic Beasts: The Crimes of Grindelwald — The Original Screenplay?
Թվականնոյեմբերի 15, 2018[1], նոյեմբերի 16, 2018 և նոյեմբերի 14, 2018
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴևիդ Եյթս
ՊրոդյուսերԴևիդ Հեյման
Սցենարի հեղինակՋոան Ռոուլինգ
ԴերակատարներԷդի Ռեդմեյն, Ջուդ Լոու, Ջոնի Դեփ, Զոի Քրավից, Էզրա Միլեր, Քեթրին Ուոթերսթոն, Քալլում Թերներ, Դեն Ֆոլգեր, Էլիսոն Սուդոլ, Կլաուդիա Կիմ և Kevin Guthrie?
ՕպերատորՖիլիպ Ռուսելո
ԵրաժշտությունԶեյմս Նյուտոն Հովարդ
ՄոնտաժՄարկ Դեյ
Պատմվածքի վայրՆյու Յորք[2], Հոգվարթս[3], Փարիզ[2][4], Լոնդոն[2][4], Սուրբ Պողոսի Տաճար[2][4], Թրաֆալգարյան հրապարակ[2][4], Lambeth Bridge?[2][4], Պեր Լաշեզ[2] և Nurmengard?[2]
Նկարահանման վայրԼևեսդենի Warner Bros. Studios ընկերություն, Lacock Abbey? և Հայգեյթ գերեզմանատուն
ԿինոընկերությունHeyday Films և Warner Bros.
Տևողություն134 րոպե
Բյուջե200 000 000 $
Շահույթ654 855 901 $[5]
ՆախորդՖանտաստիկ գազանները և դրանց բնակության վայրը
ՀաջորդՖանտաստիկ գազաններ ու որտեղ գտնել դրանց 3
Պաշտոնական կայքէջ
 Fantastic Beasts: The Crimes of Grindelwald Վիքիպահեստում

«Ֆանտաստիկ գազաններ։ Գրինդելվալդի հանցագործությունները» (անգլ.՝ Fantastic Beasts: The Crimes of Grindelwald), անգլո-ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմ։ Ռեժիսորն է Դեյվիդ Եթսը[6][7]։ ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերի 16-ին[8]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1927 թվականին Հյուսիսային Ամերիկայի Մոգության Կոնգրեսը (անգլ.՝ Magical Congress of the United States of America) պատրաստվում է Գրինդևալդին հանձնել Եվրոպային։ Փոխադրման ժամանակ նա փախչում է։

Անգլիայում Նյուտ Սկամանդերը փորձում է շրջագայելու իրավունք ձեռք բերել, որը, Նյու Յորքից վերադառնալիս, խլեց Մոգության Նախարարությունը։ Նախարարությունում Նյուտը հանդիպում է Լետա Լեսթրեյնջին, ով նշանադրվել էր իր եղբոր` Թեսևսի հետ։ Մոգության Նախարարությունը Նյուտին առաջարկում է օգնել Թեսևսին, որպեսզի նրանք գտնեն Քրիդենսին, ով հավանաբար Լետա Լեսթրեյնջի հեռավոր կորած եղբայրն է։ Մոգության Նախարարությունը դրա դիմաց Նյուտին խոստանում է շրջագայելու իրավունք, սակայն նա հրաժարվում է՝ ցանկանալով պահպանել չեզոքությունը։ Այնուհետև Նյուտը Հոգվարթսում հանդիպում է Ալբուս Դամբլդորին։ Դամբլդորը խնդրում է Նյուտին, որ վերջինս փնտրի Քրիդենսին, պնդելով, որ նրան դեռ հնարավոր է օգնել և դրանով խանգարել Գրինդևալդին։ Զուգահեռ՝ Թինան նույնպես փնտրում է Քրիդենսին։ Նյուտին այցելում են Յակոբն ու Քուինին, սակայն նրանք վիճում են, և Յակոբն ու Նյուտը ուղևորվում էն Փարի, հույս ունենալով այնտեղ գտնել Քուինիյին, ով տեղափոխվել է քրոջ մոտ։

Փարիզում Քրիդենսը աշխատում է շրջիկ կրկեսում Մալեդիկտուսի, նույն ինքը՝ Նագայինայի հետ։ Վատ վերաբերմունքը հանդուրժելու անհնարինությունից նրանք փախչում են և բաց են թողնում մի քանի գերբնական գազանների։ Թինան, իրարանցման ընթացքում կորցնում է Քրիդենսին տեսադաշտից։ Կրկեսի տերը հաղորդում է, որ Քրիդենսը իր մորն է փնտրում։

Փարիզում բնակություն հաստատելով, Գրինդևալդը համախոհներ է փնտրում և պատրաստվում է իր շարքերը համալրել Քրիդենսով՝ առանց ուժի օգնության։ Նրա ծառաները իր մոտ են բերում վշտացած Քուինիին, որից հետո նա համոզում է նրան միանալ իրեն։ Նա նաև պատրաստվում է փնտրել Քրիդենսի մորը՝ իր համախոհի օգնությամբ։

Թինան կապվում է մոգ՝ Յուսուֆ Կամայի հետ, ում նույնպես պետք է Քրիդենսը։ Յուսուֆը, ով Քրիդենսի մահն է ցանկանում, անհաջող խորամանկությամբ ցանկանում է չեզոքացնել Թինային, Նյուտին և Յակոբին։

Նյուտը, Թինան և Լետա Լեսթրեյնջը գալիս են Լեսթրեյնջների տոհմական դամբարանը, որտեղ հանդիպում են Յուսուֆ Կամային, Քրիդենսին և Նագայինային։ Յուսուֆը պատմում է, որ նա անվիճելի երդում է տվել և պետք է սպանի ժառանգ Կորվուս Լեսթրեյնջին, սակայն Լետան նրան կանգնեցնում է, հայտարարելով, որ նա իր եղբորը վաղուց սպանել է։ Դամբարանի տոհմական ծառը հաստատում է նրա խոսքը։

Շուտով սկսվում է Գրինդևալդի համախոհների ժողովը։ Նա հանդես է գալիս ելույթով, որում պնդում է, որ կախարդները պետք է նվաճեն մոգերին։ Ավրորները, Նյուտի եղբոր՝ Թեսեյի գլխավորությամբ հետևում են նրանց։ Գրինդևալդը թակարդի մեջ է գցում նրանց, ովքեր չեն երդվում իրեն հավատարիմ լինելուն։ Լիտան մահանում է, փորձելով կանգնեցնել նրան, իսկ Քուինին և Քրիդենսը միանում են նրան։ Թինան, Նյուտը, Յակոբը, Յուսուֆը, Նագայինային և Թեսևսը փախչում են դամբարանից, Նիքոլաս Ֆլամելի օգնությամբ ոչնչացնում են այն կրակը, որը սպառնում էր Փարիզի կործանմանը։ Նիֆլերը Նյուտին բերում է սրվակ՝ լցված արյունով, որպես այն երդման խորհրդանիշ, որը թույլ չէր տալիս Դամբլդորին և Գրինդևալդին կռվել։ Ողջ մնացածները վերադառնում են Հոգվարթս, և Նյուտը սրվակը տալիս է Դամբլդորին։

Գրինդևալդը Քրիդենսին տալիս է կախարդական փայտիկ և ասում իր իրական անունը՝ Աուրելիուս Դամբլդոր։ Նա ասում է Քրիդենսին, որ նրա եղբայրը՝ Ալբուս Դամբլդորը, ցանկանում է սպանել նրան։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնօրինակ երգացանկ
# Անվանում Տևողություն
1. «The Threstal Chase»   8:04
2. «Newt and Leta»   2:32
3. «Dumbledore»   2:11
4. «The Kelpie»   1:32
5. «Newt and Jacob Pack for Paris»   2:27
6. «Nagini»   4:15
7. «Newt Tracks Tina»   2:27
8. «Queenie Searches for Jacob»   1:35
9. «Irma and the Obscurus»   2:56
10. «Blood Pact»   2:29
11. «Capturing the Zouwu»   1:33
12. «Traveling to Hogwarts»   1:06
13. «Leta’s Flashback»   4:40
14. «Salamander Eyes»   2:28
15. «Matagots»   2:15
16. «Your Story is Our Story»   3:21
17. «Leta’s Confession»   5:14
18. «Vision of War»   3:49
19. «Spread the Word»   4:01
20. «Wands into the Earth»   4:04
21. «Restoring Your Name»   6:20
22. «Fantastic Beasts: The Crimes of Grindelwald»   2:40
23. «Dumbledore’s Theme (Piano Solo)»   1:27
24. «Fantastic Beasts Theme (Piano Solo)»   1:37
25. «Leta’s Theme (Piano Solo)»   2:04
77:17

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական նկարահանումները սկսվել են 2017 թվականի հուլիսի 3-ին Warner Bros. ստուդիայում[21][22]։ 2017 թվականի սեպտեմբերին Ջուդ Լոուն ավարտեց Դամբլդորի դերի նկարահանումները[23]։

Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի նոյեմբերի 17-ին համացանցում առաջին անգամ հայտնվեց ֆիլմի դերասանական կազմի լուսանկարները։ Տեսանյութը հրապարակվել է Warner Bros. Pictures International-ի ՅուԹյուբյան ալիքում[24]։

Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հուլիսին Դեյվիդ Եթսը նշել է, որ Ջոան Ռոուլինգը գրել Է երկրորդ ֆիլմի սցենարը և մտքեր ունի երրորդ ֆիլմի հետ կապված[6][7][8][25]։ 2016 թվականին Ռոուլինգը նշել է, որ ֆիլմաշարը բաղկացած կլինի հինգ մասից[9]։ Ի սկզբանե երրորդ ֆիլմի պրեմիերան տեղի էր ունենալու 2020 թվականի նոյեմբերին, սակայն Warner Bros. Pictures–ի խնդրանքով պրեմիերան վեց ամսով հետաձգվեց, որպեսզի ուղղեն Ջոան Ռոուլինգի սցենարը[26]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Fantastic Beasts: The Crimes of Grindelwald — 2018.
  3. Fantastic Beasts: The Crimes of Grindelwald — 2018.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 https://framestore.com/fantasticbeasts2
  5. Box Office Mojo — 1999.
  6. 6,0 6,1 «WB names David Yates 'Fantastic Beasts' director». Hypable (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
  7. 7,0 7,1 Lieberman, David (2014 թ․ հոկտեմբերի 15). «Warner Bros' Kevin Tsujihara Outlines Major Film & TV Push Amid Cost Cuts: Time Warner Investor Day». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
  8. 8,0 8,1 Barraclough, Leo (2016 թ․ օգոստոսի 3). «'Fantastic Beasts' Sequel in the Works With J.K. Rowling and David Yates, Release Date Set». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
  9. 9,0 9,1 McNary, Maane Khatchatourian,Dave (2016 թ․ հոկտեմբերի 13). «'Fantastic Beasts and Where to Find Them' to Be Five-Film Franchise». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  10. 10,0 10,1 10,2 10,3 «Jude Law to Play Young Dumbledore in 'Fantastic Beasts' Sequel». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
  11. Kroll, Justin (2017 թ․ հունվարի 26). «Joby Harold to Do Page-One Rewrite of 'The Flash' Script (EXCLUSIVE)». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
  12. Jr, Mike Fleming (2016 թ․ նոյեմբերի 1). «Johnny Depp To Co-Star In J.K. Rowling's 'Fantastic Beasts' Sequel At Warner Bros». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
  13. «Davids Yates and Heyman Spill Fantastic Beasts Secrets: Paris, Dumbledore, Depp, Credence and more! - The-Leaky-Cauldron.org». The-Leaky-Cauldron.org (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
  14. «'Harry Potter' Spinoff 'Fantastic Beasts' Adds Zoe Kravitz (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
  15. Kroll, Justin (2017 թ․ ապրիլի 21). «'Fantastic Beasts 2': Callum Turner to Play Eddie Redmayne's Brother (EXCLUSIVE)». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
  16. 16,0 16,1 16,2 16,3 Tartaglione, Nancy (2017 թ․ հուլիսի 3). «'Fantastic Beasts' Sequel Reveals Plot Details, Adds Cast As Shooting Starts». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 «Pottermore Just Dropped Some Important Fantastic Beasts News». Time (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
  18. «The real Nicolas Flamel and the Philosopher's Stone - Pottermore». Pottermore (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
  19. 19,0 19,1 «Everything we know about The Crimes of Grindelwald so far - Pottermore». Pottermore (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
  20. N'Duka, Amanda (2017 թ․ սեպտեմբերի 22). «'Fantastic Beasts And Where To Find Them' Sequel Adds David Sakurai». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
  21. Tartaglione, Nancy (2017 թ․ հուլիսի 3). «'Fantastic Beasts' Sequel Reveals Plot Details, Adds Cast As Shooting Starts». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
  22. «A Thrilling New Adventure in J.K. Rowling's Wizarding World is Underway» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
  23. Kroll, Justin (2017 թ․ սեպտեմբերի 27). «Jude Law in Talks to Join Blake Lively in 'Rhythm Section' (EXCLUSIVE)». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
  24. Warner Bros. Pictures International, Fantastic Beasts: The Crimes of Grindelwald International - First Look, Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին
  25. «Fantastic Beasts Movie Sequel Has Already Been Written». Screen Rant (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հուլիսի 1. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
  26. Barraclough, Leo; Barraclough, Leo (2016 թ․ օգոստոսի 3). «'Fantastic Beasts' Sequel in the Works With J.K. Rowling and David Yates, Release Date Set». Variety (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆանտաստիկ գազաններ։ Գրինդելվալդի հանցագործությունները» հոդվածին։