Թոփալ Օսման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թոփալ Օսման
Topal Osman Agha.jpg
Ծնվել է 1883[1][2]
Ծննդավայր Կերասուն, Թուրքիա
Մահացել է ապրիլի 2, 1923(1923-04-02)
Մահվան վայր Անկարա, Ankara Vilayet, Ottoman Caliphate[1]
Քաղաքացիություն Flag of Turkey.svg Թուրքիա
Ottoman flag.svg Օսմանյան կայսրություն
Մասնագիտություն սպա
Topal Osman Agha Վիքիպահեստում

Թոփալ Օսման Աղա (թուրք.՝ Hacı Topal Osman Ağa, ծնվ. 1883թ. Կերասուն, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - մահ. 1923թ. ապրիլի 2, Անկարա, Թուրքիա), Օսմանյան կայսրության դաշտային հրամանատար: Մասնակցել է 1912-1913 թվականների Բալկանյան պատերազմին, որտեղ վիրավորվել է ոտքից և ստացել «թոփալ» (կաղ) անվանումը: Անմիջական մասնակցություն է ունեցել Սև ծովի հարավային ափերին բնակվող հայերի և հույների զանգվածային կոտորածներին:

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, գտնվելով Սև ծովի պոնտական տարածաշրջանում, Թոփալ Օսմանն իր հրոսակախմբով մասնակցել է հայերի կոտորածներին[3][4][5][6]: 1915 թվականի գարնանը նա Տրապիզոնում արդեն իսկ անուն էր հանել տեղի հայ բնակչության ջարդերն իրականացնելով և ծովում նրանց խեղդամահ անելով[7][8]: Բացի այդ, հարստություն էր կուտակում հայերին պատկանող գույքի բռնագրավումից[4]: Իր հրոսակախմբով Հատուկ կազմակերպության կազմում՝ մասնակցել է Արդվինի շրջակայքի հայերի տեղահանությանը:

Առաջին համաշխարհային պատերազմից հետո նա շարունակել է իր գործունեությունը սևծովյան տարածաշրջանում, այս անգամ թիրախ դարձնելով պոնտացի հույներին, որոնք այն ժամանակ ցանկանում էին ստեղծել անկախ Պոնտոսի պետությունը: Ըստ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի վերջին կենսագիրի խոսքերի՝ Թոփալ Օսմանը հայերի և հույների էթնիկ խմբերի սադիստական մղումներ ունեցող մաքրագործն էր[9]: Իր հրոսակախմբով նա պատասխանատու էր կտրված կոկորդների, կոտորածների, տեղահանումների, գույքի ոչնչացման և բռնագրավման, շորթումների, բռնաբարությունների և այլ ոճրագործությունների համար, որոնք նա կատարում էր և գյուղերում, և քաղաքներում (Սամսուն, Մարզվան, Կերասուն (Գիրեսուն), Տիրեբոլու, Ունյե, Հավզա և այլն)[10]:

Ազգային շարժմանը նպաստող աշխատանքի համար Թոփալ Օսմանը դարձել էր Աթաթուրքի հատուկ թիկնազորի հրամանատարը[11]: 1923 թվականի մարտի 27-ին, Տրապիզոնի պատգամավոր Ալի Շյուքրյու Բեյի սպանությունը վերջ դրեց Թոփալ Օսմանի սանձարձակություններին: Կարծիք կա, որ պատգամավորն սպանվել էր Աթաթուրքի դեմ քննադատական ելույթների համար[12]: Այդ սպանությունը թշնամանք առաջացրեց Աթաթուրքի կառավարության և Տրապիզոնի բնակչության միջև[13]:

1923 թվականի ապրիլի 1-ին, Աթաթուրքի հրամանով Թոփալ Օսմանը իր ընկերների հետ շրջապատման մեջ է ընկնում և վիրավորվում: Նրան բռնելուց հետո գնդակահարում են[14]: Հաջորդ օրը նրա մարմինը հասարակությանը ցուցադրելու համար կախել են խորհրդարանի շենքի դարպասներից[15]: Ըստ որոշ աղբյուրների, նրա գլխատված մարմինը կախել են Անկարայի կենտրոնական հրապարակում[16][17]:

Թոփալ Օսմանի մարմինը թաղված է Կերասունի ամրոցում գտնվող պանթեոնում[18]: 2007 թվականին Կերասունում կանգնեցվել է նրա հուշարձանը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #11946814X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Faceted Application of Subject Terminology
  3. Clark Bruce (2006)։ Twice a stranger : the mass expulsion that forged modern Greece and Turkey։ Cambridge (Massachusetts): Harvard University Press։ էջ 113։ ISBN 0674023684 
  4. 4,0 4,1 Gawrych George W. (2013)։ The Young Atatürk: From Ottoman Soldier to Statesman of Turkey։ I.B.Tauris։ էջ 180։ ISBN 0857733273 
  5. Gerlach Christian (2010)։ Extremely Violent Societies: Mass Violence in the Twentieth-Century World։ Cambridge University Press։ էջ 118։ ISBN 1139493515 
  6. Jerjian George (2003)։ The truth will set us free: Armenians and Turks reconciled։ GJ Communication։ էջ 26 
  7. Raymond Kévorkian, The Armenian Genocide: A Complete History, I.B.Tauris, 2011, 9781848855618, p. 221.
  8. Raymond Kévorkian, The Armenian Genocide: A Complete History, I.B.Tauris, 2011, 9781848855618, p. 486.
  9. Shenk, R. America's Black Sea Fleet: The U.S. Navy Amidst War and Revolution, 1919-1921". Naval Institute Press 2012. 50-51
  10. Black Book: The Tragedy of Pontus, The Central Council of Pontus, Athens 1922, 20-21
  11. Taner Akçam, A Shameful Act: The Armenian Genocide and the Question of Turkish Responsibility, 0-8050-7932-7, p. 341-2.
  12. Ayşe Hür, "Çağımızın Bir (Başka) Kahramanı", Birikim, February 2006 (թուրքերեն)
  13. Twice a Stranger: The Mass Expulsions that Forged Modern Greece and Turkey, p.112-116 Bruce Clark, 2006, Harvard University Press.
  14. «1923 Timeline»։ Turkish Ministry of Culture and Tourism։ Վերցված է 4 September 2008 
  15. Ergün Aybars, İstiklâl Mahkemeleri: 1923-1927, Kültür ve Türizm Bakanlığı, 1982, p. 14. (թուրքերեն)
  16. Uğur Mumcu, Kürt-İslam Ayaklanması, 1919-1925, Tekin Yayınevi, 1991, p. 194. (թուրքերեն)
  17. Vahakn N. Dadrian, Taner Akçam, Tehcir ve Taktil: Divan-ı Harb-i Örfî Zabıtları İttihad ve Terakki'nin Yargılanması: 1919-1922, p. 214. (թուրքերեն)
  18. Teoman Alpaslan, Topal Osman Ağa efsanesi, Kum Saati Publishing, 2007.[Հղում աղբյուրներին]