Jump to content

Սանտա Ֆե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սանտա Ֆե (այլ կիրառումներ)
Քաղաք
Սանտա Ֆե
Santa Fe de la Vera Cruz
Զինանշան

ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
ՇրջանՍանտա Ֆե
ՀամայնքԼա Կապիտալ
ՄէրMario Barletta
Հիմնադրված է1573 թվականի նոյեմբերի 15-ին թ.
Մակերես3055 կմ²
ԲԾՄ25±1 մետր, 21 մետր
Բնակչություն369 046 մարդ (2001)
Խտություն493,37 մարդ/կմ² մարդ/կմ²
Ժամային գոտիUTC-3
Հեռախոսային կոդ+54 342
Փոստային դասիչS3000
Պաշտոնական կայքsantafeciudad.gov.ar
Սանտա Ֆե (Արգենտինա)##
Սանտա Ֆե (Արգենտինա)

Սանտա Ֆե (իսպ.՝ Santa Fe de la Vera Cruz), Արգենտինայում Սանտա Ֆե նահանգի վարչական կենտրոնը։ Գտնվում է Արգենտինայի հյուսիս-արևելքում, Պարանա և Սալադո գետերից ոչ հեռու, Սետուբալ ծովի ափին։ Սանտա Ֆեում 2001 թվականի տվյալներով ավելի քան 369 000 մարդ է ապրում։ Քաղաքային ագլոմերացիայում 2008 թվականի մարդահամարի տվյալներով ապրում է 630 500 մարդ։

Մակերեսը կազմում է 3055 կմ2։

Ռոսարիո քաղաքից հեռավորությունը կազմում է 165 կմ, Կորդովա քաղաքից գտնվում է 340 կմ հեռու, մայրաքաղաք Բուենոս Այրեսից՝ 475 կմ և Պարանա քաղաքից 25 կմ հեռավորության վրա։

Սանտա Ֆեն համարվում է հարուստ գղուղատնտեսական, առևտրային և տրանսպորտային կենտրոն, որը արտադրում է հացահատիկ, բուսական յուղ և միս։ Քաղաքը համարվում է Սանտա Ֆեի Կատալոնական համալսարանի տեղավայրը (բացված 1959 թվականին), ունի մի քանի թանգարաններ և բազմաթիվ շինություններ, որոնք կառուցվել են կոլոնիալիզմի ժամանակներում։

Չնայած, որ Սանտա Ֆեն Ռոսարիոյից գտնվում է (170 կմ դեպի հարավ) շատ հեռու, սակայն մինչև այսօր էլ պահպանում է իր կապերը նրա հետ, և նրա օգնությամբ էլ համարվում է նահանգի ամենաամուր քաղաքը։

Սանտա Ֆեն, տիեզերքից լուսանկարված

Սանտա Ֆեն հիմնադրվել է Կայաստվա շրջանի վրա (որտեղ այժմ գտնվում է պատմական այգին Էրնանդարյասի գերեզմանատան հետ, առաջին կառավարիչը ծնվել է Հարավային Ամերիկայում) 1573 թվականին։ 1653 թվականից քաղաքը տեղափոխվել է այժմյան տարածք։ Քաղաքի նահանգային կապիտալը ծնվում է 1814 թվականին, երբ Սանտա Ֆե նահանգի տարածքը առանձնացվում է Բուենոս Այրես նահանգի Ազգային ժողովից, որը քաղաքում հիմնադրվել է 1853 թվականին։

Կախովի կամրջի շինարարությունը վերջանում են 1924 թվականին, սակայն նա հետագայում 1983 թվականին չափից շատ ծանրության պատճառով մասամբ ավերվել է (երկրորդ կամուրջը, Orono, բացվել է 1971 թվականին)։

Քաղաքը մինչև այժմ էլ պաշտպանված չէ ջրհեղեղներից։ Այդպես, 2003 թվականի ապրիլի 23-ին Սալադո գետի մակարդակը, որը թափվում է Պարանու Սանտա Ֆեի մոտակայքում, մեծանում է մոտավորապես 2 մետրով (6,5 մ) ընդամենը մի քանի ժամյա տեղումների պատճառով, և սկսում է աղետալի ջրհեղեղը։ Ավելի քան 100 000 մարդկանց ստիպված պետք էր էվակուացնել, իսկ շատ ու շատ թաղամասեր մնացին ջրի տակ ավելի քան մեկ շաբաթից էլ ավելի։ Այդ իսկ տարում, կամրջի շինարարության ավարտից հետո, այն պաշտոնապես բացվում է, իսկ արդեն 2008 թվականին հիանալի հացահատիկային գորշարաններից և դաշտերից վերածվում են հյուրանոցային համալիրների և խաղատների՝ Լոս Սիլոսը և Սան Մարտին ստրիթը։

Քաղաքի դերը արգենտինական պատմության մեջ այն է, որ այդտեղ է երեք անգամ՝ 1949 թվականին, 1957 թվականին և 1994 թվականին տեղի ունեցել Կոնստիտուցիոնյան համագումարը։

Քաղաքային կամուրջը գիշերով

Քաղաքի կլիման խոնավ մերձարևադարձային է։ Ձմռանը, միշտ այստեղի ջերմաստիճանը մնում է 0 °C-ի վրա։ Ամռանը ինչպես գրեթե բոլոր երկրներում շատ շոգ է և խոնավ։ Քաղաքի ամենաբարձր ջերմաստիճանը եղել է +45 °C, իսկ հիմնականում այստեղ ամեն տարի գրանցվում է +35 °C ջերմաստիճան։ Տեղումներ կարելի է սպասել ամբողջ տարվա մեջ, սակայն ամենախոնավ սեզոնը այստեղ ամռանն է։ Այստեղ տեղումների ժամանակ լինում են շատ ուժեղ կայծակ, որին հաջորդում են ամպրոպի գոռոցը, իսկ դրանից հետո լինում է արդեն հորդարար անձրև տեղալ։

Քաղաքի կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանտա Ֆեում հիմնականում ամենակարևորն է առևտրային կենտրոնները, մշակությաին հաստատությունները, այստեղ նաև մեծ նշանակություն են տալիս սպորտին և տուրիզմին, երաժշտությանը և նկարչությանը։ Այստեղ նաև շատ մեծ նշանակություն նաև գիշերային հետաքրքիր կյանքը։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Ֆե» հոդվածին։