Խիզախը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խիզախը
անգլ.՝ The Brave One
ԵրկիրԱՄՆ
Ժանրդրամա
Թվական1956
Լեզուանգլերեն
ՌեժիսորԻրվինգ Ռափեր
ՊրոդյուսերKing Brothers Productions
Սցենարի հեղինակԴալթոն Թրամբո
ԴերակատարներՄիշել դե Կարվալյո, Էլզա Կարդենաս, Կառլոս Նավառո, Շառլեն դե Կարվալյո-Հայնեկեն և Ջոյ Լենսինգ
ՕպերատորՋեք Քարդիֆ
ԵրաժշտությունՎիկտոր Յանգ
Պատմվածքի վայրՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԿինոընկերությունRKO Pictures
Տևողություն100 րոպե

«Խիզախը» (անգլ.՝ The Brave One), 1956 թվականի դրամա, որ նկարահանել է ռեժիսոր Իրվինգ Ռափերը։ Գլխավոր դերերում հանդես են եկել Միշել Ռեյը, Ռոդոլֆո Հոյոս կրտսերը և Էլզա Կարդենասը։ Ֆիլմը պատմում է մեքսիկացի տղայի մասին, որը փորձում է իր սիրելի Գիտանո ցլին փրկել չեմպիոն մատադորի հետ մահացու մենամարտից։

«Խիզախը» եղել է վերջին ֆիլմը, որ «Օսկար» մրցանակ է ստացել լավագույն գրական սկզբնաղբյուրի համար, նախքան մրցանակի շնորհման դադարեցումը։ Այն առաջադրվել է «Օսկարի» ևս երկու այլ անվանակարգերում՝ լավագույն մոնտաժ և լավագույն ձայնագրություն, բայց դրամարկղային կամ քննադատական հաջողություն չի ունեցել։

Սկզբում պատմվածքը վերագրվել է Ռոբերտ Ռիչին (Դալթոն Թրամբոյի կողմից օգտագործված կեղծանուն), որը եղել է հոլիվուդյան տասնյակից մեկը, բանտարկվել է, իսկ հետո ընդգրկվել սև ցուցակում 1947 թվականին Ներկայացուցիչների պալատի հակաամերիկյան գործունեության կոմիտեի առջև ցուցմունք տալը մերժելու համար։ Իրականում դա եղել է ֆիլմի պրոդյուսեր Ֆրենկ Քինգի զարմիկի անունը։ Սկզբում Ռիչը հավակնել է սցենարի հեղինակությանը, չնայած նրա հորեղբայրները հերքել են այդ պնդումը[1][2][3]։ «Օսկար» մրցանակը Թրամբոյի անունով է վերագրանցվել 1975 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնարդո անունով մեքսիկացի մի տղա հոգատարություն է ցուցաբերում ցլի նկատմամբ, որին նա փրկել է փոթորկի ժամանակ։ Սակայն կենդանու իսկական սեփականատերը մտադիր է նրան նախապատրաստել ցլամարտի համար, որտեղ ցլին անպայման պետք է սպանեն։ Կենդանու սպանությունը կանխելու համար Լեոնարդոն դիմում է կառավարության օգնությանը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միշել Ռեյ – Լեոնարդո
  • Ռոդոլֆո Հոյոս կրտսեր – Ռաֆայել Ռոզիլլո
  • Էլզա Կարդենաս – Մարիա
  • Ջոյի Լենսինգ – Մարիոն Ռենդալ
  • Կարլոս Նավարո – Դոն Ալեխանդրո

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակ[4] Անվանակարգ Ներկայացված Արդյունք
Օսկար Լավագույն սյուժե Դալթոն Թրամբո Հաղթանակ
Լավագույն ձայն Բադի Մայերս Անվանակարգ
Լավագույն մոնտաժ Մերիլ Գ. Ուայթ Անվանակարգ
Ոսկե գլոբուս Լավագույն ֆիլմ, որ պրոպագանդում է համաշխարհային փոխըմբռնում Անվանակարգ

Կոմիքսների գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dell Four Color #773 (1957 թվականի փետրվար)[5][6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Alexandra Kindell; Elizabeth S. Demers Ph.D. (2014 թ․ փետրվարի 27). Encyclopedia of Populism in America: A Historical Encyclopedia [2 volumes]. ABC-CLIO. էջեր 347–. ISBN 978-1-59884-568-6.
  2. Time Inc (1957 թ․ ապրիլի 15). LIFE. Time Inc. էջեր 161–. ISSN 0024-3019.
  3. Matthew Bernstein (1999). Controlling Hollywood: Censorship and Regulation in the Studio Era. Rutgers University Press. էջեր 215–. ISBN 978-0-8135-2707-9.
  4. «Awards for The Brave One» (անգլերեն). Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.
  5. "Dell Four Color #773". Grand Comics Database.
  6. Dell Four Color #773 at the Comic Book DB

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]