Դեյվիդ Եթս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեյվիդ Եթս
David Yates 2010 Cropped.jpg
Ի ծնե անուն՝ David Yates
Ծննդյան թիվ՝ նոյեմբերի 30, 1963(1963-11-30) (54 տարեկան)
Ծննդավայր՝ Ռեյնհիլ, Լանկաշիր (այժմ Մերսիսայդ)
Երկիր՝ Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Ազգություն՝ անգլիացի
Քաղաքացիություն՝ Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Մասնագիտություն՝ ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
IMDb։ ID ID 0946734

Դեյվիդ Եթս (անգլ.՝ David Yates, ծնվ. նոյեմբերի 30, 1963 թվական), կինոյի և հեռուստատեսության բրիտանացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյվիդ Եթսը ծնվել է 1963 թվականին՝ անգլիական Լանկաշիր կոմսության Ռեյնհիլ գյուղում (այժմ Մերսիսայդի Սենտ Հելենս քաղաքային շրջանում)։ Սթիվեն Սփիլբերգի «Ծնոտներ» ֆիլմը դիտելուց հետո ոգեշնչվեց դերասանի կարիերայով։ Նա փորձում էր հասկանալ կինեմատոգրաֆիայի արտադրությունը և տարրերը։ Մինչև 14 տարեկանը ընկերների հետ տեսախցիկով կարճամետրաժ ֆիլմեր էր նկարում, որը նրան նվիրել էր մայրը։ Դառնալով հասուն՝ հիմնականում հեռուստատեսության համար նկարեց ֆիլմեր, համագործակցեց BBC ալիքի հետ։ Ընդհանուր նկարահանել է 19 ֆիլմ, որոնցից առաջինը՝ 1984 թվականին։ Կրթություն ստացել է իր հարազատ քաղաքի քոլեջում, իսկ հետո՝ Էսսեկյան և Ջորջթաունյան համալսարաններում։

Հարի Փոթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Դեյվիդ Եթսը Ուորներ Բրազերսի կողմից ընտրվեց Հարի Փոթերի մասին պատմող 5-րդ ֆիլմի ռեժիսոր։ Նկարահանումներից առաջ նա այցելեց Leavesden Studios: «Հարի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» ֆիլմը մեծ հայտնություն ստացավ՝ աշխարհում ստանալով 938 468 864 դոլար շահույթ։ Հետագայում Եթսն ընտրվեց Հարի Փոթերի մասին պատմող 6-րդ ֆիլմի ռեժիսորը։ Ֆիլմի նկարահանումների ժամանակ Ուորներ Բրազերսը հայտարարեց, որ Հարի Փոթերի մասին պատմող «Հարի Փոթերը և մահվան պարգևները» վերջին ֆիլմը պետք է բաժանված լինի 2 մասի։ Կրկին Դեյվիդ Եթսը դարձավ ֆիլմի ռեժիսորը։ «Հարի Փոթերը և մահվան պարգևները» ֆիլմի առաջին մասը էկրանավորվեց 2010 թվականի նոյեմբերին։ Ֆիլմը քննադատների կողմից գնահատվեց ավելի վատ, քան Եթսի նախորդ ֆիլմը։ Նա միակ ռեժիսորն էր, ով էկրանավորեց Հարի Փոթերի մասին պատմող 2-ից ավելի գրքեր։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում
1994-1995 Մաքուր անգլիական սպանություն
2001 Ճանապարհները, որոնք մենք ընտրում ենք (սերիալ)
2003 Մեծ խաղ (մինի-սերիալ)
2003 Ահա և հյուրերը!
2004 Սեքս-ուղղություն (ՀՏ)
2005 Աղջիկը սրճարանից (ՀՏ)
2007 Հարի Փոթերը և Փյունիկի միաբանությունը
2009 Հարի Փոթերը և Խառնածին արքայազնը
2010 Հարի Փոթերը և Մահվան պարգևները. մաս 1
2011 Հարի Փոթերը և Մահվան պարգևները. մաս 2
2014 Տիրան
2016 Տարզան: Լեգենդ
2016 Ֆանտաստիկ արարածները և որտեղ են նրանք բնակվում

2011 թվականի նոյեմբերին Դեյվիդ Եթսը հայտարարեց համանուն սերիալի մոտիվներով «Բժիշկ Ով» լիամետրաժ կինոֆիլմի նկարահանման մտադրության մասին[1]:

Սակայն նրա մտադրությունները չիրականացան։ Սթիվեն Մոֆատն ասաց, որ մոտ ապագայում լիամետրաժ ֆիլմ նկարելու գաղափարից հրաժարվումը վերջնական է և անփոփոխ։ Ավելի վաղ իր հարցազրույցներից մեկում Սթիվենը երկրպագուներին հանգստացրեց այն խոստումով, որ անգամ եթե ֆիլմը ստեղծվի, ապա ռեժիսորը Եթսը չի լինի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]