Քեթրին Ուոթերսթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեթրին Ուոթերսթոն
անգլ.՝ Katherine Waterston
Ծնվել էմարտի 3, 1980(1980-03-03)[1][2][3] (44 տարեկան)
ԾննդավայրՎեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ և  Միացյալ Թագավորություն[4]
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի
Ծնողներհայր՝ Սեմ Ուոթերսթոն, մայր՝ Lynn Louisa Woodruff?

Քեթրին Բոյեր Ուոթերսթոն (անգլ.՝ Katherine Boyer Waterston, մարտի 3, 1980(1980-03-03)[1][2][3], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ամերիկացի դերասանուհի։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուեթորսթոնը ծնվել է Լոնդոնի Վեստմինստեր քաղաքում, դերասան Սեմ Ուոթերսթոնի և նախկին մոդել Լին Լուիզա Վուդրաֆի ընտանիքում[5]։ Նյու Յորքի համալսարանի Տիշ արվեստի դպրոցում դերասանական կրթություն ստանալուց հետո նա սկսել է իր կարիերան կինոյում և հետագայում նկարահանվել է մի շարք անկախ ֆիլմերում[5]։

2000-ականների վերջերին Ուոթերսոնը տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ նա հանդես է եկել թատերական բեմում, ինչպես նաև փոքր դերեր է խաղացել «Գրոհելով Վուդսթոքը» և «Լինելով Ֆլին» ֆիլմերում։ 2012 թվականին նա նկարահանվել է HBO-ի «Ընդհատակյա կայսրության» սերիալի մի քանի էպիզոդներում։ Նրա կարիերայում բեկումնային էր 2014 թվականին «Ի ծնե արատ» ֆիլմում կատարած երկրորդ պլանի դերը, որի համար նա առաջադրվել է «Արբանյակ» մրցանակի[6]։ Դրանից հետո նա ստացել է գլխավոր դեր՝ Էլիզաբեթ Մոսսի հետ նկարահանվելով «Երկրի թագուհի» ֆիլմի, ինչպես նաև գլխավոր հերոսի նախկին կնոջ դերը «Սթիվ Ջոբս» կենսագրական ֆիլմում[7][8]։

2016 թվականին Ուեթորսոնը կատարել է կնոջ գլխավոր դերը «Ֆանտաստիկ գազաններ ու որտեղ գտնել դրանց» ֆիլմում, որը Հարրի Փոթերի մասին պատմող ֆիլմերի սփին-օֆն է։ Կինոնկարը թողարկվել է 2016 թվականի նոյեմբերի 18-ին[9]։ Եվս մեկ գլխավոր դեր նա կատարել է Ռիդլի Սքոթի «Օտարը։ Պատգամ» ֆիլմում, որը «Պրոմեթևս» ֆիլմի սիքվելն է[10]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2006 Խոլորձներ Orchids Բեատրիս կարճամետրաժ ֆիլմ
2007 Մայքլ Քլեյթոն Michael Clayton Երրորդ կուրսեցի
Դայակներ The Babysitters Շիրլի
2008 Գեղեցկատես Good Dick Քեթրին
2009 Գրոհելով Վուդսթոք Taking Woodstock Պենի
2011 Կե՛ր Eat Քլեր Կարճամետրաժ ֆիլմ
Մուտք ոչ մի տեղ Enter Nowhere Սամանտա
2012 Ռոբոտ և Ֆրենկ Robot & Frank Աղջիկ խանութում
Լինելով Ֆլինը Being Flynn Սառա
Հետապնդում Ջուր Джули
Պատմություն Ástarsaga Սոլանժ Կարճամետրաժ ֆիլմ
Գործարան The Factory Լորեն
2013 Գրեթե սիրահարված Almost in Love Լուլու
Մանհեթենի ռոմանտիկա Manhattan Romance Կառլա
Գիշերային շարժումներ Night Moves Էնն
Էլեանոր Ռիգբիի անհետացումը The Disappearance of Eleanor Rigby Չառլի
Ապակե կզակ Glass Chin Պատրիսյա
2014 Ի ծնե արատ Inherent Vice Շասա Ֆեյ Հեպուոր
2015 Երկրի թագուհի Queen of Earth Վիրջիննյա
Սեր առանց պարտականությունների Sleeping with Other People Էմմա
Սթիվ Ջոբս Steve Jobs Քրիս Էնն Բրեննան
2016 Ֆանտաստիկ գազաններ ու որտեղ գտնել դրանց Fantastic Beasts and Where to Find Them Թինա Գոլդշտեյն
2017 Օտարը:Պատգամ Alien: Covenant Դենիելս
Լոգանի հաջողությունը Logan Lucky Սիլվիա Հարիսոն
Հոսանքների պատերազմ The Current War Մարգարետ Վեսթինհաուզ
2018 Կարծես երազում State Like Sleep Քեթրին
Fluidic Թել
1990-ականների կեսեր Mid-90s Դեբնի
Ֆանտաստիկ գազաններ․ Գրինդևալդի հանցագործությունները Fantastic Beasts: The Crimes of Grindelwald Թինա Գոլդշտեյն

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր նշումներ
2012 Ընդհատակյա կայսրություն Boardwalk Empire Էմմա Հարոու 4 էպիզոդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 MAK (польск.)
  4. https://web.archive.org/web/20191127004623/http://dcs.megaphone.fm/MTV3177593384.mp3?key=b1e962a281b2a42fa27c31ded8a8d844
  5. 5,0 5,1 «Katherine Waterston - Biography». The New York Times. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  6. «Katherine Waterston Awards». Internet Movie Database. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  7. Rebecca Ford (17 сентября 2014). «'Inherent Vice' Actress Joins Indie 'Queen of Earth' (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  8. Dave McNary (23 декабря 2014). «Katherine Waterston Joins Steve Jobs Biopic Opposite Michael Fassbender». Variety. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  9. Найдена актриса на главную женскую роль в спин-оффе «Гарри Поттера»: Кино: Культура: Lenta.ru
  10. Ali Jaafar (17 декабря 2015). «Katherine Waterston To Star In 'Alien: Covenant'». Deadline.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթրին Ուոթերսթոն» հոդվածին։