Բեհաեդդին Շաքիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Շաքիր
Բեհաեդդին Շաքիր
Bahaeddin Shakir.png
Ծնվել է 1874
Ծննդավայր Կոստանդնուպոլիս
Մահացել է ապրիլի 17, 1922({{padleft:1922|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:17|2|0}})
Մահվան վայր Բեռլին[1]
Գործունեություն քաղաքական գործիչ

Բեհաեդդին Շաքիր (օսման.՝ بهاءالدین شاکر, թուրք.՝ Bahaettin Şakir, 1874, Կոստանդնուպոլիս - ապրիլի 17, 1922, Բեռլին[1]), թուրք քաղաքական գործիչ, հայերի ցեղասպանության գլխավոր հանցագործներից։ «Միություն և առաջադիմություն» կուսակցության 2-րդ քարտուղար։

Քաղաքական գործունեությունը սկսել է երիտթուրքերի ընկերության Սալոնիկի բաժանմունքում։ 1915 թվականի սկզբին մասնակցել է կուսակցության 2-րդ այն խորհրդակցությանը, որտեղ որոշվել է բնաջնջել հայ ժողովրդին։ Ընդգրկվել Է «Երեքի գործադիր կոմիտեի» մեջ, ղեկավարել «Թեշքիլաթ-ը մահսուսե» կազմակերպություններից մեկը։ Ցեղասպանության ընթացքում տեսչական ուղևորություններ է կատարել Արևմտյան Հայաստանում, պաշտոններից հեռացրել այն նահանգապետներին և զինվորականներին, որոնք հրաժարվել են կատարել հայերին բնաջնջելու հրամաններն ու որոշումները։ Առաջին աշխարհամարտում Թուրքիայի պարտությունից հետո ոչնչացրել է հայերի ծրագրավորված բնաջնջման վերաբերյալ փաստաթղթերի մեծ մասը և, վերցնելով կուսակցական արխիվը, փախել Թուրքիայից։ Մինչև 1922 թվականը ծպտված ապրել Է Բեռլինում։

1922 թվականի ապրիլի 17-ին Բեհաեդդին Շաքիրին Ջեմալ Ազմիի հետ սպանել են հայ վրիժառուներ Արամ Երկանյանն ու Արշավիր Շիրակյանը[2]։

Գրականություն[խմբագրել]

  • Ronald Grigor Suny, Fatma Müge Göçek, Norman M. Naimark. A Question of Genocide։ Armenians and Turks at the End of the Ottoman Empire‎. — Oxford University Press, 2011. — 465 p. — ISBN 9780195393743
  • Taner Akçam. From Empire to Republic։ Turkish Nationalism and the Armenian Genocide. — Zed Books Ltd, 2004. — 273 p. — ISBN 1842775278, ISBN 9781842775271

Ծանոթագրություններ և նշումներ

  1. 1,0 1,1 Record #130303127 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 31-ին 2014:
  2. Suny, Göçek, Naimark. A Question of Genocide: Armenians and Turks at the End of the Ottoman Empire‎. — P. 410.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png