Հույները Եգիպտոսում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Եգիպտոսի հույներ
Egyptian greeks.png
Ընդհանուր քանակ
շուրջ 1000
Բնակեցում
Եգիպտոս Եգիպտոս 1000
Հունաստան Հունաստան
Թուրքիա Թուրքիա
Լեզու(ներ)
հունարեն, արաբերեն
Հավատք(ներ)
քրիստոնեություն, իսլամ

Հույները Եգիպտոսում (հուն․՝ Έλληνες της Αιγύπτου, արաբ․՝ اليونانيون في مصر‎‎), Եգիպտոսի Արաբական Հանրապետության հունական համայնքը: Ըստ 2012 թվականի տվյալների՝ Եգիպտոսում բնակվում են շուրջ 1000 հույներ[1][2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հույները բնակվում են Եգիպտոսի տարածքում դեռևս հնագույն ժամանակներից: Հույն պատմիչ Հերոդոտոսը, ով մ.թ.ա. 5-րդ դարում այցելել էր Եգիպտոս, նշում է, որ հույները առաջին ժողովուրդներից էին, ովքեր հաստատվել են Եգիպտոսի տարածքում: Դիոդորոս Սիցիլիացին գրում է, որ Մեծ ջրհեղեղի ժամանակ ակտիսներից մեկն այստեղ կառուցել է Հելիոպոլիս քաղաքը: Նույն ժամանակահատվածում աթենացիները կառուցել են Սայիս քաղաքը[3]: Դիոդորոսը նաև նշում է, որ թեև Մեծ ջրհեղեղից հետո հունական քաղաքներն ավերվել են, այսուհանդերձ Հին Եգիպտոսում գտնվող Սայիսն ու Հելիոպոլիսը մնացել են կանգուն[3]:

Հելլենիստական Եգիպտոսում ստեղծվել է օրեցօր բարգավաճող հունական համայնք: Հելլենիստական Եգիպտոսի ստեղծողը Պտղոմեոս I-նն էր: Հույն նշանավոր զորավար Ալեքսանդր Մակեդոնացու կողմից հիմնադրված Ալեքսանդրիա քաղաքը դառնում է հելլենիստական աշխարհի կենտրոնը: Հույները մասնակցում են Եգիպտոսում կառուցվող Ալեքսանդրիայի փարոսի շինարարական աշխատանքներին: Այն հետագայում դառնում է Հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Պտղոմեոսի կողմից հիմնադրված Ալեքսանդրիայի գրադարանն ամենամեծն էր հելլենիստական աշխարհում:

Խորհրդանշական է այն, որ Եգիպտոսի վերջին փարավոն արքայադուստր Կլեոպատրա VII-ն ունեցել է հունական ծագում:

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]