Թալեաթ Մեհմեդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թալեաթ փաշաից)
Թալեաթ Մեհմեդ
Talaat.jpg
Ծնվել է ապրիլի 10, 1874({{padleft:1874|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:10|2|0}})
Ծննդավայր Կիրջալի[1] կամ Ադրիանուպոլիս
Մահացել է մարտի 15, 1921({{padleft:1921|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:15|2|0}}) (46 տարեկանում)
Մահվան վայր Բեռլին[2]
Քաղաքացիություն Ottoman flag.svg Օսմանյան կայսրություն
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններ Օսմանյան կայսրության մեծ վեզիր
Քաղաքական կուսակցություն Միության և Առաջադիմության Կոմիտե
Talaat Pasha Վիքիպահեստում

Թալեաթ փաշա (օսման.՝ طلعت پاشا, թուրք.՝ Mehmed Talat Paşa, ապրիլի 10, 1874, Կիրջալի[1] և Ադրիանուպոլիս - մարտի 15, 1921, Բեռլին[2]), թուրք պետական գործիչ։ Երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխներից։ 1913-1918 թվականներին զբաղեցրել է Օսմանյան Թուրքիայի ներքին գործերի նախարարի պաշտոնը։

Թալեաթը Հայոց Եղեռնի գլխավոր կազմակերպիչներից մեկն է։ Եղել է հայերի տեղահանումը և ցեղասպանությունը կազմակերպող «եռապետության» (Թալեաթ, Էնվեր, Ջեմալ) անդամ։

1921 թվականի մարտի 15-ին՝ Բեռլինում, գնդակահարվել է Սողոմոն Թեհլիրյանի կողմից՝ Նեմեսիս գործողության շրջանակներում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թալեաթ փաշան ծնվել է 1874 թվականին Էդիրնե վիլայեթի Կիրջալի քաղաքում (ներկայումս Բուլղարիայի Կիրջալու մարզ)՝ հետաքննիչի ընտանիքում։ Թուխ մաշկ ունենալու պատճառով քաղաքական հակառակորդները երբեմն նրան Թալեաթ գնչու էին անվանում[3]։ Ավարտել է Էդիրնի բարձրագույն դպրոցը։ Աշխատանքային գործունեությունն սկսել է որպես ծառայող հեռագրատանը[4], որտեղ որպես աբդուլհամիդյան բռնապետության դեմ պայքարի ապագա մասնակից՝ միացավ երիտթուրքերին։ 1893 թվականին ձերբակալվեց քաղաքական ակտիվ գործունեություն ծավալելու համար։ Երկու տարի անց ազատ արձակվեց և աքսորվեց Սալոնիկ, որտեղ ղեկավարում էր երիտթուրքերի կուսակցության տեղի բաժանմունքը և մտավ Էմանուել Կարասոյի հիմնած «Ռիզորտ Մակեդոնիա» մասսոնական ժողովարան։ 1898-1908 թվականներին Սալոնիկում աշխատում էր փոստատար՝ արդյունքում դառնալով տեղի փոստային ծառայության ղեկավարը։

1908 թվականի երիտթուրքական հեղափոխությունից հետո ընտրվեց Մեջլիսի պատգամավոր։ 1909 թվականին Ստամբուլում հիմնեց «Հյուր վե Քաբուլ Էդիլմիշ» մասսոնական ժողովարանը և 2 տարի զբաղեցնում էր Մեծ մագիստրոսի պաշտոն[5]։

1909-1912 թվականին Թալեաթը Օսմանյան կայսրության Ներքին գործերի նախարարն էր։ 1910 թվականին մեջլիսում չեղարկեց «Ընկերակցության օրենքը» և արգելեց ըստ ազգային պատկանելության ընկերակցությունների հիմնումը։ Ողջ կայսրության տարածքում փակվեցին բոլոր ազգային ակումբները, իսկ Մանաստիրի վիլայեթում տեղի սատրապ Շևքեթ Թուրգութ փաշան զինաթափման հրեշավոր գործողություն կազմակերպեց[6]։ Խաղաղ բնաակչությունը ծաղրանքի էր ենթարկվում, Բուլղարական սահմանադրական ակումբների միության ղեկավարների մի մասը փակվեց Փոքր Ասիայի բանտերում, իսկ մյուսներն էլ՝ սպանվեցին։

1911 թվականին Թալեաթը դառնում է «Միաբանություն և առաջադիմություն» կուսակցության անդամ։ Հետագայում՝ 1912 թվականին, զբաղեցնում է Փոստի և հեռագրության նախարարի պաշտոնը, Բալկանյան պատերազմների ժամանակ (1912-1913) ծառայում էր բանակում։

Թալեաթը 1913 թվականի հունվարի 23-ի պետական հեղաշրջման գլխավոր կազմակերպիչներից մեկն էր, երբ Էնվեր փաշան անձամբ գնդակահարեց ռազմական նախարար Նազիմ փաշային, որպեսզի մեկ տարի անց զբաղեցնի նրա տեղը, իսկ Թալեաթ փաշան երկրորդ անգամ զբաղեցրեց Ներքին գործերի նախարարի պաշտոնը՝ միաժամանակ լինելով երիտթուրքերի կուսակցության կենտկոմի նախագահ։ Թալեաթ փաշան կյանքի էր կոչում օսմանիզմի քաղաքական դոկտրինան՝ կայսրության ոչ թուրք ժողովուրդների բռնի թուրքացումը․ պանիսլամիզմի և ավելի շատ պանթյուրքիզմի մոլեգին հետևորդ էր։ Ունենալով հեռուն գնացող նկրտումներ Կովկասի, Ղրիմի և Թուրքեստանի հաշվով, Թալեաթը մասնակցեց «Թուրան Յոլու» (Ճանապարհ դեպի Թուրան) ռազմաքաղաքական նախագծի մշակմանը։

Aquote1.png Թալեաթ փաշան մի անգամ հաճելիորեն և խորամանկաբար նշեց, որ պանթյուրքիզմը կարող է մեզ բերել Դեղին ծով։
- Իր հիշողություններում գրում է երիտթուրք տիկին Հալիդե Էդիբը
Aquote2.png


1914 թվականին Թալեաթ փաշան Էնվեր և Ջեմալ փաշաների հետ մտավ երիտթուրքական «եռապետության» կազմի մեջ, ովքեր շուտով իրականացրին հայ ժողովրդի տարհանումն ու եղեռնը։ Ըստ Մուշում գտնվող գերմանացի պաշտոնյայի վկայության՝

Aquote1.png Դեռևս 1914 թվականի հոկտեմբերի վերջին, երբ թուրքերի համար սկսվեց պատերազմը, թուրք պաշտոնյաներն սկսեցին հայերից բռնազավթել այն ամենը, ինչ իրենց անհրաժեշտ էր պատերազմ վարելու համար։ Նրանց ունեցվածքը, փողը․ ամեն ինչ բռնագրավվեց։ Ավելի ուշ յուրաքանչյուր թուրք կարող էր մտնել հայկական խանութ և վերցնել այն ամենն ինչ իրեն անհրաժեշտ էր կամ ցանկանում էր ունենալ։ Aquote2.png


Ցեղասպանության հաստատումը տրվեց 1915 թվականի փետրվարի 27-ին Էնվեր փաշայի կողմից ուղարկված քողարկված հեռագրում, իսկ հայերի «վերջնական բնաջնջման» կոնկրետ քայլերը գրի էին առնվել 1915 թվականի ապրիլի 15-ին Թալեաթ և Էնվեր փաշաների գաղտնի հրահանգում։ Հայերի ցեղասպանությունն սկսվեց Զեյթուն քաղաքում 1915 թվականի ապրիլի 24-ին։

1946 թվականին հրատարակված իր հուշերում Թալեաթ փաշան խոստովանում էր հայերի բռնի տարհանումը և ոչնչացումը, սակայն այն բացատրում էր թուրքերի բացառապես «ազգային հետաքրքրությունների» պաշտպանությամբ և «վիլայեթներում՝ Ռուսաստանի հետ սահմանին հայկական պետություն ստեղծելուն խոչընդոտելու» նպատակով։ 1918 թվականի հոկտեմբերի 7-ին Թալեաթ փաշան ընդունեց երիտթուրքերի քաղաքականության տապալումը և հրաժարվեց իշխանությունից, այնուհետև փախավ Գերմանիա, որտեղ ապրում էր «Ալի Սալի բեյ» անվան տակ։ 1919 թվականին Կոստանդնուպոլսում կայացած զինվորական արտակարգ դատարանը հեռակա կերպով Թալեաթին դատապարտեց մահապատժի զինվորական հանցագործությունների և «կայսրության հայ բնակչության ոչնչացման» համար։

1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլիրյանը գնդակահարեց Թալեաթին՝ Դաշնակցություն կուսակցության «Նեմեսիս» գործողության շրջանակներում, որի էությունը հայերի ցեղասպանության մեղավորներին պատժելն էր․ ընդ որում, Թալեաթի անունը ցանկում առաջին համարի տակ էր գտնվում։ Բեռլինի դատարանն արդարացրեց Թեհլիրյանին որպես անձ, ով գործել էր աֆեկտի վիճակում։ Դատական նիստում Թեհլիրյանի գերմանացի փաստաբանը, մասնավորապես ասաց․

Aquote1.png Թալեաթ փաշան, Էնվեր փաշան, Ջեմալ փաշան և Նազիմ բեյը, ովքեր իրենց կոչում էին «իսլամի պաշտպանողներ», իրականում աթեիստներ էին։ Aquote2.png


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Record #124813798 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 13-ին 2014:
  2. 2,0 2,1 2,2 Record #124813798 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 31-ին 2014:
  3. Andrew Mango Ataturk: The Biography of the Founder of Modern Turkey. — Overlook Press, 2002. — С. 67. — ISBN 158567334X, 9781585673346
  4. Алан Мурхед "Борьба за Дарданеллы", стр․ 11
  5. Hür ve Kabul Edilmiş Masonlar Büyük Locası Derneği — Önceki Büyük Üstatlar
  6. Петров, Тодор, Билярски, Цочо (съставители), „ВМОРО през погледа на нейните основатели“, Военно Издателство, София, 2003, стр. 175.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]