Ֆանտաստիկ գազաններ ու որտեղ գտնել դրանց 3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ֆանտաստիկ գազաններ ու որտեղ գտնել դրանց 3
անգլ.՝ Fantastic Beasts 3
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրֆենթեզի ֆիլմ, արկածային ֆիլմ, ֆենթեզի և ընտանեկան ֆիլմ
Թվականհուլիսի 15, 2022[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴեյվիդ Եթս[2]
ՊրոդյուսերԴևիդ Հեյման, Սթիվ Քլովս և Tim Lewis?
Սցենարի հեղինակՍթիվ Քլովս և Ջոան Ռոուլինգ
ԴերակատարներԷդի Ռեդմեյն, Քեթրին Ուոթերսթոն[2], Ջոնի Դեփ[2], Էզրա Միլեր[2], Ջուդ Լոու[2], Դեն Ֆոլգեր[2], Քալլում Թերներ[2], Կլաուդիա Կիմ[2], Էլիսոն Սուդոլ և Մադս Միկելսեն
ԵրաժշտությունԶեյմս Նյուտոն Հովարդ
ԿինոընկերությունWarner Bros. և Heyday Films
ՆախորդՖանտաստիկ գազաններ: Գրինդևալդի հանցագործությունները

«Ֆանտաստիկ գազաններ ու որտեղ գտնել դրանց 3» (անգլ.՝ Fantastic Beasts and Where to Find Them 3), ռեժիսոր Դեյվիդ Եթսի ֆիլմը՝ հիմնված Ջոան Ռոուլինգի համանուն վեպի վրա, որը էկրանավորվելու է 2021 թվականի վերջին: Ֆիլմը համարվում է Հարի Փոթերի սփին-օֆֆներից մեկը: Ֆիլմում գլխավոր դերը կատարել է բրիտանացի դերասան, «Օսկար» մրցանակի դափնեկիր Էդի Ռեդմեյնը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունը տեղի են ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Գործողությունները կատարվում են Ռիո դե Ժանեյրոյում[3] և Բեռլինում[4], իսկ կերպարների թվում հայտնվելու են Ռուբեուս Հագրիդը և երիտասարդ Թոմ Ռեդլը, որը դեռ չի դարձել Վոլան դե Մորտ[5]:

Նախագծում ներգրավված դերասաններից մեկը՝ Դեն Ֆոգլերը, պատմել է, որ ֆիլմի հերոսները դառնալու են Երկրորդ համաշխարհային պատերազմի ֆոնին «մասշտաբային մոգական ճակատամարտի» մասնակիցներ[6]:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հոկտեմբերին հայտնի է դարձել, որ «Ֆանտաստիկ գազանները» ունենալու է երեք մաս: 2016 թվականի հուլիսին Դեյվիդ Եթսը հաստատել է, որ Ջոան Ռոուլինգը արդեն երրորդ ֆիլմի համար գաղափարներ ունի: 2019 թվականի հոկտեմբերին Դեն Ֆոգլերը հայտարարել է, որ երրորդ ֆիլմը նկարահանվելու է 2020 թվականի փետրվարին: Մինչև 2019 թվականի նոյեմբերը Ջոան Ռոուլինգը և Սթիվեն Քլովզը ավարտել են սցենարը[7]:

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2021 թվականի նոյեմբերի 21-ին[8]: Սակայն 2020 թվականի գարնանը նկարահանումները դադարեցվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]