Պոնտացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պոնտացիներ
Ελληνικές αποικίες Ευξείνου Πόντου.svg
Ընդհանուր քանակ

3,000,000

Բնակեցում
Հունաստան Հունաստան 2,000,000
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 200,000
Գերմանիա Գերմանիա 100 000
Ուկրաինա Ուկրաինա 91 500
Ռուսաստան Ռուսաստան 91 000
Ավստրալիա Ավստրալիա 56 000
Կանադա Կանադա 20 000
Վրաստան Վրաստան 15 166
Ղազախստան Ղազախստան 12 703
Ուզբեկստան Ուզբեկստան 9 500
Հայաստան Հայաստան 4 000
Սիրիա Սիրիա 1 000
Աբխազիա Աբխազիա 1 000
Լեզու(ներ)
Պոնտոսի հունարեն
հունարեն
ռուսերեն
ծալկերեն
Հավատք(ներ)
ուղղափառություն
իսլամ (միայն Թուրքիայում)
Բարեկամական էթնիկ խմբեր
հույներ

Պոնտացիներ կամ պոնտոսի հույներ (հուն․՝ Πόντιοι, Ελληνοπόντιοι, Póntioi, Ellinopóntioi; թուրք.՝ Pontus Rumları, Karadeniz Rumları, վրաց.՝ პონტოელი ბერძნები), հույների էթնիկ խումբ, Փոքր Ասիայի հյուսիս-արևելքում գտնվող պատմական Պոնտոս շրջանից (ժամանակակից Թուրքիա) գաղթածների հետնորդները։ Խոսում են պոնտոսի հունարենով։

Սև ծովի ափամերձ տարածքի բնակեցումը հույներով[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևծովյան տարածաշրջանում հունական ներկայության առաջին նշանները կարելի է տեսնել հունական դիցաբանության մեջ։ Սա մի տարածաշրջան է, որտեղ Յասոնը և արգոնավորդները եկան ոսկե գեղմի որոնման նպատակով։ Դիցաբանությունը գրվել է Ապոլլոնիոս Հռոդոսացու կողմից «Արգոնավտիկա» աշխատության մեջ։ Ժամանակակից պատմաբանները, հիմնվելով Ապոլլոնիոսի նկարագրության վրա, նշում են, որ Արգո արշավախումբը տեղի է ունեցել մոտավորապես մ․թ․ա․ 1200 թվականին։

Ավանդական գյուղական պոնտիական տուն

Առաջին վկայագրված գաղութը հիմնադրվել է մ․թ․ա․ 800 թվականին հին Անատոլիայի հյուսիսային ափերին, որը կոչվել է Սինոպ։ Սինոպի բնակիչները հունական Միլետա քաղաք-պետությունից էին։ Սևծովյան ափերի գաղութացումից հետո հունական աշխարհում հայտնի Անհյուրընկալ ծով (Pontos Axeinos) անվանումը փոխարինվեց Հյուրընկալ ծով (Pontos Axeinos) անվանվամբ։ Այսօրվա Թուրքիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Ռումինիայի սևծովյան ամբողջ ափամերձ տարածքում հունական գաղութների թիվը աճում էր։ Տրապիզոնի շրջանը (Trapezus) հիշատակվում է Քսենոֆոնի պատմա-հուշագրական «Անաբասիս» երկի մեջ, որտեղ նկարագրվում է, թե ինչպես են ինքն ու 10 000 հույն վարձու զինվորները մ.թ.ա. 401 թվականին մոտենում Պոնտոսի ափերին և իջնում այնտեղ։ Քսենոֆոնը նշում է, որ երբ ծով էին տեսնում և գոռում․ «Ծո՜վ, ծո՜վ» (Thalassa! Thalassa!), տեղի բնակիչները հասկանում էին իրենց։ Հունական գաղութների միջև առևտուրը ծաղկում էր։ Շուտով Տրապիզունդը գերակա դեր է ձեռք բերում մյուս գաղութների հանդեպ և դառնում է հունական մշակույթի և պոնտոսցիների քաղաքակրթության սիրտը։

Մ. թ. ա. 281 թվականին Միհրդատ I Պոնտացին (ում արմատները հասնում են մինչև հունական քաղաք Կիոսի տիրակալ Արիոբարզան I[1]) գաղութները միավորելով ստեղծեց թագավորություն։ Միհրդատ I Պոնտացու հետնորդներից ամենահայտնին Միհրդատ VI Պոնտացին է, ով մ. թ. ա. 90 և 65 թվականներին Միհրդատյան պատերազմների ընթացքում ընդարձակեց իր թագավորությունը մինչև Միհրդատյան երրորդ պատերազմում պարտություն կրելը։

Սակայն թագավորությունը շարունակեց իր գոյությունը որպես Հռոմի վասալ՝ Բոսպորյան թագավորություն անվանվամբ, մինչև մ․թ․ IV դարը, երբ այս տարածքների մի մասը գրավվեցին հոների կողմից, իսկ մյուս մասը միացավ Հռոմեական կայսրությանը։ Լեռնային (Խալդիա) տարածքները միացան Բյուզանդիային։

Ծալկայի պոնտացիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծալկայի պոնտացիներ կամ Ծալկայի հույներ, պոնտացի հույների խումբ Վրաստանում, ապրում են Ծալկայի շրջանում։«Ծալկայի հույներ» անվանումը չի համարվում էթնիկ և հիմնականում օգտագործվում է Վրաստանի պոնտացիների կողմից։ Պոնտացիները հիմնականում բնակվում են Ծալկայի, Թեթրի Ծղարոյի, Դմանիսի, Բոլնիսի մունիցիպալիտետներում, ինչպես նաև Հայաստանի հարակից շրջաններում[2]։

1991 թվականին նախկին ԽՍՀՄ-ի հույները ստացան երկրից դուրս գալու արտոնություն և սկսվեց մասսայական արտագաղթ դեպի պատմական հայրենիք։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ARIOBARZANES»։ ENCYCLOPÆDIA IRANICA. 
  2. Александр Франгуланди. Греки-понтийцы: дорога длиной в 2,5 тысячи лет. Греки плоскогорья и "цалкинские" греки. РАЗДЕЛ 4. Глава 3. БИБЛИОТЕКА ХРОНОСА. 1991