Ադըղեները ազգակից են կաբարդացիներին և չերքեզներին, անցյալում այդ երեք ժողովուրդները մի ազգ էին եղել հայտնի էին «չերքեզներ» ընդհանուր անվամբ։ Չնայած դրան, խորհրդային դասակարգումը բաժանում էր չերքեզներին հետևյալ կերպով՝ ադըղեները (չերքեզներ Ադըղեայում), չերքեզներ (չերքեզներ Կարաչայ-Չերքեզիայում), կաբարդացիներ (Կաբարդա-Բալկարիայում), և շապսուգներ (Կրասնոդարի երկրամասում)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 73)։