Ջոշուա Օպենհայմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոշուա Օպենհայմեր
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 23, 1974(1974-09-23)[1][2][3] (49 տարեկան)
Ծննդավայր՝Տեխաս, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և գործադիր պրոդյուսեր
Պարգևներ՝
IMDb։ID 1484791
thelookofsilence.com

Ջոշուա Լինքոլն Օպենհայմերը (սեպտեմբերի 23, 1974(1974-09-23)[1][2][3], Տեխաս, ԱՄՆ), ամերիկաբնակ բրիտանացի կինոռեժիսոր է, որը բնակվում է Կոպենհագենում, Դանիա[6][7]։ Նա հայտնի է Օսկարի առաջադրված «Սպանության գործողությունը» (2012) և «Լռության տեսքը» (2014) ֆիլմերով։ Օպենհայմերը 2014 թվականին ստացել է MacArthur-ի անվան ֆելոուշիփ[8] և 1997 թվականին՝ Մարշալի գիտնականի կոչում[9]։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպենհայմերը ծնվել է հրեական ընտանիքում[10]՝ Օստինում, Տեխաս, և մեծացել է Վաշինգտոնում, Կոլումբիայի շրջան, և Սանտա Ֆեում, Նյու Մեքսիկո[11]։ Օպենհայմերը ստացել է հումանիտար գիտությունների բակալավրի  աստիճան (BA), կինոարտադրության summa cum laude (լատինական պարգևներից ամենաբարձրը) Հարվարդի համալսարանի կողմից և դոկտորի կոչում՝ Սուրբ Մարտինի անվան արվեստի և դիզայնի կենտրոնական քոլեջից, Լոնդոնի արվեստների համալսարանից՝ Մարշալի անվան կրթաթոշակով սովորելիս։ Նա կինոյի պրոֆեսոր է Վեստմինստերյան համալսարանում։ Նրա առաջին ֆիլմը՝ «Louisiana Purchase-ի ամբողջ պատմությունը», արժանացել է Ոսկե Հյուգոյի Չիկագոյի միջազգային կինոփառատոնից[12]։

2004-2012 թվականներին Ինդոնեզիայում արտադրել է ֆիլմերի շարք։ Նրա դեբյուտային լիամետրաժ ֆիլմը (The Act of Killing (2012) այն մարդկանց մասին է, ովքեր մասնակցել են  1965-66 թվականների ինդոնեզական զանգվածային սպանություններին։ Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 2012 թվականին Թելուրիդ կինոփառատոնում։ Այն շարունակեց  արժանանալ  բազմաթիվ մրցանակների ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Եվրոպական կինոմրցանակ լավագույն վավերագրական ֆիլմի համար, ինչպես նաև Պանորամա  հանդիսատեսի մրցանակ, Տիեզերական ժյուրիի մրցանակ՝ Բեռլինի 63-րդ միջազգային կինոփառատոնից[13]։ Ֆիլմը նաև արժանացել է Դանիայի կինոակադեմիայի Ռոբերտ  մրցանակին, Դանիայի կինոքննադատների ազգային ասոցիացիայի Բոդիլի մրցանակին[14] և Աուն Սան Սու Չժի մրցանակին՝ 2013 թվականի Մարդու իրավունքների  մարդու արժանապատվության միջազգային կինոփառատոնում[15]։

Օպենհայմերը 2013 թվականի օգոստոսի13-ին հայտնվեց The Daily Show հեռուստատեսային ծրագրում՝ խոսելու The Act of Killing ֆիլմի մասին[16]։

The Act of Killing-ը հաղթեց BAFTA-ն, Եվրոպական ֆիլմերի մրցանակ, Asia Pacific Screen մրցանակը լավագույն վավերագրական ֆիլմի համար և առաջադրվեց «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում՝ Օսկարի 86-րդ մրցանակաբաշխության ժամանակ[17]։

Օպենհայմերի հաջորդ ֆիլմը՝ The Look of Silence (2014)-ը, «The Act of Killing»-ի ուղեկիցն է։

Այն առաջադրվել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում՝ Օսկարի 88-րդ մրցանակաբաշխության ժամանակ։ Այն մրցութային կարգով ցուցադրվել է Վենետիկի 71-րդ միջազգային կինոփառատոնում[18][19] և արժանացել ժյուրիի մեծ մրցանակին, միջազգային կինոքննադատների մրցանակին (FIPRESCI), իտալական առցանց քննադատների մրցանակին (Mouse d'Oro), European Film Critics մրցանակին (F.E.D.E.O.R.A.)՝ Վենետիկիայի 71-ի լավագույն ֆիլմի համար, ինչպես նաև մարդու իրավունքների գիշերների մրցանակը[20]։ Այդ ժամանակից ի վեր այն շարունակել է շահել ևս 70 միջազգային մրցանակ, այդ թվում՝ Independent Spirit մրցանակ, IDA, Gotham մրցանակներ՝ լավագույն վավերագրական ֆիլմի համար, և երեք Cinema Eye մրցանակ, ներառյալ Best Film և Best Director։ Cinema Eye Honors-ը  2016 թվականին նրան ճանաչեց որպես տասնամյակ սահմանող կինոգործիչ և նրա երկու ֆիլմերն էլ՝ որպես տասնամյակ սահմանող ֆիլմեր։  

2015 թվականի «Նյու Յորք Թայմս»-ին տված հարցազրույցում Օպենհայմերը հայտարարեց, որ Արևմուտքը կիսում է «մեծ պատասխանատվություն» Ինդոնեզիայում զանգվածային սպանությունների համար, մասնավորապես նշելով, որ «Միացյալ  Նահանգները տրամադրեց հատուկ ռադիոհամակարգ, որպեսզի բանակը  կարողանա համակարգել  սպանությունները  հսկայական կղզեխմբի վրայով։ Բոբ Մարտենս անունով մի մարդ, ով աշխատում էր Ջակարտայում Միացյալ նահանգների դեսպանատանը, կազմում էր ինդոնեզական հասարակական գործիչների հազարավոր անունների ցուցակներ, որոնք կարող էին դեմ լինել նոր ռեժիմին և այդ ցուցակները փոխանցեց Ինդոնեզիայի կառավարությանը»[21]։ 2014  թվականին, ԱՄՆ Կոնգրեսի անդամների համար «The Act of Killing» ֆիլմի ցուցադրությունից հետո, Օպենհայմերը կոչ արեց ԱՄՆ-ին ճանաչել իր դերը սպանությունների մեջ[22]։ 2017 թվականի հոկտեմբերին ԱՄՆ կառավարությունը գաղտնազերծեց սպանությունների հետ կապված հազարավոր ֆայլեր, իսկ պաշտոնյաները վկայակոչեցին Օպենհայմերի ֆիլմերի ազդեցությունը[23]։

2016 թվականի հուլիսին նա դարձել է Վենետիկիայի 73-րդ միջազգային կինոփառատոնի հիմնական մրցութային ժյուրիի անդամ[24]։ 2017 թվականի սեպտեմբերին նա Թելուրիդ կինոփառատոնի հյուր ռեժիսորն էր[25]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպենհայմերը բացահայտ գեյ է և ապրում է իր գործընկեր Շուի հետ Կոպենհագենում[26]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հյու (կարճ, 1995)
  • Այս վայրերը, որոնք մենք սովորել ենք տուն անվանել (կարճ, 1996)
  • Արտադրության մարտահրավերը (կարճ, 1997)
  • Louisiana Purchase-ի ամբողջ պատմությունը (կարճ, 1997)
  • Գլոբալացման ժապավենները (2003) (պրոդյուսեր) - համագործակցություն Սումատրայի Անկախ տնկարկների աշխատողների միության, Սննդի և գյուղատնտեսության աշխատողների միջազգային միության (IUF) և Vision Machine-ի միջև (Քրիստին Սին, Ջոշուա Օպենհայմեր, Մայքլ Ուվեմեդիմո, Անդրեա Լուկա Ցիմերման)
  • Դրախտի համառոտ պատմությունը, որը պատմում են ուտիճները (կարճ, 2003)
  • Շուկայի թարմացում (կարճ, 2003)  
  • Բացիկ Sun City-ից, Արիզոնա (կարճ, 2004)  
  • Մուզակ. Կառավարման գործիք (կարճ, 2004)  
  • Ուժի ցուցադրում (տեղադրում, 2007)
  • Սպանության ակտը (2012)
  • Լռության տեսքը (2014)

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Acting on AIDS: Sex, Drugs & Politics (Acting on AIDS). London & New York: Serpent's Tail, 1997, 1-85242-553-9, 978-1-85242-553-1. (With Helena Reckitt, co-editor.)
  • Going through the motions and becoming other. (With Michael Uwemedimo, co-author). In: Chanan, Michael, (ed.) Visible evidence. Wallflower Press, 2007. London, UK. (In Press)
  • History and Histrionics: Vision Machine's Digital Poetics. (With Michael Uwemedimo, co-author). In: Marchessault, Janine, and Lord, Susan, (eds.) Fluid screens, expanded cinema. University of Toronto Press, 2007, Toronto, Canada, pp. 167–183. 978-0-8020-9297-7.
  • Show of force: a cinema-séance of power and violence in Sumatra's plantation belt. (With Michael Uwemedimo, co-author). In Critical Quarterly, Volume 51, No 1, April 2009, pp. 84–110. Edited by: Colin MacCabe. Blackwell Publishing, 2009. ISSN 0011-1562.
  • Killer Images: Documentary Film, Memory and the Performance of Violence. (With Joram Ten Brink, co-author). Columbia University Press (Feb 28, 2013), 0231163347, 978-0231163347

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. ՄակԱրթուրի կրթաթոշակ — 1981.
  5. https://web.archive.org/web/20190718183450/https://www.europeanfilmacademy.org/2013.393.0.html
  6. «Joshua Oppenheimer: 'You celebrate mass killing so you don't have to look yourself in the mirror' | Film». The Guardian. 2015 թ․ փետրվարի 22. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  7. Cohn, Pamela (2012 թ․ դեկտեմբերի 18). «BOMB Magazine — Joshua Oppenheimer by Pamela Cohn». Bombsite.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  8. «MacArthur Awards Go to 21 Diverse Fellows : Alison Bechdel, Terrance Hayes Among 'Genius Grant' Winners». The New York Times. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  9. «Centric Core». Marshallscholarship.org. 2014 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  10. Bloom, Nate (2016 թ․ փետրվարի 25). «The tribe at the Oscars, 2016». Times of Israel.
  11. Fraley, Jason (2014 թ․ փետրվարի 20). «Oscar nominated doc 'Act of Killing' has local roots». WTOP.
  12. «Awards for The Entire History of the Louisiana Purchase». Internet Movie Database. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  13. «Awards from 63rd Berlin International Film Festival for The Act of Killing». Internet Movie Database. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  14. «Robert Award & 66th Bodil Awards for The Act of Killing». Internet Movie Database. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  15. «The Act of Killing modtager Aung San Suu Kyi Pris». Dfi.dk. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  16. «Joshua Oppenheimer Extended Interview Video - August 13, 2013 | Comedy Central». Thedailyshow.cc.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  17. «Oscars: Main nominations 2014». BBC News. Վերցված է 2014 թ․ հունվարի 16-ին.
  18. «International competition of feature films». Venice. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
  19. «Venice Film Festival Lineup Announced». Deadline. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
  20. «Roy Andersson film scoops Venice Golden Lion award». BBC News. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 7-ին.
  21. «Joshua Oppenheimer Won't Go Back to Indonesia». The New York Times. 2015 թ․ հուլիսի 9. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  22. Sabarini, Prodita (16 February 2014). Director calls for US to acknowledge its role in 1965 killings. The Jakarta Post. Retrieved 3 August 2014.
  23. Krithika Varagur (2017 թ․ հոկտեմբերի 18). «How The US Came to Declassify 30,000 Pages of American Embassy in Indonesia Files». Voice of America.
  24. Vivarelli, Nick (2016 թ․ հուլիսի 24). «Laurie Anderson, Joshua Oppenheimer, Zhao Wei Set For Venice Jury». Variety. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
  25. Josh Rottenberg (2017 թ․ օգոստոսի 31). «Oscar buzz to run high as the proudly low-key Telluride Film Festival gets underway». Los Angeles Times.
  26. O'Hagan, Sean. «Joshua Oppenheimer: why I returned to Indonesia's killing fields». The Guardian.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոշուա Օպենհայմեր» հոդվածին։