Հույների ցեղասպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հույների ցեղասպանությունը 1922 թվականին Զմյուռնիայում:
Հույների ցեղասպանությունը Փոքր Ասիայում (դեղին), Պոնտոսում (նարջնագույն), Կապադովկիայում (կանաչ):

Հույների ցեղասպանություն, 1914-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում հույն ազգաբնակչության էթնիկական զտումներն են իրենց պատմական հայրենիքի՝ Անատոլիայի կամ Փոքր Ասիայի տարածքում՝ Առաջին համաշխարհային պատերազմի և դրան անմիջապես հաջորդած տարիներին (1914—1923)[1]. Որպես Օսմանյան կայսրությունում հույների ցեղասպանության առանձին դրվագ առանձնացնում են Պոնտոսի հույների ցեղասպանությունը:

Ինչպես և Հայոց ցեղասպանության պարագայում, հույների ցեղասպանությունը նախաձեռնված էր Օսմանյան կայսրության կառավարության և թուրքական իշխող վերնախավի կողմից: Հակահույն արյունալի բռնությունները, կոտորածներն ու ցեղասպանական մյուս գործողություններն ուղղված էին Օսմանյան կայսրության հույն ազգաբնակչության դեմ և իրենց մեջ ներառում էին հույների եղեռնը, բռնի տարհանումը՝ դեպորտացիան, որի մասն էին կազմում մահվան երթերը, խմբային աքսորումները, բռնապետական պատիժները, ինչպես նաև հույն ուղղափառ մշակութային, պատմական և կրոնական հուշարձանների ավերումը: Պարզ երևում է, որ Օսմանյան կայսրության կառավարող վերնախավը և նրա հլու հնազանդ պետական ապարատը գործում էր նույն արյունոտ ու վայրագ ոճով, ինչ հայերի պարագայում: Զանազան աղբյոյրների տվյալների համաձայն՝ Օսմանյան կայսրության մի քանի հարյուր հազար հույն բնակիչներ զոհվեցին այդ ժամանակաշրջանում[2]: Փախստականների և տուժածների մեծ մասը մազապուրծ ապաստանում էին Հունաստանում (ընդհանուր թվով Փոքր Ասիայից մազապուրծ փախուստի դիմած այդ գաղթականները կազմեցին մինչև ցեղասպանության սկիզբը Հունաստանի ունեցած բնակչության մեկ քառորդից ավելին)[3]: Ցեղասպանության արդյունքում մազապուրծ փախած և փրկված հույների որոշ մասը, հատկապես Օսմանյան կայսրության արևելյան նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի տարածքներում բնակվող հույները, ապաստան գտան Ռուսական կայսրությանը պատկանող Արևելյան Հայաստանի, Վրաստանի, Հարավային Կովկասի, Հյուսիսային Կովկասի և այլ երկրամասերի տարածքներում: Այսպիսով, 1919—1922 թվականների Հույն-թուրքական պատերազմի վերջերին Փոքր Ասիայի հույների մեծ մասը կամ ստիպված փախել էին իրենց հայրենի տարածքներից կամ սպանվել էին:[4]: Փոքրաթիվ փրկվածները, որոնք մնացել էին Օսմանյան կայսրության նախկին սահմաններում՝ թուրքերի տիրապետության ներքո՝ Հունաստանին հանձնվեցին Ազգաբնակչության փոխանակման հույն-թուրքական պայմանագրի պայմանների համաձայն՝ 1923 թվականին: Այդ պայմանագիրը պաշտոնականցրեց հույների հեռացումը և անհնարին դարձրեց գաղթականների վերադարձը: Օսմանյան կայսրության մյուս բնակչության մասը կազմող ազգային խմբերը ևս ցեղասպանության ենթարկվեցին այդ ժամանակաշրջանում, այդ թվում առավել ահավոր էր իր պատմական հայրենիքում զանգվածային բնաջնջման, բռնի իսլամացման ու թրքացման ենթարկված, իր պատմական հայրենիքից զրկված հայերի ցեղասպանությունը, ինչպես նաև նրանց հասակակից հին ազգերից ևս մեկի՝ ասորիների ցեղասպանությունը, որոնք բոլորը միասին որոշ գիտնականների ու միջազգային կազմակերպությունների կողմից համարվում են ցեղասպանության միևնույն քաղաքականության իրադարձություններ[5][6][7][8][9][10][11][12]:

Հույների ցեղասպանության զոհերի թվաքանակը տարբեր գնահատականներով կազմում է 350 հազ-ից մինչև 1,2 մլն մարդ[13][14][15][16][17][18][19]:

Անտանտի պետությունները, հատկապես Անգլիան և Ֆրանսիան դատապարտել են Օսմանյան կայսրության կառավարության կողմից սկսված եղեռնը որպես Հանցագործություն մարդկության հանդեպ: 2007 թվականին Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը (Ցեղասպանության հետազոտողների միջազգային ընկերակցությունը` en:International Association of Genocide Scholars, ru:Международная ассоциация исследователей геноцида) բանաձև է ընդունել՝ Օսմանյան կայսրության քրիստոնյա փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի, հույների, ասորիների դեմ ռազմարշավի մասին, համարելով դա որպես ցեղասպանություն[20]: Որոշ այլ կազմակերպություններ նույնպես բանաձևեր են ընդունել՝ այդ ռազմարշավը համարելով որպես ցեղասպանություն: Մասնավորապես նման բանաձևեր են ընդունել Հունաստանի, Կիպրոսի, Հայաստանի, Նիդերլանդների, Շվեդիայի և Ավստրիայի խորհրդարանները:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականի մարտին Զմյուռնիա (հայերեն) կամ Սմիրնա (հունարեն) (այժմ՝ Իզմիր) քաղաքում և շրջակայքում, ինչպես նաև Սև ծովի ափամերձ Պոնտոս երկրամասում երիտթուրքերը իրականացրեցին այն հույների եղեռնը, որոնք դրանից կարճ ժամանակ առաջ զորակոչվել էին օսմանյան բանակ:[21]: Ըստ Գերմանական կայսրության ռազմական կցորդի վկայության՝ Օսմանյան կայսրության ռազմական նախարար Էնվեր փաշան իր իսկ մասին 1915-ի հոկտեմբերին ասել է հետևյալը.

Aquote1.png Ես կցանկանայի Հունական հարցը պատերազմի ընթացքում... լուծել հենց այն ձևով, ինչ ձևով ես, կարծես, թե լուծեցի Հայկական հարցը: Aquote2.png


Թե՛ հայոց ցեղասպանության և թե՛ հույների ցեղասպանության մասին Օսմանյան կայսրությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուն վկայում է, որ օսմանյան կառավարության գործելաոճը երկու դեպքում էլ նույնն էր.

Aquote1.png Հույների հանդեպ թուրքերը որդեգրել էին նույն գործելաոճը, ինչ հայերի դեպքում։ Նրանց զորակոչում էին Օսմանյան բանակ, հետո ընդգրկում աշխատանքային ջոկատներում՝ օգտագործելով Կովկասում ու ռազմական գործողությունների թատերաբեմ հանդիսացող այլ շրջաններում ճանապարհներ կառուցելու համար։ Հույն զինվորները, հայերի նման, հազարներով մահանում էին ցրտից, սովից ու զրկանքներից։ Aquote2.png


Հետագայում Փոքր Ասիայի և Արևելյան Թրակիայի հույն բնակչության էթնիկական զտումները ակտիվորեն վարվել են Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորած թուրքական ազգայնականների կողմից՝ 1919-1922 թվականների Հույն-թուրքական պատերազմի ժամանակ[22][23]: Դա ապացուցում է ցեղասպան հանցագործ երիտթուրքերի և ֆաշիստ քեմալականների հոգևոր և քաղաքական լիարժեք կապն ու ժառանգականությունը:[24] Հենց 1919 թվականի մայիսի 19-ը՝ Մուստաֆա Քեմալ փաշայի զորքերի Սամսուն նավահանգստային քաղաքում ափ իջնելու և հույների ցեղասպանության երկրորդ ալիքի սկզբի օրը նշվում է որպես Պոնտոսի հույների ցեղասպանության օր[25]: Ընդ որում, չնայած Հունաստանի և Մեծ Բրիտանիայի միջև դաշնակցային կապերի փաստացի պահպանմանը 1918 թվականից հետո, երբ ավարտվել էր Առաջին համաշխարհային պատերազմը, Բրիտանիան այդպես էլ աջակցություն չցուցաբերեց հույներին: Ընդ որում, հույների Եղեռնը Իզնիկ-Իզմիթյան տարածաշրջանում, որի ընթացքում բնաջնջվեց Փոքր Ասիայի պատմական Բյութանիա երկրամասի բնակչությունը, որը սկսվել էր 1920 թվականի ապրիլին և շարունակվել մի ամբողջ տարի, կատարվեց քեմալականների կողմից օսմանյան սուլթանի ենթակայության ներքո և, անգլիացիների մասնակի վերահսկողության ներքո գտնվող տարածքում:

Հայտնի է, որ Ռուսաստանի բոլշևիկները լուռ աջակցում էին համաթուրանականներին՝ պանթյուրքիստ-երիտթուրքերին[26][27], իսկ ապա բացահայտորեն օժանդակու էին քեմալականներին, որոնք հիմնականում նախկին երիտթուրքեր էին, սկսած իրենց ղեկավար Քեմալից: Կարմիր, հեղափոխական Խորհրդային Ռուսաստանի, հետ պայմանավորվածությամբ՝ կարմիր քեմալական հեղափոխական Թուրքիան դադարեց հավակնել Հարավային Կովկասի հանրապետությունների՝ Հայաստանի, Վրաստանի, և 1918 թվականին Օսմանյան բանակի սվիններով ստեղծված Հարավ-արևելյան Կովկասի արհեստածին հանրապետության՝ այսպես կոչված Ադրբեջանի տարածքներին և իր ուժերն ուղղեց հույների դեմ՝ դրա համար ստանալով բոլշևիկյան ՌՈւսաստանի ռազմական, ռազմա-տեխնիկական, ֆինանսա-տնտեսական, քաղաքական աջակցությունը:

Սգո հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոնտական հույների կազմակերպությունների կողմից Աթենքի Սինտագմա հրապարակում տեղադրված ժամանակավոր տաղավարը՝ ի հիշատակ Պոնտոսի հույների ցեղասպանության հերթական տարեդարձի:

1998 թվականի սեպտեմբերի 24-ին, միաձայն որոշմամբ՝ Հունաստանի Հանրապետության խորհրդարանը բանաձև ընդունեց սեպտեմբերի 14-ը համարելու Փուրքերի կողմից Փոքր Ասիայի հույներին ցեղասպանության ենթարկելու Հիշատակի օր[28]:

2007 թվականի դեկտեմբերի 18-ին Ցեղասպանության հետազոտողների միջազգային ընկերակցությունը (անգլ.՝ International Association of Genocide Scholars – IAGS) քվերակությանը բոլոր մասնակցածների ձայների ընդհանուր թվի 83 % -ով բանաձև ընդունեց՝ Օսմանյան կայսրությունում 1914-1923 թվականներին հույների և ասորիների ցեղասպանության մասին, կոչ անելով արդի Թուրքիայի իշխանություններին՝ ճանաչել քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ կատարված ցեղասպանության փաստը, ներում խնդրել նրանցից փոխհատուցել պատճառված վնասը[29]:

Փոքր Ասիայի հույների ցեղասպանության զոհերի թվաքանակը կազմում է մինչև 1,5 մլն մարդ:[30]

Ըստ ժողովրդագրական տվյալների, Օսմանյան կայսրության հույն բնակչությունից, որը 1914 թվականին կազմում էր 2.700.000 մարդ, ողջ կարողացավ մնալ միայն 1.221.000, իսկ ոչնչացվածների թիվը կազմում էր 1,3 մլն-ից մինչև 1,5 մլն, որոնցից միայն 350.000-ը կազմում էին Պոնտոսի հույները, իսկ 1.150.000-ը՝ Փոքր Ասիայի տարբեր երկրամասերի, ինչպես նաև Արևելյան Թրակիայի, Կիպրոսի հույները:

2009 թվականի մայիսի 19-ին «Ցեղասպանության ժխտման 100 տարի» թեմայով այն համաժողովից հետո, որը տեղի էր ունեցել Օդեսայում, Ուկրաինայի հույների և հայերի համայնքները համատեղ հայտարարություն ստորագրեցին՝ ուղղված Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյին՝ կոչ անելով ճանաչել ՊՈնտոսի հույների, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը: Ուշագրավ է, որ Թուրքիայում մայիսի 19-ին նշում են Երիտասարդության և սպորտի օր անունը կրող ազգային տոնը, որը սահմանված է ի հիշատակ 1919-ի մայիսի 19-ին Մուստաֆա Քեմալի զորքերի՝ Սամսունում ափ իջնելուն և Քեմալական հեղափոխության սկսվելուն: Այնինչ հույները հենց այդ ամսաթիվն են համարում Պոնտոսի հույների ցեղասպանության քեմալական փուլի սկիզբը:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jones, Adam (2010). Genocide: A Comprehensive Introduction. Routledge.
  • Howland, Charles P. «Greece and Her Refugees», Foreign Affairs, The Council on Foreign Relations. July, 1926.
  • Matthew J. Gibney, Randall Hansen. (2005). Immigration and Asylum: from 1900 to the Present, Volume 3. ABC-CLIO.
  • (PDF) IAGS Resolution on Genocides committed by the Ottoman Empire retrieved via the Internet Archive, International Association of Genocide Scholars
  • «Genocide Resolution approved by Swedish Parliament», News (AM), containing both the IAGS and the Swedish resolutions.
  • Gaunt, David. Massacres, Resistance, Protectors: Muslim-Christian Relations in Eastern Anatolia during World War I. Piscataway, NJ: Gorgias Press, 2006.
  • Schaller Dominik J, Zimmerer Jürgen (2008)։ «Late Ottoman genocides: the dissolution of the Ottoman Empire and Young Turkish population and extermination policies – introduction»։ Journal of Genocide Research 10 (1): 7–14։ doi:10.1080/14623520801950820
  • «Resolution on genocides committed by the Ottoman empire» (PDF)։ International Association of Genocide Scholars
  • Gaunt, David (2006), Massacres, Resistance, Protectors: Muslim-Christian Relations in Eastern Anatolia during World War I, Piscataway, NJ: Gorgias
  • United Nations document E/CN.4/1998/NGO/24 (page 3) acknowledging receipt of a letter by the «International League for the Rights and Liberation of Peoples» titled «A people in continued exodus» (i.e., Pontian Greeks) and putting the letter into internal circulation (Dated 1998-02-24)
  • Peterson, Merrill D. (2004). Starving Armenians: America and the Armenian Genocide, 1915—1930 and After, Charlottesville: University of Virginia Press
  • Valavanis, G.K. (). Contemporary General History of Pontus (Σύγχρονος Γενική Ιστορία του Πόντου). Athens, 1925, p.24.
  • Hatzidimitriou, Constantine G., American Accounts Documenting the Destruction of Smyrna by the Kemalist Turkish Forces: September 1922. New Rochelle, New York: Caratzas, 2005, p. 2.
  • Bierstadt, Edward Hale. The Great Betrayal; A Survey of the Near East Problem. New York: R. M. McBride & Co. 1924
  • The New York Times: «Turks Proclaim Banishment Edict to 1,000,000 Greeks». 2.12.1922, p.1.
  • Резолюция Международной ассоциации исследователей геноцида о признании геноцида греков и ассирийцев в Османской империи в Османской империи в 1914—1923 гг.
  • Samuel Totten, Paul Robert Bartrop. «Dictionary of genocide». Greenwood Publishing Group, 2008, p 534 ISBN 0313346445, 9780313346446 стр. 335.
  • Козубский К. Э., «Под копытом». Общеказачья газета «Станица», Москва, № 2(26), декабрь 1998 г.
  • Η Ημέρα Εθνικής Μνήμης της Γενοκτονίας των Ελλήνων της Μικράς Ασίας από το Τουρκικό Κράτος καθιερώθηκε με ομόφωνη απόφαση της Βουλής των Ελλήνων στις 24 Σεπτεμβρίου 1998 και τιμάται κάθε χρόνο στις 14 Σεπτεμβρίου.
  • PanARMENIAN.Net: «Международная ассоциация исследователей геноцида официально признала геноцид греков и ассирийцев». 18.12.2007.
  • Χάρης Τσιρκινίδης Η ΓΕΝΟΚΤΟΝΙΑ ΤΩΝ ΕΛΛΗΝΩΝ ΤΗΣ ΑΝΑΤΟΛΗΣ�(Πόντου - Μικράς Ασίας - Ανατολικής Θράκης – Κωνσταντινούπολης - Κύπρου)�Ένα διαρκές, ατιμώρητο έγκλημα.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jones, Adam (2010)։ Genocide: A Comprehensive Introduction։ Routledge։ էջ 163։ ISBN 1136937978 
  2. Jones, 2006, էջեր 154–55
  3. Howland, Charles P. «Greece and Her Refugees», Foreign Affairs, The Council on Foreign Relations. July, 1926.
  4. Matthew J. Gibney, Randall Hansen. (2005)։ Immigration and Asylum: from 1900 to the Present, Volume 3։ ABC-CLIO։ էջ 377։ ISBN 1-57607-796-9։ «The total number of Christians who fled to Greece was probably in the region of I.2 million with the main wave occurring in 1922 before the signing of the convention. According to the official records of the Mixed Commission set up to monitor the movements, the "Greeks' who were transferred after 1923 numbered 189,916 and the number of Muslims expelled to Turkey was 355,635 [Ladas I932, 438-439; but using the same source Eddy 1931, 201 states that the post-1923 exchange involved 192,356 Greeks from Turkey and 354,647 Muslims from Greece].» 
  5. Jones, 2010, էջեր 171–2
  6. (PDF) IAGS Resolution on Genocides committed by the Ottoman Empire retrieved via the Internet Archive, International Association of Genocide Scholars, https://web.archive.org/web/20080428051032/http://genocidescholars.org/images/Resolution_on_genocides_committed_by_the_Ottoman_Empire.pdf 
  7. «Genocide Resolution approved by Swedish Parliament», News (AM), http://news.am/eng/news/16644.html , containing both the IAGS and the Swedish resolutions.
  8. Gaunt, David. Massacres, Resistance, Protectors: Muslim-Christian Relations in Eastern Anatolia during World War I. Piscataway, NJ: Gorgias Press, 2006.
  9. Schaller Dominik J, Zimmerer Jürgen (2008)։ «Late Ottoman genocides: the dissolution of the Ottoman Empire and Young Turkish population and extermination policies – introduction»։ Journal of Genocide Research 10 (1): 7–14։ doi:10.1080/14623520801950820 
  10. «Resolution on genocides committed by the Ottoman empire» (PDF)։ International Association of Genocide Scholars 
  11. Gaunt, David (2006), Massacres, Resistance, Protectors: Muslim-Christian Relations in Eastern Anatolia during World War I, Piscataway, NJ: Gorgias, https://books.google.am/books?id=4mug9LrpLKcC&printsec=frontcover&dq=Massacres,+Resistance,+Protectors&cd=1#v=onepage&q=&f=false 
  12. Schaller Dominik J, Zimmerer Jürgen (2008)։ «Late Ottoman genocides: the dissolution of the Ottoman Empire and Young Turkish population and extermination policies – introduction»։ Journal of Genocide Research 10 (1): 7–14։ doi:10.1080/14623520801950820 
  13. United Nations document E/CN.4/1998/NGO/24 (page 3) acknowledging receipt of a letter by the «International League for the Rights and Liberation of Peoples» titled «A people in continued exodus» (i.e., Pontian Greeks) and putting the letter into internal circulation (Dated 1998-02-24)
    If above link doesn’t work, search United Nations documents for «A people in continued exodus»
  14. Peterson, Merrill D. (2004). Starving Armenians: America and the Armenian Genocide, 1915—1930 and After, Charlottesville: University of Virginia Press
  15. Valavanis, G.K. (). Contemporary General History of Pontus (Σύγχρονος Γενική Ιστορία του Πόντου). Athens, 1925, p.24.
  16. Hatzidimitriou, Constantine G., American Accounts Documenting the Destruction of Smyrna by the Kemalist Turkish Forces: September 1922. New Rochelle, New York: Caratzas, 2005, p. 2.
  17. Bierstadt, Edward Hale. The Great Betrayal; A Survey of the Near East Problem. New York: R. M. McBride & Co. 1924
  18. The New York Times: «Turks Proclaim Banishment Edict to 1,000,000 Greeks». 2.12.1922, p.1.
  19. greek-genocide.org: The Genocide of Ottoman Greeks 1914—1923.
  20. (PDF) IAGS officially recognizes Assyrian, Greek genocides, International Association of Genocide Scholars, http://www.genocidescholars.org/sites/default/files/document%09%5Bcurrent-page%3A1%5D/documents/IAGS-Resolution-Assyrian%20and%20Greek%20Genocide.pdf .
  21. Հույների ցեղասպանության ժամանակ ամեն ինչ կատարվում էր այն նույն սցենարով, որով իրականացվում էր հայոց ցեղասպանությունը: Օսմանյան իշխող վերնախավի առաջին խնդիրն էր՝ չեզոքացնել, վերացնել ցեղասպանության ենթակա որևէ ժողովրդի կռվող, մարտունակ ուժը՝ զորակոչի ենթակա արական բնակչությունը: - Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ռազմական պատմաբան
  22. Резолюция Международной ассоциации исследователей геноцида о признании геноцида греков и ассирийцев в Османской империи в Османской империи в 1914—1923 гг.
  23. Samuel Totten, Paul Robert Bartrop. «Dictionary of genocide». Greenwood Publishing Group, 2008, p 534 ISBN 0313346445, 9780313346446 стр. 335.
  24. - Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ռազմական պատմաբան
  25. 19 мая — День памяти жертв геноцида понтийских греков.
  26. Участвуя, в том числе в пантюркистском политическом проекте «Туран Йолу» («Дорога в Туран»). Этот проект курировали Энвер-паша, Талаат-паша, Назым-бей и Ахмед Агаев. Конечной целью проекта было убедить тюркоязычное население Кавказа, Ирана, Крыма, Поволжья и Туркестана отделиться от России и Ирана — и присоединиться к объединённой тюркской державе «Туран». См.: Гасанова Э. Ю., «Идеология буржуазного национализма в Турции в период младотурок, 1908—1914 гг.» Баку, изд. АН АзССР, 1966 год.
  27. Козубский К. Э., «Под копытом». Общеказачья газета «Станица», Москва, № 2(26), декабрь 1998 г.
  28. Η Ημέρα Εθνικής Μνήμης της Γενοκτονίας των Ελλήνων της Μικράς Ασίας από το Τουρκικό Κράτος καθιερώθηκε με ομόφωνη απόφαση της Βουλής των Ελλήνων στις 24 Σεπτεμβρίου 1998 και τιμάται κάθε χρόνο στις 14 Σεπτεμβρίου.
  29. PanARMENIAN.Net: «Международная ассоциация исследователей геноцида официально признала геноцид греков и ассирийцев». 18.12.2007.
  30. Χάρης Τσιρκινίδης Η ΓΕΝΟΚΤΟΝΙΑ ΤΩΝ ΕΛΛΗΝΩΝ ΤΗΣ ΑΝΑΤΟΛΗΣ�(Πόντου - Μικράς Ασίας - Ανατολικής Θράκης – Κωνσταντινούπολης - Κύπρου)�Ένα διαρκές, ατιμώρητο έγκλημα.


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]