Չերքեզների ցեղասպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չերքեզների ցեղասպանություն
Pyotr Nikolayevich Gruzinsky - The mountaineers leave the aul.jpg
Տեսակ Ցեղասպանություն, զանգվածային սպանություններ, տեղահանում
Գրոհի վայր Ադըղեա Չերքեզիա, Հյուսիսային Կովկաս
Գրոհի նպատակ Սև ծովի ափի մաքրում Ռուսաստանին անբարյացակամ ժողովուրդներից
Զոհվածներ Ավելի քան 400,000 (պաշտոնական ռուսական գնահատական)
Այլ աղբյուրներ՝ առնվազն 600,000 (չերքեզ ժողովրդի 3/4 մասը)[1] - 1,500,000 զոհված և նույն թվով տեղահանված[2]:
Ահաբեկիչներ Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն

Չերքեզների ցեղասպանություն, Հյուսիսային Կովկասի և Սև ծովի հյուսիս-արևելյան ափի մեծամասնությունը հանդիսացող Պատմական Չերքեզիայի տարածքում տեղի ունեցած էթնիկական մաքրում, զանգվածային ոչնչացում և այդ շրջաններինց բնիկ ժողովուրդների տեղահանում[3]: Այդ իրադարձությունը տեղի է ունեցել 19-րդ դարավերջին տեղի ունեցած Կովկասյան պատերազմից հետո[4]: Ողջ մնացած և տեղահանված մարդիկ հիմնականում արտագաղթել են Օսմանյան կայսրության տարածք:

Չերքեզները, լինելով այդ տարածաշրջանի բնիկ ժողովուրդ, ռուս-չերքեզական պատերազմի ավարտին էթնիկապես գրեթե վերացել են սեփական հայրենիքում[5]: Չերքեզները տեղահանումը սկսվել է դեռ մինչև 1864 թվականը՝ պատերազմի ավարտը, և հիմնականում ավարտվել է 1867 թվականին: Ռուսների կողմից այդ տարածաշրջաններից հեռացմանը դատապարտված ժողովուրդները եղել են հիմնականում չերքեզներ (կամ ադըղեներ), ուբըխներ, աբազներ, սակայն ծանր հարված են ստացել նաև ինգուշները, արշտինները, օսերը և աբխազները:

Տեղահանումը ընդգրկել է անհայտ թվով մարդկանց, որոնց թիվը, հավանաբար, հասնում է հարյուր հազարների: Ամեն դեպքում, այդ տարածքներում բնակվող մարդկանց մեծամասնությունը տեղահանվել է: Ռուսական կայսերական բանակը հավաքելով մարդկանց մի տեղ, ուղարկել է նրանց Սև ծովի նավահանգիստներ, որտեղ նրանք սպասում էին Օսմանյան կայսրության կողմից տրամադրված նավերի: Ակնհայտ էր Ռուսաստանի նպատակը՝ մաքրել այդ տարածքները իրեն անբարյացակամ ժողովուրդներից[6]: Միայն փոքր թվով (հստակ թիվն անհայտ է) չերքեզների է հաջողվել տեղահանվել, սակայն մնալ Ռուսական կայսրության սահմաններում: Այդպիսով, չերքեզական բնակչությունը զանգվածաբար տեղահանվել, սփռվել, կամ սպանվել է[7]: Տեղահանման ընթացքում մահացել է տեղահանվածների զգալի թիվ: Տեղահանվածների զգալի մասը մահացել է համաճարակից, նավահանգիստների վատ, ժողովրդի մեծ կուտակման պայմաններում սպասելով օսմանյան նավերին: Այլոք մահացել են ծովում՝ փոթորկի ժամանակ[8]: Այդ ժամանակահատվածի վերաբերյալ կատարված հաշվառումները, այդ թվում նաև կատարած Ռուսաստանի արխիվներում պահպանվող տվյալների հիման վրա, ցույց են տալիս, որ ռուսների կողմից կատարած այդ գործողությունների ընթացքում մահացել է չերքեզ ժողովրդի այն ժամանակավա 90[9][10], 94[11] կամ 95-97[12] տոկոսը:

Նույն ժամանակահատվածի ընթացքում, Կովկասի մուսուլման այլ ժողովուրդներ նույնպես ենթարկվեցին տեղահանման՝ Օսմանյան կայսրություն և Պարսկաստան[13]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Richmond Walter (2013)։ The Circassian Genocide։ Rutgers University Press։ back cover։ ISBN 978-0-8135-6069-4 
  2. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Ahmed161 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  3. Coverage of The tragedy public Thought (later half of the 19th century), Niko Javakhishvili, Tbilisi State University, 20 December 2012, retrieved 1 June 2015
  4. Yemelianova, Galina, Islam nationalism and state in the Muslim Caucasus. April 2014. pp. 3
  5. Memoirs of Miliutin, "the plan of action decided upon for 1860 was to cleanse [ochistit'] the mountain zone of its indigenous population", per Richmond, W. The Northwest Caucasus: Past, Present, and Future. Routledge. 2008.
  6. Kazemzadeh 1974
  7. Charles King։ The Ghost of Freedom: A History of the Caucasus։ էջ 95 . One after another, entire Circassian tribal groups were dispersed, resettled, or killed en masse.
  8. King 2007
  9. «145th Anniversary of the Circassian Genocide and the Sochi Olympics Issue»։ Reuters։ 22 May 2009։ Վերցված է 28 November 2009 
  10. Ellen Barry (20 May 2011)։ «Georgia Says Russia Committed Genocide in 19th Century»։ The New York Times 
  11. Sarah A.S. Isla Rosser-Owen, MA Near and Middle Eastern Studies (thesis). The First 'Circassian Exodus' to the Ottoman Empire (1858–1867), and the Ottoman Response, Based on the Accounts of Contemporary British Observers. Page 16: "... with one estimate showing that the indigenous population of the entire north-western Caucasus was reduced by a massive 94 per cent". Text of citation: "The estimates of Russian historian Narochnitskii, in Richmond, ch. 4, p. 5. Stephen Shenfield notes a similar rate of reduction with less than 10 per cent of the Circassians (including the Abkhazians) remaining. (Stephen Shenfield, "The Circassians: A Forgotten Genocide?", in The Massacre in History, p. 154.)"
  12. Richmond, Walter. The Circassian Genocide. Page 132: ". If we assume that Berzhe’s middle figure of 50,000 was close to the number who survived to settle in the lowlands, then between 95 percent and 97 percent of all Circassians were killed outright, died during Evdokimov’s campaign, or were deported."
  13. «Caucasus Survey»։ Արխիվացված օրիգինալից-ից 15 April 2015-ին։ Վերցված է 23 April 2015 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]